Ամադեուս (ֆիլմ)
Ամադեուս անգլ.՝ Amadeus | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա[3][4][5][…], ֆլեշբեք ֆիլմ և զգեստավորված դրամա |
Հիմք | Ամադեուս |
Թվական | 1984, հոկտեմբերի 26, 1984[6] և հուլիսի 19, 2013[7] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Միլոշ Ֆորման[8] |
Պրոդյուսեր | Սոլ Զենց և Michael Haussman? |
Սցենարի հեղինակ | Պիտեր Շաֆեր |
Դերակատարներ | Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ[8][9][10][…], Թոմ Հալս[8][9][4][…], Էլիզաբեթ Բերիջ[9][10][11][…], Սայմոն Քելոու[9][10][12][…], Ռոյ Դոթրիս[9][10][13], Քրիստին Էբերսոուլ[9][10][13] և Ջեֆրի Ջոնս[8][9][10][…] |
Օպերատոր | Miroslav Ondříček? |
Երաժշտություն | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Սալիերի |
Մոնտաժ | Մայքլ Չանդլեր |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Նկարահանման վայր | Ավստրիա, Վիեննա և Պրահա |
Կինոընկերություն | Orion Pictures |
Տևողություն | 161 րոպե |
Բյուջե | 18 000 000 $[14] |
Շահույթ | 56 000 000 $[14] |
«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկար[15]՝ ըստ Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի։ Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Ֆ. Մյուրեյ Աբրահամ | Անտոնիո Սալիերի |
Թոմ Հալս | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Էլիզաբեթ Բերիջ | Կոնստանցիա Մոցարտ |
Ռոյ Դոթրիս | Լեոպոլդ Մոցարտ |
Սայմոն Քելոու | Էմանուել Շիկանեդեր |
Ջեֆրի Ջոնս | Ջոզեֆ II |
Քրիսթին Էբերսոուլ | Կատերինա Կավալիերի |
Չարլզ Քեյ | Կոմս Օրսինի Ռոզենբերգ |
Քենի Բեյքեր | «Դոն Ժուանի» նմանակման թզուկը |
Քարել Ֆիալա | Դոն Ժուան «Դոն Ժուան»-ում |
Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com կայքում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում 1985 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում։ Ավարտին տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը շնորհելու համար բեմ բարձրացավ ծերունազարդ Լոուրենս Օլիվյեն. նա այնքան հուզված էր, որ թեկնածուներին հայտարարելու փոխարեն ուղղակի կարդաց՝ «Ամադեուսն է»: Դրանից հետո բեմ բարձրացավ ֆիլմի պրոդյուսեր Սաուլ Զեյնցը, որն իր շնորհակալական խոսքում չմոռացավ հիշատակել մյուս թեկնածուներին՝ «Մահվան դաշտեր», «Զինվորի պատմություն», «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» և «Տեղեր սրտում»:
Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 8 «Օսկար» մրցանակի, 4 BAFTA մրցանակի, 4 «Ոսկե գլոբուս» մրցանակի և մի քանի այլ հեղինակավոր պարգևների։
- 1985 «Օսկար»
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Գլխավոր դերի լավագույն դերասան (Մյուրեյ Աբրահամ)
- Լավագույն ադապտացված սցենար (Փիթեր Շեֆեր)
- Զգեստների լավագույն դիզայն (Թեոդոր Պիշտեկ)
- Դեկորացիաների լավագույն դիզայն
- Լավագույն գրիմ
- Լավագույն ձայն
- 1986 BAFTA
- Օպերատորի լավագույն աշխատանք (Միրոսլավ Օնդրժիչեկ)
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն գրիմ
- Լավագույն ձայն
- 1985 «Ոսկե գլոբուս»
- Լավագույն գեղարվեստական ֆիլմ դրամա ժանրում
- Գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասան (Մյուրեյ Աբրահամ)
- Գեղարվեստական ֆիլմի համար լավագույն սցենար (Փիթեր Շեֆեր)
- 1985 «Սեզար»
- Լավագույն օտարերկրյա ֆիլմ (Միլոշ Ֆորման)
- 1985 David di Donatello
- Լավագույն օտարերկրյա ֆիլմ (Միլոշ Ֆորման)
- Օտարեկրյա ֆիլմի լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Լավագույն օտարերկրյա դերասան (Թոմ Հալս)
Պրեմիերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև թվարկված են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com-ում։
ԱՄՆ - 6 սեպտեմբերի 1984 (Լոս Անջելեսի պրեմիերա)
ԱՄՆ - 19 սեպտեմբերի 1984
ԳԴՀ - 26 հոկտեմբերի 1984
Ֆրանսիա - 31 հոկտեմբերի 1984
Իտալիա - 21 դեկտեմբերի 1984
Մեծ Բրիտանիա - 15 հունվարի 1985
Ավստրալիա - 14 փետրվարի 1985
Ճապոնիա - 16 փետրվարի 1985
ԽՍՀՄ - 1988
Ռուսաստան - 1998 (Վիդեոերիզների տարբերակով)
Գերմանիա - 11 փետրվարի 2002 (Բեռլինի կինոփառատոն) (ռեժիսորի տարբերակը)
ԱՄՆ - 19 մարտի 2002 (ռեժիսորի տարբերակը)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Каталог полнометражных фильмов AFI
- ↑ https://www.filmovyprehled.cz/cs/film/401253 (չեխերեն) — 2016.
- ↑ http://www.movieloci.com/844-Amadeus
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film491709.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0086879/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/amadeusz
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 http://www.bbfc.co.uk/releases/amadeus-1984
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt0086879/fullcredits
- ↑ https://www.siamzone.com/movie/m/1249
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=67.html
- ↑ 13,0 13,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 14,0 14,1 http://www.the-numbers.com/movie/Amadeus#tab=summary
- ↑ Amadeus (1984)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- 1984 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Միլոշ Ֆորմանի ֆիլմեր
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- 1980-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