Ջեյմս Գարֆիլդի սպանություն
Թեմայով վերաբերում է | Presidency of James A. Garfield | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Վարչատարածքային միավոր | • Կոլումբիայի շրջան • Վաշինգտոն | |
Ժամային գոտի | local mean time | |
Վայր | Baltimore and Potomac Railroad Station | |
Աշխարհագրական կոորդինատներ | 38°53′31″N 77°1′13″W | |
Թվական | 2 Հուլիսի 1881 | |
Վիրավորների քանակ | 1 | |
Զոհվածների քանակ | 1 | |
Հանցագործների քանակ | 1 | |
Զենք | British Bull Dog revolver | |
Թիրախ | Ջեյմս Գարֆիլդ | |
Հանցագործ | Charles J. Guiteau | |
Տուժող | Ջեյմս Գարֆիլդ |
Ջեյմս Գարֆիլդի սպանություն (անգլ.՝ Assassination of James A. Garfield), մահափորձ ԱՄՆ քսաներորդ նախագահ Ջեյմս Գարֆիլդի նկատմամբ, որը սխալ բուժման պատճառով ավարտվեց մահով։ Գարֆիլդը դարձավ Ամերիկայի չորս սպանված նախագահներից երկրորդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Գարֆիլդի մահափորձը տեղի է ունեցել Կոլումբիա նահանգի Վաշինգտոն քաղաքում 1881 թվականի հուլիսի 2-ին առավոտյան ժամը 09։ 30-ին երկաթուղային Baltimore and Potomac Railroad Station կայարանում[1]։ Նրա մեջքին «Բուլդոգ» ռևոլվերով կրակոցներ էր արձակել փաստաբան Շառլ Գիտոն։
Գիտոն նախագահական ընտրությունների ժամանակ քարոզում էր Գարֆիլդի համար և ընտրվելուց հետո հույս ուներ, որ կնշանակվի որևէ կարևոր պաշտոնի (նա ցանկանում էր դառնալ դեսպան)։ Երբ Գիտոյի սպասումները չարդարացան, նա զայրացավ և որոշեց սպանել Գարֆիլդին։
Նախագահի վերքը խորը չէր, գնդակը մնացել էր տեղում՝ հեռու կյանքի համար կարևոր օրգաններից։ Բայց բժիշկները վիրահատության ժամանակ ոչ արհեստավարժ եղան և առաջացավ ուժեղ թարախային բորբոքում։ Նրանք այդպես էլ չկարողացան հանել գնդակը և օրգանիզմում վարակում տարածվեց, որից էլ Գարֆիլդը մահացավ 1881 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հատուկ արվեց դա, թե ոչ, անհայտ է։ Գնդակը հայտնաբերվեց մարմնում միայն դիահերձման ժամանակ։ ԱՄՆ չորս սպանված նախագահներից Գարֆիլդը ամենաերկար ժամանակամիջոցն ապրեց մահափորձից մինչև մահ։
Փաստաբանները պահանջում էին Գիտոյին անմեղսագիտակ ճանաչել, սակայն դատարանը մահապատժի որոշում կայացրեց. կախաղանը իրականացվեց 1882 թվականի հունիսի 30-ին։
Հետաքրքիր է, որ մարդասպանը 15 դոլարով գնել էր Webley British Bulldog ապրանքապիտակի թանկարժեք ռևոլվեր՝ փղոսկրե բռնակով, ոչ թե փայտե, որպեսզի զենքը լավ նայվի որպես թանգարանային ցուցադրանմուշ սպանությունից հետո[2]։ Ռևոլվերն իրոք պահվում էր Սմիթսոնյան ինստիտուտում, սակայն 20-րդ դարասկզբին այն կորավ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Diagram of the Baltimore & Potomac Train Station (Site of Garfield Assassination) (անգլ.)
- ↑ Allan Peskin — Garfield: A Biography. 1978, Kent State University Press. ISBN 0-87338-210-2 (անգլ.)
- ↑ Sarah Vowell. Assassination Vacation, Simon and Schuster, 2005. ISBN 0-7432-6003-1 (անգլ.)