Գրանդ-հոթել (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Գրանդ հոթել
GrandHotel
Grand hotel 1932 poster.JPG
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական 1932
Պրեմիերա սեպտեմբերի 11, 1932
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Էդմունդ Գուլդինգ
Պրոդյուսեր Պոլ Բեռն
ԻրվինգԹալբերգ
Սցենարի հեղինակ Ուիլյամ Դրեյք
Բելա Բալաշ
Վիկի Բաում (գրվածք)
Դերակատարներ Գրետա Գարբո
Ջոն Բերիմոր
Ջոան Քրոուֆորդ
Լայոնել Բերիմոր
Օպերատոր ՈւիլյամԴենիելս
Երաժշտություն Ուիլյամ Էքստ
ՉառլզՄաքսվելլ
Մոնտաժ ԲլանչՍեվելլ
Նկարահանման վայր Բեռլին
Կինոընկերություն Մետրո Գոլդվին Մայեր
Տևողություն 112 րոպե
Պարգևներ Օսկար լավագույն ֆիլմի համար և Ֆիլմերի ազգային ցուցակ
Անվանակարգ Օսկար լավագույն ֆիլմի համար
Բյուջե 700.000 $
Շահույթ 2.594.000 $
IMDb ID 0022958
Grand Hotel (film) Վիքիպահեստում

Գրանդ-հոթել (անգլ.՝ Grand Hotel), 1932 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Հիմնված է ավստրիացի գրող Վիկի Բաումի 1929 թվականին գրված «Մարդիկ հոթելում» (գերմ. Menschen im Hotel) վեպի վրա։
Արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է բեռլինյան «Գրանդ-հոթել» հյուրանոցի մի քանի օրվա դեպքեր մասին։ Ֆիլմը սկսվում և ավարտվում է հյուրանոցում բնակվողներից մեկի՝ բժիշկ Օտտերնշլագի «Մարդիկ գալիս են. մարդիկ գնում են. ոչինչ չի փոխվում» արտահայտությամբ։

Ֆիլմի հերոսներ տարբեր կատեգորիայի մարդիկ են։ Արիստոկրատ գող բարոն Հեյգերը, ում շտապ դրամ է հարկավոր փակելու թղթախաղում պարտված իր պարտքերը։ Բարոնի ընկերը՝ բնավորությամբ համեստ հաշվապահ Օտտո Կրինգելյանը, ում մոտ բժիշկները հայտնաբերել են մահացու հիվանդություն։ Օտտոյի նախկին ղեկավար մեծահարուստ գործարար Պրայսինգը, նրա մեքենագրուհին՝ Ֆլամշենը, ով երազում է դերասանուհու կարիերայի մասին։ Ռուս բալետի պարուհի Գրուշինսկայան, ում կարիերան անկում է ապրում։

Բարոնը որոշում է թաքուն մտնել բալետի պարուհու սենյակ և գողանալ նրա թանկարժեք իրերը։ Օտտոն պատրաստվում է իր կյանքի վերջին օրերը ապրել թանկարժեք հյուրանոցում՝ ծախսելով դրամական խնայողությունները տարբեր շքեղությունների վրա։ Պրեյսինգը եկել է հոթել կարևոր գործարք կնքելու համար, իսկ Ֆլամշենը փորձում է սիրաշահել Պրասյինիգին, որ նրա օգնությամբ կարողանա իրագործել իր դերասան դառնալու ցանկությունը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը ստացել է Օսկար մրցանակ, Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում.
  • 2007 թվականին ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում
  • Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքերի ցանկում Գրետա Գարբոյի հերոսուհու «ես ուզում եմ մենակ լինել» մեջբերումը 30-րդ տեղում է
  • Ֆիլմը միակն է Օսկարի պատմության մեջ նրանով, որ ստացել է այդ մրցանակը լավագույն ֆիլմ անվանակարգում, սակայն չի ստացել ոչ մի Օսկար մյուս անվանակարգերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]