Ուրվական մրցարշավորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվական հեծնող,կամ Ուրվական հեծնող
անգ՝. Ghost Rider
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
ԴեբյուտMarvel Spotlight # 5 (1972 օգոստոս)
ՀեղինակԹոմաս Ռոյ
Ֆրիդրիխ Հերի
Մայք Փլուգ
ԱշխարհMarvel Universe
Ներկայացրած էMarvel Spotlight?
Անձնական տվյալներ
ԴիրքորոշումԱնտագոնիստ/Բարի
ՏեսակՄարդ,Դև
Հասակ188 սմ
Քաշ80 կգ
Սեռարական
Թիմեր և կազմակերպություններ
Ուրվական մրցարշավորդներ, Չեմպիոններ, Որդիները կեսգիշերին, Պաշտպաններ, Գաղտնի պահապաններ, Ամպրոպ, Ֆանտաստիկ քառյակը
Դաշնակիցներ
Բժիշկ Սթրենջ, Բլեյդ, Մորբիուս, Հալք (ոչ միշտ), Պատժող, Քեյն, Էլի։
Թշնամիներ
Լյուցիֆեր ամբողջ տիեզերքի չարը, Բլեքհարթ, Մեֆիստո, Սարսափ։
Հատուկ ուժեր և ունակություններ
  • Դեմոնային վերափոխում
  • Գերբնական ուժեր
  • Գերմարդկային տոկունություն
  • Գերմարդկային կայունություն
  • Ռեգեներացիա
  • Դժոխքային կրակը
  • Չարի ներկայության զգացում
  • Ուժերի կլանում
  • Տելեպորտացիա
  • Լեվիտացիա
  • Հեռատեսություն (ուրվական մրցարշավորդը կարող է «վիրտուալ» կերպով գնալ դժոխք, տեսնել իր ապագան)
Սարքավորումներ
  • Բոլորը
    • Իշխանության մեդալիոն
    • Մոտոցիկլ
    • Շղթա
    • Հրացան
  • Ջոննի Բլեյզ
    • Առեղծվածային շղթա
  • Դենիել Կետչ
    • Առեղծվածային շղթա
  • Ջոննի Բլեյզ,Դենիել Կետչ, Ալեքսանդր Ջոնս
    • Խորհրդավոր հրե մոտոցիկլ
  • Ռոբի Ռեյս
    • Առեղծվածային հրե մեքենա,սատանայական դանակներ

Ուրվական մրցարշավորդ, անուն, որի ներքո հաjտնի են բազմաթիվ գեղարվեստական կերպարներ, գերբնական անտագոնիստ հերոսներ, որոնք ի հայտ են եկել Marvel Comics-ի հրատարակչություններում[1]։

Հրատարակության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե «Ուրվական մրցարշավորդ» անվանումը պատկանել է Marvel ընկերության վեստերն հերոսին, սակայն ավելի ուշ այն փոխվել է Գիշերային ավազակ, ապա դարձել է Ուրվական ձիավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարթլի Սլայդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե Ուրվական մրցարշավորդը, հայտնի որպես Քարթլի Սլայդ, Տեխասի հզոր ռենջերներից, որ համարն է եղել, բայց նա կատարել է Ուրվական մրցարշավորդի պարտավորությունները[3]։ Ինչպես ասել է ինքը՝ Սլայդը, նա ծառայության է անցել Մետիսֆոյի մոտ, որպեսզի Երկրի վրա ապաստարան գտած թշվառ հոգիներին ուղարկի դժոխք։ Սակայն Սան Վենգանզենում իր հանձնարարությունը կատարելուց հետո, դավաճանել է իր վարձակալին և դիմել փախուստի 1000 թշվառ հոգիների հետ պայմանագիր կնքելով։ Որպեսզի վերադարձնի պայմանագիրը, Մետիսֆոն պայմանագիր է կնքում Ջոննի Բլեյզի հետ։

