Մերի Փիքֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մերի Փիքֆորդ
անգլ.՝ Mary Pickford
Mary Pickford cph.3c17995u.jpg
Ծնվել է ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][3][4][4][5][6]
Ծննդավայր Տորոնտո, Կանադա
Մահացել է մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][7][8][3][4][4][5][6] (87 տարեկանում)
Մահվան վայր Սանտա Մոնիկա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն Կանադա Կանադա
Կրոն կաթոլիկություն, մեթոդիզմ և քրիստոնեական գիտություն
Մասնագիտություն դերասանուհի, պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1905-1949
Ծնողներ մայր՝ Charlotte Hennessy
Ամուսին(ներ)

Օուեն Մուր (1911-1920)
Դուգլաս Ֆերբենքս (1920-1936)

Չառլզ Ռոջերս (1937-1979, մինչև իր մահը)
Պարգևներ և մրցանակներ Օսկար լավագույն դերասանուհու համար և Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար
IMDb ID 0681933
marypickford.com

Մերի Փիքֆորդ (անգլ.՝ Mary Pickford, իսկական անուն ազգանունը՝ Գլեդիս Լուիզա Սմիթ, ապրիլի 8, 1892(1892-04-08)[1][2][3][4][4][5][6], Տորոնտո, Կանադա[1] - մայիսի 29, 1979(1979-05-29)[1][2][7][8][3][4][4][5][6], Սանտա Մոնիկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][9][10][11]), կանադացի ծագումով ամերիկացի թատրոնի և կինոյի դերասանուհի, նաև կինոպրոդյուսեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համր կինոյի ժամանակաշրջանի մեծագույն դերասանուհիներից մեկը, նկարահանվել է 200-ից ավելի ֆիլմերում, 36 ֆիլմի պրոդյուսեր է, United Artists կինոընկերության հիմնադիրներից մեկը։

Կինոյում հանդես է եկել 1909 թվականից։ Փիքֆորդի լավագույն դերերը ստեղծվել են ռեժիսոր Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ղեկավարությամբ։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա մարմնավորած բարեհոգի, միամիտ աղջկա՝ ամերիկյան «մոխրոտիկի» կերպարը։ Հատկապես հռչակվել է «Նյու Յորքյան գլխարկ» (1912), «Խեղճ, փոքրիկ հարուստը» (1916), «Փոքրիկ արքայադուստրը» (1917), «Պոլիաննա» (1920), «Իմ լավագույն աղջիկը» (1927) ֆիլմերով։ Եղել է բազմաթիվ կինոընկերությունների կազմակերպիչ ու տնօրեն, այդ թվում՝ «Յունայթեդ արթիսթս»-ի (Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի, Չարլի Չապլինի, Դուգլաս Ֆերբենքսի հետ)։ 1933 թվականից խաղացել է թատրոնում, հանդես եկել իբրև պրոդյուսեր։ Հեղինակ է «Լույս և ստվեր» ինքնակենսագրական գրքի։

Ամուսնացած է եղել համր կինոյի նշանավոր դերասան Դուգլաս Ֆերբենքսի հետ։ Կինոյի պատմության մեջ առաջին Հոլիվուդյան աստղն է, ով 7-անիշ հոնորարի պայմանագիր է ստորագրել (1916 թ. հունիսի 24-ին «Paramount Pictures» կինոընկերության հետ, 1 040 000 ԱՄՆ դոլար։ )

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 24-րդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119031035 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de
  7. 7,0 7,1 7,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=04&OTDDay=08&OTDYear=1936
  8. 8,0 8,1 8,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=04&OTDDay=08&OTDYear=1983
  9. 9,0 9,1 http://geneall.net/en/name/245724/mary-pickford/
  10. 10,0 10,1 http://www.catholic.org/ae/movies/review.php?id=52514
  11. 11,0 11,1 http://www.listal.com/list/grape-juice-banana-bread

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 295 CC-BY-SA-icon-80x15.png