Գանդի (ֆիլմ)
«Գանդի» (անգլ.՝ Gandhi), 1982 թվականին Ռիչարդ Աթենբորոյի նկարահանած կենսագրական ֆիլմ։ Պատմում է սատյագրահա՝ ոչ բռնի դիմադրության շարժման գաղափարախոս և առաջնորդ Մահաթմա Գանդիի կյանքի մասին, որը պայքարել է 20-րդ դարի առաջին կեսին Հնդկաստանում բրիտանական գաղութացման դեմ։
Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի վարկածով ֆիլմը զբաղեցրել է 100 լավագույն ֆիլմերի սանդղակում 34-րդ տեղը[16], արժանացել է 8 «Օսկար» մրցանակի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը սկսվում է հեղինակների նախաբանով, որտեղ նրանք բացատրում են իրենց մոտեցումները Մահաթմա Գանդիի կյանքի ճանապարհի դժվար խնդրին։
Մարդկային ոչ մի կյանք չի կարող նկարագրվել մեկ պատմվածքում, սա վերաբերվում է մասնավորապես Գանդիին, որի կյանքն այնքան սերտորեն է հյուսվել իր ժողովրդի ազատության համար տարվող պայքարին։ Հնարավոր չէ ամբողջապես պատմել յուրաքանչյուր իրադարձության, հզոր այրերի և կանանց բոլոր գործերի և զոհողությունների մասին, որոնց նա և Հնդկաստանը պարտական են շատ բանով։ Ամենը, ինչ մենք կարողացել ենք անել, դա հավատարիմ մնալն էր նրա անցած ուղուն և փորձել ենք յուրաքանչյուր հանդիսատեսի մեջ գտնել դեպի մարդու սիրտը տանող ճանապարհը... |
Ֆիլմը սկսվում է Գանդիի սպանությամբ՝ 1948 թվականի հունվարի 30-ի երեկոյան աղոթքից հետո Գանդիին օգնում են դուրս գալ հանդիպման եկած մեծաթիվ համակիրների մոտ։ Մարդկանցից մեկը դիմահար կրակոցով կրակում է նրա կրծքին։ Գանդին ճչում է «Օ, աստված» (բնօրինակով՝ «Hé Ram!») և մահացած վայր է ընկնում։ Հետո ընթանում են նրա հուղարկավորության կադրերը, որին ներկա էին հոգևորականներ աշխարհի շատ երկրներից։
Գանդիի կյանքի վաղ փուլը չի հիշատակվում և չի ցուցադրվում։ Դրա փոխարեն սյուժեն սկսվում է մի իրադարձությամբ, ինչը մի անգամ արմատապես փոխել է Գանդիի կյանքը․ 1893 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղեկցորդը կոպտորեն գնացքից հրում է նրան այն բանի համար, որ Գանդիի մաշկը բավականաչափ սպիտակ չէ (չնայած նա համարվում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իրավաբան, մեկնում է առաջին կարգով, ինչի համար վճարել է բոլորի պես)։ Գանդին հասկանում է, որ օրենքը հավասար չէ հնդիկների հանդեպ և որոշում է ընդդիմադիր անզեն շարժում սկսել բոլոր հնդիկների իրավունքների համար։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեն Քինգսլի՝ Մահաթմա Գանդի (խորհրդային նախագծում կրկնօրինակել է Ռուդոլֆ Պանկովը)
- Ռոհինի Հաթանգանդի՝ Կաստուրբա Գանդի
- Ռոշան Սեթ՝ պանդիտ Ջավահարլալ Ներու
- Սաիդ Ջաֆրի՝ Սարդար Վալաբհայ Պատել
- Ալիկ Պադամսի՝ Մուհամմեդ Ալի Ջիննա
- Քենդիս Բերգեն՝ Մարգարետ Բուրկ Ուայթ
- Իեն Չարլսոն՝ Չարլզ Ֆրիր Էնդրյուս
- Ամրիշ Պուրի՝ Խան
- Էդվարդ Ֆոքս՝ բրիգադային գեներալ Ռեջինալդ Դայեր
- Ջոն Գիլգուդ՝ բարոն Իրվին
- Ջոն Միլս՝ լորդ Չելմսֆորդ
- Մարտին Շին՝ Վինս Ուոկեր
- Ատոլ Ֆուգարդ՝ գեներալ Յան Սմեթս
- Օմ Պուրի՝ Նահարի
- Դենիել Դեյ Լյուիս՝ հարավաֆրիկացի երիտասարդ՝ Կոլին, որը փորձել է մտերմացնել Գանդիին և Էնդրյուսին
- Տրևոր Հովարդ՝ դատավոր Բրումֆիլդ
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1982 թվականին՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի 2 մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի)
- 1983 թվականին՝ 8 Օսկար մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր»՝ (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսոր»՝(Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարդ Կրեյգ, Բոբ Լեյն, Մայքլ Սիրտոն), «Լավագույն օպերատորական աշխատանք»՝ (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Լավագույն հագուստների ոճավորում»՝ (Բանու Ատայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն օրիգինալ սցենար»՝ (Ջոն Բրայլի)
- 1983 թվականին՝ 5 մրցանակ Ոսկե գլոբուսում՝ «Լավագույն տղամարդու դեր»՝ (դրամա) (Բեն Քինգսլի), «Լավագույն ռեժիսորական աշխատանք»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն օտարալեզու ֆիլմ», «Տղամարդ դերասան տարվա հայտնություն»՝ (Բեն Քինգսլի),
- 1983 թվականին՝ 5 BAFTA մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն ռեժիսուրա»՝ (Ռիչարդ Ատենբորո), «Լավագույն տղամարդու դեր» (Բեն Քինգսլի), «Տարվա հայտնություն» (Բեն Քինգսլի), «Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր» (Ռոհինի Հաթանգանդի)
- 1983 թվականին՝ Դավիդ դի Դոնաթելոյի 3 մրցանակ՝ «Եվրոպական Դավիդ», «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» և «Արտասահմանյան ֆիլմի լավագույն պրոդյուսեր» (Ռիչարդ Ատենբորո)
- 1983 թվականին ԱՄՆ «Ռեժիսորների Հիլդի մրցանակ» (Ռիչարդ Ատենբորո)
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թվականին՝ Օսկար կինոմրցանակի 3 անվանակարգում՝ «Լավագույն դիմահարդարում» (Թոմ Սմիթ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Խամֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ)
- 1983 թվականին՝ BAFTA մրցանակաբաշխության 11 անվանակարգում՝ «Լավագույն օպերատորական աշխատանք» (Բիլի Ուիլյամս, Ռոնի Թեյլոր), «Հագուստների լավագույն ոճավորում» (Բանու Աթայա, Ջոն Մոլո), «Լավագույն մոնտաժ»՝ (Ջոն Բլում), «Լավագույն դիմահարդարում»՝ (Թոմ Սմիթ), «Լավագույն նկարիչ բեմադրող»՝ (Ստյուարտ Կրեյգ), «Լավագույն երաժշտություն»՝ (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն), «Լավագույն սցենար»՝ (Ջոն Բրայլի), «Լավագույն ձայն»՝ (Ջերի Համֆրիս, Ռոբին Օ'Դոնոհյու, Ջոնաթան Բեյթս, Սայմոն Քեյ), «Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ (Էդվարդ Ֆոքս և Ռոշան Սեթ), «Երկրորդ պլանի լավագույն[դերասանուհի»՝ (Քենդիս Բերգեն)
- 1984 թվականին՝ Գրեմմի կինոմրցանակում «Լավագույն սաունդթրեքի» համար (Ռավի Շանկար, Ջորջ Ֆենտոն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Academy Awards Database
- ↑ http://www.nytimes.com/movies/movie/19191/Gandhi/overview
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0083987/
- ↑ https://www.filmaffinity.com/en/film271708.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=gandhi.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=6259
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.in.com/tv/movies/sony-pix-53/gandhi-16699.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.adorocinema.com/filmes/filme-2596/
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://stopklatka.pl/film/gandhi
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 http://www.imdb.com/title/tt0083987/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 http://www.movie-list.com/trailers.php?id=gandhi
- ↑ 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 http://bbfc.co.uk/releases/gandhi-1970-5
- ↑ 14,0 14,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2596.html
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/455170.stm 100 лучших фильмов по версии Британского института кино
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ганди»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ганди»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ганди»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Сценарий фильма Արխիվացված 2007-08-05 Wayback Machine(անգլ.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1982 դրամա ֆիլմեր
- 1982 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Հինդի լեզվով ֆիլմեր
- Հնդկական ֆիլմեր
- Մեծ Բրիտանիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1940 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1948 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1922 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1931 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1893 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1947 թվականին
- 1980-ականների բրիտանական ֆիլմեր
- 1980-ականների հնդկական ֆիլմեր