Ջոննի Բլեյզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ Ուրվական մրցարշավորդը եղել է՝ Ջոննի Բլեյզ[4][5] անունով մրցարշավորդ կասկադյոր, ով հանուն իր հոր կյանքի, վաճառել է իր հոգին դև Մետիսֆոյին[6]։ Փոխարենը, նրա հոգին կապված է եղել Զարատոս անունով մի արարածի հետ։ Օգտագործելով Զարատոսի ուժերը, Բլեյզը դառնում է բոցավառվող կմախք, նաև նրա տրամադրության տակ է անցնում զարհուրելի դժոխքային մոտոցիկլը, և նա հնարավորություն է ստանում մարմնի ցանկացած մասից կրակ արձակել։ Նա եղել է նույնանուն կոմիքսի հերոսը, որը թողարկվել է 1973-ից 1983 թվականներին։

Դանիել Կետչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական մրցարշավորդի (1990-1998) հաջորդ սերիայում Բլեյզի տեղը զբաղեցնում է՝ Դանիել Կետչը[7][8][9][10]։ Այն բանից հետո, երբ Կետչի քրոջ վրա հարձակվում են ավազակները, Կետչը առեղծվածային կապ է ձեռք բերում իր և իր մոտոցիկլի միջև, որտեղից էլ առաջանում է «Վրեժխնդրության ոգին»[11][12]։  Այդ հոգին առաջ պատկանել է Քեյն անունով մի մարդու, ով համարվում է Բլեյզի և Կետչի նախորդը։ Ջոննի Բլեյզի այս կոմիքսում նույնպես եղել է գլխավոր հերոսը, բայց արդեն երկրորդական, ավելի ուշ ճանաչվել է Կետչի եղբայրը։

Ռոբի Ռայես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահասը աշխատելով Լոս Անջելեսի ավտոտնակներից մեկում ստանում է Էլի կոչվող արարածի Վրեժխնդրության ոգին, որը նրան տալիս է Ուրվական մրցարշավորդի ունակությունները։ Լավագույն մրցավարշավներից մեկի ժամանակ զինվորները նրան կանգնեցնում են փակուղու առաջ և սպանում, հենց այդ ժամանակ էլ հայտնվում է Էլին։ Նա իր Ռոբի Ռայեսին վերածում է բոցավառվող մեքենայի։

