Ամերիկյան սարսափ պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ամերիկյան սարսափ պատմություն
American Horror Story
Изображение логотипа
Ժանրparanormal television program?, սարսափ հեռուստասերիալ, անթոլոգիա սերիալ և ԼԳԲՏ պարունակող հեռուստասերիալ
ՍտեղծողՌայան Մերֆի և Բրեդ Ֆալչեք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Քոննի Բրիթոն, Դիլան Մաքդերմոթ, Էվան Փիթերս, Տաիսսա Ֆարմիգա, Դենիս Օ'Հեյր, Ջեսիկա Լենգ, Զաքարի Քուինտո, Ջոզեֆ Ֆայնս, Սառա Պոլսոն, Լիլի Ռեյբ, Լիզզի Բրոշեր, Ջեյմս Կրոմվել, Ֆրենսիս Քոնրոյ, Քեթի Բեյթս, Մայքլ Չիկլիս, Ֆին Ուիթոք, Անջելա Բասեթ, Լեդի Գագա, Քյուբա Գուդինգ կրտսեր, Ուես Բենթլի, Մեթ Բոմմեր, Էմմա Ռոբերթս, Խլոե Սեվինի, Շայեն Ջեքսոն, Անդրե Հոլանդ, Բիլլի Լուրդ և Պիլլ Էլիսոն
ՊրոդյուսերԱլեքսիս Մարտին Վուդալլ
Պատրիկ ՄակՔի
Ռեոբերտ Ուիլիամս
Գործադիր պրոդյուսերԴանթե Դի Լորետո, Tim Minear?, James Wong?, Jennifer Salt? և Bradley Buecker?
ՕպերատորՔրիստոֆեր Բաֆա
Մայքլ Գոյի
ԵրաժշտությունՍեզար Դավիլա-Իրազարի
Չարլի Քլուզեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Օռլեան շրջան
Նկարահանման վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, Օռլեան շրջան, Լուիզիանա և Սանտա Կլարիտա
Եթերաշրջանների քանակ11
Սերիաների քանակ113
Էկրաններին էհոկտեմբերի 5, 2011-ից
ՀեռուստաալիքFX
Ընկերություն20th Century Fox Television
Դիստրիբյուտոր20th Television, Նեթֆլիքս, Hulu և Disney+
Պատկերի ձևաչափ16:9
Կապակցված
Պաշտոնական կայքէջ

«Ամերիկյան սարսափ պատմությունը» (անգլ.՝ American Horror Story) ամերիկյան սարսափ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է Ռայան Մըրֆիի և Բրեդ Ֆալչեքի կողմից[2]։ Համարվելով անտոլոգիա, յուրաքանչյուր եթերաշրջան ունի իր առանձին մինի-սերիաները[3]։

Սերիալը լավ ընդունվեց բազմաթիվ կինոքննադատների կողմից, նաև ստացավ մի շարք մրցանակներ և անվանակարգեր։ Առանձնահատուկ գովաբանության արժանացավ Ջեսիկա Լենգը[4][5][6], ով ստացավ Ոսկե Գլոբուսի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ հեռուստատեսությունում» մրցանակը՝ Կոստանս Լենգդոնի դերի համար, առաջին եթերաշրջանում։ 2012 թվականի «Էմմի» մրցանակաբաշխությանը հեռուստասերիալը առաջադրվեց 17 անվանակարգերում[7]։

2014 թվականի հոկտեմբերի 13-ին հեռուստասերիալը երկարացվեց հինգերորդ եթերաշրջանով, որի պրեմիրեան տեղի կունենա 2015 թվականի աշնանը[8][9]։.

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Անվանւմ Սերիաներ Օրիգինալ ցուցադրություն
Պրիմերա Ավարտ
1 Մարդասպան-տունը 12 Հոկտեմբերի 5, 2011 Դեկտեմբերի 21, 2011
2 Հոգեբուժարան 13 Հոկտեմբերի 17, 2012 Հունվարի 23, 2013
3 Կախարդների գիշերաժողով 13 Հոկտեմբերի 9, 2013 Հունվարի 29, 2014
4 Հրեշների կրկեսը 13 Հոկտեմբերի 8, 2014 Հունվարի 21, 2015
5 Հյուրանոց 12 Հոկտեմբերի 5, 2015 Հունվարի 13, 2016
6 Ռոանոկ 10 Սեպտեմբերի 14, 2016 Նույեմբերի 16, 2016
7 Պաշտամունք 11 Սեպտեմբերի 5, 2017 Նոյեմբերի 14, 2017
8 Ապոկալիպսիս 10 Սեպտեմբերի 12, 2018 Նոյեմբերի 14, 2018
9 1984 9 Սեպտեմբերի 18, 2019 Նոյեմբերի 13, 2019
10 Երկակի տեսակ 10 Օգոստոսի 25, 2021 Հոկտեմբերի 20, 2021
11 Նյու Յորք 11 Հոկտեմբերի 19, 2022 Նոյեմբերի 16, 2022


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան. Մարդասպան-տունը (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան սարսափ պատմություն. Մարդասպան տուն» (անգլ.՝ American Horror Story: Murder House), հեռուստասերիալի առաջին եթերաշրջանն է։

2011 թվականին Բեն Հարմոնը (Դիլան Մակդերմոտ), երբ նրա կին Վիվյենը (Քոննի Բրիթոն) բացահայտում է նրա դավաճանությունը, դստեր և կնոջ հետ տեղափոխվում է Բոստոնի բնակարանից Լոս Անջելեսում գտնվող հինավուրց առանձնատուն` նոր կյանք սկսելու։ Տեղափոխվելով առանձնատուն՝ Հարմոնները հանդիպում են առանձնատան սպասուհի Մոյրա Օ'Հարային (Ֆրենսիս Քոնրոյ), ինչպես նաև Էքսցենտրիկ հարևանուհի Քոնսթանս Լենգդոնին (Ջեսիկա Լենգ) և նրա` Դաունի համախտանիշով դուստր Ադելաիդային(Ջեյմի Բրյուեր)։ Դավաճանությունից և Վիվյենի վիժումից հետո Բենը և Վիվյենը փորձում են վերականգնել ամուսնական հարաբերությունները, մինչդեռ խորը դեպրեսիայում գտնվող դուստրը՝ Վիոլետը (Տաիսսա Ֆարմիգա), անդորր է գտնում Բենի հիվանդներից մեկի՝ Թեյթի (Էվան Փիթերս) կողքին։ Ողջ ընթացքում Հարմոններին անհանգստացնում էին Լենգդոնները, ոչ կոմպետենտ գործակալ Մարսին (Քրիստին Իսթաբրուկ) և այլանդակված Լարի Հարվին (Դենիս Օ'Հեր)` առանձնատան նախկին բնակիչը, որը սիրահարված էր Քոնսթանսին, ինչպես նաև Հեյեդենը(Քեյթ Մարա)՝ Բենի սիրուհին, ով հետապնդել էր նրանց մինչև Լոս Անջելես, քանի որ Բենը սկսել էր խուսափել նրանից։ Շուտով պարզվում է, որ առանձնատան մեջ ապրում են, բոլոր այն մարդկանց ուրվականները, ովքեր ինչ - ինչ պատճառներով մահացել են այդտեղ, ներառյալ տան հիմնադիրներ Չարլզ (Մեթ Ռոսս) և Նորա (Լիլի Ռեյբ) Մանթգոմերիները և նրանց դեֆորմացված որդի Թադեուսը (Բեն Վուլֆ), որը հայտնի էր որպես «Ինֆանտատա»։ Անցյալի հիշողությունները բացահայտում են, տան նախկին բնակիչների մռայլ պատմությունները։


