Սարդ-մարդը (ֆիլմ)
«Սարդ-մարդը» (անգլ.՝ Spider-Man), 2002 թվականի արկածային մարտաֆիլմ-մելոդրամա սուպերհերոսների մասին, Փիթեր Փարքերի մասին պատմող կինոեռագրության առաջին մասը, որում ներկայացվում է, թե ինչպես է տղան դարձել Սարդ-մարդ։ Ֆիլմի ռեժիսորը Սեմ Ռեյմին է։
Սուպերհերոսի դերը կատարում է Թոբի Մագուայերը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ուիլեմ Դեֆոն, Քիրստեն Դանստը, Քլիֆ Ռոբերտսոնը, Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, Ռոզմարի Հարրիսը, Բիլ Նանը, Մայքլ Պապաջոն, Էլիզաբեթ Բենքսը, Թեդ Ռեյմին, Ջո Մանգանելոն և այլք։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթեր Փարքերը համեստ աշակերտ է, որ ապրում է սովորական կյանքով և գաղտնի սիրում է Մերի Ջեյն Ուոթսոնին, որ իր հարևանուհին ու համադասարանցին։ Փիթերը հետաքրքրվում է լուսանկարչությամբ։ Նա որբ է, ապրում է ոչ հարուստ հորեղբոր ու նրա կնոջ հետ։ Մի անգամ էքսկուրսիայի ժամանակ Փիթերին խայքում է ձևափոխված ԴՆԹ-ով սարդը։ Որոշ ժամանակ անց տղան իր մոտ նկատում է սովորական մարդկանց ոչ հատուկ ունակություններ՝ մեծ ուժ, դիմացկունություն, պատերի ու առաստաղի վրայով սողալու և սարդոստայն բաց թողնելու կարողություն։
Փիթերը որոշում է օգտագործել իր ուժը գումար շահելու համար, որպեսզի մեքենա գնի և դրական տպավորություն թողնի Մերի Ջեյնի վրա։ Առանց կանոնների մարտի ժամանակ նա հաղթում է ռեստլեր Մագրոյին, սակայն նրան խաբում և խոստացված գումարի փոխարեն տալիս ընդամենը 100 դոլար։ Երբ մարտի կազմակերպիչների թալանում են, Փիթերը հրաժարվում է օգնել՝ այդպիսով լուծելով իր վրեժը։ Սակայն երբ կողոպտիչը սպանում է Փիթերի հորեղբայր Բենին, նա անզգուշաբար սպանում է հանցագործին։ Դրանից հետո Փիթերը հասկանում է, որ իր կոչումը հանցագործների դեմ պայքարելն է։
Այդ ժամանակ Նորման Օզբորնը՝ Հարրի Օզբորնի հայրը, ով ֆինանսավորում է ռազմական ոլորտում կատարվող հետազոտություններ, որոշում է փորձարկում կատարել իր վրա՝ դրանով իսկ ապացուցելով իր գաղափարների հեռանկարային լինելը։ Փորձարկման արդյունքում նա վերածվում է չարագործ Կանաչ գոբլինի, ով ամեն ինչի պատրաստ է հանուն իր նպատակի իրականացման։ Փիթեր Փարքերն աշխատանքի է տեղավորվում որպես լուսանկարիչ. նա պետք է լուսանկարի Սարդ-մարդուն, այսինքն՝ իրեն։
Սարդ-մարդու ու Կանաչ գոբլինի միջև տեղի ունեցած եզրափակիչ մենամարտում վերջինս պատանդ է վերցնում Մերի Ջեյնին և ճոպանուղու վագոնում գտնվող երեխաներին։ Այնուհետև նա Սարդ-մարդուն առաջարկում է ընտրել՝ փրկել Մերի Ջեյնին կամ երեխաներին։ Փիթերը փրկում է և՛ Մերի Ջեյնին, և՛ երեխաներին։ Այդ մահացու պայքարում մեծ դժվարությամբ հաղթում է Սարդ-մարդը։ Կանաչ գոբլինը փորձում է սպանել Փիթերին, սկակայն անզգուշությամբ զոհվում է իր իսկ սավառնակի պատճառով։ Մահվանից առաջ նա խնդրում է ներել իրեն և ոչինչ չպատմել Հարրիին։ Երբ Սարդ-մարդը Օզբորնի անշունչ մարմինը տանում է նրա տուն, Հարիին նկատում է նրան և որոշում վրեժ լուծել։
Ֆիլմի ավարտին Մերի Ջեյնը համբուրում է Սարդ-մարդուն։ Ակնարկվում է, որ աղջիկը հասկացել է Փիթեր Փարքերի վարած երկակի կյանքի մասին։ Նորման Օզբորնի թաղման ժամանակ Հարրին իր ընկեր Փիթերին պատմում է Սարդ-մարդուց վրեժ լուծելու իր մտադրության մասին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Թոբի Մագուայեր | Փիթեր Փարքեր / Սարդ-մարդ |
Ուիլեմ Դեֆո | Նորման Օզբորն / Կանաչ գոբլին |
Քիրստեն Դանստ | Մերի Ջեյն Ուոտսոն |
Ջեյմս Ֆրանկո | Հարրի Օզբորն |
Քլիֆ Ռոբերտսոն | Բեն Փարքեր |
Ռոզմարի Հարրիս | Մեյ Փարքեր |
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս | Ջեյ Ջոնա Ջեյմսոն |
Ջո Մանգանելո | Ֆլեշ Թոմփսոն |
Ջերի Բեքեր | Մաքսիմիլիան Ֆարգաս |
Բիլ Նան | Ջոզեֆ «Ռոբի» Ռոբերտսոն |
Ջեք Բետս | Հենրի Բալկան |
Ստենլի Անդերսոն | գեներալ Սլոկամ |
Փոն Պերկինս | բժիշկ Մենդել Շտրոմ |
Մայքլ Պապաջոն | Դենիս Կարադին |
Կ. Կ. Դոդս | Սիմկինս |
Թեդ Ռեյմի | Հոֆման |
Բրյուս Քեմփբել | մարտ վարող |
Էլիզաբեթ Բենքս | քարտուղար Բեթի Բրանտ |