Ուժերը և կարողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեմոնային վերափոխում։ Ցանկացած պահի Ուրվական մրցարշավորդը կարող է վերածվել ուժեղագույն դևի։ Այդ ժամանակ Ուրվականի բոլոր իրերը անհետանում են բացի կմախքից, իսկ կմախքը համալրում է դժոխքային կրակը։ Ի սկզբանե Բլեյզը և Կետչը չեն կարողացել կառավարել իրենց տրանսֆորմացիան, սակայն ժամանակի ընթացքում ընտելացել են դրան։ Ավելի ուշ եղբայրները արդեն ընդունակ էին  կերպարանափոխվել ցանկացած ժամանակ, ստանալով Ուրվական մրցարշավորդի կերպարանքը, սակայն հաճախ այնպես է լինում, որ տրանսֆորմացիան տեղի է ունենում ինքնին, օրինակ, բարկության պահին։ Գտնվելով կերպարանափոխված վիճակում, նրանք ստանում են բազմաթիվ գերբնական ուժեր։
  • Գերբնական ուժեր։ Վրեժխնդրության ոգու ուժը, նրան հնարավորություն  է տալիս բարձրացնել ավելի քան 25 տոննա։
  • Գերմարդկային տոկունություն։ Ուրվական մրցարշավորդը ունի առեղծվածային էներգիա, մարմնում դադարում են հոգնածության տոկսինների արտադրությունը։ Հետևաբար լինելով կերպարանափոխված վիճակում Հատուցման Հոգիների ուժին տիրապետողը, կարող է երբեք, ոչ ուտել, ոչ խմել, ոչ քնել։
  • Գերմարդկային կայունություն։ Ուրվական մրցարշավորդը անխոցելի է ցանկացված ֆիզիկական վնասի դեպքում։ Նա ցավ չի զգում և կարող է գոյատևել անգամ ահռելի բարձրությունից ընկնելուց։ Ուրվականը իրեն հարմարավետ է զգում ցանկացած միջավայրում, բարձր թե ցածր ճնշման տակ, կամ ջրում թե տիեզերքում նրան շնչել պետք չէ։ Կրակը, էլեկտրականությունը, բոլոր տեսակի թույները բացարձակ անվտանգ են նրա համար։ Քանի որ Ուրվական մրցարշավորդի մարմինը ամբողջովին կմախքից է, ապա նույնիսկ փամփուշտները նրան վնաս չեն պատճառում, և շնորհիվ զարհուրելի կրակի փամփուշտները նույնիսկ չեն հացնում հասնել կմախքին։ Նույնիսկ եթե հասնում են, ապա ոչ մի վնաս չեն հասցնում, շնորհիվ դժոխքային կրակի, որը կմախքը դարձնում է ավելի ամուր։ Ուրվական մրցարշավորդը խոցելի է միայն հզոր կախարդանքի և աստվածային արտեֆակտի առաջ։
  • Ռեգեներացիա։ Չնայած կմախքի ուժեղ ամրությանը, մեծ տրամաչափի հրանոթից կամ անընդհատ հրածգությունից, վերջույթները սկսում են դուրս թռչել տեղից։ Բայց Ուրվական մրցարշավորդի մարմին լցվող առեղծվածային էներգիան նրան թույլ է տալիս անմիջապես բուժել ցանկացած վերք։ Նա նաև կարող է վերականգնել կորցրած վերջույթները։
  • Դժոխքային կրակ։ Ուրվական մրցարշավորդը ցանկացած պահի կարող է կրակ առաջացնել։ Նա կարող է մարմնի ցանկացած մասում լավա, կամ կրակ առաջացնել, լինի դա աչքերը, բերանը, ձեռքերը և այլն։ Հատուցման ոգին նաև կարող է կրակով լիցքավորել ցանկացած զենք, տալով նրան անսպառ զինամթերք և մեծացնելով նրա հզորությունը, հասցնելով անսահմանության։ Ուրվական մրցարշավորդը կարող է իր մարմնի կրակից առաջացնել կրակե փոթորիկ, որը կարող է ոչնչացնել իր ճանապարհին եղած ամեն ինչ։ Դժոխքային կրակի ուժը այնքան մեծ է, որ նույնիսկ ինքը Հալքը չի կարողացել կանգնեցնել այն։
  • Բուժում։ Շնորհիվ կապույտ կրակի (կրակ, որը Զարատոսը օգտագործել է որպես հրեշտակ), նա կարող է բուժել տուժած մարդկանց։ Նա նաև կարող է վերակենդանացնել մահացածներին։
  • Չարի ներկայության զգացում։ Ուրվական մրցարշավորդը կարող է զգալ չարի ներկայությունը, հեռավորության վրա։ Այս ունակությունը օգնում է նրան, զգալ թե որտեղ է թափվել անմեղ մարդու արյուն, բայց և թույլ չի տալիս իմանալ, թե ում է այն պատկանում և արդյոք կենդանի է մարդը, թ՞ե ոչ։
  • Հրե կրկնօրինակ։ Կռվի ժամանակ Ուրվական մրցարշավորդը ստեղծում է իր  կրակե նմանակներին։ Նմանակների ուժը լիովին հավասար է իրենց տիրոջ ուժին։ Նմանակները նույնսիկ ունեն սեփական բանակցություն։ Միակ սահմանափակումը այն է, որ նրանք չեն կարող մտածել իրենց տիրոջ վրա հարձակվելու մասին։
  • Ուժերի կլանում։ Կետչը կարող է վերցնել այլ Ուրվական մրցարշավորդների ուժը։ Կլանելով նրանց ուժը նա դառնում է ավելի ու ավելի գերհզոր։ Սակայն այս կարողությունը ունի մի մեծ թերություն, Կետչը ինչքան շատ է ուժեր կլանում, այնքան ավելի դժվար է դառնում դրանց կառավարումը։
  • Պատժող հայացք։ Ուրվական մրցարշավորդի ուլտիմատիվ զենքը։ Եթե հատուցման ոգին գտնվում է հակառակորդին մոտ, ապա նա կարող է օգտագործել պատժիչ աչքերը։ Նայելով Ուրվական մրցարշավորդի աչքերին զգում է այնպիսի ցավ, որքան որ ինքը իր ամբողջ կյանքում պատճառել է ուրիշներին։ Բայց այդ ուժը ունի նաև իր սահմանափակումները․
    • Աչքերը գործում են միայն նրանց  վրա, ովքեր ունեն հոգի։
    • Կարողությունը գործում է միայն այն մարդկանց կամ արարածների վրա, ովքեր ունեն երկու աչքեր։
    • Ուժը գործում է միայն, եթե հայացքը ուղղված է հենց կոնկրետ զոհի աչքերին։
    • Աչքերը չեն գործում նաև այն էակների վրա, որոնք ունեն երկու հոգի, օրինակ, Հալքը։
  • Տելեպորտացիա։ Դեպի դժոխք և Կենդանի մարդկանց աշխարհ։
  • Տրանսպորտի վերափոխում։ Ուրվական մրցարշավորդը կարող է յուրաքանչյուր տրասպորտ վերափոխել, հրե տրասպորտի։
  • Հեռատեսություն։ Ուրվական մրցարշավորդը կարող է «վիրտուալ» կերպով  գնալ դժոխք, տեսնել իր ապագան (բայց միայն 3 օր առաջ), և բացի այդ այլ մարդկանց ապագան։
  • Լեվիտացիա։ Ուրվական մրցարշավորդը կարող է մնալ 5 մետր բարձրությամբ օդում[13]։

Զենքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության մեդալիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործելով Իշխանության մեդալիոնը Բլեյզը և Կետչը կարող են կանչել Զարատոսի և Քեյնի ոգիներին, որոնք համապատասխանաբար հանդիսանում են իրենց ուժերի աղբյուրները։ Առանց մեդալիոնի ամբողջության, նրանք չեն կարող վերափոխվել Ուրվական մրցարշավորդի և օգտագործել իր ունակությունները։

Մոտոցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական մրցարշավորդի հիմնական տրանսպորտային միջոցը։

  • Մոտոցիկլը կարող է երթևեկել մինչև անգամ 500 միլիոն ժամ արագությամբ։
  • Մոտոցիկլը բավականին ամուր է, Ուրվական մրցարշավորդը կարող է դրանով պատեր ջարդել։
  • Մոտոցիկլը ցանկացած տեսակի հարվածից հետո կարող է վերականգնվել, օգտագործելով խորհրդավոր կրակը։
  • Մոտոցիկլը կարող է երթևեկել ցանկացած  մակերեսի վրայով՝ օդում, ջրում և նույնիսկ ուղղահայաց։

Շղթա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շղթան Ուրվական մրցարշավորդը օգտագործում է որպես զենք, որը նրան տալիս է բազմաթիվ առեղծվածային հնարավորություններ։

  • Կարող է փոխել իր երկարությունը
  • Ունի հսկայական ուժ
  • Կարող է փոխվել դառնալով ինչ-որ մեկ այլ զենք
  • Շղթան կարող է առանձնանալ դառնալով բազմաթիվ մահացու սուր սկավառակներ
  • Ուրվական մրցարշավորդը շղթայով կարող է ստեղծել հրե տորնադո

Հրացան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրացանը Ուրվական մրցարշավորդը ստանում է Զարատոսից։

  • Անսահմանափակ զինամթերք։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultimate տարբերակում միաժամանակ միասին առկա են երկու Ուրվական մրցարշավորդներ։ Առաջինը հայտնվում է Ջոննի Բլեյզը, ով ծիսականորեն սպանել է բայքերների բանդաին։ Դժոխքում Սատանան Ջոննի Բլեյզին առաջարկել է վերեժխնդիր լինել, և Բլեյզը վաճառել է իր հոգին նրա դիմաց, որ Ռոքսոնան ողջ մնա։

Գրեթե քսան տարի անց Բլեյզը վերադառնում է, և խլում է բայքերների կյանքը, նրանց ովքեր իրեն սպանել էին շատ տարիներ առաջ։ Այժմ արդեն Ջոնին ինքն է եկել  և նրանց հոգիները ուղարկել դժոխք այրվելու։ Բլեքթորնը իմանալով դրա մասին, Նիկու Ֆյուրիին հրամայել է սպանել Ուրվական մրցարշավորդին։ Ֆյուրին  հավաքել է ոստիկանական թիմին, որի մեջ մտել է նաև Հալքը, սակայն նրանք չեն կարողացել տապալել Ուրվական մրցարշավորդին։

