Ստվերների երկիր (ֆիլմ)
Ստվերների երկիր անգլ.՝ Shadowlands | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ դրամա մելոդրամա |
Թեմա | Քլայվ Սթեյփլս Լյուիս և Joy Davidman? |
Թվական | 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիչարդ Աթենբորո |
Պրոդյուսեր | Ռիչարդ Աթենբորո Բրայան Իսթմեն |
Սցենարի հեղինակ | Ուիլյամ Նիկոլսոն |
Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս Դեբրա Ուինգեր |
Օպերատոր | Ռոջեր Պրատտ |
Երաժշտություն | Ջորջ Ֆենտոն |
Մոնտաժ | Լեսլի Ուոքեր |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Կինոընկերություն | Price Entertainment, Spelling Films International, Shadowlands Productions |
Տևողություն | 131 րոպե |
Բյուջե | 22 մլն$ |
IMDb | ID 0108101 |
«Ստվերների երկիր» կամ «Ստվերների արքայություն» (անգլ.՝ Shadowlands), ռեժիսոր Ռիչարդ Աթենբորոյի կինոֆիլմը, որը էկրան է բարձրացել 1993 թվականին։ Էկրանավորված է Ուիլյամ Նիկոլսոնի իրական իրադարձությունների մասին պատմող պիեսի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունը ծավալվում է Օքսֆորդում վաղ 1950-ականներին։ Ֆիլմի գլխավոր հերոսը Քլայվ Սթեյփլս Լյուիսն է (Էնթոնի Հոփքինս), Օքսֆորդի համալսարանի Մագդալենայի քոլեջի պրոֆեսոր և «Նարնիայի ժամանակագրություններ» մանկական գրքերի շարքի, ինչպես նաև քրիստոնեության վերաբերյալ բազմաթիվ հայտնի աշխատությունների հեղինակ։ Ֆիլմը պատմում է Լյուիսի և ամուսնալուծված ամերիկուհի Ջոյ Դևիդմեն Գրեշամի (Դեբրա Ուինգեր) ողբերգական սիրո և նրանց կարճ ամուսնական կյանքի մասին, որն ընդհատվեց քաղցկեղից նրա մահով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էնթոնի Հոփքինս — Ք․ Ս. Լյուիս («Ջեք»)
- Դեբրա Ուինգեր — Ջոյ Գրեշամ
- Էդվարդ Հարդվիկ — Ուորնի Լյուիս
- Ջոզեֆ Մացելո — Դուգլաս Գրեշամ
- Ջեյմս Ֆրեյն — Պիտեր Ուիսթլեր
- Ջուլիան Ֆելլոուզ — Դեզմոնդ Արդինգ
- Ջոն Վուդ — Քրիստոֆեր Րայլի
- Պիտեր Հաուել — քոլեջի նախագահ
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 — ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ՝ տղամարդու լավագույն դերի համար (Էնթոնի Հոփքինս), ինչպես նաև «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
- 1994 — Օսկարի երկու անվանակարգեր․ լավագույն ադապտացված սցենար (Ուիլյամ Նիքոլսոն) և լավագույն դերասանուհի (Դեբրա Ուինգեր)
- 1994 — երկու BAFTA մրցանակ․ լավագույն բրիտանական ֆիլմ (Ռիչարդ Աթենբորո, Բրայան Իսթմեն) և լավագույն դերասան (Էնթոնի Հոփքինս)։ Բացի այդ կինոնկարը ներկայացվել էր ևս չորս անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Ռիչարդ Աթենբորո, Բրայան Իսթմեն), լավագույն ռեժիսուրա (Ռիչարդ Աթենբորո), լավագույն դերասանուհի (Դեբրա Ուինգեր), լավագույն սցենար (Ուիլյամ Նիքոլսոն)։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Ստվերների երկիր»(անգլ.) Rotten Tomatoes կայքում
- «Ստվերների երկիր»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Roger Ebert. (January 7, 1994)։ «Shadowlands review» (անգլերեն)։ Chicago Sun-Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2012-07-24
- Rita Kempley. (January 07, 1994)։ «Shadowlands review» (անգլերեն)։ Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-24
- Emanuel Levy. (Dec. 2, 1993)։ «Shadowlands review» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է 2012-07-24