Jump to content

Թոմ Քրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Քրուզ
անգլ.՝ Tom Cruise
Ծնվել էհուլիսի 3, 1962(1962-07-03)[1][2][3][…] (63 տարեկան)
ԾննդավայրՍիրաքյուս, Նյու Յորք[4]
ԿրթությունՀենրի Մունրոյի անվան միջնակարգ դպրոց, Glen Ridge High School? և St. Xavier High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա[5]
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, օդաչու, հնարքներ բանեցնող, գրող, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր և երաժիշտ
Ծնողներհայր՝ Thomas Cruise Mapother III?[6], մայր՝ Mary Lee Pfeiffer?[6]
Ամուսին(ներ)Միմի Ռոջերս, Նիկոլ Քիդման և Քեյթի Հոլմս[7]
Համատեղ ապրող(ներ)Ռեբեկա Դե Մորնեյ և Պենելոպե Կրուս
Երեխա(ներ)Suri Cruise?, Isabella Jane Cruise? և Connor Cruise?
Պարգևներ և մրցանակներ
ԱՄՆ ՌԾՈւ «Վաստակաշատ ծառայության համար» մեդալ[8] Արվեստների և գրականության շքանշանի ասպետ[9]

«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում

«Ոսկե գլոբուս» լավագույն դերասանի համար (կատակերգություն կամ մյուզիքլ)

Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ

IAS ազատության մեդալ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար

Honorary Palme d'Or?

Satellite Award for Best Actor in a Musical or Comedy?

Ոսկե գլոբուս

Սատուրն մրցանակ

Critic's Choice Movie Awards

և

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

[10]
tomcruise.com

Թոմաս Քրուզ Մեպոթեր IV (անգլ.՝ Thomas Cruise Mapother IV , հուլիսի 3, 1962(1962-07-03)[1][2][3][…], Սիրաքյուս, Նյու Յորք[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից։ Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Եռակի «Ոսկե գլոբուս» մրցանակակիր է և երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Կինոյի ասպարեզի բազմաթիվ ներկայացուցիչներ Թոմ Քրուզի դերասանական հմտության գագաթնակետը համարում են «Մանգոլիա» դրամայում իր աշխատանքը, որը նշվել է բազում մրցանակներում[11][12][13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմ Քրուզը և Քեյթ Հոլմսը 2009 թվականին

Թոմը երրորդ երեխան է ընտանիքում, ունի երեք քույր[14]։ Քույրերից մեկը Լի Էն Դեվեթն է (անգլ.՝ Lee Anne Devette)[15], նա հիմա թաքնվում է իր եղբոր հանրաճանաչությունից Օվկիանիայում։ Նրա մայրը եղել է դերասանուհի, իսկ հայրը՝ ինժեներ։ Աշխատանքի փնտրտուքներով ընտանիքը հաճախ տեղափոխվել է, որը դերասանի դժվար մանկության պատճառներից մեկն էր։ Երբ Թոմը 12 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Երբ Թոմը 14 տարեկան էր, նա արդեն 15 դպրոց էր փոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Նրանք վերջնական բնակություն հաստատեցին Գլեն Ռիդժում՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղ Թոմն ավարտեց միջնակարգ դպրոցը։

Դերասանական կարիերան Թոմ Քրուզը սկսել է 1981 թվականին «Հավերժ սեր» ֆիլմում իր փոքրիկ դերով։ Իր առաջին գլխավոր դերը, որը իրեն բերեց հանրաճանաչություն, նա ստացել է «Վտանգավոր բիզնես» (1983) բլոքբաստերում։

Միմի Ռոջերսի հետ ամուսնությունից հետո Թոմը ամուսնացավ Նիկոլ Քիդմանի։ Հանդիպելով «Որոտի օրեր» ֆիլմի նկարահանումներին 1990 թվականին, նրանք չկարողացան բաժանվել և այդ տարվա Ամանորից առաջ առձանագրեցին իրենց հարաբերությունները։ Նրանք համատեղ նկարվել են երեք ֆիլմում՝ «Որոտի օրեր», «Հեռու-Հեռու» և «Լայն փակված աչքերով»։