2-րդ եթերաշրջան. Հոգեբուժարան (2012–13)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան սարսափ պատմություն. Հոգեբուժարան», (անգլ.՝ American ՝ American Horror Story:Asylum), հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն է, որը պատմում է Մասաչուսեթսի եկեղեցուն պատկանող հոգեբուժարան Բրայերքլիֆի, նրա անձնակազմի, և հիվանդների մասին։ Հոգեբուժարանի նպատակն էր հոգեկան շեղումներ ունեցող հանցագործներին բուժելն և ապաստան տալը։ Սակայն կային շատ հիվանդներ, ովքեր ամեն կերպ ընդվզում էին այնտեղ իրենց պահվելու դեմ։ Կիթ Ուոքերը (Էվան Փիթերս), Բրայերքլիֆ էր բերվել կնոջ՝ Ալմայի անհետացումից անջմիջապես հետո սերիական սպանություններ կատարելու կասկածանքով, սակայն նա պնդում էր, որ իր կնոջը առևանգել էին այլմոլորակայինները։ Բրայերքլիֆում սերիական մարդասպանի հայտնվելը հետաքրքրում է ամբիցիոզ լեսբուհի, լրագրող՝ Լանա ՈՒինթերսին (Սառա Փոլսոն), որը հիվանդանոցի հացատունը լուսաբանելու պատրվակով, այցելում է հոգեբուժարան՝ Կիթ Ուոքերի մասին հոդված գրելու։ Բրայերքլիֆում Կիթը հանդիպում է այլ հիվանդների, որոնք նույնպես պնդում էին, որ անարդարացիորեն են գտնվում այնտեղ, այդ թվում` թուլամիտ Փեփերը (Նաոմի Գրոսման)՝ կտրել էր քրոջ տղայի ականջները, այնուհետև խեղդամահ արել նրան ։ Նիմֆամանուհի Շեյլին (Քլոե Սևինի)՝ ում ամուսինը բռնի կերպով հանձնել էր Բրայերքլիֆ, քանի որ հայտնաբերել էր երկու տղամարդկանց հետ անկողնում, և համառ Գրեյս Բրետրանը՝ (Լիզի Բրոշերե) Ֆրանսիայից, ով մեղադրվում էր սեփական ծնողներին կացնահարելու մեջ։ Բրայերքլիֆում Քիթը դառնում է պրագմատիկ հոգեբույժ Օլիվեր Թրերթսոնի (Զաքարի Քուինտո), և հոգեբուժարանի սադիստական հակումներով գլխավոր բժիշկ՝ Արթուր Արդենի (Ջեյմս Քրոմվել) հետաքրքրության առարկան, որոնցից վերջինս պարբերաբար արգելված գիտական փորձեր էր կատարում հիվանդների վրա։ Հաստատությունը ղեկավարում էր դաժան միանձնուհի՝ քույր Ջուդ Մարտինը (Ջեսիկա Լենգ), և նրա կրտսեր, օգնական՝ միամիտ քույր Մարի Եվնիկի Մակքին (Լիլի Ռեյբ), Հաստատության ղեկավար՝ Թիմաթի Հովարդի (Ջոզեֆ Ֆայնս) հովանու ներքո։ Բրայերքլիֆի բնակիչները պարբերաբար ենթարկվում են գերբնական և գիտական ազդեցությունների, ներառյալ դիվային տիրապետումը և արտերկյա առևանգումները։


3-րդ եթերաշրջան. Կախարդների գիշերաժողով (2013–14)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան սարսափ պատմություն. Կախարդների գիշերաժողով» (անգլ.՝ American Horror Story:Coven)Սերիալի երրորդ եթերաշրջանն է, որը սկսվում է 2013 թվականին և ներկայացնում է կախարդների վերացող ժառանգներին, ովքեր վերապրել են Սալեմի վհուկների փորձությունները և նրանց պայքարը` թաքցնելու իրենց ինքնությունը ժամանակակից աշխարհում։ Նրանք, ովքեր կրում էին այս գենետիկ տառապանքը, ենթարկվում էին ատտաքին թշնամիների ինչպես նաև նրաց վուդու դավանող մրցակիցների կողմից դաժան հալածանքների։ Պատանի Զոի Բենսոնը (Տաիսսա Ֆարմիգա) ամբողջովին անտեղյակ էր կախարդների գոյության մասին, բայց ընկերոջ մահը դժբախտ պատահարում բացահայտեց իր ինքնությունը որպես Սալեմի սերունդ։ Նա ուղևորվում է Նոր Օրլեանում գտնվող շնորհալի աղջիկների գիշերօթիկ դպրոց, որի նպատակն է պաշտպանել և կրթել այս եզակի արյունը կրող երիտասարդ կանանց և նրանց պաշտպանել արտաքին աշխարհի վտանգներից։ Այնտեղ նա հանդիպում է մյուս ուսանողուհիներին՝ ինքնասիրահարված կինոաստղ Մեդիսոն Մանթգոմերիին (Էմմա Ռոբերթս), մարդկային վուդու տիկնիկ` համարձակ Քուինիին (Գաբուրի Սիդիբե) և միտք կարդալու ունակություններով հանելուկային Նենին (Ջեյմի Բրյուեր), ինչպես նաև սիրավեպ է ունենում քոլեջի ոչ կախարդ, բարեսիրտ ուսանող Կայլ Սփենսերի (Էվան Փիթերս) հետ։ Դպրոցը ղեկավարում էին տնօրենուհի Քորդելիա Ֆոքսը (Սառա Փոլսոն) և Վհուկների խորհրդի ղեկավար` էքսցենտրիկ դենդի Միրթլ Սնոուն (Ֆրենսիս Քոնրոյ), որոնց ծառայում էր համր սպասավոր Սփոլդինգը (Դենիս Օ'Հեր)։ Քորդելիայի մայրը՝ Ֆիոնա Գուդը (Ջեսիկա Լենգ), իր սերնդի ամենահզոր կախարդուհին էր և քովենի Գերագույնը, բայց նա պարբերաբար խուսափում էր իր պարտականություններից, ինչը խիստ զայրացնում էր դստերը` Քորդելիային և իր վաղեմի մրցակից` Միրթլին։ Այն բանից հետո, երբ քաղաքացիների ամբոխը հայտնաբերում և այրում է Միսթի Դեյին (Լիլի Ռեյբ)՝ ճահճուտում ապրող երիտասարդ կախարդուհուն, Ֆիոնան վերադառնում է գլխավորելու քովենը, դրանով պայքարի մեջ մտնելով Քորդելիայի և մյուս երիտասարդ կախարդուհիների հետ, ովքեր ցանկանում էին դառնալ հաջորդ Գերագույնը։

