«Մոնա Լիզայի ժպիտը» (անգլ.՝ Mona Lisa Smile), ամերիկյան ֆիլմ նկարահանված 2003 թվականին։ Ֆիլմի անվանումը կապված է Լեոնարդո դա ՎինչիիՄոնա Լիզա աշխատանքի հետ։ Ինքը ֆիլմը հիմնված է Մյուրիել Սփարքի «Միս Ջին Բրոուդին ծաղկուն շրջանում» գրքի վրա։
«Մոնա Լիզայի ժպիտը» ֆիլմը պատմում է ֆեմինիստ ուսուցչուհու՝ Քեթրին Էն Ուոթսոնի մասին, ով թողնում է իր ընկերոջը Լոս Անջելեսում, որպեսզի դասավանդի Մասաչուսեթսի կանացի քոլեջում։
Ուոթսոնը փորձում է իր ուսանողներին հասկացնել, որ նրանք ազատ են իրենց որոշումների մեջ, որ պետք է անեն այն, ինչ իրենց դուր է գալիս։ Նա հորդորում է ուսանողներին, որ նրանք հավատան իրեն, սովորեն իրենց մասնագիտությունը և ստեղծեն ապագան։ Քեթրինը իր արվեստի դասերն օգտագործում է, որպեսզի հասկացնի աղջիկներին, որ չկա այնպիսի օրենք, որ կանայք պետք է լինեն տնային տնտեսուհիներ և մայրեր։ Նա զգում է, որ կինը կարող է լինել ավելին, քան մայր կամ կին։ Ուոթսոնի մտքերը և մեթոդները դուր չեն գալիս դպրոցի տնօրենին՝ պահպանողական կնոջը, ով կարծում էր, որ Ուոթսոնը չպետք է մտերմանա աղջիկների հետ և արտահայտի իր կարծիքը։ Ուոթսոնը զգուշացում է ստանում, որ կկորցնի աշխատանքը, եթե շարունակի նույն ձևով։
Անվախ Ուոթսոնը ավելի խիստ է արտահայտում իր մտքերը ֆեմինիզմի և ապագա կնոջ մասին։ Նա կարծում է, որ կնոջ մասին կարծիքը հասարակության մեջ պետք է փոխվի և նա պետք է իր ուսանողներին փոխի։
Ուսումնական տարվա ավարտից հետո պարզվում է, որ Ուոթսոնը դասավանդող ուսուցիչներից ամենահայտնին է և հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում Քեթրինի հետ, սակայն մի պայմանով. նա պետք է աշխատեր միայն դասաժամերի ծրագրով։ Քեթրինը որոշում է թողնել իր աշխատանքը։ Այն ժամանակ, երբ Ուոթսոնը հեռանում էր քոլեջից աղջիկները հեծանիվներով նրա ետևից էին գնում. նրանք պարզապես իրենց շնորհակալությունն էին հայտնում Ուոթսոնին իր դասերի համար։