Հարավային այգի (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային այգի
Հարավային այգի (մուլտսերիալ).png
Տեսականիմացիոն սերիալ և cutout animation?
Ժանրերգիծանք, սև հումոր պարունակող հեռուստահաղորդում, անիմացիոն սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, սև հումոր, սյուրռեալիստիկ հումոր, սիթքոմ և անիմացիոն ֆիլմ մեծահասակների համար
ՍտեղծողԹրեյ Փարքեր և Մեթյու Սթոուն
ՁայնագրումԹրեյ Փարքեր[1], Մեթյու Սթոուն[1], Մերի Կեյ Բերգման, Էյփրիլ Ստյուարտ, Մոնա Մարշալ, Իսահակ Հեյզ[1], Ջեյ Լենո[1], Tomorô Taguchi?[1], Jenna Mattison?[1], Օզզի Օսբորն[1], Ջորջ Կլունի[1], Մալքոլմ Մակդաուել[1], Kyle McCulloch?[1], Ջենիֆեր Անիսթոն[1], Dian Bachar?[1], Փիթեր Սերաֆինովիչ[1], Քորթնի Ֆորդ[1], Natasha Henstridge?[1], Joe Strummer?[1], DMX[1], Միթ Լոուֆ[1], Ջոն Լայդոն[1], Մարկ Շեյման[1], Ջոննի Գրինվուդ[1], Թիմ Արմսթրոնգ[1], Բիլ Հեյդեր[1], Տոմո Չոմգ[1], Չիչ Մարին[1], Eric Stough?[1], Robert Smith?[1], Հենրի Ուինքլեր[1], Ռիչարդ Բելցեր[1], Պատրիկ Ստյուարտ[1], Kief Davidson?[1], Էրիկ Բաուզա[1], Իլոն Մասկ[1], Alex Veadov?[1], Eliza Schneider?, John Hansen?, Jennifer Howell? և Adrien Beard?
ԿերպարներBig Gay Al?, Էրիկ Քարթման, Kenny McCormick?, Kyle Broflovski?, Stan Marsh?, Butters Stotch?, Randy Marsh?, Wendy Testaburger?, Bebe Stevens?, Clyde Donovan?, Craig Tucker?, Gerald Broflovski?, Ike Broflovski?, Liane Cartman?, Mr. Mackey?, Pip Pirrup?, Principal Victoria?, Sharon Marsh?, Sheila Broflovski?, Timmy?, Tweek Tweak?, Mr. Garrison? և Chef?
Պատմվածքի վայրSouth Park?
Հորինված երկիրSouth Park universe?
ԵրաժշտությունPrimus?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
Լեզուանգլերեն[2]
ՀեռուստաալիքComedy Central, ՌԵՆ ՏՎ, MTV Russia?, 2×2?, Paramount Comedy?, MTV Ուկրաինա, QTV?, NLO TV? և CTV?
Եթերաշրջաններ26[3][4]
Սերիաների քանակ323[5][6]
ՌեժիսորԹրեյ Փարքեր
ՍցենարիստԹրեյ Փարքեր
Սերիայի տևողություն22 րոպե
southparkstudios.com(անգլ.)

Հարավային այգի (անգլ.՝ South Park), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, որը ստեղծել են Թրեյ Փարկեռը և Մեթ Սթոունը։ Երկրորդ ամենաերկար ամերիկական անիմացիոն մուլտսերիալը Սիմփսոններ-ից հետո։ Երբեմն անունը օգտագործվում է անթարգմանված՝ «Սաուտ Պառկ» կամ «Սաուս Պառկ»։ Այն 1997 թվականին ցուցադրվում էր Comedy Central կաբելային հեռուստաալիքով[7]։ Բովանդակության հիմքում ընկած է չորս տղաների և նրանց ընկերների արկածները, ովքեր ապրում են Սաուտ Պառկ փոքրիկ քաղաքում` Կոլորադոյի կազմում։ Սերիալը ծաղրում է ամերիկյան մշակույթի և ընթացիկ համաշխարհային իրադարձությունների թերությունները, ինչպես նաև քննադատում են խորը համոզմունքներն ու արգելքները ծաղրերգության և սև հումորի միջոցով։ «Հարավային այգի»-ն ցուցադրվում է ուշ երեկոյան և հանդիսանում է մուլտֆիլմ մեծահասակների համար[8]։

