Ֆանտաստիկ քառյակը
«Ֆանտաստիկ քառյակ» (անգլ.՝ Fantastic Four), սուպերհերոսական ֆիլմ ֆանտաստիկ մարտաֆիլմի ժանրում, ռեժիսոր Թիմ Սթորիի ֆիլմը, համանուն կոմիքսի կինոադապտացումը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ գիտնական Ռիդ Ռիչարդսը և նրա ընկեր-օդաչու Բեն Գրիմը առաջարկում են գործարար Վիկտոր ֆոն Դումին (ով Ռիդի հետ միասին սովորել է համալսարանում) հեռակարային և շահավետ նախագիծ երկնային ճառագայթման ուսումնասիրման վերաբերյալ։ Տիեզերական կայան թռիչքին ուղևորվում են Ռիդը, Բենը, Վիկտորը, ֆոն Դումի գործընկերուհի Սյուզան Շտորմը, ով Ռիդի հետ սիրավեպ է ունեցել մի քանի տարի առաջ և նրա կրտսեր եղբայր Ջոնի Շտորմը, որը չի առանձնանում օրինակելի վարքով։
Տիեզերական կայան ժամանելուն պես հետազոտողները գործի են անցնում, իսկ Վիկտորը Սյուզանին առաջարկություն է անում։ Սակայն նա չի հասցնում պատասխան տալ, քանի որ Ռիդը հայտնում է մոտեցող տիեզերական փոթորկի մասին, որը կայանին մոտենում է ավելի արագ, քան սպասվում էր։ Չհասցնելով միացնել տիեզերական կայանի պաշտպանիչ էկրանները, թիմի բոլոր անդամները ենթակվում են ճառագայթման ազդեցությանը։
Երկիր վերադառնալուց հետո գլխավոր հերոսները աստիճանաբար իրենց մոտ հայտնաբերում են անսովոր հատկություններ։ Ռիդը ունակ է ձգել իր մարմինը և նրա առանձին մասեր, ինչպես ռեզին։ Սյուզանը կարողանում է անտեսանելի դառնալ։ Ջոնին՝ թռնել և խաղալ կրակի հետ։ Իսկ Բենը վեր է ածվում ամուր նարնջագույն քարից մարդու, ինչը նրան տալիս է անմարդկային ուժ և հզորություն։ Բենը փախչում է առողջարանից, որտեղ նրանք հանգստանում էին և անցնում բժշկական հետազոտություններ, գնոմ է տուն, որտեղ նրան սպասում է Դեբին, նրա նախկին կինը։ Տեսնելով Բենին այդպիսի կարգավիճակում, Դեբին փախչում է, չհավատալով, որ դա հենց իր փեսացուն է, իսկ Բենը թաքնվում է, որպեսզի ուշադրություն չգրավի։
Նյու Յորքի Բրուքլինի կամուրջի վրա Բենը, փրկելով ինքնասպանության փորձ կատերող մարդու, ստիպված է ընդհարվել բեռնատարի հետ։ Դրա պատճառով բազմաթիվ մեքենաներ վթարի են ենթարկվում և ստեղծում են խցանում կամրջի հակառակ կողմում։ Ռիդը, Սյուզանը և Ջոնին, որոնք սկզբնապես գնում էին Դեբիի հետ հանդիպման, դժվարությամբ անցնում են ամբոխի և մեքենաների միջով, օգտագործելով անտեսանելի լինելու Սյուզանի ունակությունները։ Անսպասելիորեն տեղի է ունենում գազային բալոնների պայթյուն։ Ջոնին մի աղջկա փրկում է կրակից (նա ունակ է դիմանալու շատ բարձր ջերմության), Սյուզանը իր համար անսպասելիորեն ստեղծում է ուժային դաշտ և չեզոքացնում է պայթյունը հասարակ քաղաքացիներից։ Օգնության հասած հրշեջ մեքենան չի կարողանում կառավարել մեքենայի ընթացքը և մի կերպ խուսափում է Հուդզոն ընկնելուց, սակայն Բենը, տիտանական ջանքերի շնորհիվ, նրա հետ է քաշում։ Ռիդը, իր հերթին, փրպկում է հրշեջ մեքենայից ընկնող հրշեջին։ Ամբոխի մեջ Բենը տեսնում է Դեբիին, ով հանում է պսակադրության մատանին, այդպիսով հասկացնելով, որ նրանց միջև ամեն ինչ վերջացած է։ Ռիդը իր ընկերոջը խոստանում է, որ կգտի հնարավորություն նրան վերադարձնելու նախկին տեսքը։
Քառյակը արագ հանրաճանաչություն է ձեռք բերում քաղաքի բնակիչների շրջապատում։ Նորությունների ըողարկման ժամանակ նրանք իմանում են, որ նրանց արդեն մականուն են տվել՝ «Ֆանտաստիկ քառյակ»։ Այդ ամենը խիստ զայրացնում է Վիկտոր ֆոն Դումին, ով գտնվում է սնանկության եզրին և կարող է կորցնել ընկերությունը անհաջող արշավախմբի և պարտքերի պատճառով։
