IGN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IGN
Изображение логотипа
ign.com(անգլ.)
Տեսակլրատվական կայք համակարգչային խաղերի մասին, բիզնես ձեռնարկություն և առցանց լրագիր
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լեզուբազմալեզու
ՍեփականատերՆյուզ Քորփորեյշն և Ziff Davis?
ՀեղինակMark Jung?
Բացվածսեպտեմբերի 29, 1996
 IGN Վիքիպահեստում

IGN (նախկինում՝ Imagine Games Network), լրատվական և տեղակատվական կայք, որը լուսաբանում է համակարգչային խաղերի, կինոֆիլմերի և սերիալների ոլորտը։ IGN-ը, ինչպես նաև GameSpy-ը և GIGA-ն, մտնում են IGN Entertainment կորպորացիայի մեջ։

Հիմնական կայքն իր մեջ ընդգրկում է մի քանի մանագիտացված աղբյուրներ անհատական համակարգիչների խաղերի, Nintendo GameCube, Wii, Nintendo DS, Game Boy, Xbox, Xbox 360, PlayStation 2, PlayStation 3, PlayStation 4 և Macintosh խաղային բարձակների խաղերի մասին։ Այստեղ ներկայացված են խարդախության կոդեր, բազմատեսակ հաճախ տրվող հարցեր և խաղերի հաղթահարումներ։

Կայքում գործում են թեմատիկ բաժիներ` նվիրված ֆիլմերին, DVD-արտադրությանը, երաժշտությանը, կոմիքսներին, սպորտին, անիմեներին, մեքենաներին և հեռուստատեսությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1996 թվականի սեպտեմբերին՝ Imagine Games Network անունով։ IGN-ն ի սկզբանե բաղկացած էր Imagine Publishing-ի մեջ ներառված հինգ առանձին կայքերից։ Դրանք էին N64.com (ավելի ուշ` IGN64.com), PSXPower, Saturnworld, Next-Generation.com և Ultra Game Players Online կայքերը։ 1998 թվականին նրանք միավորվում են մեկ IGN կայքում։ Next-Generation-ը և Ultra Game Players Online-ը չեն դառնում այս միասնական կայքի մասը. UGPO-ն հեռանում է ամսագրի չեղարկումով, իսկ Next-Generation-ը սառեցվում է, երբ Imagine-ը որոշում է կենտրոնանալ ոչ երկար գոյատևած բրենդի` Daily Radar-ի թողարկման վրա։

2005 թվականի տվյալներով` մեկ ամսվա մեջ IGN էր այցելում ավելի քան 24 միլիոն հաճախորդ։ Կայքի տարբեր բաժիններում գրանցված էր 4.8 միլիոն օգտատեր։ IGN-ն ըստ Alexa-ի թոփ-200 ամենաայցելվող կայքերի շարքում է[1]։ 2005 թվականի սեպտեմբերին IGN-ը 650 միլիոն դոլարով ընդգրկվել է Ռուպերտ Մարդյոկի (անգլ.՝ Rupert Murdoch) մուլտիմեդիական News Corporation կայսրության մեջ[2]։ Այսօր IGN կայքը իր մեջ ընդգրկում է բաժիններ նվիրված երաժշտությանը, հեռուստատեսությանը և ֆիլմերին։ Կայքը մեծ հեղինակություն է ձեռք բերել գեյմերների շրջանում, քանզի այն իր մեջ ընդգրկում է խաղերի մեծ քանակությամբ ուղեցույցեր և մեկ խաղացողով խաղերի հաղթահարումներ։ Չիթերի, ուղեցույցերի կամ հաղթահարումների ցանկացած տեսակ կարող են ավելացված լինել IGN-ի անձնակազմի մեջ չմտնող մարդկանց կողմից։

IGN-ն իր տասնամյակը նշել է 2008 թվականի ապրիլի 12-ին[3]։

IGN-ի գլխավոր գրասենյակը 2000-ականների առաջին տասնամյակում գտնվում էր Marina Point Parkway (Բրիսբեյն, Կալիֆոռնիա) գրասենյակային կենտրոնում, սակայն 2010 թվականի մարտի 29-ին տեղափոխվել է ավելի փոքր գրասենյակ Սան Ֆրանցիսկոյում։