4-րդ եթերաշրջան. Հրեշների կրկեսը (2014-15)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան սարսափ պատմություն. Հրեշների կրկեսը» (անգլ.՝ American Horror Story:Freak Show), հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանն է, որի գործողությունները զարգանում են 1952 թվականին՝ Ֆլորիդա նահանգի գյուղաքաղաք Յուպիտերում, ուր ժամանում է Էլզա Մարսի (Ջեսիկա Լենգ) հրեշների կրկեսը։ Տասամյակներ են անցել Հրեշների կրկեսների փառահեղ ժամանակներից, երբ հասարակությունը դիտում էր սարսափելի շոուները, որպես զվարճանքի միջոց։ Բայց Էլզան երազում էր տուն գտնել իր «հրեշների», ինչպես նաև սեփական փառքի և հարստության համար։ Նրա կրկեսի անդամներն էին՝ «Լոբստեր» տղա Ջիմի Դարլինգը (Էվան Փիթերս), ով երազում էր ապրել սովորոկան կյանքով և նրա մայր Էթելը (Քեթի Բեյթս), մորուքավոր կինը, ով Էլզայի աջ ձեռքն էր և «հրեշների» կարգ ու կանոնին հետևողը։ Էթելի անցյալի ուժեղ տղամարդը և Ջիմմիի կենսաբանական հայրը՝ Դելլ Տոլեդոն (Մայքլ Չիկլիս) և նրա երեք կրծքանի կինը՝ Դեզիրե Դյուպրին (Անջելա Բասեթ), ժամանում են միանալու հրեշներին։ Կրկեսին նոր շունչ տալու համար Էլզան նաև հավաքագրում է սիամական երկվորյակներեր՝ Դոթ և Բեթ Թաթլերին (Սառա Պոլսոն)։ Այն դարաշրջանում, երբ հեռուստատեսությունը սկսում էր իշխել կողմնակի ցուցադրությունների վրա, հերոսները պետք է հաղթահարեին բոլոր բարդույթները, որոնք հետապնդում էին իրենց՝ արտաքին տեսքի համար։ Պատմության զարգացման հետ մեկ տեղ, պարզվում է, որ Յուպիտերում բազմաթիվ մութ էակներ են բնակություն հաստատել, և որոնք իրենց ուշադրությունը հառել էին դեպի կրկեսը։ Սթենլի (Դենիս Օ'Հեր) անունով խաբեբան, ներկայանալով հոլիվուդյան պրոդյուսեր, իր երիտասարդ օգնականի` Մեգի Էսմերալդայի (Էմմա Ռոբերթս) հետ ներթափանցում է կրկես, որտեղ Մեգին սիրահարվում է Ջիմմիին։ Հարուստ ու այլասերված Դենդի Մոթը (Ֆին Ուիթրոք), որին աջակցում էր նրա սիրալիր մայրը` Գլորիան (Ֆրենսիս Քոնրոյ),անառողջ մոլուցք էր տածում հրեշների՝ հատկապես Բեթի ու Դոթի նկատմամբ։ Քաղաքը բնակեցրած մութ էակներից, առավել վտանգավոր էր այլայլված դեմքով ծաղրածուն, որը հայտնի էր Թվիստի անունով (Ջոն Քերոլ Լինչ), նա ահաբեկչություններ էր գործում Յուպիտերում և ,ըստ երևույթի,նրա թիրախում էին թե՛ Հրեշները,թե՛ քաղաքաբնակները։

5-րդ եթերաշրջան. Հյուրանոց (2015-16)[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջանը ընթանում է 2015 թվականին, և ներկայացնում է տարօրինակ և վտանգավոր իրադարձությունները, որոնք պատահում են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող ռետրո հյուրանոց Կորտեսում, որը ի սկզբանե կառուցվել էր որպես խոշտանգումների գաղտնի սրահ՝ հիմնադիր Ջեյմս Պատրիկ Մարչի (Էվան Փիթերս) արյունախում ցանկությունները իրագործելու նպատակով։ Հետախույզ Ջոն Լոուն (Ուես Բենթլի) ժամանում է հյուրանոց ՝ հիմնվելով անանուն հաղորդագրության տվյալների վրա, որ հետաքննի սարսափելի սպանությունների շարանը, որոնցից յուրաքանչյուրը մեղքի օրինակ էր ՝ Տասը պատվիրաններից մեկի խախտմամբ։ Նա հեռացել էր իր դստեր Սքարլեթից (Շրի Կրուկս), և կնոջից` Ալեքսից (Քլոե Սևինի), ով տարիներ շարունակ տառապում է դեպրեսիայով նրանց փոքրիկ որդու՝ Հոլդենի (Լենոն Հենրի) անհետացումից հետո։ Հյուրանոցը ղեկավարում էին վամպիրուհի Էլիզաբեթ Ջոնսոնը (Լեդի Գագա), որը հայտնի էր որպես կոմսուհի և նրա ներկայիս սիրեցյալ Դոնովանը (Մեթ Բոմեր)։ Էլիզաբեթը վամպիրի էր փոխակերպվել իր նախկին սիրեկաններ՝ դերասան Ռուդոլֆ Վալենտինոյի (Ֆին Ուիթրոք) և նրա կնոջ՝ Նատաշա Ռամբովայի (Ալեքսանդրա Դադարիո) կողմից։

Հետաքննության ընթացքում Ջոնը առնչվում է թմրամոլ Սալի Մաքքենայի(Սառա Փոլսոն), հյուրանոցի սպասուհի Հեյզել Էվերսի (Մարե Վինինգհեմ) և Ջեյմս Պատրիկ Մարչի ոգիների հետ։ Վերջինս փնտրում էր օգնական իր դեռ կենդանի ժամանակ սկսած արյունալի գործունեությունը շարունակելու համար։ Հյուրանոցի ամբողջ անձնակազմը ներառում էր հյուրասրահի ճարպիկ մենեջեր Այրիսին (Քեթի Բեյթս)` Դոնովանի մորը, և նրա լավագույն ընկեր` տրանսգենդեր բարմեն Լիզ Թեյլորին (Դենիս Օ'Հեր), որոնք երկուսը ենթարկվում էին Էլիզաբեթին և նրա արնախում երեխաներին, մեկը` որդուն մոտ մնալու ցանկության, իսկ մյուսը ՝ հավատարմության զգացումից դրդված։ Դոնովանի հետ Էլիզաբեթի հարաբերությունները դժվարանում են` գրավիչ և կոկայինամոլ մոդել Թրիստան Դաֆիի (Ֆին Վիտրոք), Նյու Յորքի նորաձևության դիզայներ Ուիլ Դրեյքի (Շայեն Ջեքսոն) և անցյալի վիրավորված սիրուհի Ռամոնա Ռոյալի (Անջելա Բասեթ) միժամանակ հայտնվելու պատճառով։

6-րդ եթերաշրջան. Ռոանոկ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանը, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն. Ռոանոկ», (անգլ.՝ American Horror Story:Roanoke) զարգանում է 2014–2016 թվականներին և ներկայացնում է գերբնական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայի հինավուրց ֆերմայում, որը գտնվում է այն հողում, որտեղ 1580- ականներին տեղափոխվել էր Ռոանոկի գաղութը ՝ իրենց տխրահռչակ անհետացումից հետո։ 2015 թվականին «Իմ սարսափը Ռոանոկում» փաստագրական ֆիլմի շրջանակներում Շելբի Միլերը (Լիլի Ռեյբ), նրա ամուսին Մեթը (Անդրե Հոլանդ) և Մեթի քույր Լին (Ադինա Պորտեր) պատմում են բոլոր սարսափելի իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել մեկ տարի առաջ ֆերմայում ապրելու ժամանակ։ Պատմության մեջ հիշատակվում են՝ տան նախկին բնակիչների, Ռոանոկ գաղութի արյունարբու և վրեժխնդիր ուրվականների, մարդակեր Փոլքերի ընտանիքի և Անգլիացի հմայիչ վհուկ Սքաթայի (Լեդի Գագա) հետ նրանց հանդիպումները։ Փաստագրական ֆիլմը մեծ հաջողությունների է հասնում բերելով մեծ համբավ իրական հերոսներին մարմնավորող դերասաններին՝ Օդրի Թինդալին (Շելբի/Սառա Փոլսոն), Դոմինիկ Բենքսին (Մեթ/Կուբա Գուդինգ կրտսեր), Մոնե Թումուսիեմին (Լի/Անջելա Բասեթ), Ագնես Մերի Ուինսթեդին՝ ով մարմնավորում էր Թումասին Ուայթին Ռոանոկ գաղութի արյունարբու առաջնորդուհուն, ում կոչում էին նաև Մսագործ, Օդրիի ամուսին Ռորիին (Էվան Փիթերս), ով մարմնավորում էր Էդվարդ Ֆիլիպ Մոթին՝ առանձնատան կառուցողն ու առաջին սեփականատերը, Ուիլյամ վան Հենդերսոնին() բժիշկ Էլիաս կոնինգեմի դերում, ով երկար ժամանակ բնակվել էր առանձնատանը և ուսումասիրել էր տան գերբնական հատկությունները և Դիլանին (Ուես Բենթլի) որպես Ամբրոուս Ուայթ՝ Մսագործի որդին և հանցակիցը։ Վավերագրական ֆիլմի բարձր ցուցանիշները հիմք հանդիսացան ֆիլմի շարունակության՝ «Վերադարձ դեպի Ռոանոկ. Երեք օր դժոխքում»-ի նկարահանմանը, որը ղեկավարում էր Սիդնի Ահարոն Ջեյմսը (Շայեն Ջեքսոն)։Ըստ ֆիլմի Միլերները և ֆիլմի դերասանների մեծ մասը երեք օրով պետք է վերադառնային առանձնատուն Արյունոտ լուսնի ժամանակ, որտեղ նրանց բոլոր գործողությունները ձայնագրվելու էին թաքնված տեսախցիկների կողմից։ Միլլերները իմանալով, առանձնատունը շրջապատող մութ ուժերի մասին այնուամենայնիվ համաձայնվում են նկարահանումներին՝ ամեն մեկը սեփական պատճառն ունենալով։ Նկարահանումները ի վերջո վերածվում են արյունալի քաոսի, երբ նկարահանող և դերասանական անձնակազմերը թիրախավորվում են տարածքում ապրող սարսափելի արարածների կողմից։

