Հեմիշ Լինքլեյթեր
| Ծնվել է | հուլիսի 7, 1976[1][2][3] (50 տարեկան) կամ 1976[4] |
|---|---|
| Ծննդավայր | Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6] |
| Կրթություն | Ամհերստի քոլեջ և Commonwealth School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան |
| Ծնողներ | մայր՝ Քրիստին Լինքլեյթեր |
| Ամուսին(ներ) | Ջեսիկա Գոլդբերգ |
| Համատեղ ապրող(ներ) | Լիլի Ռեյբ |
Հեմիշ Լինքլեյթեր (անգլ.՝ Hamish Linklater, հուլիսի 7, 1976[1][2][3] կամ 1976[4], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5][6]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմիշը դաստիարակվել է միայնակ մոր կողմից[7]։ Մայրը՝ Քրիստին Լինքլեյթերն է՝ վոկալի հանրահայտ ուսուցիչ և Shakespeare & Company թատերական խմբի հիմնադիրներից մեկը։ Հեմիշի մանկությունն անցել է թատերական խմբակներում, արդեն ինը տարեկան հասակում նա առաջին անգամ հանդես է եկել թատերական բեմում։ 1996 թվականին Թոմ Սոյերի «Հեքլբերի Ֆինի արկածները» թատերական ներկայացման մեջ նրա դերից է սկսվել Լինքլեյթերի պրոֆեսիոնալ դերասանական կարիերան։ 1998 թվականին նա արժանացել է բարձր գնահատականների The Acting Company թատերական խմբում շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի բեմականացմանը մասնակցելու և «Սիրո կրակ» անտոլոգիային մասնակցելու համար Նյու Յորքի և Լոնդոնի թատերական բեմերում։ Նույն 1998 թվականին Լինքլեյթերը դագաղ փորողի դերն է կատարել «Հիդրիոտաֆիա կամ բժիշկ Բրաունի մահը» ներկայացման մեջ Կալիֆոռնիայի Բերքլիի թատերական խմբի հետ միասին։ Ապա նա գլխավոր դերեր է կատարել շեքսպիրյան դասական «Չափը չափի համար» և «Ամառային գիշերվա քունը» ներկայացումներում, որ բեմադրվել են Փիթեր Հոլի կողմից Ամանսոնսյան թատրոնում, Լոս Անջելեսում։ 1999-2000 թվականներին Լինքլեյթերը խաղացել է Լաերտի դերը «Համլետում», որը բեմադրվել է Նյու Յորքի Շեքսպիրյան փառատոնի կողմից[8]։
2000 թվականին թողարկվել է Լինքլեյթերի մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմը անկախ «Գրուվ» ֆիլմը, որը պատմում է Սան Ֆրանցիսկոյի ստորգետնյա ռեյվ-բեմի մասին։ Ֆիլմում Հեմիշը կատարել է Դևիդի դերը, ով ամաչկոտ գրող է, ով առաջին անգամ ընկղմվում է երեկույթների մթնոլորտ[8]։ Նույն թվականի աշնանը Լինքլեյթերը ստանում է գլխավոր դերերից մեկը բժշկական «Գիդեոնի կնքումը» հեռուստասերիալում, որը մնաց ABC հեռուստաալիքի եթերում միայն մեկ եթերաշրջան[7]։
Մեծ ճանաչում է Լինքլեյթերը ձեռք բերել՝ շնորհիվ CBS-ի եթերում հեռարձակվող «Հին Քրիստինի նոր արկածները» սիթքոմի, որտեղ նա հինգ եթերաշրջան շարունակ՝ 2006 թվականից մինչև 2010 թվականը, խաղացել է Մեյուի՝ գլխավոր հերոսուհու, որի դերը կատարել է Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը, եղբոր դերը[9]։ Որպես հրավիրյալ դերասան՝ Լինքլեյթերը նկարահանվել է «Ամերիկյան երազանքներ» (2004), «Մահացած մինչև պահանջը» (2007), «Հիմարիկ» (2009), «Այդ սարսափելի «Р» տառը» (2012), «Լավ կին» (2012—2013) և մի շարք այլ հեռուստասերիալներում։
2011 թվականին Լինքլեյթերը ստացել է Obie մրցանակը օֆֆ-բրոդվեյան «Ստի դպրոց» ներկայացման մեջ[10]։ Նույն թվականին նա առաջին անգամ հանդես է եկել Բրոդվեյում 1Սեմինար» ներկայացման ժամանակ, որտեղ խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ Ալան Ռիքմանի, Ջերի Օ’Քոնելի և Լիլի Ռեյբի հետ միասին[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հունվարի 21-ին Լինքլեյթերը ամուսնացել է դրամատուրգ և սցենարիստ Ջեսիկա Գոլդբերգի հետ։ Հարսանիքն անցել է նյույորքյան Սենտ-Կլեմենտս թատրոնում, որտեղ Հեմիշն այդ ժամանակ խաղում էր «Լավ գործ» բեմադրության մեջ, որը գրել է Գոլդբերգը[8]։ 2007 թվականի մարտի 11-ին զույգն ունեցավ դուստր, որին անվանակոչեցին Լյուսինդա Ռոուզ Լինքլեյթեր[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.tvrage.com/person/id-94196/Hamish+Linklater
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 http://ibdb.com/person.php?id=487978
- 1 2 http://www.tvsa.co.za/actorprofile.asp?actorID=5067
- 1 2 «Hamish Linklater» (անգլերեն). Chicago Tribune. 2006 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- 1 2 3 «Hamish Linklater- Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ Susan Stewart. (2008 թ․ մարտի 9). «Heat Some Tea. Look at the Ceiling. Now, That's Acting» (անգլերեն). New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Brian Scott Lipton. (20 мая 2011). «Here Lies Hamish Linklater» (անգլերեն). TheaterMania.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Josh Ferri. (2012 թ․ փետրվարի 20). «Seminar's Hamish Linklater Opens Up About His Life in the Theater and How Actors Are Like Alcoholics» (անգլերեն). Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Mike Boehm. (2007 թ․ մայիսի 28). «Making laugh tracks to the Bard's stage» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմիշ Լինքլեյթեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