Ջոն Պեկստոն | ծառայապետ Բեռնարդ |
Թիմ Դեզարն | Ֆիլիպ Ուոտսոն |
Թեյլոր Գիլբերտ | Մեյդելին Ուոտսոն |
Ռենդի Սևիջ | ռեստլեր Մագրո |
Լարի Ջոշուա | |
Մեյսի Գրեյ | կամեո |
Սքոթ Շպիգել | ծովային ոստիկան |
Լյուսի Լոուլես | փանկ աղջիկ |
Ստեն Լի | մարդ հրդեհում |
Բենի Ուրկիդեզ | մարդասպան |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ Rotten Tomatoes ագրոգատորում գրախոսականների 89%-ը եղել է դրական՝ 7,6 գնահատականով։ Metascore-ում միջին գնահատականը եղել է 100-ից 73 միավոր։ Ռոջեր Էբերտը, չնայած ցածր գնահատականին (2,5/4), գովել է հերոսի ծագման պատմությունը, իսկ հերոսների մասին ասել է, թե նրանք չեն հիասթափեցնի օրիգինալ կոմիքսների սիրահարներին։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- MTV Movie Awards մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (Քիրստեն Դանստ)
- MTV Movie Awards մրցանակ «Լավագույն համբույր» անվանակարգում (Թոբի Մագուայեր և Քիրստեն Դանստ)
Ֆիլմը ներկայացվել է Օսկարի «Լավագույն ձայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան Սեմ Ռոյմին Կանաչ գոբլինի դերի համար կընտրեր Ուիլեմ Դեֆոյին, այդ դերն առաջարկվել է Նիկոլաս Քեյջին[6] և Ջոն Մալկովիչին[7]։ Դերասաններ Ջոն Մալկովիչն ու Ուիլեմ Դեֆոն միասին նկարահանվել են «Վամպիրի ստվերը» (2000) ֆիլմում, որի պրոդյուսերն է եղել Նիկոլաս Քեյջը։
Ջեյմս Ֆրանկոն, որ ֆիլմում մարմնավորել է Հարրի Օզբորնին, նախապես լսումների է մասնակցել Փիթեր Փարքերի դերի համար[8]։ Սարդ-մարդու դերը առաջարկվել է նաև Հիթ Լեջերին, սակայն նա մերժել է՝ ասելով. «Դա ինձ համար չէ։ Ես կգողանամ ինչ-որ մեկի երազանքը»։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի երաժշտությունը գրվել է ամերիկացի երաժիշտ Դենի Էլֆմանի կողմից։
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Theme from Spider-Man (Classic TV Series Theme Song)» | Paul Francis Webster & Robert Harris | 1:01 |
2. | «Hero» | Chad Kroeger Feat. Josey Scott | 3:19 |
3. | «What We're All About (Original Version)» | Sum 41 Feat. Kerry King from Slayer | 3:35 |
4. | «Learn to Crawl» | Black Lab | 3:36 |
5. | «Somebody Else» | Bleu | 3:38 |
6. | «Bug Bytes» | Alien Ant Farm | 3:32 |
7. | «Blind» | Default | 3:11 |
8. | «Bother» | Stone Sour (credited as Corey Taylor) | 4:00 |
9. | «Shelter» | Greenwheel | 3:32 |
10. | «When It Started» | The Strokes | 2:56 |
11. | «Hate to Say I Told You So» | The Hives | 3:22 |
12. | «Invisible Man» | Theory of a Deadman | 2:40 |
13. | «Undercover» | Pete Yorn | 3:59 |
14. | «My Nutmeg Phantasy (Tom Morello Mix)» | Macy Gray Feat. Angie Stone and Mos Def | 4:29 |
15. | «I - IV - V» | Injected | 3:03 |
16. | «She Was My Girl» | Jerry Cantrell | 4:18 |
17. | «Main Titles» | Դենիել Էլֆման | 3:42 |
18. | «Farewell» | Դենի Էլֆման | 4:43 |
19. | «Theme from Spider-Man» | Aerosmith | 2:57 |
20. | «Na Jaane Kyoon» | Strings* | 4:34 |
21. | «Even» | Greyhoundz* | 3:46 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.boxofficemojo.com/release/rl678659585/
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Biography for Nicolas Cage»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-14-ին։ Վերցված է 2017-03-01
- ↑ «News for John Malkovich»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2017-03-01
- ↑ «Biography for James Franco»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-23-ին։ Վերցված է 2017-03-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սարդ-մարդը» ֆիլմի պաշտոնական կայքը Archived 2010-05-12 at the Wayback Machine.(անգլ.)
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2002 ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր Սարդ-մարդու մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ամերիկյան դրամա ֆիլմեր