Jump to content

Չներվածը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չներվածը
անգլ.՝ Unforgiven
Երկիր ԱՄՆ[1][2]
Ժանրվեստեռն[3][4][5][…], դրամա և քրեական ֆիլմ
Թեմադրամա
Թվականօգոստոսի 3, 1992[6][7], սեպտեմբերի 24, 1992[8], օգոստոսի 7, 1992[9] և 1992
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ[10][11][4][…]
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ
Սցենարի հեղինակԴեյվիդ Փիփլս[12]
ԴերակատարներՋին Հեքմեն[10][11][13][…], Մորգան Ֆրիման[10][11][13][…], Ռիչարդ Հարիս[10][13][14], Սաուլ Ռուբինեկ[13][14], Ֆրենսիս Ֆիշեր[13][14], Աննա Թոմսոն[13][14], Jaimz Woolvett?[13][15][14], Ջոն Փայփեր Ֆերգյուսոն[13], Jeremy Ratchford?[13], Phillip Maurice Hayes?, Լիիսա Ռեփո Մարթել[13][14], Shane Meier?[13][14], Լարի Ջոշուա[13], Քլինթ Իսթվուդ[10][11][13][…], Լոխլին Մանրո[13], Ron White?[13], Rob Campbell?[13][14], Jefferson Mappin?[13], Greg Goossen?[13], Anthony James?[13][14], Frank C. Turner?[13] և Բեվերլի Էլիոթ[13][14]
ՕպերատորՋեք Գրին[16][17][18]
ԵրաժշտությունԼենի Նայհաուս
ՄոնտաժԺոել Քոքս
Պատմվածքի վայրԿանզաս
Նկարահանման վայրԱլբերտա
ԿինոընկերությունMalpaso Productions և Warner Bros.
Տևողություն131 րոպե
Բյուջե14 400 000 $
Շահույթ101 167 799 $[19] և 159 167 799 $[19]

«Չներվածը» (անգլ.՝ Unforgiven), վեսթերն ռեժիսոր Քլինթ Իսթվուդի ֆիլմը, որը թողարկվել է 1992 թվականին։ Իսթվուդը ֆիլմը նվիրել է ռեժիսորներ Դոն Սիգելի և Սերջիո Լեոնեի հիշատակին։ Ֆիլմն արժանացել է չորս «Օսկարի» (9 անվանակարգից), երկու «Ոսկե գլոբուս»-ի և այլ մրցանակների։

Իրադարձությունները ծավալվում են Բիգ Վիսկիում՝ Վայոմինգում, 1880 թվականին։ Քանի որ կովբոյը և նրա ընկերը դանակով վնասել էին մարմնավաճառի դեմքը, տեղի շերիֆ Բիլ Դագգեթը պահանջում է, որ նրանք յոթ ձի տանեն բոբդելի սեփականատիրոջը։ Վրդովվելով այդպիսի անարդար որոշումից՝ մարմնավաճառները հավաքում են հազար դոլար և գումարն առաջարկում նրան, ով կսպանի վիրավորողին։ Այդպիսի անարդար որոշումից վրդովված՝ մարմնավաճառները հազար դոլար են հավաքում և խոստանում նրան, ով կսպանեն հանցագործին։ Այս առաջարկի մասին լուրերն արագ տարածվում են, և շատերն են հետաքրքրվում հավանական վաստակով։

Կանզասի մի փոքրիկ ֆերմայում, որտեղ ապրում էր նախկին խիզախ ավազակը, իսկ այժմ՝ աղքատ ֆերմեր Ուիլյամ Մաննին, որը միայնակ էր դաստիարակում երկու մանկահասակ երեխաներին, գալիս է մի երիտասարդ տղա, որն իրեն անվանում է Սքոֆիլդ Քիդ։ Նա առաջարկում է իր հետ գնալ Բիգ Վիսկի, որպեսզի սպանեն երկու կովբոյներին առաջարկվող մրցանակի դիմաց։ Մաննին վաղուց էր թողել հանցավոր արհեստը և նույնիսկ մոռացել էր կրակել ու ձի հեծնել։ Սկզբում նա հրաժարվում է այդ մտքից, սակայն շուտով իրադրությունը դրդում է նրան դիմել այդ քայլին։ Նա գնում է իր նախկին հանցակից սևամորթ Նեդ Լոգանի մոտ, որը միանում է նրան։ Այս նոր խմբավորումը՝ կազմված մեկ սկսնակից և երկու փորձառուներից, պետք է դիմակայեր դաժան Շերիֆին, որն իր քաղաքում հաստատել էր խիստ կարգեր։ Միայն նա և նրա օգնականներն իրավունք ունեին զենք կրել և բռնություն գործադրել։