IGN-ի տարածաշրջանային տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն IGN-ի բազմաթիվ լեզվային տարբերակներ, որոնք ստեղծում են տարբեր թիմերի կողմից, որոնք օգտագործում են իրավակրի արտոնագիրը։ Ռուսական IGN-ի նախկին գլխավոր խմբագիր Կոնստանտին Գովորունի խոսքով` երկրների մեծամասնության համար տեղական IGN-ը դիտարկվում է որպես լրացում IGN US-ին, որն այցելում է օգտատերերի մեծամասնությունը[4]։ Ինչպես նշում է «Կանոբու»-ի հիմնադիր Հաջի Մահտիևը` IGN-ը տեղական գործընկերիներից պահանջում է արտոնագրական հատկացումներ` ամսական 5 հազարից մինչև 10 հազար դոլար, այլ ոչ թե շահույթի մի մասը։ Այդ պատճառով Մահտիևն իր ժամանակին հրաժարվել է ռուսական IGN-ի հետ համագործակցությունից` համարելով դա ոչ շահավետ։

Գրախոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ի անձնակազմի անդամները գրում են խաղերի մասին ակնարկներ և գնահատում դրանք 0-10 սանդղակով, որը կլորացվում է մինչև ամբողջ թիվ, և այդպես որոշվում է խաղի երաշխավորվածության աստիճանը։ Գնահատականը տրվում է` կախված անհատական հատկանիշներից, ինչպիսիք են ներկայացումը, գրաֆիկան, ձայնը և ընկալումը. այսպիսով յուրաքանչյուր խաղ ստանում է գնահատականներ այս կատեգորիաներից, բայց ընդհանուր գնահատականը կազմվում է դրանցից անկախ[5]։

IGN-ը հազվադեպ է խաղին տալիս առավելագույն` 10, գնահատական։ Ահա մի քանի խաղեր, որոնք ստացել են այդպիսի գնահատական. The Legend of Zelda: Ocarina of Time` Nintendo 64-ի համար[6], Link's Awakening DX` Game Boy Color-ի համար[7], Pokémon Gold և Silver` Game Boy Color-ի համար, Pokémon Red, Blue և Yellow` Game Boy-ի համար, The Legend of Zelda: Oracle of Seasons and Oracle of Ages` Game Boy Color-ի[8][9], Sonic the Hedgehog: Pocket Adventure` Neo Geo Pocket Color-ի, Soulcalibur-ի և Super Mario Bros. Deluxe-ի համար։ Սրանցից բացի ևս երկու խաղեր առավելագույն գնահատական են ստացել 2008 թվականին. դրանք էին Grand Theft Auto IV-ը և Metal Gear Solid 4[10]։ Guns of the Patriots-ը։ Եվ վերջապես 2010 թվականին IGN-ը այս գնահատականը տվել է Super Mario Galaxy 2-ին։ IGN Մեծ Բրիտանիան առավելագույն գնահատականը տվել է GTA IV խաղին (այս խաղը միակն էր, որ ստացել է այս գնահատականը IGN UK-ից[11]): Բաժինը միակն է դառնում, ում թույլատրվում է հրապարակել այս խաղի գրախոսությունը, նախքան Rockstar-ը կարգելեր։ Որոշ լրագրողներ ենթադրում են, որ նրանց ակնարկերը «էթիկապես» անհիմն են[12]։

Գնահատման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10 - Գլուխգործոց
  • 9,0-9,9 - Զարմանահրաշ
  • 8.0-8.9 - Հրաշալի
  • 7.0-7.9 - Լավ
  • 6.0-6.9 - Ոչինչ
  • 5.0-5.9 - Միջակ
  • 4.0-4.9 - Վատ
  • 3.0-3.9 - Ահավոր
  • 2.0-2.9 - Սոսկալի
  • 1.0-1.9 - Անտանելի
  • 0.0-0.9 - Աղետալի