7-րդ եթերաշրջան. Պաշտամունք (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգան նահանգի Բրուքֆիլդ Հայթս քաղաքը մնացել էր պառակտված 2016-ին Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Տեղական ռեստորանի տեր Էլլի Մեյֆեր-Ռիչարդսը (Սառա Պոլսոն), կնոջ՝ Այվիի ([Էլիսոն Փիլ) հետ միասին խորը վրդովվում են հրապարակված արդյունքներից։ Չնայած իր հոգեբանի ՝ բժիշկ Ռուդի Վինսենթի (Շայեն Ջեքսոն) օգնությանը, հաջորդ շաբաթներին Էլլիի վիճակը գնալով բարդանում է, քանի որ նրա վաղուց ճնշված ֆոբիաները նորից սկսում են ի հայտ գալ և սկսում են ազդել որդու՝ Օզի (Կուպեր Դոդսոն) հետ հարաբերությունների վրա։ Նույն ժամանակ կնատյաց և ծայրահեղական Կայ Անդերսոնը (Էվան Փիթերս) երջանիկ է ընտրությունների արդյուքներով, որոնք նրան ոգեշնչում են սկսել քաղաքական գործունեություն և նա առաջադրվում է քաղաքային խորհուրդի ընտրություններին՝ արմատական ֆեմինիստ Բեբի Բեբիտի (Ֆրենսիս Քոնրոյ) գլխավորությամբ։ Կայի քույրը՝ դժկամ լիբերալ Վինթերը (Բիլլի Լուրդ), անցնում է աշխատանքի որպես դայակ Մեյֆեր-Ռիչարդսի տանը։ Չնայած մշտական անհանգստությանը և աճող պարանոյային էլլիին փորձում է վերադառնալ առօրյա կյանքին, բայց նրան սկսում են ահաբեկել ծաղրածուների կերպարանքներով մարդիկ՝ ովքեր հայտնվում են, երբ Էլլին միայնակ է լինում, ինչը շրջապատող մարդկանց ստիպում է մտածել, որ այդ ամենը պարզապես հալյուցինացիաներ են։ Էլիի նոր էքսցենտրիկ հարևաններ Հարիսոնը (Բիլի Էյչներ) և Մեդոու Ուիլթոնը (Լեսլի Գրոսման) տեղափոխվում են հարևան տուն, որտեղ օրեր առաջ սպանվել էին տան տերերը։ Լրագրող Բևերլի Հոուփը (Ադինա Պորտեր) առեղծվածային ձևով միշտ առաջինն էր ժամանում սպանության վայրերը՝ դրանք լուսաբանելու համար։ Տարօրինակությունները նաև անդրադառնում են Ջեք Սեմյուելսին (Քոլթոն Հեյնս)՝ քննիչին, ով հետաքննում է հանցագործությունները և սկզբում կասկածում է Էլլիին։ Վիճակը ավելի էր բարդացնում Գարի Կ. Լոնգսթրիտը (Չազ Բոնո), սուպերմարկետի անդամահատված ձեռքով սեփականատերը, ով Թրամփի մեծ երկրպագուն էր։ Երբ Կայը իշխանության է գալիս բացահայտվում են ամենի չարագուշակ դրդապատճառները։ Էլլին փորձում է իրեն հետապնդող ծաղրածուների և Բրուքֆիլդ Հայթսում կատարվող իրադարձությունների մեջ կապեր գտնել և որոշում է, որ բոլորը իրեն են ուզում վնասել, ինչը ավելի է սրում նրա անվստահությունը արտաքին աշխարհի հանդեպ։

8-րդ եթերաշրջան. Ապոկալիպսիս (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեռ Մայքլ Լենգդոնը (Քոդի Ֆերն) մոտ ապագայում հանգեցնում է ապոկալիպսիսի ՝ հրահրելով միջուկային պատերազմ։ Համատարած պայթուններից ողջ մնացածները՝ անսահման հարստության ժառանգորդուհի Կոկո Սեն-Պիեր Վանդերբիլտը (Լեսլի Գրոսման), նրա անձնական օգնական Մելորին (Բիլլի Լուրդ), վարսահարդար Մալքոլմ Գալանտը (Էվան Փիթերս), նրա տատիկ՝ Էվին (anոան Քոլինզ), թոք-շոուի հաղորդավարուհի Դինան Սթիվենսը (Ադինա Պորտեր), Սթիվենսի որդին՝ Անդրեն (Ջեֆրի Բոուեր-Չեփման), երիտասարդներ՝ Թիմոթի Քեմփբելը (Քայլ Ալեն) և Էմիլին (Էշ Սանտոս), և ուրիշները, ապաստանում են «Ֆորպոստ 3» անունով ապաստարանում։ Ապաստարանը կառավարում էին՝ Վիլհեմինա Վենաբլը (Սառա Փոլսոն), Միրիամ Միդը (Քեթի Բեյթս) և «Բռունցքը» (Էրիկա Իրվին) ՝ դաժան և բարձրահասակ հսկիչը։ Երեք տարի առաջվա հետադարձ հայացքները ցույց են տալիս, որ «Ֆորպոստ 3»-ը՝ մինչ ապոկալիպսիսը եղել է տղա կախարդների դպրոց՝ Ջոն Հենրի Մուրի (Շայեն Ջեքսոն) գլխավորությամբ, ով անգիտակցաբար ապաստան է տալիս Նեռին՝ հույս ունենալով, որ նա կդառնա որպես առաջին արական սեռի Գերագույն։ Քորդելիա Գուդը (Սառա Փոլսոն), Զոի Բենսոնը (Տաիսսա Ֆարմիգա) և հարություն առած Միրթլ Սնոուն (Ֆրենսիս Քոնրոյ) Մայքլի հետ հանդիպումից հետո արագորեն հասկանում են, թե որքան վտանգավոր է Մայքլը իրենց քովենի համար, քանի որ նա տիրապետում էր անբացատրելի ուժերի, որի միջոցով հարություն է տալիս մահացած վհուկներ՝ Քուիննիին (Գաբուրի Սիդիբե), Մեդիսոն Մանթգոմերիին (Էմմա Ռոբերթս) և Միսթի Դեյին (Լիլի Ռեյբ)։ Քովենում բացահայտելով Մելորիի թաքնված ուժերը որոշում են պայքարել Նեռի դեմ և փրկել մարդկությանը։ Մայքլին հաղթելու հնարավորություն ունենալու համար կախարդները ուսումնասիրում են նրա առեղծվածային ծագումը, ինչում նրանց օգնում է տղայի տատիկը՝ Քոնստանս Լենգդոնը (Ջեսիկա Լենգ

