Իոան Գրիֆիդ
Իոան Գրիֆիդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1973[1][2][3] (49 տարեկան) |
Ծննդավայր | Llwydcoed, Ուելս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1995)[4] և Ysgol Gyfun Gymraeg Glantaf? |
Երկեր | Ֆանտաստիկ քառյակը, Տիտանիկ, 102 դալմատիններ և Hornblower? |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | Alice Evans? |
![]() |
Իոան Գրիֆիդ (վալլիերեն՝ Ioan Gruffudd [ˈjo.an ˈɡrɪfɪð], հոկտեմբերի 6, 1973[1][2][3], Llwydcoed, Ուելս), վալլիացի դերասան, որն առավել մեծ ճանաչում է ստացել ծովային սպա Հորնբլաուերի դերը համանուն բազմասերիանոց հեռուստաֆիլմում կատարելու համար։ Նաև խաղացել է «Ֆանտաստիկ քառյակը», «Ուայլդ», «Լուսնային հովտի գաղտնիքը», «Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը», «Տիտանիկ», «Զարմանալի թեթևություն», «Թագավոր Արթուրը», «Լուսատտիկները պարտեզում», «Սանկտում» ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոան Գրիֆիդը ծնվել է 1973 թվականին, Աբերդերեում, բայց ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Քարդիֆ[5]։ Իոանի ծնողները՝ Պետր և Ջիլիան Գրիֆիդները, եղել են միջին դասարանների ուսուցիչներ, իսկ հայրը նաև եղել է Հարավային Ուելսի դպրոցի տնօրեն[6][7]։ Իոան ունի նաև կրտսեր եղբայր՝ Ալանը[8], և քույր՝ Շուանը[5]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իոան կինոյում իր առաջնաելույթը նշել է 13 տարեկանում, երբ խաղացել է «People of the Valley» անգլիական սերիալում։ Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 1995 թվականին։ 1997 թվականին «Ուայլդ» ֆիլմում խաղացել է Ջոն Գրեյի դերը։ Նկարահանումները ավարտելուց հետո, Իոանին հրավիրել են նկարահանվելու «Տիտանիկ» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Հարլոդ Լոուի՝ նավի հինգերորդ օգնականի դերը։
1998 թվականից Ս. Ս. Ֆորեսթերա վեպերի հիման վրա նկարահանված հեռուստատեսային ֆիլմերի շարքում խաղացել է Հորացիո Հորնբլաուերի՝ ծովային սպայի դերը։ Այդ դերը շարունակել է մնալ Գրաֆիդի կարիերայի ամենանշանակալի դերը։ 1999 թվականին գլխավոր դեր է խաղացել «Սոլոմոն և Գեյնոր» ֆիլմում։
Այդ ֆիլմերից հետո նա մեծ համբավ է ձեռք բերել, ինչի շնորհիվ էլ նրան սկսել են հրավիրել տարբեր նախագծերի․ 2005-2007 թվականներին նա խաղացել է սուպերհերոս և Ֆանտաստիկ քառյակ խմբի անդամ՝ Պարոն Ֆանտաստիկին « Ֆանտաստիկ քառյակը» և« Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը» ֆիլմերում։
2008 թվականին «Բուշ» ֆիլմում խաղացել է բրիտանացի վարչապետ Թոնի Բլեերի դերը, իսկ «Լուսավոր պարտեզում» ֆիլմում՝ Էդիսոնի դերը։ 2009 թվականին «Լուսնային հովտի գաղտնիքը» ֆիլմում խաղացել է պարոն Բենջամինի դերը։ 2011-2012 թվականներին CW ալիքի «Երկվորյակ» հեռուստասերիալում կատարել է Էնդրյու Մարտինի դերը։
2014 թվականին Գրիֆիդը ABC-ի «Հավերժություն» հեռուստասերիալում, որը պատմում է Նյու Յորքի բժշկական փորձագետների մասին[9], որը փորձում էր բացահայտել իր անմահության գաղտնիքը, գլխավոր դեր։ 2015 թվականին դերասանին Դուեյն Ջոնսոնի, Կարլա Գուջինոյի և Ալեքսանդրա Դադարիոյի ընկերակցությամբ կարելի էր տեսնել «Սան Անդրեաս» աղետ-ֆիլմում։
2018 թվականի մայիսին կայացել է «Բժիշկ Հերոու» դետեկտիվ սերիալի պրեմերիան, որտեղ գլխավոր դերում Գրիֆիդն էր։ Իսկ 2019 թվականին դերասանը խաղացել է բանասեր և բառարանագիր Հենրի Բրեդլիի «Պրոֆեսորն ու խենթը» դրամատիկ ֆիլմում, որտեղ գլխավոր դերերը կատարել են Մել Գիբսոնը, Նատալի Դորմերը և Շոն Փենը։
2020 թվականին նախատեսվում էր թողարկել «Գործակալ Եվան» կինոնկարը Իոան Գրիֆիդի մասկանցությամբ։ Ֆիլմում նկարահանվել են նաև Ջեսիկա Չեսթեյնը, Քոլին Ֆարելը և Ջոն Մալկովիչը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Իոան Գրիֆիդը ամուսնացել է դերասանուհի Էլիս Էվանսի հետ[10]։ 2009 թվականի սեպտեմբերի 6-ին ծնվել է նրանց առաջին դուստրը, որին կոչել են Էլլա Բեթսի Ջանեթ Գրրիֆիդ (անգլ.՝ Ella Betsi Janet Gruffudd)[11], իսկ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին՝ երկրորդ դուստրը՝ Էլսի Մարիգոլդ Էվանս Գրիֆիդը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | Տիտանիկ | Titanic | Գարլոդ Լոու |
