Jump to content

Ջիլ Քլեյբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիլ Քլեյբերգ
անգլ.՝ Jill Clayburgh
Ծնվել էապրիլի 30, 1944(1944-04-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էնոյեմբերի 5, 2010(2010-11-05)[4][5][1][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան, դերասանուհի և երաժիշտ
Ամուսին(ներ)ԴԵիդ Ռեյբ
Երեխա(ներ)Լիլի Ռեյբ

Ջիլ Քլեյբերգ (անգլ.՝ Jill Clayburgh , ապրիլի 30, 1944(1944-04-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - նոյեմբերի 5, 2010(2010-11-05)[4][5][1][…], Լեյքվիլ, Սոլսբերի, Լիչֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլ Քլեյբերգը ծնվել է Նյու Յորքում, հարուստ հրեական արդյունաբերողի ընտանիքում[6][7][8][9]։ Նրա հայրական կողմի տատը օպերային երգչուհի Ալմա Լեյչենբրուխ Քլեյբերգն էր[10]։ Մանկությունն անցել է Մանհեթենի Վերին Իստ-Սայդ թաղամասում։ Ավարտելով Brearley School դպրոցը, ընդունվել է Sarah Lawrence College քոլեջ, որն ավարտելուց հետո դերասանուհի դառնալու ցանկություն է հայտնել։

Սկզբնական շրջանում հանդես է եկել Բոստոնի թատրոնում, իսկ 1968 թվականից ելույթներ է ունեցել Բրոդվեյում։ Առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1963 թվականին՝ «Հարսանեկան երեկույթ» կինոնկարում, սակայն կինոյի ասպարեզում հաջողության նա հասել է 1976 թվականին, նկարահանվելով «Արծաթե նետը» կինոնկարում։ Հաջողությամբ էր պսակված նաև 1978 թվականին նկարահանված «Չամուսնացած կինը» կինոնկարում նրա դերակատարումը, որի համար նա Կաննի կինոփառատոնում արժանացել է կանացի լավագույն դերակատարման համար մրցանակին և ներկայացվել «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակներին։ 1980 թվականին, նա կրկին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների, այս անգամ «Սկսել սկզբից» (1979 թ.) կինոնկարում իր դերակատարման համար։

Ջիլ Քլեյբերգը հետագայում նույնպես շարունակել է իր գործունեությունը կինոյում և հեռուստատեսությունում, սակայն առավել արդյունավետությամբ նա աշխատել է թատրոնում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին, Ջիլ Քլեյբերգը դրվագային դերով նկարահանվել է «Նյու-Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում, որտեղ ծանոթացել է Ալ Պաչինոյի հետ։ Նրանց միջև ծագած սիրավեպը տևել է շուրջ հինգ տարի։ 1979 թվականին Ջիլ Քլեյբերգը ամուսնացել է սցենարիստ Դեյվիդ Ռեյբի հետ և ունեցել երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր։ Դուստրը դերասանուհի Լիլի Ռեյբն է։