Ջոնին հիացած է հասարակության նման ուշադրությունից, իսկ թիմի մնացած անդամներին դա անհանգմտացնում է, և նրանց համար ստեղծում որոշակի դժվարություններ։ Փողոցում Սյուզանին անցորդները ճանապարհ չեն տալիս, և նա կրկին ստիպված է լինում անտեսանելի դառնալ։ Ռիդը որոշում է բոլորին տեղափոխել Բակստեր Բիլդինգի լաբորատորիա և սկսել հետազոտություներ և ստեղծել սարք, որը ունակ է ամեն ինչ վերադարձնել իրենց տեղը։ Այդ ընթացքում ճոն Դումի ընկերությունը դադարում է ֆինանսավորում ստանալուց և նրա ակցիաները ընկնում են։
Վիկտորի հետ նույնպես տարօրինակ մետամորֆոզներ են տեղի ունենում։ Սկզբից նրա երեսին հայտնվում է մեծ սպի, այնուհետև մաշկը պատվում է օրգանական մետաղով, որը ամուր է պողպատից և կարծր ադամանդից։ Եվ վերջապես, նա հնարավորություն է ստանում ղեկավարել էլեկտրականությունը և օգտագործում է այն, որպեսզի վրեժ լուծի բանկային կոնցեռնից։
Ռիդը մոտ է մեքենայի շինարարության ավարտին, որը կստեղծի փոթորիկ, որպեսզի Բենին և մյուսներին վերադարձնի նախկին վիճակի։ Սյուզանի հետ միասին նա փորձում է գլուխ հանել, թե ինչը պատճառ հանդիսացավ իրենց բաժանման։ Այդ ընթացքում երկուսն էլ հասկանում են, որ նրանց միջև նորից արթնանում են փոխադարձ զգացմունքներ։
Հերոսների մոտ խնդիր է առաջանում։ Նրանց հագուստը չունի նույն հատկությունները, ինչ նրանց օրգանիզմը։ Այդ պատճառով Ռիդը, հետազոտելով հադերձանքը, որ նրանք հագել էին տիեզերական կայանում, հայտնաբերում է, որ նրանք, ճառագայթման ազդեցությունից հետո, նույնտես ունակ են չայրվել, դառնալ անտեսանելի և ձգվել։ Ջոնին, հագնելով նոր հանդերձանքը, ուղևորվում է էքստրեմալ մոտոռեյսինգի մրցաշարի, որտեղ համարյա օդ է բարձրանում։ Նրա չարաճճիությունը և հետագա հարցազրույցը վերջնականապես հունից հանում են Բենին, ում Ջոնին անվանում է «Խելագար»։ Բենը Ջոնին պատկանող Պորշեն մետաղական գնդի է վեր ածում և մարտի է պատրաստվում «Մարդ-Ջահ»-ի հետ։ կոնֆլիկտին ժամանակին միջամտում են Ռիդը և Սյուզանը, որից հետո վշտացած և զայրացած Բեն Գրիմը հեռանում է։ Հասարակությունը չի կարող ընդունել նրան և համարում է վտանգավոր հրեշ։
Վիկտորը, որի մարմնում փոփոխությունները շարունակվում են, ամբողջ կատարվածին հետևում է Բակստեր Բիլդինգում տեղադրված տեսախցիկների միջոցով և սկսում է աստիճանաբար թիմի անդամներին հրահրել միմյանց դեմ։ Նա Բենին գաղափար է տալիս այն մասին, որ Ռիդը, փոթարկի խթանիչի վրա աշխատանքի փոխարեն ավելի շատ ժամանակ է անց կացնում Սյուզանի հետ և չի պահում իր խոստումները (իրականում, Ռիդին մնում է ստւգել հաշվարկները և անց կացնել փորձեր)։ Այդ հողի վրա հին ընկերների միջև վիճաբանություն է տեղի ունենում և Բենը Ռիդին և Սյուզանին թողնում է լաբորատորիայում։ Ռիդը, տասկանալով, որ եկել է գործելու ժամանակը, մեքենան փորձարկում է իր վրա, սակայնо հզորության անբավարարության պատճառով նրա վիճակը ժամանակավորպես վատթարանում է։ Հետևելով այդ ամենին, ֆոն Դումը Բենին հրավիրում է լաբորատորիա և առաջարկում է փորձարկել մեքենան։ Շնորհիվ էլեկտրականության ղեկավարման իր ունակության, Վիկտորը գործընթացը հասցնում է ավարտին՝ Բենը նորից մարդ է դառնում։ Սակայն դրա պատճառով ֆոն Դումի մաշկը ավելի շատ է պատվում մետաղով և Բենը հասկանում է, որ Վիկտորը օգտագործել է իրեն։
