Հարված հետույքին 2
«Հարված հետույքին 2» (անգլ.՝ Kick-Ass 2), 2013 թվականին նկարահանված ամերիկա-բրիտանական սուպերհերոսի մասին պատմող ֆիլմ, որը հիմնված է համանուն կոմիքսի և «Hit-Girl»-ի վրա, որոնց հեղինակներն են Մարկ Միլարը և Ջոն Ռոմիտան։ Այն «Հարված հետույքին» (2010) ֆիլմի շարունակությունն է։ Ֆիլմը գրվել և նկարահանվել է Ջեֆ Ուադլոյի կողմից։ Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Քրիստոֆեր Մինց-Պլասը և Քլոյե Գրեյս Մորեցը մնացին իրենց հին դերերում՝ մարմնավորելով Դեյվ Լիզեվսկիին, Քրիս Դ՛Ամիկոյին և Մինդի Մաքրիդիին։
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի օգոստոսի 14-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իսկ 16-ին՝ Միացյալ Նահանգներում և Կանադայում։
Ֆիլմը սկզբում ունեցավ կոմերցիոն հաջողություններ, սակայն ձախողվեց՝ գրանցելով ավելի քիչ շահույթ, քան առաջին ֆիլմը։ Այն ստացավ բացասական կարծիքներ, շատ օգտատերեր կարծելով, որ օպերատորական աշխատանքում մարտերի դրվագներում շատ են «ցնցումները», ինչպես նաև բռնությունը և չոր հումորը։ Հեռուստադիտողներին ֆիլմն ավելի դուր եկավ և առաջին հանգստյան օրը վաստակեց B+ Cinemascore վարկանիշ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսում է «Ծեծող աղջկանից» (Hit-Girl), ում խնամակալ Մարկուսը խոսք է տալիս խնամել նրան և փորձում է համոզել՝ մոռանալ անցյալը։ «Հարված հետույքին»֊ը (Kick-Ass) ձանձրացնում է խաղաղ աշխարհը, և նա հեշտացնում է այն, որպեսզի Մինդին պարապի իր հետ։ Սակայն Մարկուսն իմանում է, որ Մինդին փախնում է դասերից և շարունակում է զբաղվել ավազակներին պատժելով և նրանից խոսք է ստանում, որ այլևս չի կրկնի։ Արդյունքում Մինդին վերջացնում է Դեյվի հետ պարապմունքները։ Քեթին՝ Դեյվին ընկերուհին բաժանվում է նրանից, կարծելով, որ նա իրեն դավաճանում է Մինդիի հետ (չնայած ինքն էլ խոստովանում է, որ դավաճանել է Դեյվին)։
Այդ ժամանակ Քրիս Դ'Ամիկոն, ով իրեն անվանում է «Mutherfucker», բարկացած վիճակում պատահականորեն սպանում է մորը և որոշում է դառնալ առաջին սուպերչարագործ։ Դրա համար նա սկսում է պարապել և ավելի ուշ իր ծառա Հավյերի միջոցով վարձում է չորս օգնականների՝ Սև մահին, Այտուցին, Չինգիզ֊փոր թափողին և իր գլխավոր ուժ՝ Մայրիկ֊Ռուսաստանին։ Երբ Քրիսը հանդիպում է իր հորեղբայր Ռալֆին, (ով բերդում է և ունի հանցագործ֊շրջապատ) հենց առաջին խոսակցության ժամանակ նա դրդում է Քրիսին առաջին քայլին (խոսակցության ժամանակ նրա մարդիկ սպանում են Հավյերին)։
