Մի անգամ Հոլիվուդում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մի անգամ Հոլիվուդում
անգլ.՝ Once Upon a Time in Hollywood
Մի անգամ Հոլիվուդում.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրհումորային դրամա, սև կատակերգություն, դրամա, քրեական և այլընտրանքային պատմական ֆիլմ
ԹեմաManson Family?
Թվականհուլիսի 26, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո[1]
ՊրոդյուսերՔվենտին Տարանտինո և Դևիդ Հեյման
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո[1]
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[1], Մարգո Ռոբբի[1], Բրեդ Փիթ[1], Զոի Բել[1], Կուրտ Ռասել, Բերթ Ռեյնոլդս, Թիմ Ռոթ, Մայքլ Մեդսեն, Էմիլ Խիրշ, Դակոտա Ֆանինգ, Ալ Պաչինո[1], Դեմիեն Լյուիս[1], Թիմոթի Օլիֆանտ[1], Քլիֆթոն Քոլինս[1], Լյուք Փերի[1], Nicholas Hammond?[1], Սքուտ Մաքնեյրի[1], Ջեյմս Ռեմար[1], Martin Kove?[1], Brenda Vaccaro?[1], Նիկոլ Գալիսիա[1], Դեյմոն Հերրիման[1], Լենա Դանհեմ[1], Lorenza Izzo?[1], Բրյուս Դերն[1], Օսթին Բաթլեր[1], Ռումեր Ուիլիս[1], Dreama Walker?[1], Margaret Qualley?[1], Madisen Beaty?[1], Դեննի Ստրոնգ[1], Clu Gulager?[1], Victoria Pedretti?, Օմար Դում[1], Mike Moh?, Մայա Հոուք[1], Հարլի Քուին Սմիթ[1], Danielle Harris?[1], Marco Rodríguez?[1], Ռեբեկա Ռիթենհաուս[1], Amal abudarhman?[1], Պերլա Հեյնի-Ջարդին[1], Լյու Թեմփլ[1], Դևիդ Ստին[1], Վինսենթ Լարեսկա[1], Eddie Perez?[1], Victoria Truscott?[2], Brian Patrick Butler?[2], Andrea Bensussen?[3], Julia Butters?[1] և Slim Khezri?
ՕպերատորՌոբերտ Ռիկարդսոն
ՄոնտաժՖրեդ Ռասկին
Պատմվածքի վայրՀոլիվուդ և Չելո դրայվ 10050
ԿինոընկերությունHeyday Films, Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ և Կոլումբիա Փիքչերս
Տևողություն161 րոպե
Շահույթ374 343 626 $[4]
Պաշտոնական կայքէջ
Once Upon a Time in Hollywood Վիքիպահեստում

«Մի անգամ Հոլիվուդում» (անգլ.՝ Once Upon a Time in Hollywood), Քվենտին Տարանտինոյի ֆիլմը[5][6], որի գլխավոր դերերում նկարահանվել են Լեոնարդո ԴիԿապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբին[7][8][9]։ Լյուք Փերիի մասնակցությամբ ստեղծված վերջին ֆիլմն է[10]։

Պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնում[11][12], որտեղ ցուցադրության ավարտից հետո հանդիսատեսը վեց րոպե ծափահարել է[13]։ Նույն օրը Sony Pictures Entertainment ընկերությունը ներկայացրել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը[14]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի փետրվարին հոլիվուդյան դերասան, 1950-ականնների «Գլուխների որսորդը» վեստերնի նախկին աստղ Ռիք Դալթոնը պրոդյուսեր Մարվին Շվարցի հետ զրույցից հետո գանգատվում է իր լավագույն ընկեր ու նախկին փոխարինող Քլիֆ Բուտին, որ իր կարիերան ավարտված է, և այժմ ինքը կարող է նկարահանվել միայն հեռուստատեսային հաղորդումներում։ Բուտը, որ պատերազմի վետերան է և իր պիտբուլ Բրենդիի հետ ապրում է թրեյլերում, քաղաքում վարում է մեքենան Դալտոնի՝ վարորդական իրավունքից զրկվելու պատճառով և կատարում նրա մանր հանձնարարությունները՝ հույս ունենալով աշխատանք ստանալ նկարահանման հրապարակում։ Այդ ընթացքում դերասանուհի Շերոն Թեյթն ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկին տեղափոխվում են Դալտոնի հարևանությամբ գտնվող տուն։ Ռիքը երազում է մտերմանալ այդ զույգի հետ, որպեսզի վերականգնի իր կարգավիճակը։ Նույն գիշերը Թեյթն ու Պոլանսկին միանում են Ջեյ Սեբրինգին Playboy առանձնատանն անցկացվող աստղերի երեկույթում։