Վնասազերծելով Բենին, Վիկտորը մտադիր է չեզոքացնել «Քառյակի» մնացած անդամներին։ Արտացոլման մեջ տեսնելով իր այլանդակված դեմքը՝ Վիկտորը հագնում է մետաղական դիմակ, որը ժամանակին նվիրել էին նրան հայրենիքում, Լատվերիայում։ Ռիչ Ռիչարդսին նա հաղթում է հզոր էլեկտրական լիցքաթափումով, քանի որ ռեզինը տաքացման ժամանակ դառնում է փափուկ։ Իր ընկերության օֆիսում ֆոն Դումը Ռիդին շղթայում է հեղուկ ազոտով թիկնաթոռին և իրեն վերցնում է «Դոկտր Դում» կեղծանունը։ Ջոնիի վրա նա կրակում է հրթիռով, որը արձագանքում է ջերմությանը, իսկ Սյուզանին սպասում է, հուսալով, որ նա կգնա փրկելու Ռիդին։ Ջոնին ծովածոցում այրում է առևտրական զբոսանավը և ապակողմնորոշում է հրթիռին, կարողանալով փրկվել։ Սյուզանը պայքարում է Դոկտոր Դումի հետ, սակայն նա սկսում է հաղթել Սյուզանին։ Այդ ժամանակ օգնության է գալիս Բենը, ով հասկացել էր իր սխալը և նորից վերածվել Արարածի։
Արարածի և Դոկտոր Դումի միջև մարտը նրան տանում է Նյու Յորքի փողոցներ, որտեղ ամբողջ «Քառյակը» մտադիր է հաղթել չարագործին։ Ֆանտաստիկ Քառյակի հետ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ Դոկտոր Դումի մետաղական ծածկույթը հալեցվում է Մարդ-Ջահի կողմից, ով (Վիկտորը) գերժամանակակից ջերմության է հասնում, այնուհետև հովացվում է ջրաբաշխիչ ծորակի ջրով, որի արդյունքում վեր է ածվում անշարժ արձանի։
Ֆիլմի վերջում, Ֆանտաստիկ Քառյակի պատվին տոնախմբությունում, ներկա են քաղաքի շատ բնակիչներ։ Բենը իր համար ընիկերուհի է գտնում՝ Ալիսիա Մասթերսին, կուրացած աղջկա, որը գնահատում է Բենի ներքին հատկանիշները։ Ռիդը Սյուզանին առաջարկություն է անում, որին վերջինս ուրախությամբ համաձայնվում է, իսկ Ջոնին երկնքում գծագրում է Ֆանտաստիկ Քառյակի կրակե նշանը։
Դոկտոր Դումը, անշարժ արձանի տեսքով, բառնվում է նավի վրա, որը գնում է մինչ Լատվերիա։ Եզրափակիչ դրվագներում տեղի են ունենում փոքրիկ խափանումներ էլեկտրականության հետ։ Դա նշանակում է, որ Վիկտոր ֆոն Դումը չի մահացել և դեռ կվերադառնա Ֆանտաստիկ Քառյակի հետ հաշվեհարդար տեսնելու համար...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Յոան Գրիֆիտ | Ռիդ Ռիչարդս/Պարոն Ֆանտաստիկ |
Ջեսիկա Ալբա | Սյուզան Շտորմ/Անտեսանելի Լեդի |
Կրիս Էվանս | Ջոնի Շտորմ/Մարդ-Ջահ |
Մայքլ Չիկլիս | Բեն Գրիմ/Արարած |
Ջուլիան Մակմեհոն | Վիկտոր ֆոն Դում/Դոկտոր Դում |
Լորի Հոլդեն | Դեբի ՄակԻլվեյն |
Կերի Վաշինգտոնս | Ալիսիա Մասթերս |
Մարիա Մենունոս | բուժքույր |
Հեմիշ Լինկլեյտեր | Լեոնարդ |
Դևիդ Պարկեր | Էռնի |
Քևին ՄակՆալտի | Ջիմի Օ՝Հուլիհան |
Մայքլ Կոպսա | Նեդ Սեսիլ |
Սթեն Լի | Ուիլի Լամպկին |
Մրցանակներ և անվանակարգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվել է «MTV» հեռուստաալիքի մրցանակի երկու անվանակարգում (2006 թվական).
- Լավագույն հերոս (Ջեսիկա Ալբա)
- Լավագույն էկրանային թիմ (Ջեսիկա Ալբա, Մայքլ Չիկլիս, Կրիս Էվանս, Յոան Գրիֆիտ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.adorocinema.com/filmes/filme-42946/
- ↑ http://www.imdb.com/title/tt0120667/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.interfilmes.com/filme_14916_Quarteto.Fantastico-(Fantastic.Four).html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/fantastyczna-czworka-2005
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/fantastic-four
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0120667/fullcredits
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայք
- «Ֆանտաստիկ Քառյակ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտաստիկ քառյակը» հոդվածին։ |
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1492 Pictures ֆիլմեր
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Գերմանական ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր գիտնականների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին
- Ֆիլմեր ամուսնության մասին