Քրուզի և Քիդմանի ընտանիքը բաժանվեց 2001 թվականին՝ 9 տարի և 11 ամիս համատեղ ընտանեկան կյանքից հետո։ Այդ ամուսնությունից Թոմն ունեցավ երկու որդեգրված երեխա՝ դուստր Իզաբելա Ջեյնը և որդի Քոնոր Էնթոնին։

«Վանիլային երկինք» ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրավեպ սկսվեց Թոմ Քրուզի և Պենելոպե Կրուսի միջև, և հենց դա դարձավ Թոմի և Քիդմանի բաժանության պատճառը։ 2004 թվականի գարնանը հայտարարվեց Թոմ Քրուզի և Պենելոպե Կրուսի բաժանման մասին։

2005 թվականի մայիսի 23-ի Թոմը եղավ Օպրի Ուինֆրիի շոուին։ Այնտեղ նա ակտիվորեն արտահայտեց իր զգացմունքները նոր ընկերուհու՝ դերասանուհի Քեյթի Հոլմսի հանդեպ։ Թոմը «ցատկում էր տարածքում, նետվում էր բազմոցին, ընկնում էր մեկ ծնկի վրա»[16]։ Այդ միջադեպը մեծ համբավ հավաքեց և դարձավ պարոդիայի առարկա, այդ թվում «Շատ սարսափելի ֆիլմ 4»-ում։

2005 թվականի նոյեմբերին դուրս եկավ «Հարավային այգի» մուլտսերիալի «Խորդանոցում մնացածը» սերիան, որը ծաղրում է Սաենթոլոգիայի եկեղոցուն, Թոմ Քրուզին և Ջոն Տրավոլտային։ Comedy Central հեռուստաալիքը 2006 թվականի մարտի 15-ին չեղյալ համարեց սերիայի կրկնությունը վերջին պահին (չնայած այդ պահից ի վեր սերիան բազմիցս կրկին ցուցադրվել է)։ Ենթադրվում է, որ Թոմ Քրուզը սպառնացել է Paramount Pictures կինոընկերությանը, ասելով, որ կհրաժարվի «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմում նկարահանումներից այդ սերիան կրկին ցուցադրելու դեպքում(Paramount-ը և Comedy Central-ը ընդհանուր տեր ունեն՝ Viacom)։ Paramount-ը և Քրուզը հերքում են այդ վարկածները, սակայն «The Independent» թերթը գրում է, որ ոչ-ոք չի հավատում նրանց ոչ մի խոսքին։

2006 թվականի նոյեմբերին Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը պաշտոնապես ամուսնացան, դա եղավ Թոմի երրորդ ամուսնությունը։ Հարսանիքն անցավ Իտալիայում, Բրաչիանոյում, 15-րդ դարի ամրոցում։ Արարողությանը ներկա էին բազմաթիվ հոլիվուդյան աստղեր[17][18]։ Հարսանիքից կես տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 18-ին զույգը դուստր էր ունեցել, ում անվանել են Սուրի։ Դերասանների հրապարակախոսը հայտարարել է, որ զույգը պաշտոնականացրել է իրենց հարաբերությունները Լոս Անջելեսում, Իտալիայի արարողության նախօրեին։

Անձնական կյանքը, նախասիրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին կինը՝ Միմի Ռոջերս (1987-1990)
  • Երկրորդ կինը՝ Նիկոլ Քիդման (1990-2001)
    • Երկու որդեգրված երեխաներ՝ Դուստր Իզաբելա Ջեյն և որդի Քոնոր Էնթոնի
  • Երրորդ կինը՝ Քեթի Հոլմս (2006-2012), պաշտոնապես բաժանվել են 2012 թվականի օգոստոսին[19]։
    • Դուստր Սուրի Քրուզ (ծնվ. 2006 թվականի ապրիլի 18-ին)

