Մեր կյանքի լավագույն տարիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր կյանքի լավագույն տարիները
անգլ.՝ The Best Years of Our Lives
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1] և դրամա[1][2][3]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և օդագնացություն
Թվական1946 և նոյեմբերի 17, 1947
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր[1][2][3][…]
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին
Սցենարի հեղինակMacKinlay Kantor?[2] և Ռոբերտ Շերվուդ[2]
ԴերակատարներՄիրնա Լոյ[4][5], Ֆրեդրիկ Մարչ[4][5], Թերեզա Ռայթ[4][5], Վիրջինյա Մայո[4], Դանա Էնդրյուս[4][3][5], Հարոլդ Ռասել[4], Michael Hall?, Հոգի Քարմայքլ[4], Քեթի Օ'Դոննել[4], Ռեյ Կոլինզ[4], Սթիվ Կոկրան[4], Գլեդիս Ջորջ[4], Միննա Գոմբել[4], Չարլզ Հալթոն[4], Դոն Բեդդոու[4], Դորոթի Ադամս[4], Ռոման Բոնեն[4], Ուոլտեր Բոլդուին[4], Էրսքին Սենֆորդ[6], Լեո Փեն[6], Բլեյք Էդվարդս[6], Joyce Compton?[6], Փեթ Ֆլահերթի[6], Էրլ Հոջինս[6], Հարոլդ Միլլեր[6], Լեսթեր Դոր[6], Edward Earle?[6], Sidney Clute?[6], Howland Chamberlain?[6], Hal K. Dawson?[6], Ռալֆ Սանֆորդ[6], Jan Wiley?[6], Ռեյ Թիլ և Քլենսի Քուփեր
ՕպերատորԳրեգ Թոլանդ
ԵրաժշտությունՀյուգո Ֆրիդհոֆեր
ՄոնտաժԴանիել Մանդել
ԿինոընկերությունSamuel Goldwyn Productions և RKO Pictures
Տևողություն172 րոպե
 The Best Years of Our Lives Վիքիպահեստում

«Մեր կյանքի լավագույն տարիները» (անգլ.՝ The Best Years of Our Lives), սև ու սպիտակ կինոֆիլմ է, որը նկարահանվել է 1946 թվականին Ուիլյամ Ուայլերի կողմից։ Մակինլի Քանթորի «Փառք ինձ համար» (Glory for Me) վեպի էկրանավորումն է։ Կասետայինը ստացավ յոթ «Օսկար»-ի մրցանակ (այդ թվում տարվա լավագույն ֆիլմը), ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ։ 1989 թվականին այն ճանաչվել է որպես ազգային հարստություն և ընդգրկվել Կոնգրեսի գրադարանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմի ճակատներից վերադառնում են իրենց հայրենի քաղաքը, սակայն ապագայի հանդեպ վստահություն չեն զգում։ Ամեն մեկը յուրովի է զգում իր՝ բնականոն կյանքին վերադառնալու գործընթացը։ Ինքնաթիռի սերժանտ Էլ Սթիվենսոնը ստանում է իր նախկին գործը և շարունակում է աշխատել որպես բանկի աշխատակից, բայց պետք է նա ևս մեկ անգամ ընտելանար իր ընտանիքին և նորից վերաճանաչեր իր գրեթե մեծահասակ երեխաներին։ Կապիտան Գրեդ Դերին վերադառնում է գեղեցիկ, դատարկ և անհավատարիմ կնոջ մոտ՝ մտածելով միայն հանդերձանքների և զվարճանքի մասին։ Ծառայության ընթացքում կուտակված գումարը արագ սպառվում է, և նա ստիպված է աշխատել որպես սուպերմարկետի վաճառող։ Նավաստի Հոմեր Պերիշը ճակատից վերադառնում է հաշմանդամ, առանց երկու ձեռքի, և նա մտածում է վերականգնել նախկին հարաբերությունները իր հարսնացու Վիլմոյի հետ, թե ազատ թողնի նրան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Միրնա Լոյ Միլի Ստիվենսոն Միլի Ստիվենսոն
