Fox Broadcasting Company (հիմնականում նշվում է որպես Fox), ամերիկյան հեռուստատեսային ցանց, աշխարհի հզորագույն հեռուստաընկերություններից մեկն է։ Հիմնվել է 1986 թվականին Ռուփերտ Մըրդոքի կողմից Նյու Յորքում։ Fox Entertainment մեդիախմբի կազմում է, որը պատկանում է News Corporation միջազգային մեդիա կորպորացիային։ Հեռուստաընկերությունը դարձավ հաջողակ ի շնորհիվ իր շատ հայտնի սերիալների և մուլտսերիալների, որորնցից են՝ Բժիշկ Հաուս, Փախուստ բանտից, Սիմփսոնները, Ֆուտուրամա, Գրիֆինների ընտանիքը, Ամերիկյան հայրիկ, Խաբիր ինձ և այլն։ Ֆոքս ընկերությունը Հյուսիսամերիկյան հեռուստահեռարձակողների միության և Հեռուստառադիոհեռարձակողների ազգային միության լիիրավ անդամ է։