Լրագրող Էնդրյու Մորթոնը Քրուզի հայրությանը վերաբերվող իր կասկածների մասին։ Նրա (Tom Cruise: An Unauthorized Biography) կենսագրությունում, դուրս եկած 2007 թվականին, հաստատվում է, որ ըստ Ծովային կազմի անդամների խոսքերի (սաենթոլոգիայի եկեղեցու մաս) Սուրին Քրուզի դուստրը չէ, այլ բեղմնավորվել է սաենթոլոգիայի հիմնադիր Ռոն Հաբբարդի պահպանված սերմահեղուկի միջոցով[20]։ Թոմը հերքում է այդ հայտարարությունները դատի է տվել հեղինակին[21]։

Քրուզը ավտոմոտոսպորտի սիրահար է։ Նրան հաճախ կարելի է տեսնել սպորտային ավտոմեքենաներով և մոտոցիկլերով, ինչպես ֆիլմերում, այնպես էլ իրական կյանքում։ Թոմ Քրուզն իր ավտոտնակում ունի Ducati 999R մոտոցիկլետ[22]։ Բացի այդ, դերասանը ձեռք է բերել Vyrus 985C3 4V մրցարշավային մոտոցիկլ, որը հավաքված է ձեռքով[23]։ 2004 թվականի հունիսին «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի նկարահանումներից առաջ դերասանը անցել է մոտոցիկլ վարելու հատուկ դասընթաց Քեյթ Կոուդի «California Superbike School» մոտո-դպրոցում[24]։ Քեյթ Կոուդը նույնպես սաենթոլոգ է։

2011 թվականի օգոստոսի 15-ին դերասանը մասնակցություն ունեցավ Red Bull մրցարշավային ընկերության գովազդային քարոզչությանը, փորձարկելով «Ֆորմուլա 1»-ի ավտոմեքենա Willow Springs ճանապարհին, Կալիֆորնիայում[25]։ Թոմ Քրուզը նաև ամբիդեքստրիայի հետևորդ է[26]։

2015 թվականին հայտնվեց տեղեկություն, որ դերասանը հարաբերությունների մեջ է իր անձնական օգնական Էմիլի Թոմասի հետ, ով Թոմից 31 տարով երիտասարդ է։ Հայտնի է, որ նրանք ծանոթացել են 2014 թվականին, երբ Էմիլին դարձել է իր օգնականը «Առաքելությունն անիրագործելի է 5» ֆիլմի ժամանակ[27]։

Սաենթոլոգիա և վերաբերմունքը հոգեբուժության հանդեպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրուզը սաենթոլոգիայի եկեղեցու հետևորդ է և ակտիվորեն մասնակցում նրա հասարակական ծրագրերին։ Նա սաենթոլոգ է դարձել 1990 թվականին, երբ իր նախկին կինը՝ Միմի Ռոջերսը ծանոթացրել է իրեն գիտնական Ռոն Հաբբարդի հետ[28]։ 2005 թվականին Քրուզը հրապարակավ ասաց, որ սաենթոլոգիան, և հատկապես Հաբբարդի կրթման տեխնոլոգիան, օգնել է իրեն հաղթահարել դիսլեքսիան, որը անհանգստացնում էր իրեն մանկուց[29]։ Բացի այն, որ Քրուզը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով մարդկանց գրավում է սաենթոլոգիան, նա նաև սաենթոլոգիայի ճանաչման քարոզչություն է իրականացնում Եվրոպայում։

Քրուզը դարձել է «Մաքրում» ծրագրի համահիմնադիր և մեծ ներդրումներ է կատարել աշխատողների և փրկարարների համար, ովքեր մասնակցել են Նյու Յորքում կատարված սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքների լիկվիդացմանը[30]։ Ծրագիրը իրականացվել է Downtown Medical կլինիկայում, և այնտեղ օգնություն են ստացել 800 հրշեջներ և հանրային ծառայությունների այլ աշխատակիցներ։ Այդ ակտիվ աշխատանքի համար 2004 թվականին սաենթոլոգիայի եկեղեցու ղեկավար Դեյվիդ Միցկևիչը պարգևատևել է Քրուզին ազատության մեդալով[31]։ 2013 թվականին «Կոմերսանտ» ամսագիրը Քրուզին անվանել է «Սաենթոլոգիայի Գեբելս»[32]։