Ինչպես ասվել էր առաջին ֆիլմի վերջում՝ հայտնվել են Kick-Ass-ի հետնորդներ, ովքեր իր նման դիմակներով վրիժառուներ են, որոնց գլխին կանգնած է Գեներալ Ամերիկան (Ջիմ Քերրի)։ «Արդարություն Forever» թիմի հետ, որոնց մեջ էին մտնում Գիշերային վհուկը, Ուտիճ֊մարդը, բժիշկ Գրավրիտոնը, ամուսնական զույգ «Թոմի հիշողության համար» և Մարտիկը (Դեյվի և Մարտիի լավագույն ընկերը)։ Այս հերոսները մաքրազերծում են քաղաքը հանցագործությունից։ Ավելի ուշ թիմը համալրվում է ավելի ու ավելի շատ հերոսներով։
Մինչ այդ Մինդին փորձում է ապրել ինչպես սովորական երեխան։ Նա միայնակ է մնում դպրոցական վախեցնող կյանքի և դաժան բարձր֊դասարանցիների հետ։ Նա բոլորին հիացնում է իր պարով (որ իրականում ակրոբատիկայի և մարտական արվեստի շարժումներ էին) և բոլորը սկսում են պաշտել նրան։ Մի անգամ, մի աղջիկ (Բրուկ) զզվանքով լցվելով Մինդիի նկատմամբ, թակարդ է լարում նրա դեմ՝ կազմակերպելով սուտ հանդիպում, իսկ այնհուտև թողնում անտառում միայնակ։ Հաջորդ օրը նա վրեժ է լուծում նրանցից՝ սրտխառնոց և դիարեա առաջացնելով ռազմական էլեկտրոշոկի միջոցով և նրան հեռացնում են դպրոցից։
Mutcherfucker֊ը բացահայտում է «Արդարություն» գործակալության տեղը։ Նա Մայրիկ-Ռուսաստանին հրամայում է գլխատել գեներալին, իսկ հետո ծեծել Գիշերային վհուկին։ Ոստիկանությունը որոշում է ձերբակալել նրանց, ովքեր դիմակ են կրում։ Թաղման արարողության ժամանակ հերոսների վրա են հարձակվում Moterfucker-ի խումբը։ Այդ ժամանակ Մինդին վերադառնում է Ծեծող աղջկա կերպարով և փրկում է Դեյվին։ Նրանք մյուս սուպերհերոսների հետ որոշում են սպանել չարագործներին։
Վերջնական կռվի ժամանակ Ծեծող աղջկան հաջողվում է սպանել Մայրիկ֊Ռուսաստանին։ Այն ժամանակ, երբ նա Մինդիի մոտից վերցնում է ադրենալինով լի ասեղը, կարծելով, որ դա թույն է, սրսկում է նրան։ 15֊ամյա ամերիկուհին միանգամից ստանում է անհավանական էներգիա և դաժանորեն տանջում է առողջ կնոջը՝ ընդամենը մեկ կրակոցի փոխարեն։ Kick-Ass-ը հաղթում է Քրիսին, սակայն չի ցանկանում նրա մահը։ Չնայած Mutcherfucker֊ը իրեն դնելով կոմիքսների չարագործների տեղ՝ կարծում է, որ ինքն անմահ է։ Մեծ բարձրությունից նա ընկնում է ակվարիումի մեջ, որտեղ կա շնաձուկ և մահանում է։