9-րդ եթերաշրջան. 1984 (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան սարսափ պատմություն. 1984» (անգլ.՝ American Horror Story:1984) սերիալի իներորդ Եթերաշրջանը ներկայացնում է 1984-ի տիտղոսային տարեշրջանը։ Բրուք Թոմփսոնը (Էմմա Ռոբերտս) ընկերների հետ մեկնում է հեռավոր, սարսափելի դեպքերից հետո կրկին վերաբացված ՌեդՎուդ ճամբար՝ որպես ջոկատավար արձակուրդն անցկացնելու, այն բանից հետո, երբ սարսափելի հանդիպում է ունենում սերիական մարդասպան Ռիչարդ Ռամիրեսի (Զաք Վիլլա) հետ։ Բրուքի ընկերներն էին մարզիչ Քսավիեր Պլիմփթոնը (Քոդի Ֆերն), հեշտամիտ Ռեյ Փաուելը (ԴեՌոն Հորթոն), մարզիկ Չեթ Քլենսին (Գաս Քենուորթի) և մռայլ Մոնթանա Դյուքը (Բիլլի Լուրդ)։ Ճամբարում նրանց սպասում էր հաստատության ղեկավար և ֆանատիկ հավատացյալ Մարգարեթ Բութը (Լեսլի Գրոսման) , ով ճամբարական լինելու ժամանակ կարողացել էր ողջ մնալ մարդասպանի հետ հանդիպումից հետո։ Ռեդվուդ ճամբարի մյուս աշխատակիցներն էին՝ բուժքույր Ռիտան(Անջելիքա Ռոս), մարզիչ Թրևորը (Մեթյու Մորիսոն) և ճամբարի խոհարար Բերթին (Տարա Կարսյան)։ Ջոկատավարների ճամբարում լինելու մի շաբաթը չլրանալուն պես լուրեր տարածվեցին, որ սերիական մարդասպան Բենջամին Ռիչթերը (Ջnոն Քերոլ Լինչ), որը հայտնի էր որպես պարոն Ջինգլզ, փախուստ է գործել հոգեբուժարանից և ուղեվորվել է դեպի ճամբար։ Այնուամենայնիվ եթերաշրջանի զարգացման հետ զուգահեռ ավելի շատ գաղտնիքներ են բացահայտվում ճամբարի և նրա բնակիչների, ինչպես նաև անցյալի պատմությունների՝ այդ թվում Ռիթչերի դաժան մայր Լավինայի մասին (Լիլի Ռեյբ

10-րդ եթերաշրջան. Երկակի տեսակ (2021)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասում, որը վերնագրված էր՝ Կարմիր Ալիք ոգեշնչման պակաս ունեցող գրող Հարրի Գարդները (Ֆին Ուիթրոք), նրա հղի կին՝ Դորիսը (Լիլի Ռեյբ) և նրանց դուստրը՝ Ալման (Ռայան Կիրա Արմսթրոնգ) տեղափոխվում են Պրովինսթաուն՝ Մասաչուսեթսի մեկուսացված ծովափնյա քաղաքը ձմռան համար։ Հարրին սկսում է հանգիստ աշխատել, առանց խանգարող հանգամանքների, մինչև քաղաքի իրական բնակիչնեչը սկսում են իրենց ներկայության նշանները ցուցադրել։ Առաջի օրերի դրական փոփոխություններից հետո Հարրին կրկին սկսում է տառապել ստեղծագործական դադարով։ Փորձելով ցրվել նա այցելում է «Մուսա» կոչվող բար, որտեղ հանդիպում է երգիչ և երգահան Օսթին Սոմերսին (Էվան Փիթերս) և էրոտիկ վիպասան Սառա Կանինգհեմին, որը հայտնի է Բել Նուար կեղծանունով (Ֆրենսիս Քոնրոյ), նրանք կիսվում են իրենց փորձով և խոստանում են օգնել որպեսզի Հարրին դուրս գա ճգնաժամից։ Օսթինը նրան տալիս է առեղծվածային սև հաբ և հավաստիացնում է, որ նրա միջոցով Հարրին կազատվի իր բոլոր խնդիրներից։ Նա բացատրում է, որ հաբը օգնում է ստեղծագործական ջիղ ունեցող մարդկանց և որի միջոցով այդ մարդիկ առաջադեմ են դառնում իրենց գործում, չնայած հաբ ընդունողը հետագայում մեծ գին է վճարում սարսափելի կողմնակի ազդեցությունների տեսքով։ Տարօրինակ արարածները, որոնք կոչվում էին «գունատ մարդիկ», սարսափով են լցնում խավար ու դատարկ քաղաքը։ Եթերաշրջանի ընթացքում բացահայտվում են քաղաքի ոչ պակաս առեղծվածավոր բնակիչների գաղտնիքները։ Նրանց թվում էին հակահիգիենիկ Միկին (Մակոլեյ Կալկին), Հարիի խիստ գործակալ Ուրսուլան (Լեսլի Գրոսման), դաջվածքներ և մարմնի ձևափոխումներ իրականացնող Լարկ Ֆելդմանը (Բիլլի Լուրդ), էքսցենտրիկ անտուն կինը, ում կոչվում էին Տուբերկուլյոզ Քարեն (Սառա Փոլսոն), սկանդալային և նորեկ ոստիկանապետ Շիֆ Բյուրոն ( Ադինա Փորթեր), խորհրդավոր կինը ում կոչվում էին Քիմիկոս (Անջելիկա Ռոսս) և ինտերիերի դիզայներ Հոլդեն Վոնը (Դենիս Օ'Հեր

Մահվան հովիտ վերնագրով երկրոդ մասը պատմում է քոլեջի չորս ուսանողների մասին՝ Քենդալ Քարրի (Կայա Գերբեր), Քալ Քեմբոնի (Նիկո Գրեթհեմ), Թրոյ Լորդի (Իսահակ Քոուլ Փաուել) և Ջեյմի Հովարդի (Ռեյչել Հիլսոն) մասին, ովքեր որոշել էին մեկնել ճամբարային ճամփորդության, սակայն չիմանալով հայտնվում են այլմոլորակայինների դավադրության մեջ, որը գործում էր տասամյակներ շարունակ։ Նախագահ Էզենհաուերը (Նիլ ՄակԴոնաֆ) սարսափելի արտոյնություններ է տվել որոշ անսպասելի և անցանկալի հյուրերի այն բանից հետո, երբ նրա կին Մեյմի Էյզենհաուերը (Սառա Փոլսոն), գաղտնի կայացրել էր կյանքին վտանգ սպառնացող որոշում։

11-րդ եթերաշրջան (2022)[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունիսի 17ին հայտարարվեց, որ Բիլլի Լուրդ կվերադառնա եթերաշրջանին, իսկ դերասանական կազմին առաջին անգամ կմիանա Չարլի Քարվերը։ Եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2022 թվականի հունիսի 14-ին Նյու Յորքում, որտեղ տեղի կունենա եթերաշրջանի առաջին կեսը՝ 1960-ականներին, իսկ երկրոդ կեսը՝ 1970-ականներին։ Լեսլի Գրոսմանը՝ ով դերասանական կազմում է սկսած 7-րդ եթերաշրջանից, ինչպես նաև Նիկո Գրեթհեմը՝ ով նկարահանվել էր Երկակի տեսակի Մահվան հովիտում, նույնպես նկատվել էին Լուրդի ը Քարվերի հետ միասին նկարահանման հրապարակում։