Այն հայտնի է իր համաշխարհային իրադարձությունների լուսաբանմամբ։ Յուրաքանչյուր սերիայի հետ աշխատանքը անցկացվում է երկու փուլով. առաջինը՝ հեղինակները հորինում (կազմում, գրում կամ մտածում) են ընդացակարգը և սյուժեն, երկրորդ՝ պրեմիերայի ցուցադրությունից ավելի քիչ քան մեկ շաբաթ առաջ, ավարտում են դրանց մանրամասները (մասերը), այնպես որ կարողանան արագ արձագանքել նորություններին[8]։

Ներկայումս 25 եթերաշրջան է առկա։ Սկսվում ութերորդից, հետագա բոլոր եթերաշրջանները ցուցադրվում են երկու մասով. կեսը՝ աշնանը, մյուս կեսը՝ գարնանը, իսմ ամռանը ընդմիջում են։ Ներկա պահին ստեղծողները սերիալի պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2016 թվականը, այդ բանից հետո կթողարկվի առնվազն երկու եթերաշրջան, որն ի սկզբանե երկարաձգում է շարքը[9], այնուհետև ևս երեք եթերաշրջան, որը երկարաձգվել էր 2011 թվականի նոյեմբերից[10]։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է «2x2»[11] և «Paramount Comedy»[12] հեռուստաալիքներով։ Առաջին երկու եթերաշրջանները և խաղարկային ֆիլմը թարգմանել է Դմիտրի Պուչկովը[13]։ Ռուսաստանում մուլտֆիլմը առաջին անգամ սկսվել է ցուցադրվել «РЕН ТВ» ալիքով, որտեղ այն ի սկզբանե հրատարակվեց «Սաուս Պառկ համր քաղաք» անվանումով, այս սերիաների համար կատարվել է մասնագիտական ձայնագրումը, ալիքի պատվերով տեքստը կարդացել են դերասաններ Ալեքսանդր Կլյուվկինը և Լյուդմիլա Գլինովան, ավելի ուշ MTV ձայնագրության համար աշխատել են դուետով «ալիքի ձայները»` Եվգենի Ռիբովը և Մարիա Տրինդյայկինան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի պատմությունը սկսվում է 1992 թվականից, երբ Կոլորադո նահանգի երկու ուսանողներ՝ Փարկեռը և Սթոունը, ստեղծեցին «Հիսուսն ընդդեմ Ֆրոսթի» կարճամետրաժ մուլտֆիլմը։ Այս բավականին կոպիտ կերպով ստեղծված ֆիլմում մասնակցում էին «Հարավային այգու» ապագա տղաների նախատիպերը, ընդ որում ի հակադրություն ստեղծվելիք մուլտֆիլմերին՝ ապագա Քարթմանին անվանում էին Քեննի՝ չնայած գոյություն չուներ նույնիսկ ապագա Քեննի Մակկորմիկի նախատիպը՝ տղան նարնջագույն այգում։ Գրեթե նույն տեսքն ունեցով տղաները դարձան ապագա Սթենի և Կայլի նախատիպերը։ Մուլտֆիլմի սյուժեն հետևյալն էր. չորս երիտասարդներ ձնեմարդու գլծին կախարդական գլխարկ են դնում, այն կենդանանում է և փորձում սպանել նրանց[14]։ Հերոսներից երկուսը մահանում են, ընդ որում այդ պատճառով է հնչում հայտնի դարձած հետևյալ արտահայտությունը. «Նրանք սպանեցին Քեննիին»։

«Fox Broadcasting Company» ընկերության վերահսկիչները դիտում են այս ֆիլմը, և 1995 թվականին Բրայան Գրեդենը խնդրում է Փարեռին և Սթոունին ստեղծել երկրորդ կարճամետրաժը նրա համար, որ ուղարկեն այն իրենց ընկերներին տոնական տեսահոլովակային բացիկի տեսքով[15]։ «Ամանորի շունչը։ Հիսուսն ընդդեմ Սանտայի» անվանումով ֆիլմն արդեն մոտ էր ապագա սերիալի ոճին, որի գաղափարը դեռ չէր ծնվել. կերպարները այնպիսի տեսք ունեին և այնպես էին խոսում, ինչպես «Հարավային այգու» առաջին սերիաներում։ Սերիան պարունակում էր Հիսուսի և Սանտա Կլաուսի մենամարտի տեսարանը, որում նրանք պայքարում էին ամանորի կառավարման իրավունքի համար։ Ավելի ուշ այս կարճամետրաժը օգտագործվեց այլ սերիայում։ Տեսահոլովակը արագորեն դարձավ հիթ և լայն տարածում գտավ համացանցում։ Այն շատ դուր եկավ նույնիսկ Ջորջ Քլունիին[16]։ Այն հանգեցրեց գաղափարի քննարկմանը և սերիալի ստեղծմանը։ Նախ «Fox»-ում, այնուհետև «Comedy Central»-ում 1997 թվականի օգոստոսի 13-ին կայացավ շնորհանդեսը։

