Ջեյմս Ֆրեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Ֆրեյն
անգլ.՝ James Frain
James Frain 2010 (cropped).jpg
Ծնվել էմարտի 14, 1968(1968-03-14)[1] (53 տարեկան)
ԾննդավայրԼիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց, Արևելյան Անգլիայի համալսարան, Hockerill Anglo-European College? և Joyce Frankland Academy, Newport?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Marta Cunningham?

Ջեյմս Ֆրեյն (անգլ.՝ James Frain; մարտի 14, 1968(1968-03-14)[1], Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆրեյնը ծնվել է 1968 թվականի մարտի 14-ին։ Ջեյմսը եղել է ութ երեխաներից ավագը։ Նրա հայրը եղել է բորսայի բրոքեր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[2]։

Ֆրեյնը կրթություն է ստացել Նյուպորտի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել Նորիջի Արևելյան Անգլիայի համալսարան։ Համալսարանն ավարտելուց հետո՝ Ֆրեյնը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ դերասանական վարպետություն է սովորել Բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցում։ Սովորելով վերջին կուրսում՝ նկարահանվել է Ռիչարդ Աթենբորոյում «Ստվերների երկիր» ֆիլմում։ Այդ դերը եղել է նրա առաջնախաղը մեծ կինոյում[3]։ Այնուհետև նա նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից ամենահայտնին եղել է «Արևային լույսի համը» (1999) ֆիլմում։ Գուստավ Զոննենշայնի դերի համար նա նոմինացվել է «Ջինի» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[4]։

Ջեյմս Ֆրեյնը պարբերաբար հայտնվում է նաև թատրոնի բեմում։ Նա մասնակցել է Շեքսպիրի թագավորական ընկերության, Ռոյալ քորթի, ինչպես նաև Վեսթ Էնդի և Բրոդվեյի ներկայացումներում։ 2008 թվականին արժանացել է «Drama Desk Award» թատերական մրցանակի՝ «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Մրցանակը ստացել է Պինթեր Հարոլդի «The Homecoming» պիեսում մարմնավորած դերի համար[5]։

2004 թվականին Ֆրեյնը ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Մարթա Քաննինգեմի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «James Frain Biography» (անգլերեն)։ filmreference.com։ Վերցված է 2011-01-02 
  3. «James Frain Biography» (անգլերեն)։ tv.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-03 
  4. «Awards for James Frain» (անգլերեն)։ imdb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-03 
  5. «The Homecoming Awards» (անգլերեն)։ ibdb.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2011-01-03