Ռիքի տանը Քլիֆը հիշում է սփարինգի մասին, որը նա կատարել էր Բրյուս Լիի մասնակցությամբ ստեղծված «Կանաչ ձիաբոռ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որի ընթացքում վնասվել է Դալտոնի ծանոթներից մեկի՝ Ռենդիի կնոջ՝ Ջանետի մեքենան։ Այդ դեպքի, ինչպես նաև Ջանետի՝ Բուտի հանդեպ ունեցած անբարեհաճության պատճառով, որի պատճառն այն էր, թե իբր վերջինս սպանել է իր կնոջը, Ռենդին հրաժարվում է աշխատանքի ընդունել Բուտին և նրան հեռացնում է նկարահանման հրապարակից։ Այդ ժամանակ Պոլանսկու և Թեյթի տան մոտ կանգ է առնում Չարլզ Մենսոնը, որը փնտրում է նախկինում նրանց տանն ապրած պրոդյուսեր Թերրի Մելչերին, բայց Սեբրինգը հեռացնում է նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Վինսենթ Մաքհյուն, Ջուլյա Բաթերսը, Մարտին Քոուվը, Բրենդա Վակերոն, Նիկոլ Գալիսիան, Քրեյգ Ստարկը, Մարկո Ռոդրիգեսը, Ռամոն Ֆրանկոն, Ռաուլ Կարդոնան, Սիդնի Սուինին, Քլու Գուլագերը, Մայքի Մեդիսոնը, Ինբալ Արիմավը, Նատալի Քոենը, Կանզաս Բոուլինգը, Փարքեր Լև Բոուլինգը, Դանիելա Փիքը, Լիզա Դին, Ռոբերտ Բրոսկին, Ջեյմս Շլեգելը, Բրայան Պատրիկ Բաթլերը, Թոմ Հարթիգը, Չադ Ռիջլին, Ռեբեկա Ռիթենհաուսը և Հարլի Քուին Սմիթ։

Թիմ Ռոթը, Մայքլ Մեդսենը, Ջեյմս Մարսդենը, Ջեյմս Ռեմարը և Դեննի Սթրոնգը նույնպես մասնակցել են նկարահանումներին, բայց նրանց տեսարանները հանվել են[16]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարին ԴիԿապրիոն պայմանագիր է կնքել ֆիլմում նկարահանվելու համար՝ համաձայնելով կրճատել իր աշխատավարձը Տարանտինոյի հետ նորից համագործակցելու համար[17][18]։ Հայտնի է դարձել, որ Ալ Պաչինոն նույնպես դիտարկվում է ֆիլմում նկարահանվելու համար[19]։ 2018 թվականի փետրվարի 28-ին պաշտոնապես հայտարարվել է ֆիլմի վերնագիրը՝ «Մի անգամ Հոլիվուդում», և նշվել է, որ Փիթը նույնպես նկարահանվելու է[20]։ ԴիԿապրիոն և Փիթն իրենց աշխատանքի համար ստացել են յուրաքանչյունը 10 մլն դոլար[21]։ 2018 թվականի մարտին Մագո Ռոբին պայմանագիր է կնքել ֆիլմում Շերոն Թեյթին մարմնավորելու համար, իսկ Զոի Բելլը հաստատել է, որ ինքը նույնպես նկարահանվելու է ֆիլմում[22][23][24]։ 2018 թվականի մայիսին դերասանական կազմին են միացել Բյորտ Ռեյնոլդսը, Թիմ Ռոթը, Կուրտ Ռասելը և Մայքլ Մեդսենը, վերջին երեքը՝ փոքր դերերով[25]։ Թիմոթի Օլիֆանտը նույնպես միացել է դերասանական կազմին[26]։ 2018 թվականի հունիսին ֆիլմի դերասանական կազմին միացել են Դեմիեն Լյուիսը, Լյուք Փերին, Էմիլ Հիրշը, Դակոտա Ֆենինգը, Քլիֆթոն Քոլինզ կրտսեր, Քեյթ Ջեֆերսոնը, Նիկոլաս Հեմոնդը, Ալ Պաչինոն և Սքութ Մաքնեյրին[27][28][29]։

Հուլիսին հայտարարվել է լրացուցիչ քասթինգ, որի շնորհիվ ֆիլմին են միացել Սպենսեր Գարեթը, Ջեյմս Ռեմարը, Բրենդա Վակերոն և Մայք Մոն[30]։ 2018 թվականի օգոստոսին իրականացվել է ևս մեկ լրացուցիչ քասթինգ, և ֆիլմին են միացել Դեյմոն Հերիմանը, Չարլզ Մենսոնը, Լենա Դանհեմը, Օսթին Բաթլերը, Դեննի Սթրոնգը, Ռումեր Ուիլիսը, Դրիմա Ուոքերը և Մարգարետ Քուելին[31][32][33][34]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2018 թվականի հունիսի 18-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 1-ը[35][36][37]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92 % վարկանիշ 65 գրախոսությունների հիման վրա՝ 10 հնարավորից 8,21 միջին միավորով։ Կայքի քննադատական եզրակացությունում նշվում է. «Կլանող ու անզուսպ, բայց հիմնավոր մտածված «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը հավասարակշռում է Տարանտինոյի պրովոկացիոն իմպուլսները հասուն ռեժիսորի տեսլական պարզության հետ»[38]։ Metacritic կայքում ֆիլմին տրվել է 100 հնարավորից 88 միավոր՝ հիմնված 18 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչմանը»[39]։ Կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն ֆիլմին տվել է առավելագույն դրական գնահատական՝ այն կոչելով «վրդովիչ, ապակողմնորոշող զվարճանք»[40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Knowledge Graph — 2012.