Առաջին սերիան կոչվում էր «Քարթմանը հետաքննությունից առաջ», և դրա պրեմիերան տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 13-ին[17]։ Այն ստեղծվել էր փորձնական տարբերակով, սակայն ավելի ուշ թողարկվեց նաև DVD տարբերակը։ Այս սերիայում արդեն հայտնվեց կերպարների մի շարք, որոնք հետագայում դարձան հիմնական հերոսներ։ Սկզբում Փարկեռն ու Սթոունը հաշվում էին, որ կթողարկեն մոտ 6 սերիա[18]։ Յուրաքանչյուր սերիայի սկզբնական հատվածում լինում էր գրքերի, ֆիլմերի, հեռուստանախագծերի ծաղրերգությունը, որն արվում է մինչև այժմ։

Սերիալի երաժշտական հատվածը գրել է ամերիկյան «Primus» խումբը. Սթոունն ու Փառկերը հանդիսանում էին այդ խմբի երկրպագուներ և նրանք Լես Քլեյփուլին երգերը գրելու խնդրագիր են ուղարկում։ Այնուհետև «Primus»-ը հայտնվում է «Ղեկավարի օգնություն»-ում, սիկ 11-րդ եթերաշրջանի «Guitar Queer-o» սերիայում հնչում է նրանց «John the Fisherman» երգը։

Խաղարկային ֆիլմից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին դուրս եկավ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը` «Հարավային այգի` մեծ, երկար և առանց կրճատումների» (անգլ.՝ South Park: Bigger, Longer & Uncut)։ Ֆիլմն արդյունքն էր մեկ տարվա աշխատանքի[8]։ Ֆիլմի բնօրինակ անվանումը պետք է լիներ «Հարավային այգի` Ամբողջ դժոխքն անհայտացավ», սակայն փարկեռի և Սթոունի համաձայնությամբ փոխվեց, քանի որ Ամերիկյան Ասոցացիան դեմ գնաց դժոխք բառը օգտագործելուն, որովհետև այդ բառի մեջ վիրավորանք կար և միանշանակ պետք է փոխվեր[8]։ Այնուհետև ասոցացիայի ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվության ճշտությունը[19]։ Արդյունքում նկարը համընկնում է երաժշտական մյուզիքլի տարրերի հետ (ֆիլմում ակտիվ պարոդիայի էին ենթարկվում դիսնեյի մյուզիքլներ) քանի որ դա կապված էր քաղաքական երգիծանքի, սև, անպարկեշտ և չար հումորի հետ)(նա ստացել է վատ, ծանր R վարկանիշը[20] քանի որ ֆիլմում դիտվում է մեծ քանակությամբ բռնության, հայհոյանքի և անպարկեշտ վերաբերմունքի դրվագներ։ Ի վաստակելով ֆիլմը, որպես կամեյոն ներկա էին Էրիկ Աիդլը, Ջորջ Քլունին, Միննի Դրայվերը, Դեյվ Ֆոլին և Մայկ Ջաջը։ Հետաքրքիր է, որ հայտնի հեղինակ Ստիվեն Սոնդհայմը «Մեծ, երկար և առանց կրճատումների» ֆիլմը անվանել է լավագույն երաժշտական մյուզիքլը վերջին 15 տարիների ընթացքում[21]։

Մուլտսերիալն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 4-5-րդ եթերաշրջաններից՝ սերիալը որոշ փոփոխություններ է կրել։ Նախկինում սերիաները հիմնված էին ցնցող, հաճախ նաև աբսուրդային հումորի վրա, որոնց վրա մեծ ազդեցություն ուներ Մոնտի Փայթոնը. Սերիայի ոճի ձևավորման մեջ գլխավորը բրիտանական հումորն էր։ Աստիճանաբար փոփոխվեցին և՛ կերպարները, և՛ ընդհանուր ոճը։ Այսպիսով, «Սքոթ Թենորմանը պետք է մահանա» սերիան, որ ստեղծողները շրջադարձային էին համարում մուլտսերիալի համար[22], առաջին անգամ ցույց տվեց, որ գլխավոր հերոսներից մեկը՝ Էրիկ Քարթմանը, ոչ միայն զզվելի, այլև աշխարհի ամենահրեշավոր երեխան է։ Սերիալում սուր կերպով բարձրացվում է սոցիալական և մշակութային խնդիրները, անդրադարձվում է ահաբեկչության թեմային, արտագաղթին, միասեռականությանը, Թերիի Շայվի հետ կատարված դեպքին և այլն։