2004 թվականի հունվարին Թոմ Քրուզն ասաց. «Ես մտածում եմ, որ հոգեբուժությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս»[33]։ Entertainment Weekly հաղորդման հարցազրույցում Քրուզը հոգեբուժությունն անվանեց բժշկության «նացիզմ»[34]։ Բաց բանավեճ առաջացավ 2005 թվականին այն բանից հետո, երբ նա բացեիբաց քննադատեց դերասանուհի Բրուկ Շիլդսին Paxil (Պարոքսետին) հակադեպրեսանտ ընդունելու համար։ Քրուզը պնդում էր, որ «քիմիական անհավասարակշռություն» երևույթ գոյություն չունի, և որ հոգոբուժությունը կեղծ գիտություն է[35]։ Շիլդսը պատասխանեց Քրուզին, որ նա «պետք է փրկի աշխարհը այլմոլոկայիններից և թույլ տա կանանց, ովքեր ունեն հետծննդաբերական դեպրեսիա, ինքնուրույն որոշել, թե բուժման որ տարբերակներն են ճիշտ»։ Դա բուռն վեճ առաջացրեց Քրուզի և NBC հեռուստաալիքի հաղորդավար Մեթ Լաուերի միջև 2005 թվականի հունիսի 24-ին[36]։ Ավելի ուշ Քրուզը անձամբ ներողություն խնդրեց Շիլդսից իր քննադատության համար։

2015 թվականին HBO հեռուստալիքի Ալեքս Գիբնեյի «Ճանապարհ դեպի մաքրություն. Սաենթոլոգիա և հավատի բանտ» վավերագրական ֆիլմում ասվում է, որ Թոմ Քրուզը ընկերություն է արել սաենթոլոգիայի առաջնորդ Դեյվիդ Միցկևիչի հետ, բայց նրանց հարաբերությունները փչացել են, երբ Քրուզը հարաբերություններ է սկսել Նիկոլ Քիդմանի հետ, քանի որ սաենթոլոգները չէին սիրում դերասանուհուն այն պատճառով, որ նրա հայրը հոգեբան էր և ազդեցություն էր ունենում Թոմի վրա։ Երբ նրանց հաջողվեց հասնել Քրուզի և Քիդմանի բաժանմանը, սաենթոլոգները համոզեցին դերասանուհի Նազանին Բոնիադիին հարաբերություններ ստեղծել Քրուզի հետ, սակայն այդ հարաբերությունները շոտով փչացան[37][38]։