2022 թվականի հունսիս 25-ից սկսած հնարավոր է դերասանական կազմին միանան Լինդսի Լոհանը և Էբիգեյլ Բրեսլինը, ովքեր նկարահանվել էին Մերֆիի Ճիչերի թագուհիներում։ Ամենայն հավանականությամբ անձնակազմին կմիանան Էվան Փիթերսը, Փեթի Լյուպոնը և Քոդի Ֆերնը, ինչպես նաև սերիալի վետերաններ Դենիս Օ'Հերը, Սառա Փոլսոնը և Լիլի Ռեյբը։ 2022 թվականի օգոստոսի 9-ին Սանդրա Բերնհարդը և Իսահակ Քոուլ Փաուելը նկատվել են Քարվերի հետ նկարահանման հրապարակում[10][11]։

Հաջորդ օրը՝ 2022 թվականի օգոստոսի 10-ին հաստատվեց, որ Զաքարի Քուինտոն վերադառնում է սերիալ՝ տասը տարի առաջ «Հոգեբուժարան» եթերաշրջանում նկարահանվելուց հետո[12]։

Սպասվող եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Մերֆին հայտնեց, որ Քովենի և Ապոկալիպսիս դերասանները կվերադառնան ապագա եթերաշրջանում[13][14][15]։


2020 թվականի հունվարի 9 -ին հեռուստասերիալը երկարաձգվեց մինչև 13 -րդ եթերաշրջան [16]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտահղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ինչ տեսել եք եզրափակչում, դա Հարմոնների տան վերջն էր։ Շոուի երկրորդ եթերաշրջանը կմատմի նոր պատմություն ուրվականներով տան կամ որևէ շինության մասին։ Այնպես ինչպես այս տարի, հաջորդը նույնպես կունենա սմիզբ, մեջտեղ և ավարտ։ Երկրորդ եթերաշրջանը չի նկարահանվի Լոս Անջելեսում, բայց պարզ է որ կլինի Ամերիկայում, սակայն լիովին այլ վայրում։

«
»
- Մըրֆին «Ամերիկյան սարսափ պատմության» անտոլոգիայի մասին.[17]

Սերիալի ստեղծողներ Մըրֆին և Ֆալչեքը «Ամերիկայն սարսափ պատմության» վրա սկսել էին աշխատել մինչ իրենց Երգչախումբը սերիալի նկարահանումները։ Մըրֆին ցանկացել էր անել հակառակը, ինչ արել էր նախկինում և սկսել էր իր աշխատանքների ցանկը։ Նա ասել էր․ - Ես գնացի Երգչախմբից, քանի որ ցանկացա ստեղծել ավելի դժվարին ու մռայլ աշխատանք։ Ես միշտ ունեցել եմ սեր դեպի սարսափ ժանրը, ուստի դա բնական է ինձ համար[18]։

2011 թվականի փետրվարին FX հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարում է, որ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչեքն աշխատում են համատեղ հեռուստասերիալի վրա։ Դանտե Դի Լորետոն համարվեց արպես գործադիր պրոդյուսեր։ Սերիալի նկարահանումները սկսեցին 2011 թվականի ապրիլին[19]։

Սկզբում Մըրֆին և Ֆալչեքը պլանավորել էին, որ սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան կպատմի ուրիշ պատմություն[17]։ Առաջին եթերաշջանի ավարտին Մըրֆին խոսեց իր պլանների մասին՝ փոխելու դերասաններին և տեղանքը[20]։ Նա ասաց, որ թեև փոխվել է դերասանական կազմը, սակայն որոշ ատղեր կվերադառնան երկրորդ եթերաշրջան։ «Մարդիկ ովքեր վերադառնում են, կխաղան լիովին այլ կերպարներ, արածներ, հևեշներ և այլն։ Հարմոնների պատմությունը վերջացել է»[17]։

2013 թվականին PaleyFest-ին, Ֆալչեքը սերալը համեմատեց սարսափ ֆիլմերի հետ․ - Վերջում դա առաջացնում է մի քիչ կարեկցանք, քանի որ դուք սիրահարվում եք հերոսներին, այլ ոչ թե ֆիլմերի նման։ Եթե դուք ուզում եք սպանել որևէ մեկին, որևէ ֆիլմում, բացի մի հոգուց, դուք դա կարող եք հեշտությամբ անել, բայց եթե դուք նայում եք սարսափ հեռուստասերիալ, ձեզ մոտ ձևավորվում է ուրիշ պատասխանատվություն, քանի որ հեռուստադիտողի և կերպարների միջև կապը շատ ամուր է[21]։

Լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոննի Բրիտոննն առաջինն էր, ով հաստատվեց սերիալի դերասանական կազմում, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը՝ մարմնավորելով Վիվյեն Հարմոնին «Մարդասպան-տանը»[22]։ Դենիս Օ'Հարեն միացավվ երկրորդը՝ Լարրի Հարվիի դերում[23]։ Շուտով Ջեսիկա Լենգը միանում է որպես Կոստանս, որն իր առաջին հիմնական դերն է հեռուստատեսությունում[24]։ Լենգից հետո հայտարարվեց, որ Դիլան ՄաքԴերմոտը կմիանա որպես Բեն Հարմոն[25]։ Տաիսսա Ֆրամիգան և Էվան Փիթերսը վերջին դերասաններն էին, որոնէ միացան հիմնական կազմին, կերպարանավորելով Վիոլետ Հարմոնին և Տեյտ Լենգդոնին[26]։

2012 թվականի մարտ ամսին, Մըրֆին ասաց, որ երկրորդ եթերաշրջանի պատմությունը կընթանա Ջեսիկա Լենգի շուրջը, ով կմարմնավորի քույր Ջուդի դերը, մի դաժան միանձնուհու, ով ղեկավարում է հոգեբուժարանը[27]։ Էվան Փիթերսը, Սառա Պոլսոնը, Լիլի Ռեյբը և Զաքարի Քուինտոն վերադարձան հիմնական կազմին[28]։

Երրորդ եթերաշրջանի համար, սերիալի գործադիր պրոդյուսերներ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկն ասացին, որ շատ դերասաններ երկրորդ եթերաշրջանից կվերադառնան երրորդ՝ լիովին նոր դերերով[29]։ Էվան իթերսը և Սառա Պոլսոնը հաստատվեցին, որ կվերադառնան որպես Կայլ Սփենսեր և Կորդելիա Ֆոքսս։ Մըրֆին ավելացրեց, որ Լենգը կխաղա «իրական գլամուր-կատու տիկնոջ» դեր, այնուհետև անվանեց նրան Ֆիոնա Գուդ[30]։ Տաիսսա Ֆարմիգան, փ-րդ եթերաշրջանի Վիոլետը կխաղա Զոյի Բենսոնի դերը[31]։ Լիլի Ռեյբը՝ Միսթի Դեյի դերում[32]։

2013-ի նոյեմբերին, Ռայան Մըրֆին հաստատեց, որ Ջեսիկա Լենգը կվերադառնա չորրորդ եթերաշրջանի համար։ Ավելի ուշ ասվեց, որ նա կխաղա Հրեշների կրկեսի տնօրեն Էլզա Մարսի դերը[33]։ Քեթի Բեյթսը վերադարձավ գլխավոր դերով՝ մանմավորելով մորուքով կնոջ, տիկին Էթել Դարլինգի դերը[34]։ 2014 թվականի հունվարին Մըրֆին ասաց, որ «Վհուկների գիշերաժողով»-ի դերասան Փետի ԼուՊոնը հետ է կանչվել[35]։ 2014-ի մարտի 29-ին Մըրֆին հայտարարեց, որ Սառա Պոլսոնը, Էվան Փիթերսը, Ֆրենսիս Քոնրոյը, Էմմա Ռոբերթսը, Դենիս Օ'Հարեն և Անժելա Բեսսետտը կվերադառնան չորրորդ եթերաշրջան[36]։ Պոլսոնը խաղաց սիամական զույգերի դերը՝ Բեթ և Դոթ Թետլերները, Փիթերսը «խեցգետին-տղայի»՝ Ջիմի Դարլինգի դերը։

