Կյանքի համը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կյանքի համը
անգլ.՝ No Reservations
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվականսեպտեմբերի 13, 2007[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորScott Hicks?[2][3][4]
ՊրոդյուսերՍերխիո Ագուերո
Սցենարի հեղինակSandra Nettelbeck?
ԴերակատարներՔեթրին Զետա-Ջոնս[5][3][4], Աարոն Էկհարտ[5][3][6], Էբիգեյլ Բրեսլին[5][3][6], Պատրիշա Կլարկսոն[5][3], Լիլի Ռեյբ[5], Բոբ Բալաբան[5], Արիա Բարեյկիս[5], Brían F. O'Byrne?[5], John McMartin?[5], Մեթյու Ռաուխ[5], Զոի Կրավից[5], Ջեննի Ուեյդ և Սելիա Ուեսթոն
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունՖիլիպ Գլասս
ՄոնտաժPip Karmel?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունՔեսթլ Ռոք Ինթերթեյմենտ և Village Roadshow Pictures
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Կյանքի համը (անգլ.՝ No Reservations), ռոմանտիկ կատակերգություն՝ նկարահանված 2007 թվականին, «Աննման Մարթան» գերմանական ֆիլմի ռեմեյքն է։ Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Հինքսն է, սցենարի հեղինակը՝ Քերոլ Ֆուչսը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Սանդրա Նեթլբեքի ստեղծագործության վրա։ Գլխավոր դերերը կատարում են Քեթրին Զետա-Ջոնսն ու Աարոն Էկհարթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթը ռեստորանի շեֆ խոհարար է։ Նա ապրում է ըստ հստակ կանոնների, որոնք հաստատվել են իր իսկ կողմից, և որոնցից նա չի շեղվում արդեն տարիներ շարունակ։ Սակայն նրա կյանքը փոխվում է այն պահից, երբ նա ստանձնում է ավտովթարի զոհ դարձած իր քրոջ դստեր՝ Զոիի խնամակալությունը։

Մինչ Քեյթը փորձում է օգնել Զոիին հարմարվել նոր իրավիճակին, առանց Քեյթի իմացության նրան օգնական են վարձում կենսուրախ Նիկին, ով, Քեյթի կարծիքով, ձգտում է գրավել Քեյթի՝ ռեստորանի շեֆ խոհարարի տեղը։

Սակայն որքան շատ են նրանք ճանաչում միմյանց, այնքան փոխվում է Քեյթի վերաբերմունքն իր օգնականի նկատմամբ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս դերի վրա աշխատելիս Քեթրին Զետա-Ջոնսը մեկ օր որպես մատուցող աշխատել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում։ Հաճախորդները զարմացած նշում էին, թե մատուցողը շատ նման է հոլիվուդյան դերասանուհուն, իսկ Քեթրին Զետա-Ջոնսը պատասխանում էր, թե իրեն հաճախ են ասում այդ մասին։
  • Ֆիլիպ Գլասը՝ ֆիլմի կոմպոզիտորը, նկարահանվել է ֆիլմի վերջին տեսարաններից մեկում. նա բիստրոյի՝ դրսում նստած հաճախորդներից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]