Այն բայքերները, ովքեր այն ճակատագրական գիշերը եղել են այնտեղ՝ սպանվել են, ուստի Բլեքթորնը սկսում է զգուշանալ իր կյանքի համար և Սատանայի հետ կնքում է նոր գործարք։ Բլեքթորնը դառնում է երկրորդ Ուրվական մրցարշավորդը, բայց դա չի խանգարում Ջոննի Բլեյզին։ Երկու Ուրվականներն էլ կռվել են ոչ թե կյանքի, այլ մահվան համար և կռվել են այնքան քանի դեռ չեն ընդունել իրենց մարդկային կերպարանքը, և ահա այդ ժամանակ հաղթանակ է տարել Բլեքթորնը։ Նա Ջոնիին մահացու աստիճան ծեծի է ենթարկել, և երբ պատրաստվում էր երկրորդ անգամ իր գործը շարունակել հայտնվում է Քարատելը և սպանում Բլեքթորնին։

Սատանան հավատարիմ է մնացել իր խոսքին, և Ռոքսաննան շարունակել է հանգիստ ապրել իր ամուսնու և երեխաների հետ։ Եվ այնքան ժամանակ, քանի դեռ Ջոնի Բլեյզը շարունակում է իր հոգին տալ սատանային, նա չի խախտի իրենց պայմանը։

Marvel 2099[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական մրցարշավորդ 2099-ին անունը Քենսիրո է։ Նա եղել է հաքեր Տրասնսֆեր-Սիթիում, որտեղ սխալ թույլ տալով ընկերությունից ինֆորմացիա է գողացել Դե Մոնիկսից։ Սխալ, որի համար նա վճարել է կյանքի գնով, Դե Մոնիկսը իմանալավ, որ ինֆորմացիան գողացողը Կենսիրոն է, սպանել է նրան։ Կենսիրոն հասկանալով, որ այլևս շանսեր չունի, որոշել է գողացված ինֆորմացիան վերբեռնել։

Թեև մարմինը մահացել է, սակայն Կենսիրոի միտքը մնացել է, արհեստական ինտելեկտում պահպանելով ողջ ինֆորմացիան։ Նրան Կենսիրոին որոշել են տալ ևս մեկ շանս, առաջարկելով նրան դարձնել իրենց մարմնավորումը իրական կանքում։ Կենսիրոն ընդունել է առաջարկը։

Նրա միտքը և ինքնությունը բեռնվել են ավտոմատացված ռոբոտ կիբեռտեկ 101 կոչվող ռոբոտի մեջ, որը նա օգտագործել է Դե Մոնիկ պահանջները կատարելու և իր կյանքը փրկելու համար, իրեն անվանելով Ուրվական մրցարշավորդ։ Սակայն այս Ուրվական մրցարշավորդի և մյուսների մեջ կա մեծ տարբերություն՝ վերահսկողությունը։

Վրիժառության հոգին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական մրցարշավորդի Վրիժառության ոգի տարբերակը հայտնվել է «Գալակտիկայի պահապանները», Marvel-ի տիեզերքում։ Նա ուներ հնարավորութjուն ճանապարհորդել տիեզերքով։ Նրա իսկական անունը եղել է Ավտոլիկուս, հարազատ մոլորակը եղել է Սարկա մոլորակը։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել «Ուրվական մրցարշավորդը»  ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որում Ջոննի Բլեյզի դերակատարը եղել է Նիկոլաս Քեյջը, նաև նկարահանվել են Եվա Մենդեսը, Փիթեր Ֆոնդան Մետիստոֆելյաjի դերում, և Բնետլի Ուեսը` Բլեկքարտի դերում։ Ֆիլմի բյուջեն կազմել է 130 միլիոն դոլար[14]։ 2012 թվականին դուրս է եկել «Ուրվական մրցարշավորդ 2» ֆիլմը, որը իր նախորդի համեմատ արժանացել է ավելի բացասական արձագանքների[15][16]։

Դենի կետչի դերակատարը «Ուրվական մրցարշավորդ 2» ֆիլմում եղել է Ֆիրգուս Ռիորդան։

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին «Ուրվական մրցարշավորդ» ֆիլմի էկրանավորման իրավունքը Sony Pictures ստուդիայից վերադարձել է Marvel-ին։

