Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն (ԳԴՀ, գերմաներեն՝ DDR, Deutsche Demokratische Republik), ԳԴՀ-ն կազմավորվել է արևելյան Գերմանիայի տարածքում՝ երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական ֆաշիզմի ջախջախումից և արևմտյան տերությունների կողմից սեպարատ արևմտագերմանական պետության ստեղծումից հետո։ ԳԴՀ-ն հռչակվել է 1949 թվականի հոկտեմբերի 7-ին։ 1990 թվականի հոկտեմբերի 3-ին միավորվել է ԳՖՀ-ին։
Գտնվել է Կենտրոնական Եվրոպայում, Բալթիկ ծովի ափին։ Սահմանակցել է ԳՖՀ-ին, Չեխոսլովակիային և Լեհաստանին։ Տարածքը՝ 108,2 հազար կմ քառակուսի։ Տարածքի հյուսիսային մեծ մասը գրավում է Միջինեվրոպական հարթավայրը (բարձրությունը մինչև 150-200 մ)։ Պետության հարավում Հանքային լեռներն էին (բարձրությունը մինչև 1214 մետր, Ֆիխտելբերգ գագաթը՝ ԳԴՀ-ի ամենաբարձր կետը), Թյուրինգյան անտառը[1]։