Դա հայտարարվեց 2015 թվականի փետրվարի 25-ին, որ երգչուհի և երգահան Լեդի Գագան կլինի թվով հինգերորդ անտոլոգիայի՝ «Հյուրանոցի» գլխավոր հերոսուհին[37]։

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Հեռարձակման ժամը Սերիաներ Պրեմիերա Վերջացել է Դիտումներ
(միլիոն)
Տարեթիվ Պրեմիերայի դիտումներ
(միլիոն)
Տարեթիվ Վերջին դիտումներ
(միլիոն)
1 Չորեքշաբթի 22։00 12
Հոկտեմբերի 5, 2011
3.18 [38]
Դեկտեմբերի 21, 2011
3.22 [39] 2.82
2 13
Հոկտեմբերի 17, 2012
3.85 [40]
Հունվարի 23, 2013
2.29 [41] 2.53[42]
3 13
Հոկտեմբերի 9, 2013
5.54 [43]
Հունվարի 29, 2014
4.24 [44] 4.00[45]
4 13
Հոկտեմբերի 8, 2014
6.13 [46]
Հունվարի 21, 2015
3.27 [47] 3.85[48]
5 12
Հոկտեմբերի 7, 2015
5.81 [49]
Հունվարի 13, 2016
2.24 [50] 2.89[51]
6 10
Սեպտեմբերի 14, 2016
5.14 [52]
Նոյեմբերի 16, 2016
2.45 [53] 2.93[54]
7 11
Սեպտեմբերի 5, 2017
3.93 [55]
Նոյեմբերի 14, 2017
1.97 [56] 2.22[57]
8 10
Սեպտեմբերի 12, 2018
3.08 [58]
Նոյեմբերի 14, 2018
1.83 [59] 2.04[60]
9 9
Սեպտեմբերի 18, 2019
2.13 [61]
Նոյեմբերի 13, 2019
1.08 [62] 1.32[63]
10 10
Օգոստոսի 25, 2021
0.93[64]
Հոկտեմբերի 20, 2021
0.58[65] 0.65[66]