Ջիլ Քլեյբերգը մահացել է 66 տարեկանում, 2010 թվականի նոյեմբերի 5-ին, քրոնիկական լիմֆոլեյկոզից[11]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1969Հարսանեկան երեկույթThe Wedding PartyՋոզեֆինա
1972Դերձակի բողոքներըPortnoy's ComplaintՆաոմի
1973Գողը, որ եկել էր ճաշինThe Thief Who Came to DinnerՋեքի Ջոնսոն
1974Մահ բերող մարդըThe Terminal ManԱնջելա
1976Գեյբլն ու ԼոմբարդըGable and LombardՔերոլ Լոմբարդ
1976Գրիֆինը և Ֆենիքսը. Սիրո պատմությունGriffin and PhoenixՍառա Ֆենիքս
1976Արծաթե նետըSilver StreakՀիլլի
1977Կտրիճ` կիսով չափSemi-ToughԲարբարա Ջեյն Բուքմեն
1978Չամուսնացած կինըAn Unmarried WomanԷրիկա
1979ԼուսինLa lunaԿատերինա Սիլվերի
1979Սկսել սկզբիցStarting OverՄերիլին Հոլմբերգ
1980Հիմա իմ քայլն էIt's My TurnՔեյթ
1981Հոկտեմբերի առաջին երկուշաբթինFirst Monday in OctoberՌութ Լումիս
1982Պարում եմ այնքան արագ, որքան կարող եմI'm Dancing as Fast as I CanԲարբարա Գորդոն
1983Հաննա Կ.Hanna K.Հաննա Կաուֆման
1986Որտե՞ղ են երեխաներըWhere Are the Children?Նենսի Հոլդեր Էլդրիջ
1987Ամաչկոտ մարդիկShy PeopleԴիանա
1990Արգելված թեմաներUnspeakable ActsԼաուրա Բրագա
1991Ապրելու հիմք. Ջիլ Այրլենդի պատմությունըReason for Living: The Jill Ireland StoryՋիլ Այրլենդ
1992Շշուկներ գիշերումWhispers in the DarkՍառա Գրին
1992Հարստություն սիրո մեջRich in LoveՀելեն Օդոմ
1992Հատուցման օրը 2Le Grand Pardon IIՍալլի Ուիթ
1993Հրե պտտահողմ. 72 ժամ ՕքլենդումFirestorm: 72 Hours in OaklandԱննալիզա Օզբորն
1993Մերկերը Նյու-ՅորքիցNaked in New YorkՇիրլի
1994Մոր և հոր պատիվը. Սպանություն Մենենդես ընտանիքումHonor Thy Father and Mother: The True Story of the Menendez MurdersԿիտտի Մենենդես
1994Նենսիի սիրուց դրդվածFor the Love of NancyՍալլի Ուալշ
1995Գողացված ինքնությունThe Face on the Milk CartonՄիրանդա Ջեսմոն
1997Շտապես, մարդկանց կծիծաղեցնեսFools Rush InՆան Ուիթմեն
1997Երբ կորսված է անմեղությունըWhen Innocence Is LostՍյուզան Ֆրենչ
1997ՈւղեկիցներըGoing All the WayԱլմա Բուրնս
1997Թագուհու մահըCrowned and DangerousՔեթի Սթիվենս
1999Իմ փոքրիկ մարդասպանMy Little AssassinԷլիս Լորենց
2001Այլևս երբեքNever AgainԳրեյս
2001ԱնկումVallenՌութ
2003Ֆենոմեն 2Phenomenon IIՆորմա
2006Սուր եզրի վրաRunning with ScissorsԱգնես Ֆինչ
2010Սերը և մյուս դեղերըLove & Other DrugsՆենսի Ռանդալ
2011Հարսնաքույրերը (Աղջկական երեկույթ Վեգասում)BridesmaidsՋուդի Ուոքեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
  4. 1 2 http://www.nytimes.com/2010/11/06/arts/06clayburgh.html
  5. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. ↑ H.W. Wilson Company (1979). Current Biography. University of Michigan: H. W. Wilson Co. էջ 76.
  7. ↑ White, James Terry (1967). The National cyclopaedia of American biography: being the history of the United States as illustrated in the lives of the founders, builders, and defenders of the republic, and of the men and women who are doing the work and moulding the thought of the present time. University Microfilms. էջ 229.
  8. ↑ Jill Clayburgh Biography (1944-)
  9. ↑ Jill Clayburgh Biography — Yahoo! Movies
  10. ↑ ALMA CLAYBURGH, SOPRANO, 76, DEAD — Concert Singer Was Patroni I of Cultural Activities-Aided Youn Musicians — Obituary — NYTimes.com
  11. ↑ Скончалась голливудская актриса Джилл Клейберг // Сайт агентства http://www.rian.ru/, 05.11.2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Քլեյբերգ» հոդվածին։