  • 1992 թվական, հայտնվել է տարվա լավագույն տասը ֆիլմերի ցանկում՝ ըստ ԱՄՆ Ազգային կինոքննադատների խորհրդի։
  • 1993 թվական, արժանացել է 4 «Օսկար» մրցանակի՝ լավագույն ֆիլմ (Քլինթ Իսթվուդ), լավագույն ռեսժիսոր (Քլինթ Իսթվուդ), լավագույն մոնտաժ (Ջոել Կոկս), տղամարդու լավագույն երկրորդ պլանի դեր (Ջին Խեկմեն)։ Բացի այդ, ֆիլմը նոմինացվել է ևս հինգ կատեգորիայում՝ լավագույն յուրօրինակ սցենար (Դեվիդ Ուեբ Փիփլզ), լավագույն տղամարդկային դեր (Քլինթ Իսթվուդ), լավագույն նկարչական աշխատանք (Հենրի Բամստիդ, Ջենիս Բլեկի Գուդայն), լավագույն օպերատորական աշխատանք (Ջեկ Ն. Գրին), լավագույն ձայն (Լես Ֆրեշոլց, Վեռն Պուր, Ռիկ Ալեկսանդր, Ռոբ Յանգ)։
  • 1993 թվական, արժանացել է «BAFTA» մրցանակի երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար (Ջին Խեկմեն), ինչպես նաև հինգ նոմինացիայի՝ լավագույն ֆիլմ (Քլինթ Իսթվուդ), լավագույն ռեսժիսոր (Քլինթ Իսթվուդ), լավագույն ինքնատիպ սցենար (Դեվիդ Ուեբս Փիփլզ), լավագույն օպերատորական աշխատանք (Ջեկ Ն. Գրին), լավագույն ձայն (Լես Ֆրեշոլց, Վեռն Պուռ, Ռիկ Ալեքսանդր, Ռոբ Յանգ, Ալան Ռոբերտ Մոռեյ, Ուոլտեր Նյուման)։
  • 1993 թվական, արժանացել է երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար (Քլինթ Իսթվուդ) և լավագույն երկրորդ պլանի տղամարդու դերի համար (Ջին Խեկման), ինչպես նաև երկու անվանակարգի՝ «լավագույն դրամա ֆիլմ» և լավագույն սցենար (Դեվիդ Ուեբբ Փիփլզ)։
  • 1993 թվական, արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Քլինթ Իսթվուդ
  • 1993 թվական, արժանացել է Էդգար Ալան Պոյի մրցանակի լավագույն գեղարվեստական ֆիլմի համար (Դեվիդ Ուեբբ Փիփլզ)։
  • 1993 թվական, արժանացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի լավագույն ինքնատիպ սցենարի համար (Դեվիդ Ուեբբ Փիփլզ)։
  • 2004 թվական, ֆիլմը ներառվել է ԱՄՆ Ազգային Կոնգրեսի գրադարանի ֆիլմացանկում։
  • Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի ցանկեր․

Փաստեր ֆիլմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիլմը նվիրված է ռեսորներ Սերջիո Լեոնեին և Դոն Սիգելին։ Սկզբնական փուլում Իսթվուդն աշխատել է նկարների վրա, որը նրան մեծ ճանաչում է բերել և մեծ ազդեցություն ունեցել նրա հետագա ստեղծագործական գործունեության վրա։
  • Ֆիլմի նկարահանման շրջանը տևել է ընդամենը 39 օր, ընդ որում, նկարահանումներն ավարտել են նշանակված ժամկետից 4 օր առաջ։
  • Սցենարի սկզբնական տարբերակում ենթադրվում էր, որ ֆիլմի ներածական և վերջնական դրվագները պիտի ուղեկցվեն կադրից դուրս ձայնով։ Բայց Քլինթ Իսթվուդը որոշել է հանել այն և փոխարինել սովորական տեքստով։
  • Բիգ Վիսկի քաղաքի դեկորատիվ ձևավորումը տևել է 32 օր։
  • Ձեռք բերելով ֆիլմի սցենարը՝ Քլինթ Իսթվուդը սպասել է շուրջ տասը տարի, որպեսզի հասնի անհրաժեշտ տարիքին Ուիլյամ Մանիի դերը խաղալու համար[20]։
  • Սկոֆիլդ Կիդ անունը նշանակում է «Սկաֆիլդով երիտասարդը»՝ նկատի ունենալով Կիդ ռեվոլվեր մոդելը։
  • Գնացքում ֆիլմի հերոսները քննարկում էին ԱՄՆ նախագահ Ջեյմս Գարֆիլդի սպանության մանրամասները։
  • 2013 թվականին կայացավ «Չներվածը» ֆիլմի ճապոնական տարբերակի համաշխարհային պրեմիերան՝ Քեն Վատանաբեի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմը բեմադրել է կորեական ռեժիսոր Լի Սանգ-Իլը[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.rottentomatoes.com/m/1041911-unforgiven/reviews/
  2. http://www.rottentomatoes.com/m/1041911-unforgiven/trailers/11179303/
  3. https://web.archive.org/web/20160723003047/http://stopklatka.pl/film/bez-przebaczenia
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0105695/
  5. https://www.filmaffinity.com/en/film262344.html
  6. http://www.gettyimages.com/detail/news-photo/clint-eastwood-and-frances-fisher-during-unforgiven-los-news-photo/109562945
  7. http://www.gettyimages.com/detail/news-photo/clint-eastwood-and-jacqueline-bisset-during-unforgiven-los-news-photo/109562946
  8. Internet Movie Database — 1990.
  9. Internet Movie Database — 1990.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.the-numbers.com/movie/Unforgiven
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/bez-przebaczenia
  12. http://www.cinemarx.ro/filme/Unforgiven-Necrutatorul-1475.html
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 http://www.imdb.com/title/tt0105695/fullcredits
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 http://www.bbfc.co.uk/releases/unforgiven-1970-0
  15. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=7663.html
  16. http://flickfacts.com/movie/184/unforgiven
  17. http://www.listal.com/list/academy-award-best-cinematography-1990s
  18. http://www.nytimes.com/1993/11/24/arts/reviews-film-a-perfect-world-where-destiny-is-sad-and-scars-never-heal.html
  19. 19,0 19,1 Box Office Mojo — 1999.
  20. «Непрощённый» Արխիվացված 2014-08-14 Wayback Machine(անգլ.)
  21. Кристофер Тэпли. (13 июля 2013). «The Ken Watanabe samurai remake of 'Unforgiven' gets a full trailer and a familiar poster» (անգլերեն). Hitfix. Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.