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. Ryan Murphy and Brad Falchuk Return to FX With Drama Series Pilot «American Horror Story»
  3. Martin Denise (մայիսի 22, 2012)։ «Ryan Murphy Dissects Glee and American Horror Story, Addresses Fans and Critics»։ Vulture.com։ Վերցված է մայիսի 22, 2012 
  4. «2011 թվականի Լավագույններն ու վատագույնները»։ Entertainment Weekly։ դեկտեմբերի 15, 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2015-07-28 
  5. «2011-ի լավագույն հեռուստատեսային կեպարներ»։ MTV.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2015-07-28 
  6. «2011-ի լավագույն ելույթները»։ TVGuide։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2015-07-28 
  7. Noelene Clark (19 июля 2012)։ «2012 թ․ Էմմիի անվանակարգերը։ Վերջնական ցուցակ»։ Los Angeles Times։ Արխիվացված օրիգինալից 2012-10-27-ին։ Վերցված է 2012-09-03 
  8. Hibberd James (հունվարի 17, 2014)։ ««Ամերիկյան Սարսափ Պատմություն» 4-րդ եթերաշրջան»։ International Business Times։ Վերցված է հունվարի 18, 2014 
  9. Kevin Fitzpatrick (17 марта 2014)։ ««Ամերիկյան սարսափ պատմության» 4-րդ եթերաշրջանը դիմակահանդեսի ամանա՞կ նկարահանվելու։» (անգլերեն)։ ScreenCrush 
  10. Twitter (անգլերեն) https://twitter.com/mediaahsfx/status/1557203938612477952։ Վերցված է 2022-08-11 
  11. Twitter (անգլերեն) https://twitter.com/theahszone/status/1557157548742119427։ Վերցված է 2022-08-11 
  12. August 11 Nick Romano, EDT 2022 at 11:05 AM։ «Zachary Quinto, Patti LuPone, and more return for 'AHS' season 11»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2022-08-11 
  13. «'Coven' witches will return to 'American Horror Story' after 'Apocalypse,' says Ryan Murphy»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է December 5, 2018 
  14. Bradley Laura (December 5, 2018)։ «Get Ready for More of the Coven Witches on American Horror Story»։ HWD (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 14, 2020-ին։ Վերցված է December 5, 2018 
  15. «'American Horror Story' Crossovers Continue? Ryan Murphy Says 'Witches Will Be Back'»։ www.thewrap.com։ December 4, 2018։ Վերցված է December 5, 2018 
  16. White Peter (January 9, 2020)։ «'American Horror Story': FX Renews Anthology Series For Three More Seasons – TCA»։ Deadline Hollywood։ Վերցված է January 9, 2020 
  17. 17,0 17,1 17,2 Mullins Jenna (դեկտեմբերի 22, 2011)։ «Ամերիկյան սարսափ պատմություն․ նոր պատմություն և նոր դեմքեր»։ E! Online 
  18. Stack Tim (հոկտեմբերի 5, 2011)։ «'American Horror Story' co-creator Ryan Murphy talks premiere, his favorite scene, and identity of Rubber Man – EXCLUSIVE»։ Entertainment Weekly 
  19. Fienberg Daniel (փետրվարի 17, 2011)։ «FX orders 'American Horror Story' from 'Glee' pair»։ HitFix։ Վերցված է փետրվարի 17, 2011 
  20. Itzkoff Dave (դեկտեմբերի 22, 2011)։ ««Ամերիկայն սարսափ պատմությունը» կվախեցնի ձեզ իր նոր դերասաններով և տեղանքով»։ Նյու Յորք Թայմս 
  21. Luna, Keri (մարտի 19, 2013)։ «Ամերիկյան սարսափ պատմության ստեղծողները»։ spinoff.comicbookresources.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-07-ին։ Վերցված է ապրիլի 21, 2013 
  22. Stransky Tanner (մարտի 18, 2011)։ ««Ուրբաթ օրվա գիշերային լույսեր»-ի աստղ Քոննի Բենեթեը Ռայան Մըրֆիի «Ամերիկյան սարսափ պատմության» գլխավոր դերում»։ Entertainment Weekly։ Վերցված է մարտի 18, 2011 
  23. Andreeva Nellie (մարտի 30, 2011)։ «Դենիս Օ'Հարեն կմիանա Մըրֆիի «Ամերիկայն սարսափ պատմությանը»»։ Deadline։ Վերցված է մարտի 30, 2011 
  24. Andreeva (ապրիլի 13, 2011)։ «Jessica Lange To Star in Ryan Murphy/Brad Falchuk's FX Pilot 'American Horror Story'»։ Deadline։ Արխիվացված օրիգինալից May 11, 2011-ին։ Վերցված է ապրիլի 13, 2011 
  25. Andreeva (ապրիլի 29, 2011)։ «Դիլան Մաքդերմոտը Ռայան Մըրֆիի հեռուստասերիալի գլխովոր դերում»։ Deadline։ Արխիվացված օրիգինալից May 8, 2011-ին։ Վերցված է ապրիլի 29, 2011 
  26. Andreeva (մայիսի 5, 2011)։ ««Ամերիկյան սարսափ պատմություն»-ում գերակշռում են երիտասարդները»։ Deadline։ Վերցված է մայիսի 5, 2011 
  27. Fowler Tara։ «Քույր Ջուդ (Ջեսիկա Լենգ)»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2012 
  28. Bricker Tierney (մարտի 2, 2012)։ «Ամերիկյան սարսափ պատմության երկրորդ եթերաշրջան․ երեք դերասան հասատե՜լ են իրենց վերադառնալու մասին»։ E! Online 
  29. Harnick Chris (նոյեմբերի 15, 2012)։ «Ամերիկյան սարսափ պատմություն։ FX-ը շարունակում է հեռուստասերիալը՝ Քեսիկա Լենգի հետ»։ The Huffington Post։ Վերցված է նոյեմբերի 15, 2012 
  30. «Ամերիկյա սարսափ պատմության 3-րդ եթերաշրջանի սցենարի առաջին մանրամասները»։ tvweb.com։ հունվարի 18, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է հունվարի 18, 2013 
  31. Goldberg Lesley (փետրվարի 7, 2013)։ ««Ամերիկյան սարսափ պատմությունն» ավելացրեց Տաիսսա Ֆրամիգայն և Ֆրենսիս Քոնրոյին»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 7, 2013 
  32. Goldberg Lesley (հունվարի 31, 2013)։ ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Լիլի Ռեյբը վերադառնում է 3-րդ եթերաշրջանի համար»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 1, 2013 
  33. ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Ջեսիկա Լենգի վերջին տարին»։ Screencrush.com։ նոյեմբերի 22, 2013։ Վերցված է դեկտեմբերի 2, 2013 
  34. ««Ամերիկյան սարսափ պատմություն»․ Քեթի Բեյթսն ու Անժելա Բեսսետտը վերադառնում են 4-րդ եթերաշրջան»։ Hypable.com։ նոյեմբերի 8, 2013։ Վերցված է դեկտեմբերի 2, 2013 
  35. «Ռայան Մըրֆին Փետի Լուպոնին կրկին հրավիրել է Ամերիկյան սարսափ պատմություն հեռսուտասերիլաում նկարահանվելու»։ Broadway World 
  36. D'Alessandro Anthony (մարտի 29, 2014)։ «Մայքլ Չիկլիսը վերդառանում է Ամերիկյան սարսափ պատմության հրեշների կրկեսին»։ Deadline.com։ Վերցված է մարտի 29, 2014 
  37. Hibberd James (փետրվարի 25, 2015)։ «Լեդի Գագան Ամերիկյան սարսափ պատմության հինգերորդ եթերաշրջանի գլխավոր դերում»։ Entertainment Weekly։ Վերցված է փետրվարի 25, 2015 
  38. Seidman Robert (October 6, 2011)։ «Wednesday Cable: 'American Horror Story' Premiere, 'South Park' Return Top MLB Playoffs + 'Ghost Hunters,' 'Nick Swardson' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 7, 2011-ին։ Վերցված է October 7, 2011 
  39. Gorman Bill (December 22, 2011)։ «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Finale Rises, Leads Night + 'Sons Of Guns,' 'Moonshiners,' 'Top Chef', 'Hot In Cleveland' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2012-ին։ Վերցված է December 22, 2011 
  40. Bibel Sara (October 18, 2012)։ «'American Horror Story' Premiere Garners 3.85 Million Total Viewers, 2.20 Million Adults 18-49»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 18, 2012-ին։ Վերցված է October 18, 2012 
  41. Bibel Sara (January 24, 2013)։ «Wednesday Cable Ratings: 'Moonshiners' Wins Night, 'American Horror Story', 'Necessary Roughness', 'Workaholics', 'Top Chef' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 26, 2013-ին։ Վերցված է January 25, 2013 
  42. «American Horror Story: Season Two Ratings»։ TV Series Finale։ January 24, 2013։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2013-ին։ Վերցված է September 19, 2019 
  43. Kondolojy Amanda (October 10, 2013)։ «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Beats 'American Horror Story: Coven' + MLB Baseball, 'Bad Ink', 'South Park' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 12, 2013-ին։ Վերցված է October 11, 2013 
  44. Kondolojy Amanda (January 30, 2014)։ «Wednesday Cable Ratings: 'Duck Dynasty' Wins Night + 'American Horror Story', NBA Basketball, 'Wahlburgers' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2014-ին։ Վերցված է January 31, 2014 
  45. «American Horror Story: Coven (Season 3) Ratings»։ TV Series Finale։ January 30, 2014։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2013-ին։ Վերցված է September 19, 2019 
  46. Kondolojy Amanda (October 9, 2014)։ «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Tops Night + 'South Park' 'Teen Mom II', 'The Daily Show, 'Key & Peele' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2014-ին։ Վերցված է October 9, 2014 
  47. «Wednesday Cable Ratings: 'American Horror Story' Wins Night, 'Duck Dynasty', 'The Game', 'Broad City', 'Melissa & Joey' & More»։ TV by the Numbers։ January 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից January 23, 2015-ին 
  48. «American Horror Story: Freak Show Ratings»։ TV Series Finale։ January 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից January 3, 2015-ին։ Վերցված է September 19, 2019 
  49. Porter Rick (October 8, 2015)։ «Wednesday cable ratings: 'American Horror Story: Hotel' premiere on top, plus MLB, 'Teen Mom'»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2015-ին։ Վերցված է October 8, 2015 
  50. Porter Rick (January 14, 2016)։ «Wednesday cable ratings: 'AHS: Hotel' finale rises, plus 'Duck Dynasty,' 'Mob Wives'»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2016-ին։ Վերցված է January 14, 2016 
  51. «American Horror Story: Hotel (Season 5) Ratings»։ TV Series Finale։ January 14, 2016։ Արխիվացված է օրիգինալից November 25, 2015-ին։ Վերցված է September 19, 2019 
  52. Metcalf Mitch (September 15, 2016)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.14.2016»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին։ Վերցված է September 15, 2016 
  53. Metcalf Mitch (November 17, 2016)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 11.16.2016»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից April 14, 2019-ին։ Վերցված է November 17, 2016 
  54. «American Horror Story: Season Six Ratings»։ TV Series Finale։ November 17, 2016։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2016-ին։ Վերցված է September 19, 2019 
  55. Metcalf Mitch (September 6, 2017)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 9.5.2017»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից September 7, 2017-ին։ Վերցված է September 6, 2017 
  56. Metcalf Mitch (November 15, 2017)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Tuesday Cable Originals & Network Finals: 11.14.2017»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2017-ին։ Վերցված է November 15, 2017 
  57. «American Horror Story: Season Seven Ratings»։ TV Series Finale։ November 15, 2017։ Վերցված է September 19, 2019 
  58. Metcalf Mitch (September 13, 2018)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.12.2018»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից September 13, 2018-ին։ Վերցված է September 13, 2018 
  59. Metcalf Mitch (November 15, 2018)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 11.14.2018»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2018-ին։ Վերցված է November 15, 2018 
  60. «American Horror Story: Season Eight Ratings»։ TV Series Finale։ November 15, 2018։ Վերցված է September 19, 2019 
  61. Metcalf Mitch (September 19, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 9.18.2019»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից September 20, 2019-ին։ Վերցված է September 19, 2019 
  62. Metcalf Mitch (November 14, 2019)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 11.13.2019»։ Showbuzz Daily։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2019-ին։ Վերցված է November 14, 2019 
  63. «American Horror Story: Season Nine (1984) Ratings»։ TV Series Finale։ November 14, 2019։ Վերցված է November 19, 2019 
  64. Metcalf Mitch (August 26, 2021)։ «Updated: ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 8.25.2021»։ Showbuzz Daily։ Վերցված է August 26, 2021 
  65. Metcalf Mitch (October 21, 2021)։ «ShowBuzzDaily's Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 10.20.2021 Updated»։ Showbuzz Daily։ Վերցված է October 21, 2021 
  66. «American Horror Story: Season 10 Ratings (Double Feature)»։ TV Series Finale։ October 21, 2021։ Վերցված է November 19, 2021