Սեզար (կինոմրցանակ)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը ֆրանսիական կինոմրցանակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սեզար (այլ կիրառումներ)։
«Սեզար» (ֆր.՝ César), Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ։
Շնորհվում է սկսած 1976 թվականից Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիայի կողմից (Académie des arts et techniques du cinéma)։ Մրցանակն իր անվանումը ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից։ Մրցանակաբաշխության արարողությունը կատարվում է ամեն տարի փետրվար ամսին Փարիզի «Շատլե» թատրոնում։