2018 թվականի հուլիսի տվյալներով 44 խաղ IGN-ից 10 հնարավորից ստացել է 10 միավոր։

Այլ բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Snowball.com-ը գնում են E-federation-ին, որը հայտնի է Internet Wrestling Organization(IWO) անվան տակ։ Snowball-ը ընկերությունը գնելու հետ կապված ինչպիսին IWO այնպես էլ IGN, IWO-ն կարող է դառնալ առաջին IGN-ի E-Fed-ը, անգամ անելով իրենց կայքում մի շարք նվիրված դրան։ IGN For Men-ը, պաշտոնապես փակ է 2001 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այն այլևս չի թարմացվում։ IGN-ը ունի կայքեր որոնցից են IGN Stars և AskMen.com, որոնք իրականացնում են IGN For Men-ի գործի մեծ մասը։ IGN Wrestling-ը հանդիպեց իր վերջին 2002 թվականի վերջերին երբ նրան լքեց անձնակազմի մեծ մասը։ IGN Sports-ը վերցրեց իր վրա ըմբիշների հետ հարցազրույցները և նրանց հանդիպումների քննարկումը, որը հիմա վարվում է Յոն Ռոբինսոնի գլխավորությամբ։ IGN Sci-Fi-ը հիմնականում չի աշխատում 2002 թվականից այս կայքի բաժինը ընդգրկում էր իր մեջ ֆիլմերի նորությունները, կոմեդիական գրքերի քննարկումներ, անիմեների լուսաբանումներ և ուրիշ դրա հետ կապված բաններ։ Այդ ժամանակվանից կայքը սառեցված է։ Հիմա SciFI.ign.com կայքը հղում է տալիս դեպի վերջերս ստեղծված SciFiBrain.ign.com որը ինչ որ չափով ընդգրկում է հին կայքի բովանդակությունը։

2002 թվականին IGN-ն ստեղծում են հատուկ կայք որը ընդգրկում էր խաղերի FAQ-եր որը ստեղծված էր հատուկ հաճախորդների համար։ Դա տեղի ունեցավ 2002 թվականին երբ IGN-ը փակեց նրան կցված GameFAQs-ը։ 2004 թվականին IGN-ը գործի է դնում GameStats-ը որը ծառայում էր որպես ավելի անխոչնդոտ ռեյթինգային ցանցի համար, քանի որ նա վերցնում է ուշադրության տակ ամեն կորպորատիվ կայիքի տվյալները և միջին դարձնում, ստանալով գնահատական որը տալիս է ընդհանուր պատկերացում խաղի մասին։ IGN-ը գործի են դրել նաև Direct2Drive.com-ը 2004 թվականին։ Նա հիմնականում կենտրոնացված է սովորական համակարգիչների և Mac OS-ով աշխատող համակագիչների համար նախատեսված խաղերի վաճառքի վրա, ինչպես նաև անիմե, քոմիքսների, խաղերի ուղեցույցների համար։ 2005 թվականին IGN ստեղծում են քոմիքսների սեփական կայքը։ Այդ կայքը նվիրված է ոչ միայն Marvel-ին և DC-ին այլ նաև մանգեյին, գրաֆիկական վեպերին, արձանիկներին և խաղալիքներ։

