Թրեյ Փարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրեյ Փարքեր
անգլ.՝ Trey Parker
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1969(1969-10-19)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրConifer, Ջեֆերսոն շրջան, Կոլորադո, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԲերկլիի երաժշտական քոլեջ[3], Evergreen High School?[3] և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[3][4]
Մասնագիտությունսցենարիստ, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, երաժիշտ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգիչ, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, երգերի հեղինակ, կինոդերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱշխատավայրComedy Central[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Trey Parker Վիքիպահեստում

Ռանդոլֆ Սեվերն «Թրեյ» Փարքեր III (անգլ.՝ Randolph Severn «Trey» Parker III, հոկտեմբերի 19, 1969(1969-10-19)[1][2][3][…], Conifer, Ջեֆերսոն շրջան, Կոլորադո, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոդերասան, մուլտիպլիկատոր, հնչյունային դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և սցենարիստ։ «Էմմի», «Game Critics Awards», «Գրեմմի», «Թոնի», «Օսկար» մրցանակների հաղթող։ Առավել հայտնի է Մեթ Սթոունի հետ ստեղծած «Հարավային այգի» մուլտսերիալի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանդոլֆ Սեվերն Փարքեր III-ը ծնվել է Կոնիֆերում (Կոլորադո) և եղել է Ռենդի ու Շերոն Փարքերների (որոնք հետագայում դարձել են «Հարավային այգի» մուլտսերիալի Ռենդի և Շերոն Մարշերի նախատիպերը) երկու երեխաներից կրտսերը։ Ավագը քույրն էր Շերիլ Փարքերը, որը մուլտսերիալում Շերիլ Մարշի նախատիպն է դարձել։ Փարքերի հայրը մի ժամանակ փորձել է որդուն շեղել Ալան Ուոթսի բուդդայական ուսմունքներով[6]։ 1985 թվականին Փարքերը և իր ընկեր Դեյվ Գուդմանը, որը հետագայում որպես սցենարիստ մասնակցել է «Հարավային այգի» մուլտսերիալի 1-3 եթերաշրջանների որոշ սերիաներում, ժապավենին ձայնագրել են «Immature: A Collection of Love Ballads For The '80’s Man» ալբոմը։ Այն ավարտվել է 1987 թվականին, իսկ հետո դրա որոշ պատճեններ վաճառվել են ԻբԷյում[7]։ Փարքերը սովորել է արևմտյան Ջեֆերսոն Ջունիոր ավագ դպրոցում, իսկ հետո՝ Էվերգրին ավագ դպրոցում, որտեղ նա ընտրվել է որպես «դասարանի ծաղրածու»։ 1988 թվականին ավարտել է Էվերգրին դպրոցը։

Դպրոցից հետո Փարքերը սկսել է սովորել Բերկլիի երաժշտական դպրոցում՝ Բոստոնում, բայց շուտով տեղափոխվել է Բոլդերի Կոլորադական համալսարան, որտեղ էլ ծանոթացել է Մեթ Սթոունի հետ[8]։ Այդ ժամանակ Փարքերի գլխավոր հետաքրքրությունը երաժշտությունն էր, սակայն նրան աստիճանաբար սկսել է հետաքրքրել ֆիլմերի նկարահանումը։ Հա սկսել է հատուկ դասընթացների հաճախել՝ նկարահանման ընթացքին ավելի լավ ծանոթանալու համար։ Համալսարանում Փարքերը նկարահանել է մի շարք անիմացիոն ֆիլմեր, ներառյալ «Ամերիկյան պատմություն»-ը, որը արժանացել է «ուսանողական ակադեմիա» մրցանակին։ Հարցը, թե արդյոք Փարքերը դուրս է մնացել համալսարանից, մնում է բաց, սակայն անձամբ Փարքերը հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ուսումն ավարտելու պատճառը դարձել է մոտ մեկ կիսամյակ դասերից բացակայելը «Հանիբալ» երաժշտական ֆիլմի նկարահանումների պատճառով[9]։ Այս ֆիլմը՝ Փարքերի և Սթոունի առաջին մեծ աշխատանքը, երաժշտական տարրերով մութ կատակերգություն էր Ալֆրեդ Փաքերի՝ ճանապարհորդի և ԱՄՆ պատմության մեջ առաջին մարդու մասին, որը դատապարտվել էր մարդակերության պատճաառով։ Ամառվա ընթացքում Փարքերը նկարահանել է մի անոնս, որի օգնությամբ հետագայում կարողացել է գումար հավաքել ամբողջ պատկերի նկարահանման համար։ Նկարահանումները սկսվել էին 1993 թվականի ամռային արձակուրդներին, սակայն ֆիլմի թողարկումը տեղի է ունեցել միայն 1996 թվականին, երբ ֆիլմի թողարկման իրավունքները գնել էր «Թրոմա» ընկերությունը։ Ընկերությունը նաև երաժշտական ֆիլմը անվանափոխել է «Հանիբալ», նախնական՝ «Ալֆրեդ Փաքեր» անվանման փոխարեն։ Փարքերի այս ուսանողական ֆիլմի վրա 1995 թվականին ուշադրություն է դարձրել Բրայան Գրեդենը՝ Fox ամերիկյան հեռուստատեսային ցանցի գլխավորներից մեկը, որը խնդրել է Փարքերին և Սթոունին նկարահանել իրա համար սուրբ ծննդյան տեսահոլովակ-բացիկ։ Այսպես առաջացել է կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Սուրբ Ծննդյան ոգին․ Հիսուսը Սանտայի դեմ», որտեղ հետագայում Սթենը, Քայլին, Քաևթմանը և Քենին հետևում էին Հիսուսի և Սանտայի կռվին՝ Սուրբ ծննդի կառավարման իրավունքի համար։