Դերասանը ակտիվ դեր է խաղում «Scientology Media Productions» մուլտիմեդիական խմբի աշխատանքի մեջ[39]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրըՌեժիսորԽաղընկերներ
1981Անվերջանալի սերEndless LoveԲիլիՄելոդրամաՖրանկո ՋեֆիրելիԲրուկ Շիլդս
1981ԾորակներTapsԴավիդ ՇոունԴրամաՀարոլդ ԲեքերՇոն Փեն
1983ՎտարանդիներըThe OutsidersՍթիվ ՌենդլՔրեականՖրենսիս Ֆորդ ԿոպպոլաՓաթրիկ Սուեզի
1983Կորցնելով այնLosin' ItՎուդիՍպորտային,
Կատակերգություն
Կերտիս Հենսոն
1983Վտանգավոր բիզնեսRisky BusinessՋոել ԳուդսմենԴրամա,
Կատակերգություն
Փոլ Բրիքման
1983Բոլոր վստահելի քայլերըAll the Right MovesՍթեֆան ՋորջեվիցՄելոդրամա,
Սպորտային
Մայքլ Չեփմեն
1985ԼեգենդըLegendՋեքՖենտեզի,
Մելոդրամա,
Արկածային
Ռիդլի Սքոթ
1986Լավագույն հրաձիգTop GunԼեյտանանտ Փիթ 'Մավերի' ՄիթչելՄարտական,
Մելոդրամա
Թոնի Սքոթ
1986Փողերի գույնըThe Color of MoneyՎինսենտ ԼաուրիաՍպորտայինՄարտին ՍկորսեզեՓոլ Նյուման
1988ԿոկթեյլCocktailԲրիան ՖլանագանՄելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր Դոնալդսոն
1988Անձրևի մարդըRain ManՉարլի ԲաբիթԴրամաԲարրի ԼևինսոնԴասթին Հոֆման
1989Հուլիսի չորսին ծնվածըBorn on the Fourth of JulyՌոն ԿովիցՌազմական,
Կենսագրական
Օլիվեր Սթոուն
1990Որոտի օրերDays of ThunderՔոլ ԹրիքլՄարտական,
Մելոդրամա
Թոնի ՍքոթՆիկոլ Կիդման
1992Հեռու-հեռուFar and AwayՋոզեֆ ԴոնելիՄելոդրամա,
Արկածային,
Վեստեռն
Ռոբ ՀովարդՆիկոլ Կիդման
1992Մի քանի լավ տղաներA Few Good MenԼեյտենանտ Դանիել ԿաֆիԹրիլեր,
Քրեական
Ռոբ ՌայներԴեմի Մուր,
Ջեք Նիկոլսոն
1993ՖրիմաThe FirmՄիթչ ՄակդրիԹրիլեր,
Դրամա
Սիդնի ՓոլակՋին Հեքման,
Էդ Հարիս
1994Հարցազրույց վամպիրի հետInterview with the Vampire։ The Vampire ChroniclesԼեսթաթ դե ԼիոնկուրՍարսափ,
Ֆենտեզի
Նիլ ՋորդանԲրեդ Փիթ,
Քիրստեն Դանստ,
Անտոնիո Բանդերաս
1996Առաքելությունն անիրագործելի էMission։ ImpossibleԷթան ՀանթԹրիլեր,
Արկածային,
Մարտական
Բրայան դե ՊալմաՋոն Վոյթ,
Ժան Ռենո
1996Ջերի ՄագուայրJerry MaguireJerry MaguireՄելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն ՔրոուՌենե Զելվեգեր,
Քյուբա Գուդինգ Կրտսեր
1999Լայն փակված աչքերովEyes Wide ShutDr. William 'Bill' HarfordԴրամաՍթենլի ԿուբրիկՆիկոլ Կիդման
1999ՄագնոլիաMagnoliaFrank T.J. MackeyԴրամաԹոլ Թոմաս ԱնդերսոնՋուլիանա Մուր
2000Առաքելությունն անիրագործելի է 2Mission։ Impossible IIԷթան ՀանթԹրիլեր,
Արկածային,
Մարտական
Ջոն ՎուՎինգ Ռեյմս,
Էնթոնի Հոփքինս
2001Վանիլային երկինքVanilla SkyԴավիդ ԱամեսՖանտաստիկ,
Մելոդրամա,
Թրիլեր,
Դետեկտիվ
Քեմերոն ՔրոուՊենելոպե Կրուս,
Քեմերոն Դիազ,
Կուրտ Ռասել
2002Յուրահատուկ կարծիքMinority ReportՉիեֆ Ջոն ԱնդերթոնՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Սթիվեն ՍփիլբերգՔոլին Ֆարել,
Փեթեր Սթորմարե
2002Օստին Փաուերս. ԳոլդմեմբերAustin Powers in Goldmemberխաղում է ինքն իրենՄարտական,
Կատակերգություն
Ջեյ ՌոուչՄայք Մայերս,
Բիոնսե Նոլզ
2003Վերջին սամուրայըThe Last SamuraiՆաթան ԱնգրենՄարտական,
