Լիլի Ռեյբ
![]() | |
---|---|
![]() Ռեյբը 2013-ի PaleyFest-ին Ամերիկյան սարսափ պատմության համար | |
Հասակը | 1,73 մ |
Ծնվել է | հունիսի 29, 1982[1][2] (41 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Հոթչքիս դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ժանրեր | դրամա սարսափ թրիլեր |
Ծնողներ | հայր՝ ԴԵիդ Ռեյբ, մայր՝ Ջիլ Քլեյբերգ |
Համատեղ ապրող(ներ) | Հեմիշ Լինքլեյթեր |
IMDb | ID 1143816 |
ԿինոՊոիսկ | ID 1897 |
lily-rabe.com | |
Լիլի Ռեյբ (անգլ.՝ Lily Rabe, հունիսի 29, 1982[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նա ավելի հայտնի է Պորտիայի դերով, որը խաղացել է Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսում, որի համար նա առաջադրվեց «Թոնի» մրցանակաբաշխության «Թատրոնի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Ռեյբը նաև հայտնի է Ամերիկյան սարսափ պատմությունում խաղացած իր տարբեր դերերով։
Սկզբնական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլի Ռեյբը ծնվել է 1982 թվականին Նյու Յորքի հյուսիս-արևելյան մասում[3]։ Նա թատրոնի սցենարիստ Դեվիդ Ռեյբի և դերասանուհի Ջիլլ Քլեյբերգի դուստրն է։ Նրա կրտսեր եղբայր Մայքլ Ռեյբը դերասան է և սցենարիստ, իսկ ավագ խորթ եղբայր Ջեյսոն Ռեյբը, ով իր հոր առաջին ամուսնությունից է՝ երաժիշտ[4]։ Հայրը կաթոլիկ է[5], մայրական պապը հրեա է, իսկ տատը՝ բողոքական[6]։ Ռեյբը մեծացել է Բեդֆորդում, այնուհետև յոթերորդ դասարանում տեղափոխվել Լեյդվիլ, Կոնեկտիկուտ[3]։ Նա իր ուսումը ստացել է Հետչքիսս դպրոցում[7]։ Ավարտելով Հյուսիս-արևմտյան դպրոցը՝ նա սկսում է դերասանական կարիերան թատրոնում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Լիլի Ռեյբն իր առաջին դերասանական քայլն արեց Բրոդվեյում, խաղալով «Պողպատե մագնոլիաներ» պիեսում Անեթի դերը[8]։ Իր ելույթի համար նա առաջադրվեց «Դրամա Դեսք» մրցանակաբաշխությանը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում»[9]։ Այնուհետև նա ելույթ ունեցավ «Ավելի սառը քան այնտեղ», «Ամերիկյան պլան» և «Քանդված տուն» պիեսներում[8]։ 2010 թվականին նա գովասանքի արժանացավ քննադատների կողմից և ստացավ անվանակարգեր «Թոնի» և «Դրամա Դեսք» մրցանակաբաշխություններում՝ «Վենետիկի վաճառականը» պիեսի դերի համար՝ Ալ Պաչինոյի հետ[10]։
Ռեյբը հայտնվեց մի քանի ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Մեծ էկրաններին նա իր առաջին քայլն արեց «Մոնա Լիզայի ժպիտը», «Կյանքի համը», «Մի անգամ Հոլիվուդում» և «Ամենայն բարիք» ֆիլմերում։ Նա եղավ այնպիսի սերիալների հյուր, ինչպիսիք են «Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ»-ը, «Մարմնի մասեր»-ը, «Լավ կինը»-ը և «Մեդիում»-ը, որտեղ դերասանուհին խաղացել է սերիական մարդասպանի դեր, ով ձևացնում էր որպես զոհ։ 2011 թվականին Ռայան Մըրֆին հրավիրեց Ռեյբին Նոռա Մոնթգոմերիի դերի համար, անտոլոգիա-սերիալի՝ «Ամերիկյան սարսափ պատմության» առաջին եթերաշրջանում։ Լավ կարծիքների համար դերասանուհին կանչվեց երկրորդ եթերաշրջան՝ խաղալու գլխավոր դերերից մեկը, որին մասնակցեցին առաջին եթերաշրջանի ևս չորս դերասան՝ լիովին նոր դերերով[11]։ Ինչպես նաև նա խաղաց սերիալի երրորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով հանելուկային Միսթի Դեյի դերը, ով կարողանում է մեռածներին ետ բերել կյանք։
2012 թվականի ամռանը հայտարարվեց, որ Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի՝ Հոլիվուդի և համր կինոյի առաջին աստղի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերը[12][13][14]։ 2013 թվականին հաստատվեց, որ Ռեյբը կխաղա «Քաղցած խաղեր․ Ճայ-Ծաղրասայրակ-Մաս 1 և Մաս 2» ֆիլմերում[15], սակայն նա լքեց երկրորդ ֆիլմի նկարահանումները՝ Բրոդվեյան պիեսում զբաղված լինելու պատճառով[16]։ 2014 թվականին նա համաձայնեց խաղալ ABC-ի հեռուստասերիալ «Շշուկներ»-ի գլխավոր դերում[17][18]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլի Ռեյբը հանդիպում է դերասան Հեմիշ Լինքլեյթերի հետ[19]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | «Այլևս երբեք» | Never Again | Տեսս | |
2003 | «Մոնայի Լիզայի ժպիտը» | «Mona Lisa Smile» | Ուսանողուհի | |
2006 | «Հանցագործություն» | «A Crime» | Սոֆի | |
2007 | «Կյանքի համը» | «No Reservations» | Բերնադեթ | |
2008 | «Մի անգամ Հոլիվուդում» | «What Just Happened» | Դոն | |
2008 | «The Toe Tactic» | |||
2010 | «Հետեևանք» | «Aftermath» | Սամանթա | |
2010 | «Թուլություն» | «Weakness» | Քեթրին Բրաուն | |
2010 | «Ամենայն բարիք» | «All Good Things» | Դեբրա Լերման | |
2011 | «Նամակ Մեծ մարդուց» | «Letters from the Big Man» | Քափա | |