Հենց այդ տարում Փարքերը Սթոունի մասնակցությամբ Fox-ի համար նկարեց պլանավորված սերիալի դրվագ՝ «Խեղաթյուրված ժամանակ» անվանմամբ։ Դա եղել է կեղծ վավերագրական երգիծական երաժշտական պատմություն Ահարոնի և Մովսես մարգարեի մասին՝ «Հանիբալ» ֆիլմի դերասանների մասնակցությամբ։ Fox ընկերությունը որոշել է, որ այս գաղափարը ավելի լավ է օգտագործել մանկական հաղորդումներում, և Փարքերը ստեղծել է երկրորդ պիլոտային սերիան՝ ակնարկելով «Ռոմեո և Ջուլիետ»-ին, հոմո էրեկտուսի և ավստրալոպիտեկների տեսակների համար կռվի ետևում սիրային պատմություն մասին։ Սակայն «Ահարոնը և Ռոմն ու Ջուլը» թողարկումը փակվել է։ 1997 թվականին Փարքերը հանդիսացավ համապրոդյուսեր և համասցենարիստ (Սթոունի հետ միասին), ինչպես նաև իր երկրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Օրգզմո»՝ պատմությու մորմոնի մասին,որը պատահաբար մտնում է Լոս Անջելեսի պոռնո բիզնես, ռեժիսոր։ Քանի որ ֆիլմը Ամերիկայի կինոյի ասոցիացիայի կողմից ստացել է ծանր վարկանիշ NC-17, այն տարածում չի ստացել։ Նույն տարում, շնորհիվ երկու կարճամետրաժ ֆիլմերի՝ Սուրբ ծննդյան ոգին, հանրաճանության, սկսել է Փարքերի և Սթոունի ամենահայտնի աշխատանքը՝ «Հարավային այգի»-ն։ Նրանք վարձվել էին «Comedy Central» ամերիկյան հեռուստաալիքի կողմից, որպեսզի հաղորդում նկարեին «Հիսուսը Սանտայի դեմ» մուլտֆիմի կերպարների հիմման վրա[10]։ Առաջին եթերաշրջանը թողարկվել է 1997 թվականի օգոստոսի 13-ին։ Սկզբում Փարքերին և Սթոունին թվում էր, թե հաղորդումը կդիմանա մոտ 6 սերիա։ Նրանք մուլտսերիալը ստեղծել էին միայն իրենց ռոք խմբին առաջ տանելու համար։ Խումբը, որտեղ Փարքերը ելույթ է ունեցել որպես գլխավոր վոկալիստ և ստեղնաշարահար, կոչվում էր DVDA։ Չնայած որ նրանք չեն թողարկել ոչ մի ստուդիական ալբոմ և ներկայումս ակտիվ չեն, DVDA-ն ելույթ է ունեցել «Փրայմս» և «Վին» խմբերի ելույթից առաջ։ Նրանց երգերը դարձել են Փարքերի և Սթոունի շատ աշխատանքների սաունդթրեքերը։ Համացանցում հայտնի է դարձել նրանց հումորային երգը՝ «I am Chewbacca»։