1997 | ֆ | Ուայլդ | Wilde | Ջոն Գրեյ |
1998 | տֆ | Հորնբլաուեր։ Հավասար հաջողություններ | Hornblower: The Even Chance | միչման Հորնբլաուեր |
1998 | տֆ | Հորնբլաուեր։ Քննություններ լեյտենանտի հետ | Hornblower: The Examination For Lieutenant | միչման Հորնբլաուեր |
1999 | տֆ | Հորնբլաուեր։ Դքսուհին և սատանան | Hornblower: The Duchess & The Devil | լեյտենանտ Հորնբլաուեր |
1999 | տֆ | Հորնբլաուեր։ Գորտամաններ և օմարներ | Hornblower: The Frogs & The Lobsters | լեյտենանտ Հորնբլաուեր |
1999 | տֆ | Մեծ հույսեր | Great Expectations | Պիպ |
1999 | ֆ | Սոլոմոն և Գեյնոր | Solomon and Gaenor | Սոլոմոն Լևինսկի |
2000 | ֆ | 102 դալմատին | 102 Dalmatians | Քևին Շեփերդ |
2001 | տֆ | Լեյտենանտ Հորնբլաուեր։ Խռովություններ | Hornblower: Mutiny | լեյտենանտ Հորնբլաուեր |
2001 | տֆ | Հորնբլաուեր։ Հատուցում | Hornblower: Retribution | լեյտենանտ Հորնբլաուեր |
2001 | ֆ | Իսկական Աննա Մարիան | Very Annie Mary | Գոբ |
2001 | ֆ | Սև ճուռակ | Black Hawk Down | լեյտենանտ Ջոն Բիլս |
2002 | ֆ | Անիծվածների քաղաքը | The Gathering | Դեն Բլեկլի |
2002 | ս | Ֆորսայթների պատմությունը | The Forsyte Saga | Ֆիլիպ Բոսինի |
2003 | տֆ | Հորնբլաուեր։ Նվիրվածություն | Hornblower: Loyality | կապիտան Հորնբլաուեր |
2003 | տֆ | Հորնբլաուեր։ Պարտականություն | Hornblower: Duty | կապիտան Հորնբլաուեր |
2003 | ֆ | Մի աղջկա պատմություն | This Girl's Life | Դենիել |
2004 | ֆ | Թագավոր Արթուր | King Arthur | Լանսելոտ |
2005 | ֆ | Ֆանտաստիկ քառյակը | Fantastic Four | Ռիդ Ռիչարդս/Միսթր Ֆանտաստիկ |
2005 | ֆ | Փոքրիկ էակներ | Little Things | Սայմոն |
2005 | ֆ | Հեռուստացույց | The TV Set | Ռիչարդ Մակկալիստեր |
2006 | ֆ | Զարմանալի թեթևություն | Amazing Grace | Ուիլյամ Ուիլբերֆորս |
2007 | ֆ | Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը | Fantastic Four: Rise of the Silver Surfer | Ռիդ Ռիչարդս /Միսթր Ֆանտաստիկ |
2008 | մֆ | Գործակալ Քրաշը | Agent Crush | Գործակալ Քրաշ (հնչյունավորող) |
2008 | ֆ | Բուշ | W. | Թոնի Բլեեր |
2009 | ֆ | Լուսնային հովտի գաղտնիքը | The Secret of Moonacre | Սեր Բենջամի |
2011 | ֆ | Սանկտում | Sanctum | Կառլ Հերլի |
2011 | ս | Երկվորյակ | Ringer | Էնդրյու Մարտին |
2013 | ս | Կասլ | Castle | Էրիկ Վոն (եթերաշրջան 5 սերիա 21) |
2015 | ֆ | Սան Անդրեաս | San Andreas | Դենիել Ռիդիկ |
2017 | ֆ | Շարունակիր նայել | Keep Watching | Carl Mitchell |
2018 | ս | Բժիշկ Հերոուն | Harrow | բժիշկ Դենիել Հերոու |
2019 | ֆ | Պրոֆեսորն ու խենթը | The Professor and the Madman | Հենրի Բրեդլի |
2020 | ֆ | Գործակալ Եվան | Ava | Պիտեր |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 5,0 5,1 «Ioan Gruffudd biography»։ BBC Wales։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-05-14
- ↑ «Derbyn Ioan i'r Orsedd [Ioan received into the Gorsedd]» (ուելսերեն)։ BBC Wales։ 2003-08-04։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-08-02 «Biography for Ioan Gruffudd»։ Internet Movie Database (IMDb)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին։ Վերցված է 2008-05-15
- ↑ «Mr Peter Griffiths»։ University of Glamorgan։ 2008։ Վերցված է 2008-08-02 (չաշխատող հղում)
- ↑ Karen Price (2007-09-18)։ «Ioan's wedding pictures published»։ Western Mail (reproduced on icWales.co.uk)
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014)։ «ABC Picks Up ‘Selfie’, ‘Forever’, Jeff Lowell, ‘Galavant’, ‘The Whispers’, ‘How To Get Away With Murder’, ‘American Crime’, ‘Black-ish’ To Series»։ Deadline.com։ Վերցված է 2014-05-09
- ↑ Mary Margaret (2007-09-15)։ «Fantastic Four Star Ioan Gruffudd gets married»։ People։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-31-ին։ Վերցված է 2020-07-03
- ↑ Fantastic! Ioan Gruffudd and Alice Evans’s joy at birth of 'unbelievably beautiful' daughter, Ella Betsi | Mail Online
|