Արկածային,
Պատմական
Էդվարդ Ցվիկ
2004ՀանցակիցըCollateralՎինսենթԴրամա,
Քրեական
Մայքլ Ման
2005Աշխարհների պատերազմWar of the WorldsՌեյ ՖերիերՖանտաստիկՍթիվեն Սփիլբերգ
2006Առաքելությունն անիրագործելի է 3Mission։ Impossible IIIԷթան ՀանթԹրիլեր,
Արկածային,
Մարտական
Ջեյ Ջեյ ԱդամսՎինգ Ռեյմս
2007Առյուծներ ոչխարների համարLions for LambsՍենատոր Ջասփեր ԻրվինգՌազմականՌոբերտ ՌեդֆորդՄերիլ Սթրիփ
2008Անհաջողության զինվորներըTropic ThunderԼես ԳրոսմանՄարտական,
Կատակերգություն
Բեն ՍթիլերՋեք Բլեք,
Բեն Սթիլեր
2008«Վալկիրիա» գործողությունըValkyrieՔոլոնել Կլաուս վոն ՍթաուֆենբերգՌազմական,
Պատմական
Բրայան ՍինգերԲիլ Նայի
2010Օրվա ասպետըKnight and DayՌոյ ՄիլլերՄարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ջեյմս ՄենգոլդՔեմերոն Դիազ,
Ջորդի Մոլյա
2011Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլըMission։ Impossible - Ghost ProtocolԷթան ՀանթԹրիլեր,
Արկածային,
Մարտական
Բրեդ ԲյորդՓոլա Փեթոն,
Սայմոն Փեգ,
Ջերեմի Ռեներ,
Վլադիմիր Մաշկով
2012Ռոքը դարերի համարRock of AgesՍթեյսի ՋաքսԵրաժշտականԱդամ ՇենկմանՓոլ Ջամատի
2012Ջեք ՌիչերJack ReacherՋեք ՌիչերՔրեականՔրիստոֆեր Մակկոուրի
2013ՄոռացումOblivionՋեք ՀարփերՖանտաստիկ,
Արկածային,
Մարտական
Ջոզեֆ ԿոսինսկիՄորգան Ֆրիման
2013ՏղամարդիկMenԿատակերգությունԹոլդ Ֆիլիփս
2013Մենք մահկանացուներ ենքAll You Need Is KillՄարտականԴագ Լայման
2015Չնաշխարհիկ յոթնյակThe Magnificent Seven(ասեկոսեներ)Մարտական
-ԱվտոշարասյունMotorcadeՄարտականԼեն Ուայզման
-Վան ՀելսինգVan HelsingՖենտեզի,
Արկածային,
Մարտական
-Լավագույն հրաձիգ 2Top Gun 2Մեվերիկ (ասեկոսեներ)Մարտական
-Առաքելությունն անիրագործելի է 5Mission։ Impossible 5Էթան ՀանթԹրիլեր,
Արկածային,
Մարտական
Փոլա Փեթոն
-Կայուն տղամարդիկThe Hardy MenԿատակերգությունՇոն ԼևիԲեն Սթիլեր
Թոմ Քրուզի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղիում
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1996Առաքելությունն անիրագործելի էMission։ Impossible
1998Առանց սահմանիWithout Limits
2000Առաքելությունն անիրագործելի է 2Mission։ Impossible II
2001ՈւրիշներըThe Others
2001Վանիլային երկինքVanilla Sky
2002ՆարկաբարոնըNarc
2003Սթիվեն Գլասի աֆերանShattered Glass
2003Վերջին սամուրայըThe Last Samurai
2004Մարդասպանների ոսորդըSuspect Zero
2005ԷլիզաբեթթաունElizabethtown
2006Հարցրու փոշուցAsk the Dust
2006Առաքելությունն անիրագործելի է 3Mission։ Impossible III
2011Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլըMission։ Impossible - Ghost Protocol
2012Ջեք ՌիչերJack Reacher
2015Չնաշխարհիկ յոթնյակThe Magnificent Seven
-Վան ՀելսինգVan Helsing
-Առաքելությունն անիրագործելի է 5Mission։ Impossible 5
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1993 - 1995Իդեալական հանցագործություն (սերիալ)Fallen Angels
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1990Որոտի օրերDays of Thunder