1998 թվականին Փարքերը, Սթոունը, ինչպես նաև Դայան Բախարը և Ժասմին Բլիտը նկարահանվել են հայտնի հումորային ռեժիսոր Դևիդ Ցուկերի «BASEketball» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է երեք ընկերների մասին, որոնք իրենց կողմից հորինված բակային խաղը հայտնի են դարձնում և մտնում են պրոֆեսիոնալ սպորտի աշխարհ։ Հետագայում Փարքերը ծաղերգել է այս ֆիլմը «Հարավային այգի» մուլտսերիալի «Հրեայի կիրքը» դրվագում։ 1999 թվականին «Հարավային այգի» մուլտսերիալի հիմման վրա թողարկվել է լիամետրաժ ֆիլմ՝ «Հարավային այգի․ մեծ, երկար և չկտրած», որը հասել է նշանակալից կրիտիկական հաջողության և «Blame Canada» երգի շնորհիվ դարձել «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդ[8]։ Սակայն այս անվանակարգում մրցանակը բաժին է հասել Ֆիլ Քոլինզին, որը հետագայում պարոդիայի է ենթարկվել «Հարավային այգի»-ի մի քանի դրվագում։

2000 թվականին «Հարավային այգի» մուլտսերիալի պայմանագիրը երկարացվել է երեք եթերաշրջանով, և դրան զուգահեռ Փարքերը և Սթոունը մտածում էին կենդանի սիթքոմ խաղալու մասին։ Միտք առաջացել է որպես սերիալի գլխավոր հերոս օգտագործել ԱՄՆ նախագահի կերպարը, որը հանդես կգար որպես անմիջական և էքսցենտրիկ կերպար՝ ընկնելով սիթքոմին հարիր տարբեր իրավիճակներում։ Դրա հետ մեկտեղ սերիաներում պետք է շոշափվեին նաև սուր քաղաքական հարցեր։ 2000 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մեծ աշխատանք էր կատարվում Էլ Գորի մասին նոր սերիաներ ստեղծելու վերաբերյալ։ Փարքերը վստահ էր, որ նա կհաղթի, սակայն Ջորջ Բուշի հաղթանակից հետո մի նոր՝ «Սա իմ Բուշն է» հաղորդման միտք է ծագել։ Դրա 8 դրվագները թողարկվել են 2001 թվականին։ Այս սերիալի ցանկացած սերիա ստեղծված էր մտածված կերպով։ Ցածր վարկանիշների պատճառով որոշվել է երկրորդ եթերաշրջան չնկարել։ Չէին համապատասխանում առաջին եթերաշրջանի ստեղծման ծախսերը (մոտ $700,000)։ 2003 թվականին հերթական անգամ երկարացվել է «Հարավային այգի» մուլտսերիալի պայմանագիրը։ 2004 թվականի հոկտեմբերին թողարկվել է լիամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ՝ «Թիմ Ամերիկա։ Համաշխարհային ոստիկանություն»։ Փարքերը Սթոունի հետ ֆիլմի ստեղծողն է, համապրոդյուսերը, համասցենարիստը և վարող հնչյունային դերասաններից մեկը։ «Թիմ Ամերիկա»-ն չար երգիծական կատակերգություն է, որը միաժամանակ ծաղրերգում է կարծրատիպային ֆիլմեր՝ Ջերի Բրուքհայմերի և Մայքլ Բեյի ոճով, տիկնիկային մուլտֆիլմ Thunderbirds, որի հիմման վրա ստեղծվել են հերոսներ, կոնկրետ պատկերացում «ամերիկյան երազանք»-ի մասին և ամերիկյան հայրենասիրության և ահաբեկչության դեմ պայքարի մասին, որն իր մեթոդներով հասնում է անհեթեթության։

2005 թվականի սեպտեմբերի 5-ին «Comedy Central»-ի հետ պայմանագրում «Հարավային այգի»-ն հերթական անգամ երկարացվեց մինչև 12-րդ սեզոն։ Այս փաստը զարմացերց երկրպագուներին, քանի որ հարցազրույցի ժամանակ Փարքերը և Սթոունը նշել էին, որ «Թիմ Ամերիկա»-ի վրա աշխատելիս հոգնել են և դեռևս ոչինչ չեն ուզում անել։ Մի ժամանակ լուր էր պտտվում, որ Փարքերը և Սթոունը Ռոբերտ Լոպեսի և Ջեֆ Մարքսի՝ «Ավենյու Քյու»-ի ստեղծողների հետ աշխատում են բեմական երաժշտական ծրագրի վրա[11]։ Բացի այդ, Փարքերը և Սթոունը միտք ունեին ստեղծել սեփական ընկերություն Փարամաունթ Փիքչըրս ամերիկյան ընկերության հետ համագործակցության հիմման վրա։ 2006 թվականին Փարամաունթ Փիքչըրսի հետ երեքամյա պայմանագիր կնքվեց։ Ընկերությունը կոչվեց Trunity։