Ուրվական մրցարշավորդը առաջին անգամ հայտնվել է «Գործակալները.Վահան» ֆիլմի 3-րդ եթերաշրջամում։  2016 թվականի հուլիսին պարզ է դարձել, որ Ուրվական մրցարշավորդը կհայտնվի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքում և «Գործակալները, Վահան» ֆիլմի 4-րդ եթերաշրջանում։ Սերիալում Ուրվական մրցարշավորդը համարվում է մեխանիկ Ռոբի Ռեյսը։ 7-րդ սերիայում Ուրվականի ուժը կրողը ժամանակավորապես դառնում է ագենտ Ալֆոնսո ՄանՔենզը, սակայն շուտով այն նորից փոխանցվում է Ռոբիին։ 22-րդ սերիայում Կոլսոնը կարճ ժամանակով դառնում է Ուրվական մրցարշավորդ և սպանում է Օֆելյաjին։

Բլեյզը առաջին անգամ հայտնվել է ՄԿՏ-ի վեցերորդ շարքի չորրորդ սերիայում, դառնալով Ռեյսի ուժի աղբյուրը[17][18]։

Անիմացիոն սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրվական մրցարշավորդը հայտնվել է «Երբ կանչում է Գալակտուսը» անիմացիոն սերիալի դրվագներից մեկում, նաև «Ֆանտաստիկ քառյակը» (1994) սերիալում, որտեղ օգտագործելով իր աչքերը հաղթանակ է տարել Գալակտուսի նկատմամբ։ Նրան հնչյունավորել է Ռիչարդ Գրեկը։
  • Ուրվական մոտոցիկլիստը, կրկին Ռիչարդի հնչյունավորմամբ հայտնվել է «Անմեղ արյուն» և «Անհավատալի Հալք» (1996)  անիմացիոն սերիալներում, որտեղ ի սկզբանե հետապնդել է Հալքին, այնուհետև փրկել նրան մահանալուց[19]։
  • Ուրվական մրցարշավորդը, որոշ դրվագներում հանդես է եկել նաև  «Իքս մարդիկ» 1990 թվականի  մուլտսերիալում։
  • Ուրվական մրցարշավորդը նաև հայտնվել է Կատարելագործված Սարդ-Մարդը մուլտիպլիկացիոն հեռուստասերիալում։

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդես է եկել Spider-Man & Venom: Separation Anxiety խաղում։
  • Եղել է Marvel: Ultimate Alliance խաղի հերոսը:
  • Ուրվական մրցարշավորդը Ultimate Marvel vs Capcom 3 Fate of Two Worlds խաղում հայտնվել է, որպես լրացուցիչ հերոս։
  • Marvel Heroes-ում հայտնվել է, որպես խաղային կերպար։
  • Համարվել է LEGO Marvel Super Heroes խաղի հերոսներից մեկը։

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրվական մրցարշավորդը «Կոմիսքների 100 լավագույն հերոսներ» ցանկում զբաղեցրել է 90-րդ տեղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ghost Rider (John Blaze) - Marvel Universe Wiki: The definitive online source for Marvel super hero bios». marvel.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Johnathon Blaze (Earth-616)». Marvel Database (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Картер Слейд». Anime Characters Fight вики (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. Ջոննի Բլեյզը մարվելի կայքում
  5. Ջոննի Բլեյզը մարվելի շտեմարանում
  6. «Johnathon Blaze (Earth-121347)».
  7. «Daniel Ketch (Earth-616)». Marvel Database (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Ghost Rider (Daniel Ketch) | Comics | Marvel.com». marvel.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «Ghost Rider (Ketch) (Character) - Comic Vine». Comic Vine (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Ghost Rider (Призрачный Гонщик)». www.strangearts.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. «Дэниел Кетч (92131)». Марвелпедия (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Ghost Rider (Daniel Ketch) - Marvel Universe Wiki: The definitive online source for Marvel super hero bios». marvel.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. studio, 5165m. «ArmDict.com - ԼԵՎԻՏԱՑԻԱ - Բացատրությունը». www.armdict.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. «'Ghost Rider' Movie Rights Return to Marvel – Will We See a Reboot Soon?». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «'Agents of SHIELD' season 4: Comic-Con promo brings Hellfire, Ghost Rider to mind». CarterMatt.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 23. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  16. «'Agents of S.H.I.E.L.D.': Hellfire comes to life in exclusive sneak peek». Entertainment Weekly's EW.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  17. «Comic-Con: 'Agents of SHIELD' Casts Ghost Rider for Season 4». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «'Agents of SHIELD' Johnny Blaze Ghost Rider Photos». ScreenCrush. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Ghost Rider». Hulk and the Agents of S.M.A.S.H. Wiki (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրվական մրցարշավորդ» հոդվածին։