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118872206 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Cruise lobbies over Scientology — 2002.
  6. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Tom Cruise and Katie Holmes DivorcedE! News, 2012.
  8. https://elpais.com/gente/2026-03-11/ester-exposito-y-kylian-mbappe-la-inesperada-pareja-que-protagoniza-todas-las-revistas-del-corazon.html
  9. https://madame.lefigaro.fr/celebrites/actu-people/nomme-chevalier-de-l-ordre-des-arts-et-des-lettres-tom-cruise-s-affiche-a-paris-aux-cotes-de-rachida-dati-20240727?origine=VWT16001#Echobox=1722097851-1
  10. 2025 Governors Awards | 2025
  11. Андрей Плахов. «Юбилей (2000)» (անգլերեն). Сеанс. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  12. Кристофер Тэпли. (3 июля 2012). «In Contention's Top 10 Tom Cruise Performances» (անգլերեն). Hitfix. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  13. «The Essentials: The 5 Best Tom Cruise Performances» (անգլերեն). Indiewire. 3 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  14. Жюльетт Мишо, Жан-Пьер Лавуанья (январь, 2005 г.). «Том Круз. «Профессия актера - это шанс научиться жить»». Искусство кино (ռուսերեն). kinoart.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  15. «TOM Cruise rehires sister, Lee Anne Devette, as his publicist. - 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  16. Waxman, Sharon (2 июня 2005). «How Personal Is Too Personal for a Star Like Tom Cruise?». The New York Times (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 26 августа 2006 г.-ին.
  17. Soriano, César G (2006 թ․ նոյեմբերի 20). «Mr. and Mrs. TomKat: Inside their fairy-tale wedding». USA Today. Վերցված է 2008 թ․ փետրվարի 12-ին.
  18. «Cruise, Holmes exchange vows in castle». Toledo Blade. 2006 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  19. «Том Круз и Кэти Холмс официально развелись». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  20. News.com: «Suri conception not Cruisey says book»
  21. MSNBC: «Cruise’s camp bashes Morton, unauthorized bio»
  22. «Tom Cruise: Ducati Dude» (անգլերեն). celebrity-gossip.net. 2010 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Для Круза собрали эксклюзивный мотоцикл». www.peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  24. «Том Круз совершенствует свои навыки владения мотоциклом для фильма». motonews.ru. 2004 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  25. «Актёр Том Круз протестировал болид «Формулы-1» в Калифорнии». ՌԻԱ Նովոստի. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  26. «Амбидекстрия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  27. http://www.rg.ru/2015/07/23/kruz-site-anons.html
  28. Cruise lobbies over Scientology // BBC News, 30.01.2002
  29. «Cruise credits Scientology for his success». MSNBC. 2005 թ․ մայիսի 24. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  30. Whitely, Margaret (2004 թ․ հունիսի 18). «Tom Cruise Opens Rescue Workers Detox Clinic». The Illustrated News (online edition). Anton Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  31. «Победа "Последнего Самурая" или что ввел в моду Том Круз в 2004 году?». Русская народная линия. 2004 թ․ դեկտեմբերի 16.
  32. Том Круз - «Геббельс от саентологии» // "Коммерсантъ" от 03.07.2013
  33. Desai, Nimesh. Antipsychiatry: Meeting the challenge. // Indian Journal of Psychiatry. - Oct.-Dec. 2005. - № 47 (4). - P. 185-187. DOI:10.4103/0019-5545.43048.
  34. Tom Cruise Interview // Entertainment Weekly. - 10 June 2005 (частичная копия Արխիվացված 2010-06-21 Wayback Machine)
  35. «Telegraph: Том Круз покончил с сайентологией на ТВ». Взгляд.ру. 2008 թ․ դեկտեմբերի 16.
  36. «In tense moment, Cruise calls Lauer 'glib'». Today Movies. The Associated Press. 2005 թ․ հունիսի 28.
  37. Emily Yahr How Scientology controls John Travolta and Tom Cruise, according to ‘Going Clear’ // Washington Post. — 30.03.2015.
  38. HBO рассказала о контроле саентологов над Траволтой и Крузом // Lenta.ru. — 01.04.2015.
  39. Том Круз войдет в руководство новой мультимедийной группы Церкви саентологии // ТАСС, 14.07.2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Քրուզ» հոդվածին։