2012 | «Առանց բռնվելու հույսի» | Beyond Redemption | Анна | |
2013 | «Մարված արահետներով» | «Redemption Trail» | Աննա | |
2014 | «Զոհելով զինվորը» | «Pawn Sacrifice» | Ջոան Ֆիշեր | |
2015 | «Քողը» | «The Veil» | Սառա Հոուփ | |
2015 | «Առաջինը» | «The First» | Մերի Փիքֆորդ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2005 | Օրենք և կարգ | Law & Order: Criminal Intent | Սիենա Բոթմեն | Սերիա - Scared Crazy |
2006 | Օրենք և կարգ․ Հատուկ ջոկատ | Law & Order: Special Victims Unit | Նիքի | Սերիա - Recall |
2008 | Մարմնի մասեր | Nip/Tuck | Լեննի Էյնգա | Սերիա - Kyle Ainge |
Մեդիում | Medium | Ջոաննա Ուիլլեր | Սերիաներ - Wicked Game: Part One и Part Two | |
2009 | Իններորդից վերջինը | Last of the Ninth | Մերի Բիրն | օդաչու |
2010 | Փրկելով Գրեյսին | Saving Grace | Սառա Քալեն | Սերիա - You Can’t Save Them All, Grace |
2010 | Օրենք և կարգ | Law & Order | Անդրեա Ուիթոն | Սերիա - Crashers |
2011 | Լավ կինը | The Good Wife | Փտրա Մորից | Սերիա - Wrongful Termination |
2011 | Ելքի ստրատեգիա | Exit Strategy | Նատալի Քլեյթոն | օդաչու |
2011 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Մարդասպան-տունը | American Horror Story: Murder House | Նոռա Մոնթգոմերի | 7 սերիա |
2012-2013 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հոգեբուժարան | American Horror Story: Asylum | քույր Մարիա Եվնիկի/Սատանա | 10 սերիա |
2013-2014 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Կախարդների գիշերաժողով | American Horror Story: Coven | Միսթի Դեյ | 10 սերիա |
2014 | Ամերիկյան սարսափ պատմություն․ Հրեշների կրկեսը | American Horror Story: Freak show | քույր Մարիա Եվնիկի | 1 սերիա |
2014 | Շշուկները | The Whispers | Քլեր Բեննիգան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Lawrence, Vanessa (հուլիսի 15, 2010)։ «Լիլի Ռեյբը խոսում է «Վենետիկի վաճառական»-ի մասին»։ wwd.com։ Վերցված է փետրվարի 24, 2014
- ↑ Miller, Griffin (մայիսի 22, 2013)։ «Հայտնիների պռոֆիլ․ Լիլի Ռեյբ»։ nyluxury.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-26-ին։ Վերցված է փետրվարի 24, 2014
- ↑ https://journals.ku.edu/index.php/jdtc/article/viewFile/1716/1680
- ↑ http://www.jweekly.com/article/full/59910/the-plame-game-jill-clayburgh-a-jew-gyllenhaal-and-lambert/
- ↑ Smith, Krista (հունվարի 24, 2013)։ «Բացման խաղերը»։ vanityfair.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին։ Վերցված է փետրվարի 24, 2014
- ↑ 8,0 8,1 «Լիլի Ռեյբ․ Կենսագրություն»։ Broadway.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ «Lily Rabe at Internet Broadway Database»։ Internet Broadway Database։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ Ben Brantley (30 июня 2010)։ «Railing at a Money-Mad World»։ Նյու Յորք Թայմս։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ Lesley Goldberg (2 марта 2012)։ ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Առաջին եթերաշրջանի ո՞ր դերասանները կվերադառնան։»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ Nancy Tartaglione (17 мая 2012)։ «Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի դերը»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ Diana Lodderhose (17 мая 2012)։ «Լիլի Ռեյբը կխաղա Մերի Փիքֆորդի դերը վավերագրական ֆիլմում»։ Variety։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ Gregg Kilday (17 мая 2012)։ «Կանն 2012․ Լիլը Ռեյբը կխաղա համր աստղ Մերի Փիքֆորդի դերը»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2012-10-30-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ «Լիլի Ռեյբը միանում է «Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասայրակ-Մաս 1»-ին»։ Deadline.com։ 16 сентября 2013։ Վերցված է 2013-09-16
- ↑ «‘Game Of Thrones’-ի դերասանուհի Գվենդոլին Քրիստինը կփոփարինի Լիլի Ռեյբին «Քաղցած խաղեր»-ում»։ Deadline.com։ 4 апреля 2014։ Վերցված է 2014-05-09
- ↑ Lesley Goldberg (24 февраля 2014)։ «'American Horror Story's' Lily Rabe to Star in ABC's 'The Visitors'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-05-09
- ↑ Nellie Andreeva (24 февраля 2014)։ «Lily Rabe To Topline In ABC Pilot ‘The Visitors’»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09
- ↑ Amoroso, Christina (հունիսի 16, 2014)։ «Lily Rabe is really something in ‘Much Ado About Nothing’»։ nypost.com։ Վերցված է հուլիսի 6, 2014
|