  4. https://www.boxofficemojo.com/movies/?id=untitledtarantino.htm
  5. Квентин Тарантино пригласил Леонардо ДиКаприо в свой новый фильм
  6. Квентин Тарантино хочет снять Леонардо ДиКаприо и Брэда Питта в своем новом фильме
  7. ДиКаприо сыграет актёра-неудачника в новом фильме Тарантино
  8. Стало известно, кого сыграет Леонардо ДиКаприо в новом фильме Квентина Тарантино
  9. Леонардо ДиКаприо снимется в новом проекте Квентина Тарантино
  10. «Luke Perry's final role will be in Quentin Tarantino's 'Once Upon a Time in Hollywood'» (անգլերեն)։ EW.com։ Վերցված է 2019-03-05 
  11. «'Once Upon a Time in Hollywood' Joins Cannes' Competition Roster»։ Variety։ մայիսի 2, 2019։ Արխիվացված օրիգինալից մայիսի 2, 2019-ին։ Վերցված է մայիսի 2, 2019 
  12. «The Screenings Guide 2019»։ մայիսի 9, 2019։ Արխիվացված օրիգինալից մայիսի 9, 2019-ին։ Վերցված է մայիսի 9, 2019 
  13. «Quentin Tarantino, ‘Once Upon a Time in Hollywood’ Score Six-Minute Standing Ovation at Cannes»։ Variety (անգլերեն)։ 2019-05-21։ Վերցված է 2019-05-25 
  14. Sony Pictures Entertainment (2019-05-21)։ «ONCE UPON A TIME IN HOLLYWOOD - Official Trailer (HD)»։ Վերցված է 2019-05-22 
  15. Quentin Tarantino Taps Brad Pitt To Join Leonardo DiCaprio In ‘Once Upon A Time In Hollywood’
  16. ‘Once Upon a Time in Hollywood’ Delivers a Mega Movie Star Bromance: Leonardo DiCaprio and Brad Pitt
  17. Fleming Jr Mike (հունվարի 12, 2018)։ «Leonardo DiCaprio To Star in Quentin Tarantino's New Movie»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  18. Lang Brent, Kroll Justin (մայիսի 8, 2018)։ «Leonardo DiCaprio, Jennifer Lawrence and Other Star Salaries Revealed»։ Variety։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  19. Kroll Justin (հունվարի 12, 2018)։ «Leonardo DiCaprio to Star in Quentin Tarantino's Manson Movie»։ Variety։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  20. Fleming Jr Mike (փետրվարի 28, 2018)։ «Quentin Tarantino Taps Brad Pitt To Join Leonardo DiCaprio In 'Once Upon A Time in Hollywood'»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 20, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  21. «Leonardo DiCaprio, Margot Robbie and More 2019 Star Salaries Revealed»։ Արխիվացված օրիգինալից մայիսի 1, 2019-ին։ Վերցված է ապրիլի 30, 2019 
  22. Fleming Jr Mike (մարտի 13, 2018)։ «Margot Robbie Now in Negotiations To Play Sharon Tate in Quentin Tarantino Film»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  23. Sharf Zack (մարտի 8, 2018)։ «Zoë Bell on Quentin Tarantino's New Movie: The World Is Going to Implode 'With So Much Genius in One Space'»։ IndieWire։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  24. Fuster Jeremy (մարտի 7, 2018)։ «Zoe Bell to Work on Quentin Tarantino's 'Once upon a Time in Hollywood'»։ The Wrap։ Արխիվացված օրիգինալից մարտի 8, 2018-ին։ Վերցված է մարտի 7, 2018 
