Անձրևի մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Անձրևի մարդը
Rain Man
Rain man.jpg
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր բադի մուվի, դրամա և հումորային դրամա
Թեմա Մոլեխաղ և Աուտիզմ
Թվական դեկտեմբերի 16, 1988[1] և մարտի 17, 1989
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Barry Levinson
Պրոդյուսեր Mark Johnson
Սցենարի հեղինակ Barry Morrow և Ronald Bass
Դերակատարներ Դասթին Հոֆման, Թոմ Քրուզ, Valeria Golino, Gerald R. Molen, Jack Murdock, Michael D. Roberts, Բոնի Հանթ, Barry Levinson, Beth Grant և Lucinda Jenney
Օպերատոր John Seale
Երաժշտություն Հանս Ցիմեր
Մոնտաժ Stu Linder
Նկարահանման վայր Լոս Անջելես և Միսսուրի
Կինոընկերություն Barris Industries
Տևողություն 133 րոպե
Պարգևներ Օսկար լավագույն ֆիլմի համար, Ոսկե արջ, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար լավագույն դերասանի համար և Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար
Անվանակարգ Օսկար լավագույն դերասանի համար, Օսկար լավագույն ռեժիսորի համար, «Օսկար» օպերատորական լավագույն աշխատանքի համար, Օսկար լավագույն մոնտաժի համար, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար լավագույն բեմադրող-նկարչի աշխատանքի համար և Օսկար լավագույն երաժշտության համար

«Անձրևի մարդը» (անգլ.՝ Rain Man), 1988 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնի նկարահանած հուզիչ դրամա Դասթին Հոֆմանի և Թոմ Քրուզի դերակատարմամբ։

Ֆիլմը գլխավոր հերոսն աուտիզմով հիվանդ Ռեյմոնդն է, ում փայլուն է մարմնավորել Դասթին Հոֆմանը։ Կարելի է ասել, որ Հոֆմանի այս դերը կինոյի պատմության լավագույն դերակատարումներից մեկն է։ Ֆիլմն արժանացել է 4 Օսկարի։

Ռեյմոնդի համար որպես նախատիպ սցենարիստներն ունեցել են արտառոց հիշողության տեր ամերիկացի Կիմ Պիկին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսասեր երիտասարդ Չառլի Բեբբիտն անսպասելի իմանում է, որ իր հանգուցյալ միլիոնատեր հայրը, ժառանգությունը թողել է ոչ թե իրեն, այլ աուտիզմով հիվանդ եղբորը՝ Ռեյմոնդին։ Ռեյմոնդն ապրում է հոգեբուժանարում և նրա գոյության մասին Չառլին նույնիսկ չգիտեր։ Զայրացած Չառլին որոշում է Ռեյմոնդին վերցնել հիվանդանոցից իր մոտ և բնակվել նրա հետ մինչև ժառանգության կեսը կհասնի իրեն։

Ռեյմոնդը, չնայած ֆենոմենալ հիշողությանը ու մտավոր արտակարգ կարողություններին, հոգեպես գրեթե երեխա է, որն ապրում է իր հորինած աշխարհում՝ խիստ սահմանված ռեժիմով։ Սկզբում Չառլին և իր ընկերուհին՝ Սյուզաննան, չեն կարողանում հարմարվել Ռեյմոնդի տարօրինակ պահվածքին, սակայն երկու եղբայրները աստիճանաբար մտերմանում են և Չառլին Ռեյմոնդի օգնությամբ կարողանում է դուրս գալ իր ֆինանսական ծանր դրությունից։

Շուտով պարզվում է, որ նրանց ծնողները Ռեյմոնդին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ նա Չառլիիին այրվածքներ էր հասցրել տաք ջրով։ Նրանց խոսակցություններից մեկի ժամանակ Չառլին ասում է, որ իր հիշողությունների մեջ տպավորվել է անձրևի մարդը, ով երգում էր իր համար և հանգստացնում իրեն, երբ ինքը դեռ շատ փոքր էր։ Պարզվում է, որ այսպես ասած անձրևի մարդը հենց իր եղբայր Ռեյմոնդն էր (անգլերեն Raymond և Rain Man բառերը շատ նման են հնչում)։

Խորհրդակցելով բժիշկ Չառլիի հետ՝ նա համաձայնում է Ռեյմոնդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ Ռեյմոնդի համար ավելի հանգիստ և հարմար կլինի, իսկ ինքը կայցելի հիվանդ եղբորը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Դասթին Հոֆման Ռեյմոնդ Բեբբիտ Ռեյմոնդ Բեբբիտ
Թոմ Քրուզ Չառլի Բեբբիտ Չառլի Բեբբիտ
Վալերիա Գոլինո Սյուզաննա Սյուզաննա
Ջերալդ Մոլեն բժիշկ Բրյուներ բժիշկ Բրյուներ
Բոննի Հանթ Սալլի Դիբբս մատուցողուհի Սալլի Դիբբս
Բարրի Լևինսոն ավարտի տեսարանի բժիշկներից

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 14-ի։

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է Օսկարի 8 անվանակարգում, ստացել 4-ը

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է Ոսկե Գլոբուսի 4 անվանակարգերում ստացել 2-ը

  • Լավագույն ֆիլմ (դրամա)
  • Լավագույն դերասան (դրամա) - Դասթին Հոֆման

Այլ մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 63-րդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]