Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (անգլ.՝ Royal Academy of Dramatic Art (RADA)), աշխարհում ամենահայտնի թատերական դպրոցներից մեկը, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում ամենահին թատերական դպրոցներից մեկը։ Ակադեմիան կառուցվել է 1904 թվականին՝ անգլիացի թատրոնի դերասան Հերբերտ Բիրբոմ Թրիի կողմից, գտնվում է լոնդոնյան թաղամաս Բլուսբերիում։ Ակադեմիան գտնվում է Թագավորական քոլեջի կառավարման տակ, որը իր հերթին համարվում է Լոնդոնյան համալսարանի մաս։