  25. Fleming Jr Mike (մայիսի 8, 2018)։ «Quentin Tarantino Cast Thickens: Burt Reynolds To Star, Roth, Russell, Madsen Play Small Roles; Margot Robbie Confirmed As Sharon Tate»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 15, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  26. Fleming Jr Mike (մայիսի 11, 2018)։ «Timothy Olyphant Negotiating Lead Role in Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood'»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  27. Fleming Jr Mike (հունիսի 6, 2018)։ «Quentin Tarantino's 'Once Upon A Time in Hollywood' Adds Luke Perry, Damian Lewis, Dakota Fanning, More»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից հունիսի 14, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  28. Kroll Justin (հունիսի 7, 2018)։ «Al Pacino Joins Quentin Tarantino's Manson Movie (Exclusive)»։ Variety։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  29. «Scoot McNairy Joins Quentin Tarantino's ‘Once Upon A Time in Hollywood’»։ Արխիվացված օրիգինալից հունիսի 21, 2018-ին։ Վերցված է հունիսի 21, 2018 
  30. «Quentin Tarantino Rounds Out Cast With Spencer Garrett, Martin Kove, James Remar, Brenda Vaccaro»։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 11, 2018-ին։ Վերցված է հուլիսի 10, 2018 
  31. N'Duka Amanda (օգոստոսի 22, 2018)։ «Lena Dunham, Austin Butler, Maya Hawke, Lorenza Izzo Board Quentin Tarantino's ‘Once Upon A Time in Hollywood’»։ Deadline Hollywood։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 23, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2018 
  32. Sinha-Roy Piya (օգոստոսի 22, 2018)։ «Lena Dunham to play Manson disciple in Tarantino's Once Upon A Time in Hollywood»։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 23, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2018 
  33. Galuppo Mia (օգոստոսի 27, 2018)։ «Danny Strong, Sydney Sweeney Join 'Once Upon a Time in Hollywood' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 28, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 27, 2018 
  34. «‘Once Upon a Time in Hollywood’ Adds Rumer Willis, Margaret Qualley and Damon Herriman (Exclusive)»։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 29, 2018-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2018 
  35. Quentin Tarantino Confirms Leonardo DiCaprio, Brad Pitt for His Ninth Film, ‘Once Upon a Time in Hollywood’
  36. Marc Christopher (մայիսի 24, 2018)։ «Tarantino's 'Once Upon A Time in Hollywood’ Begins Filming on June 18th in LA»։ Omega Underground։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 18, 2018-ին։ Վերցված է հունիսի 18, 2018 
  37. «Once Upon a Time in Hollywood»։ Backstage։ Արխիվացված օրիգինալից մարտի 22, 2019-ին։ Վերցված է նոյեմբերի 1, 2018 
  38. «Once Upon a Time in Hollywood (2019)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Արխիվացված օրիգինալից մարտի 30, 2019-ին։ Վերցված է հունիսի 13, 2019 
  39. «Once Upon a Time in Hollywood Reviews»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է հունիսի 13, 2019 
  40. Peter Bradshaw (2019-05-25)։ «Once Upon a Time ... in Hollywood review - Tarantino's dazzling LA redemption song»։ The Guardian (անգլերեն)։ Վերցված է 2019-05-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]