Ֆիլմի վերջում Մինդին Kick-Ass֊ին տալիս է իր առաջին համբույրը և հեռանում է Նյու Յորքից, իսկ Դեյվը և մնացածները որոշում են թողնել սուպերհերոսների կարիերան։ Նրանք առաջվա պես կպայքարեն չարի դեմ, երբ որ դա կրկին հայտնվի։ Սակայն ֆիլմի ամենավերջում մենք տեսնում են Դեյվին, ով մարզվում է Մինդիի տան զուգափայտի վրա, իսկ նրանից ոչ հեռու գտնվում է Kick-Ass֊ի ոճի երկաթե դիմակը։
Վերջնական տիտրերից հետո մենք տեսնում ենք Քրիսին հիվանդանոցում, ով փրկվել է, սակայն զրկվել ոտքերից և դարձել անդամալույծ։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աարոն Թեյլոր-Ջոնսոն ֊ Դեվիդ Լիզեվսկի / Հարված հետույքին (Kick-Ass)
- Քրիստոֆեր Մինց֊Պլասս ֊ Քրիս Դ'Ամիկո / The Motherfucker
- Քլոյե Գրեյս Մորեց ֊ Մինդի Մաքրիդի / Hit-Girl
- Քլարկ Դյուկ ֊ Մարթի Էինսբերգ / Մարտիկը
- Մորիս Չեսթնուտ ֊ քննիչ Մարկուս Ուիլիամս
- Դոնալդ Ֆեզոն ֊ բժիշկ Ձգողականություն[13]
- Ջոն Լեգիզամո ֊ Ջավիեր[14]
- Ջիմ Քերրի ֊ Սալ Բերթոլինի / Գնդապետ Ամերիկյա[15]
- Օգուստուս Փրյու ֊ Փոդ Հեյնս / Հետույքին հարվածողը (Ass-Kicker)
- Ջերեթ Բրաուն ֊ պրն Լիզեվսկի
- Լեին Գլեն ֊ Ռալֆ Դ'Ամիկո
- Լինդի Բութ ֊ Միրանդա Սվեդլոու / Գիշերային վհուկը
- Ռոբերտ Էմմս ֊ Միջատ֊մարդ
- Սթիվեն Մաքինթոշ ֊ Թոմիի հայրը / Թոմիի հիշատակին
- Մոնիկա Դոլան ֊ Թոմիի մայրը / Թոմիի հիշատակին
- Էնդի Նիման ֊ Այտուցը
- Դենիել Քալույա ֊ Սև Մահը
- Թոմ Վյու ֊ Գենգիս Քարնաժ
- Օլգա Կուրկուլինա ֊ Մայրիկ֊Ռուսաստանը
- Յանսի Բաթլեր ֊ Էնջի Դ'Ամիկո[16]
- Քլաուդիա Լի ֊ Բրուկ
- Բենետիկդ Վոնգ ֊ պրն Քիմ
- Լինդսի Ֆոնսեկա ֊ Քեթի Դոքսմա[17]
- Սոֆի Վյու ֊ Էրիկա
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 8֊ին հայտարարվեց, որ ֆիլմի տեղայնացմամբ կզբաղվի Universal Studios֊ը, իսկ Մեթյու Վոնն ընտրել է Ջեֆ Ուադլոյին, ով գրել է սցենարը, պետք է նկարահանի ֆիլմը[18]։ Նույն ամսին՝ ավելի ուշ, Աարոն Թեյլոր Ջոնսոնը և Քլոյե Գրեյս Մորեցը հաստատեցին իրենց վերադարձի մասին՝ խաղալով Kick-Ass֊ի և Ծեծող աղջկա դերը[19]։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Րեդ Գոմեզ Քրիզին և Դարա Ռեսնիկ Քրիսին հաստատեցին Ուադլոյի չնշված աշխատանքը, որով նա Ծեծող աղջկան դարձրել է ավելի կանացի և Մորեցի տարիքին համապատասխան[20]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները սկսեցին 2012 թվականի սեպտեմբերի 7֊ին Կանադայի Միսիսաուգա քաղաքում։ Այդտեղ ավարտելուց հետո՝ նկարահանման խումբը դերասանների հետ տեղափոխվում է Լոնդոն[21]։ Filming concluded on 23 November 2012[22].