Ֆրեդրիկ Մարչ Էլ Սթիվենսոն Էլ Սթիվենսոն
Դանա Էնդրյուս Ֆրեդ Դերի Ֆրեդ Դերի
Թերեզա Ռայթ Պեգի Սթիվենսոն Պեգի Սթիվենսոն
Վիրջինյա Մայո Մերի Դերի Մերի Դերի
Քեթի Օ’Դոնել Վիլմա Կեմերոն Վիլմա Կեմերոն
Հոգի Կառլմայքլ հորեղբայր Բուչ հորեղբայր Բուչ
Հարոլդ Ռասել Հոմեր Պերիշ Հոմեր Պերիշ
Գլեդիս Ջորջ Հորտենզյա Դերի Հորտենզյա Դերի
Սթիվ Կոկրան Կլիֆ Կլիֆ

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946՝ ԱՄՆ-ի կինոգետների քննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ռեժիսորի համար (Վիլյամ Վայլեր)։
  • 1946՝ Նյու Յորքի կինոքննադատների ընկերության երկու մրցանակ` լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր (Վիլյամ Վյյեր) անվանակարգերում։
  • 1947՝ «Օսկարի» 7 մրցանակ՝ լավագույն ռեժիսոր (Վիլյամ Վյյեր), լավագույն սցենարիստ (Ռոբերտ Շերվուդ), լավագույն տղամարդու դեր (Ֆրեդերիկ Մարչ), լավագույն աջակից դերասան (Հարոլդ Ռասել), լավագույն մոնտաժ (Դանիել Մանդել), լավագույն երաժշտություն (Հյուգո Ֆրիդհոֆեր), ինչպես նաև պատվավոր «Օսկար» (Հարոլդ Ռասսել, հույսի և քաջության համար, որը նա բերել է իր ֆիլմով[7][8]) և մրցանակ «Լավագույն ձայնագրության» անվանակարգի համար (Գորդոն Սոյել)։
  • 1947՝ «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն ֆիլմի համար, ինչպես նաև հատուկ մրցանակ ոչ պրոֆեսիոնալ դերասանի (Հարոլդ Ռասել) լավագույն խաղի համար։
  • 1948՝ «Բոդիլ» մրցանակ լավագույն ամերիկյան ֆիլմի համար։
  • 1948՝ Իսպանիայի սցենարիստների ընկերության մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար։
  • 1948՝ Կարլովի Վարիի կինոփառատոնի մրցանակի լավագույն ռեժիսորի համար։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ամենասիրելի ֆիլմերից մեկը։
  • 1992 թվականի օգոստոսի 6-ին Հարոլդ Ռասելը աճուրդում վաճառեց «Օսկար» արձանիկը՝ 60,500 դոլարով, որը նա ստացել էր երկրոդր պլանի լավագույն դերասան անվանակարգում։
  • Ֆիլմի վարձույթից հետո ԱՄՆ-ում վարձավճարները կազմել են 11.3 միլիոն դոլար, ինչը գրեթե վեց անգամ ավելի է, քան արտադրության արժեքը։
  • Այն արժանացել է կինոքննադատների դրական քննադատությանը, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում։ Այսպիսով, օրինակ, Variety շաբաթաթերթը այն անվանեց մեր կյանքի լավագույն ֆիլմ։
  • Ֆիլմի նկարահանումը սկսել է 1946 թվականի ապրիլի 15-ից և տևել է մինչև օգոստոսի 9-ը, իսկ նրա պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում, նույն տարվա նոյեմբերի 21-ին։
  • Ֆիլմի գովազդային արշավը տևեց վեց ամիս և արժեցավ կես միլիոն դոլար։
  • Միլի Ստիվենսոնի դերում պետք է խաղար 20th Century Fox աստղ Ջուն Հեվերը, սակայն նրան փոխարինեց Միրնա Լոյը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր կյանքի լավագույն տարիները» հոդվածին։