Ներկայումս հայտնի է, որ Փարքերը և Սթոունը պլանավորում են երկու նոր ֆիլմ։ Առաջինը՝ «Իմ համաամերիկյան», պետք է լինի հումորային, գործողությունները որի տեղի են ունենում միջին դպրոցում։ Ենթադրվում է, որ այն պետք է դուրս գար 2008 թվականին[12]։ Երկրորդը՝ «Հսկայական հրեշները հարձակվում են Ճապոնիայի վրա»։ Պետք է դուրս գար 2009 թվականին[13][14]։ 2006 թվականի հունվարին Փարքերը ամուսնացավ Էմմա Սագիյամոյի հետ[15], և բաժանվեց 2008 թվականին։ Հետագայում սկսեց շփվել Նուգի Թիլմոնի հետ, ում հետ ամուսնացավ 2014 թվականի ապրիլին։ Երկրորդ ամուսնությունից ունի աղջիկ։ Ներկայումս ապրում է Լոս Անջելեսում[8]։

Անձնական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հարավային այգի» մուլտսերիալում բազմիցս ծաղրի են ենթարկվել կրոնական տարբեր կազմակերպություններ։ Այնուամենայնիվ, ինքը՝ Փարքերը, նաև հայտնի է աթեիզմի վերաբերյալ իր քննադատությամբ։ 2006 թվականին «ABC լուրեր» հեռուստաալիքի «Nightline» հաղորդման հարցազրույցի ժամանակ, Փարքերը ուրվագծեց իր կրոնական հայացքները։ Երբ հարցազրուցավարը՝ Ջեկ Թեփերը, հարցրեց, թե արդյոք Փարքերը հավատում է Աստծուն, նա պատասխանեց՝ այո։ Փարքերը հավատում է, որ կան գիտելիքներ, որոնց մարդը դեռ չի տիրապետում, և զգուշացրեց, որ իր հավատքի բացատրությունը երկար ժամանակ կխլի։ Նա հավատում է, որ բոլոր կրոնները հիմարություն են։ Փարքերը հավաստիացնում է, որ բոլոր կրոնները գերզվարճալի են, և որ Հիսուսի պատմությունը իր համար իմաստ չունի։ Աստված ուղարկել է իր միակ որդուն։ Նա ինչու՞ ունի միայն մի որդի, և ինչու՞ պետք է նա մահանա։ Սա իրականում վատ սցենար է։ Փարքերը նաև ավելացրեց, որ բոլոր կրոնական պատմություններից ամենաանհեթեթը հսկայական տիեզերքի պատմությունն է։ Տիեզերքի, որը աստիճանաբար մեծանում է և մի օր պետք է ինքն իրեն վերանա։ Իսկ մենք բոլորս կանք այն պատճառով, որ ուղղակի կանք[16][17]։ Նա նաև հստակեցրեց, որ իրեն երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի հասկան իր հավատը Աստծու հանդեպ։ Սթոունը ավելացրեց, որ մինչև հիմա նրան չի հասկանում։
  • Համալսարանում Փարքերը սովորեց ճապոներեն և հետագայում միշտ պահպանեց նշանակալի հետաքրքրություն ճապոներենի վերաբերյալ։ Նա նաև գիտի սուահիլի լեզուն[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Albert M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Parker, Randolph (Trey) Severn // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  4. Stone, Matthew (Matt) Richard // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  5. https://thegameawards.com/history/year-2014
  6. Интервью для журнала Reason Արխիվացված 2008-02-02 Wayback Machine(անգլ.)
  7. Информация и некоторые песни с альбома Արխիվացված 2007-06-27 Wayback Machine(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 South Park Studios — Creator Bios Արխիվացված 2008-03-25 Wayback Machine(անգլ.)
  9. South Park Studios Chat. Արխիվացված 2008-02-02 Wayback Machine 10 мая 2001 г.(անգլ.)
  10. «Cartman Gets an Anal Probe» Արխիվացված 2010-04-24 Wayback Machine на South Park Studios(անգլ.)
  11. Maupin, Elizabeth. «Swimming with big fish». Orlando Sentinel(անգլ.)
  12. «My All-American» Արխիվացված 2007-10-26 Wayback Machine на IMDb(անգլ.)
  13. Parker and Stone’s Double Duty Արխիվացված 2006-09-06 Wayback Machine на IGN(անգլ.)
  14. «Giant Monsters Attack Japan!» Արխիվացված 2007-10-31 Wayback Machine на IMDb(անգլ.)
  15. Биография Паркера Արխիվացված 2007-10-21 Wayback Machine на IMDb(անգլ.)
  16. «Secrets of 'South Park'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. «Matt & Trey on Nightline». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  18. South Park Studios FAQ Արխիվացված 2009-07-10 Wayback Machine(անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյ Փարքեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրեյ Փարքեր» հոդվածին։