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը առաջին հանգստյան օրերին հավաքեց $13.3 միլիոն՝ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը[23]։ Ֆիլմն ԱՄՆ֊ում հավաքեց $28.8 միլիոն և $32 միլիոն այլ երկրներում և ամբողջ շահույթը կազմելով $60.8 միլիոն։ Այն բավականին քիչ հավաքեց քան առաջին ֆիլմը, որի շահույթը կազմեց $96.1 միլիոն[24]։
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոքննադատները ֆիլմին այդքան էլ բարձր գնահատական չտվեցին։ Rotten Tomatoes֊ում գտնվող 153 կարծիքից միայն 29%-ն էին դրական[25]։ Metacritic-ը հիմնվելով 35 կարծիքի վրա ֆիլմին 100-ից տվել էր 43[26]։ Հեռուստադիտողն այն դրական ընդունեց․ IMDb-ում ֆիլմի վարկանիշը կազմում է 6,8/10։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2013/08/16/movies/kick-ass-2-stars-chloe-grace-moretz.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.metacritic.com/movie/kick-ass-2
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://www.ofdb.de/film/244858,Kick-Ass-2
- ↑ 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt1650554/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=178979.html
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 http://www.imdb.com/title/tt1650554/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.bbfc.co.uk/releases/kick-ass-2-film
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=kickass2.htm
- ↑ Kit Borys (օգոստոսի 8, 2012)։ «Donald Faison Joining 'Kick-Ass 2'»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 14, 2013։ «Faison will play Dr. Gravity, a copy writer by day who dresses up as a superhero by night and wants to start a start a hero group called Justice Forver.»
- ↑ Sneider Jeff (սեպտեմբերի 20, 2012)։ «Cilenti joins 'Kick-Ass' gang for sequel»։ Variety։ Վերցված է օգոստոսի 13, 2013
- ↑ Ford Rebecca (մարտի 13, 2013)։ «'Kick-Ass 2' Trailer: High School Heroes Are Back in Action (Video)»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 13, 2013
- ↑ Kit Borys (օգոստոսի 9, 2012)։ «Yancy Butler Joins 'Kick-Ass 2' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 13, 2013
- ↑ Goldman Eric (օգոստոսի 10, 2012)։ «Lyndsy Fonseca Talks Kick-Ass 2»։ IGN
- ↑ Kit Borys (մայիսի 8, 2012)։ «Universal in Talks for 'Kick-Ass 2'»։ The Hollywood Reporter։ Վերցված է մայիսի 9, 2012
- ↑ Fleming Mike (մայիսի 31, 2012)։ «Universal Close To ‘Kick-Ass 2′ Deals With Aaron Johnson, Chloe Moretz, Others»։ Deadline.com։ Վերցված է օգոստոսի 13, 2013
- ↑ Dibdin Emma (օգոստոսի 14, 2013)։ «Chloe Grace Moretz interview: Kick-Ass 2 is more female-driven'»։ Digital Spy։ Վերցված է օգոստոսի 15, 2013
- ↑ Chitwood Adam։ «Mark Millar Shares Report from the KICK-ASS 2 Set; Teases Three More Film Adaptations of His Comics»։ Collider.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-25-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2013
- ↑ «JeffWadlow: That's a wrap - JUSTICE»։ Twitter։ Վերցված է օգոստոսի 16, 2013
- ↑ «Weekend Box Office Results for August 16-18, 2013 - Box Office Mojo»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 18, 2013
- ↑ Subers Ray (օգոստոսի 15, 2013)։ «Forecast: 'Kick-Ass,' 'Butler' Battle for First This Weekend»։ Box Office Mojo։ Վերցված է օգոստոսի 18, 2013
- ↑ http://www.rottentomatoes.com/m/kick_ass_2_2013
- ↑ Kick-Ass 2 (2013)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.kickass-themovie.com/ Հարված հետույքին 2. պաշտոնական կայք
- «Kick-Ass 2»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Kick-Ass 2(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Kick-Ass 2»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Տորոնտոյում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2013 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Marvel-ի կոմիքսների էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ամերիկյան պատանեկան կինոկատակերգություններ
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Կոմիքսների էկրանավորումներ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Բրիտանական կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Բրիտանական քրեական ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում