Ռիչարդ Աթենբորո
Ռիչարդ Աթենբորո (անգլերեն` Richard Attenborough, ամբողջական անունը` Ռիչարդ Սեմյուել Աթենբորո կամ բարոն Աթենբորո (Richard Samuel Attenborough, Baron Attenborough), օգոստոսի 29, 1923[1][2][3][…], Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 24, 2014[5][1][3][…], Մեծ Լոնդոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Նրան շնորհվել էր ցմահ պերի տիտղոս` բարոնի աստիճանով։ Կենդանության օրոք նա Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի, ինչպես նաև Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի նախագահն էր։ Արժանացել է «Օսկար» (1983 թ.), «Ոսկե գլոբուս» (1967 թ., 1968 թ., 1983 թ.) և BAFTA (1965 թ., 1983 թ., 1994 թ.), ինչպես նաև Բեռլինի կինոփառատոնի մրցանակներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Աթենբորոն ծնվել է Քեմբրիջում` բրիտանական ակադեմիկոս Ֆրեդերիկ Աթենբորոյի ընտանիքում։ Նրա կրտսեր եղբայրը գրող և կինովավերագրող սըր Դևիդ Աթենբորոն է։ Ուսանել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որն հետագայում ղեկավարել է մինչև իր կյանքի վերջին օրերը։
Աթենբորո ընտանիքը այն ընտանիքներից էր, ովքեր 1939 թվականին արձագանքել էին «Կինդերտրանսպորտ» փրկարարական գործողության կամավորական կոչին և իրենց հարկի տակ ընդունել էին երկու գերմանա-հրեական` 9 և 11 տարեկան աղջիկների։ Այդ աղջիկները մնացին ընտանիքում ապրելու պատերազմի ավարտից հետո նույնպես, երբ հայտնի դարձավ, որ նրանց ծնողները մահացել են։ 1950-ական թվականներին աղջիկները տեղափոխվեցին ԱՄՆ։
1967 թվականին Ռիչարդ Աթենբորոն արժանացել է Բրիտանական կայսրության ուխտի կոմանդորի աստիճանին, 1976 թվականին նրան շնորհվել է ասպետի տիտղոս, իսկ 1993 թվականին՝ Միացյալ թագավորության պերության` բարոնի ցմահ տիտղոսը։ Նա 2008 թվականից հանդիսանում էր «Չելսի» ֆուտբոլային ակումբի ցմահ փոխնախագահը։
«Գանդի» (1982 թ.) կենսագրական ֆիլմի համար Ռիչարդ Աթենբորոն` որպես բեմադրիչ և պրոդյուսեր, արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների։ Ռիչարդ Աթենբորոն ստացել է նաև Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշան, Հնդկաստանի պետական Պադմա Բհուշան պարգևը, Հարավաֆրիկյան Հանրապետության Օլիվեր Տամբոյի անվան պետական պարգևը և այլ պարգևներ ու մրցանակներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին Ռիչարդ Աթենբորոն ամուսնացել է դերասանուհի Շեյլա Սիմի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա, որդին՝ թատրոնի ռեժիսոր Մայքլ Ջոն Աթենբորոն, և երկու դուստրերը` Ջեյն Աթենբորոն և Շառլոտա Իզաբել Աթենբորոն։ 2004 թվականին Ռիչարդ Աթենբորոյի դուստր Ջեյնը, դստեր հետ միասին զոհվել է Թաիլանդում` Հնդկական օվկիանոսում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։
Կաթվածի պատճառով անհաջող վայր ընկնելու հետևանքով, իր կյանքի վերջին հինգ տարիների ընթացքում Ռիչարդ Աթենբորոն գամված է եղել հաշմանդամի սայլակին։ 2013 թվականին նրա առողջական վիճակը սկսել է վատանալ, և 2014 թվականի օգոստոսի 24-ին մահացել է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1942 | Որտեղ մենք ծառայում ենք | In Which We Serve | երիտասարդ Սթոքեր |
1943 | Շվեյկի նոր արկածները | Schweik’s New Adventures | երկաթուղային բանվոր |
1944 | Պատուհան` հարյուր ֆունտի դիմաց | The Hundred Pound Window | Թոմի Դրեպեր |
1945 | Համատեղ ճամփորդություն | Journey Together | Դևիդ Ուիլթոն |
1946 | Աստիճան դեպի երկինք | A Matter of Life and Death | անգլիական օդաչու |
1946 | Դպրոց` գաղտնիքների համար | School for Secrets | Ջեք Առնոլդ |
1947 | Մարդը ներսում | The Man Within | Ֆրենսիս Էնդրյուս |
1947 | Պար հանցագործի հետ | Dancing with Crime | Թեդ Փիթերս |
1947 | Բրայթոնյան ժայռ | Brighton Rock | Փինքի Բրաուն |
1948 | Լոնդոնը պատկանում է ինձ | London Belongs to Me | Փերսի Բուն |
1949 | Ծովախոզուկ | The Guinea Pig | Ջեք Ռիդ |
1949 | Կորսված մարդիկ | The Lost People | Յան |
1949 | Դարչնագույն հագած տղաները | Boys in Brown | Ջեքի Նոուլս |
1950 | «Աղետ» գործողությունը | Morning Departure | Սթոքեր Սնայփ |
1951 | Ստվերում մնացածը | The Magic Box | Ջեք Քարթեր |
1952 | Նվիրած ձին | Gift Horse | Դրիպեր Դենիելս |
1956 | Շարքայինի ուղին | Private's Progress | շարքային Կոքս |
1956 | Երեխան և զրահանավը | The Baby and the Battleship | Նոկեր Ուայթ |
1957 | Յուրայինները | Brothers in Law | Հենրի Մարշալ |
1958 | Դյունկերկ | Dunkirk | Ջոն Հոլդեն |
1958 | Ավազե ծով | Sea of Sand | Բրոդի |
1959 | Վտանգի մեջ | Danger Within | կապիտան Ֆիլիպս |
1959 | Ամեն ինչ կարգին է, Ջեկ | I'm All Right Jack | Սիդնի Դե Վիր Կոքս |
1960 | Զայրացած լռություն | The Angry Silence | Թոմ Քյորթիս |
1960 | Ջենթլմենների լիգան | The League of Gentlemen | Լեքսի |
1962 | Միայն երկուսի համար | Only Two Can Play | Պրոբերտ |
1962 | Ամբողջ գիշերն անընդհատ | All Night Long | Ռոդ Համիլթոն |
1962 | Գործընթաց և սխալ | The Dock Brief | Հերբերտ Ֆոուլի |
1963 | Մեծ փախուստ | The Great Escape | Ռոջեր Բարթլեթ |
1964 | Երրորդ գաղտնիքը | The Third Secret | Ալֆրեդ Փրայս-Գորեմ |
1964 | Սեանս անձրևոտ երեկոյան | Seance on a Wet Afternoon | Բիլլի Սևիջ |
1964 | Թնդանոթներ Բատասիի մոտ | Guns at Batasi | Լոդերդեյլ |
1965 | Փյունիկի թռիչքը | The Flight of the Phoenix | Լյու Մորան |
1966 | Ավազե գետաքար | The Sand Pebbles | Ֆրենչի Բերգոյն |
1967 | Դոկտոր Դուլիթլ | Doctor Dolittle | Ալբերտ Բլոսոմ |
1968 | Միս Բլոսոմի երանությունը | The Bliss of Miss Blossom | Ռոբերտ Բլոսոմ |
1969 | Մոգական քրիստոնյան | The Magic Christian | մարզիչ |
1969 | Դավիթ Կոպպերֆիլդ | David Copperfield | Դավիթ |
1970 | Ավար | Loot | տեսուչ Տրասկոտ |
1970 | Վերջին նռնակը | The Last Grenade | գեներալ Չարլզ Ուայթլի |
1970 | Ռելլինգթոն Փլեյս, տուն 10 | 10 Rillington Place | Ջոն Ռեջինալդ Քրիստի |
1970 | Կտրված գլուխը | A Severed Head | Փալմեր Անդերսոն |
1974 | Տաս նեգրիկները | Ein Unbekannter rechnet ab | - |
1975 | Բրեննիգան | Brannigan | սըր Չարլզ Սուոն |
1975 | Վարդի կոկոն | Rosebud | Էդվարդ Սլոատ |
1975 | Անարժան վարքագիծ | Conduct Unbecoming | մայոր Լայոնել Ռոաչ |
1977 | Շախմատիստները | Shatranj Ke Khilari | գեներալ Աութրեմ |
1979 | Մարդկային գործոն | The Human Factor | գնդապետ Ջոն Դեյնտրի |
1993 | Յուրայի ժամանակաշրջանի այգին | Jurassic Park | Ջոն Հեմմոնդ |
1994 | Հրաշք 34-րդ փողոցում | Miracle on 34th Street | Քրիս Քրինգլ |
1996 | Հաջողության բանաձևը | E=mc2 | հաճախորդ |
1996 | Համլետ | Hamlet | անգլիական դեսպան |
1997 | Յուրայի ժամանակաշրջանի այգին 2. Կորուսյալ աշխարհը | The Lost World: Jurassic Park | Ջոն Հեմմոնդ |
1998 | Էլիզաբեթ | Elizabeth | սըր Ուիլյամ Սեսիլ |
1999 | Հովսեփը և նրա երազների զարմանալի բազմագույն անձրևանոցը | Joseph and the Amazing Technicolor Dreamcoat | Հակոբ |
2000 | Ճանապարհի երեխաները | The Railway Children | ծերուկ ջենթլմեն |
2001 | Ջեկը և բակլայի ծառը. Ճշմարտացի պատմություն | Jack and the Beanstalk: The Real Story | Մագոգ |
Ռեժիսոր և պրոդյուսեր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Ներդրում |
---|---|---|---|
1960 | Զայրացած լռություն | The Angry Silence | պրոդյուսեր |
1961 | Սուլիր քամուն | Whistle Down the Wind | պրոդյուսեր |
1962 | Անկյունային սենյակ | The L-Shaped Room | պրոդյուսեր |
1964 | Սեանս անձրևոտ երեկոյան | Seance on a Wet Afternoon | պրոդյուսեր |
1969 | Օ, ինչ հրաշալի պատերազմ է | Oh! What a Lovely War | ռեժիսոր, պրոդյուսեր |
1972 | Երիտասարդ Ուինսթոնը | Young Winston | ռեժիսոր, պրոդյուսեր |
1977 | Կամուրջը չափազանց հեռու է | A Bridge Too Far | ռեժիսոր |
1978 | Մոգություն | Magic | ռեժիսոր |
1982 | Գանդի | Gandhi | ռեժիսոր, պրոդյուսեր |
1985 | Կորդեբալետ | A Chorus Line | ռեժիսոր |
1987 | Ազատության կոչը | Cry Freedom | ռեժիսոր, պրոդյուսեր |
1992 | Չապլին | Chaplin | ռեժիսոր, պրոդյուսեր |
1993 | Ստվերների երկիրը | Shadowlands | ռեժիսոր, պրոդյուսեր |
1996 | Սիրո և պատերազմի մեջ | In Love and War | ռեժիսոր, պրոդյուսեր |
1998 | Գորշ բուն | Grey Owl | ռեժիսոր, պրոդյուսեր |
2007 | Շրջանը փակելով | Closing the Ring | ռեժիսոր, պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118898752 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.bbc.com/news/entertainment-arts-28923074
- ↑ https://www.rada.ac.uk/profiles?aos=acting&yr=1942&fn=richard&sn=attenborough
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Lundy D. R. The Peerage
- ↑ The London Gazette 44326 (բրիտ․ անգլ.) — Iss. 44326. — P. 6278.
- ↑ 9,0 9,1 https://www.ft.com/content/9e5b3252-2bd4-11e4-b052-00144feabdc0
- ↑ https://books.google.ru/books?id=fHFZAAAAMAAJ&q=Directors+Guild+of+America+Award+Attenborough
- ↑ https://www.upi.com/Archives/1983/04/02/India-honors-Attenborough-for-Gandhi/1322418107600/
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ The London Gazette 46777 (բրիտ․ անգլ.) — Iss. 46777. — P. 1.
- ↑ https://web.archive.org/web/20190713152711/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1988.85.0.html
- ↑ https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Richard Attenborough Archive on the British Academy of Film and Television Arts (BAFTA) site
- University of Sussex media release about Lord Attenborough's election as Chancellor, dated Friday, 20 March 1998
- Richard Attenborough Stills & Posters Gallery from the British Film Institute
- Richard Attenborough Centre for Disability and the Arts
- Richard Attenborough in Leicester website Արխիվացված 2013-09-04 Wayback Machine
- Works by or about Ռիչարդ Աթենբորո in libraries (WorldCat catalog)
- Richard Attenborough at Virtual History
- Richard Attenborough Fellowship – Muscular Dystrophy Campaign Արխիվացված 2012-10-24 Wayback Machine
- Richard Attenborough's appearance on This Is Your Life
- Ռիչարդ Աթենբորո Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Աթենբորո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 29 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Քեմբրիջ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 24 մահեր
- 2014 մահեր
- Մեծ Լոնդոնում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի ռեժիսորներ
- Անգլիացի սցենարիստներ
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ
- Պրոդյուսերներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Չելսի ՖԱ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Անգլիացի տղամարդ թատրոնի դերասաններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