9-րդ եթերաշրջանի «Ընդմիշտ լավագույն ընկերներ» սերիան սերիալի պատմության մեջ դարձել է առաջինը, որ ստացել է «Էմմի» մրցանակ։ Այժմ սերալն արդեն ունի 4 «Էմմի». Երկրորդը ստացել է 2007 թվականին «Զբաղվե՛ք սիրով, որ թե Warcraft-ով», երրորդը՝ «Պատկերացումաստանի», չորրորդը՝ «Մարգարտագյուղի» համար։

2007 թվականին 11-րդ եթերաշրջանի շրջանակներում դուրս եկավ առաջին եռասերիան՝ «Պատկերացումաստանը»։ Այս տարբերակը մտածվել էր թողարկել որպես առանձին լիամետրաժ ֆիլմ՝ չնայած նրան, որ դեռ 2006 թվականին Մեթ Սթոունը նշել էր լիամետրաժի թողարկման փոքր հավանականության մասին։ Չնայած սերիաները արտադրվեցին առանձին՝ 2008 թվականի մարտին արտադրվեց DVD տարբերակը՝ «Պատկերացումաստան. Ֆիլմ» (անգլ.՝ The Movie )՝ եռասերիայիռեժիսորական տարբերակը՝ լիամետրաժ ֆիլմի տեսքով։ Սերիալի 11-րդ եթերաշրջանը մեծ հաջողություն ունեցավ՝ հասնելով ծայրահեղ բարձր վարկանիշային ցուցանիշների(Այն ամենաբարձրն էր 18-24 տարեկան տղամարդկանց և 200 թվականից նաև 18-49 տարեկանների շրջանում)։

Հայտնի է, որ 2011 թվականին Սթոունն ու Փարկեռը «Comedy Central» ընկերության հետ կնքել են պայմանագիր սերիալի՝ մինչը 2013 թվականը արտադրելու մասին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները ամերիկյան դպրոցի 5 աշակերտներ են։ 4-րդ սեզոնում նրանք սովորում էին 3-րդ դասարանում, 412 դրվագից մինչ օրս՝ 4-րդ դասարանում։

Էրիկ Թեոդոր Քարթման[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հերոսի նախատիպն է եղել Արչի Բանկերը։ Էրիկը հաճախ է հանդիսանում վեճերի դրդող և խնդիրներ է առաջացնում սերիաներում։ Նա գռեհիկ է, ագրեսիվ, ունի անառողջ սադիզմ, անհամբեր է, փչացած, թշնամական, կոպիտ։ Նա ռասիստ է, այդ իսկ պատճառով էլ վիրավորում է Կայլին և Հիտլերին համարում իր կուռքը։ Երբեմն ծիծաղում է Քենիի վրա իր աղքատության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Fernsehserien.de (գերմ.)
  3. https://www.southparkstudios.com/seasons/south-park/lrnlos/season-25
  4. https://www.imdb.com/title/tt0121955/episodes?season=25
  5. https://www.imdb.com/title/tt0121955/episodes?season=24
  6. https://www.southparkstudios.com/seasons/south-park/wjz4g1/season-24
  7. http://www.imdb.com/title/tt0121955/
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://southpark.cc.com/blog/category/faq
  9. http://www.hollywoodreporter.com/news/why-south-parks-trey-parker-171189
  10. http://www.gazeta.ru/news/lenta/2011/11/17/n_2100002.shtml
  11. http://2x2tv.ru/series/hit/
  12. http://obosmeisya.ru/content/yuzhnyy-park
  13. http://oper.ru/trans/?d=5
  14. http://www.southparkstuff.com/specials/the_spirit_of_christmas_jesus_vs._frosty/
  15. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2014-11-03 
  16. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է 2014-11-03 
  17. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2014-11-03 
  18. http://www.today.com/id/9744344
  19. http://www.imdb.com/title/tt0158983/trivia
  20. http://www.allmovie.com/movie/v180239
  21. Документальный фильм «VH1 Goes Inside South Park».
  22. Հարցազրույց Մեթ Սթոունի հետ (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]