2006 թվականին IGN-ը ստեղծեցին հեռուստատեսային կայք։ Այդ կայքը ներկայացնում է հարցազրույցներ տարբեր հեռուստաաստղերի հետ որպես լրացում հարուստատեսությանը, և հեռուստատեսության մանրուքներին և նորություներին։ Լինելով IGN FilmForce «ազգականը» TV IGN-ը ունի մեծ քանակությամբ բացառիկ տեսհոլովակներ առաջիկա հեռուստաշոուներից։ 2006 թվականին IGN-ը գործի է դնում շրջանային տարբերակները Միացյալ Թագավորությունում և Ավստրալիյաում, որոնք ունեն ընդհանուր գծեր բայց տարբերվում է այդ տեղի խմբագիրների կողմից ավելացված մասով։ երբ դուք այցելում եք IGN.com Մեծ Բրիտանիայից կամ Ավստրալիայից կայքը ավտոմատ կերպով վորաուղորդում է դեպի կայքի լոկալիզացված տարբերակ օգտագործելով տեղանքի ծրագրային ապհովածությունը։ Ամեն տարբերակը ունի ամերիկական, ավստրալիյական կամ բրիտանական դրոշի լոգոտիպ IGN-ի զինանշանի տակ։ 2006 թվականի մայիսի 30-ի դրությամբ IGN Dreamcast-ը թարմացվել է, այնուամենայնիվ IGN-ի գլխավոր կայքում չի արվել որևէ փոփոխություն։

2007 թավականին IGN-ը գործի է դնում սեփական անիմե կայքը։ Նա ներկայացնում է անիմե և մանգա, ներառյալ թրեյլերներ և անվճար դրվագներ։ Նա նաև ներառում է իր մեջ մանգայի և անիմեյի ուղեցույցեր IGN-ի ուրիշ բաժիններից ինչպիսիք են IGN Comics-ը և IGN DVD-ին։ Անիմեյի ալիքը բացառություն էր կայքի թարմացման ժամանակ։ 2008 թվականին IGN-ը ստեղծում է ռետռո ոճի կայք` այդպես տոնելով իր տասնամյակը։ Որպեսզի համընկնել Super Smash Bros. Brawl-ի թողարկման ամսթվի հետ IGN-ը ստեղծում Super Smash Bros World կայքը։ Կայքի այցլուները կարող են այդտեղ խաղից դրվագներ տարածել կամ ներբեռնել ուրիշներինը։ 2008 թվականի ամպրիլի 29-ին IGN-ը ստեղծում են դրան նման կայք որի անունն էր GTA 'Hood, Grand Theft Auto IV խաղի համար

Պոդկաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ը ամեն օր թողարկում է մի քանի պոդկաստներ, որոնք կենտրոնացված են խաղային նորություներ մի քանի մասերի վրա։ Պոդկաստների ցուցակը ընդգրկում է։

IGN UK Podcast-ը գրավում է ֆիլմերի և խաղերի նորությունները IGN UK-ի տեսակոտից։ Սա ամենաերիտասարդ պոդկաստն է որը նորամուտը նշել է 18/09/2009: Թիմը վերջերս նշել է իր 20-րդ պոդկաստը կենդանի ձայնի ձայնագրմամբ։ Սա այն միակներից է որը պարունակում է ոչ նորմատիվ բառապաշար։

Nintendo Voice Chat կենտրոնացված է վերջին նորությունների վրա, որոնք վերաբերվում են Nintendo խաղային բարձակներին։ Հաղորդավար Քրեյգ Հարրիսը։

Command Prompt կենտրոնացված է համակարգչային խաղերի վերջին նորությունների վրա։

Channel Surfing գրավում է վերջին հեռուստացույցային հաղորդումները նորությունները։

Podcast Beyond լուսավորում է բոլոր նորությունները որոնք վերաբերվում են PlayStation խաղային բարձակներին։

IGN Daily Fix-ը սա պոդկաստ է որի հաղորդավարն է Ջեսսիկա Չոբոտը(անգլ. Jessica Chobot), որը լուսավորում է ֆիլմերի, վիդեո խաղերի և հեռուստատեսության նորություները։ Երբ որ Ջեսսիկան բացակայում է նրա տեղը զբաղեցնում է Դեյմոն Հետֆիլդը (անգլ. Daemon Hatfield)

Three Red Lights-ը պոդկաստ է, որը վերաբերվում է Xbox 360 խաղային բարձակին վերաբերվող նորություններին։ Նա ստացել է իր անունը բարձակի վրա գտնվող ինդիկատորից որը վառվում է երեք անգամ երբ որ տեղի է ունենում «սարքավորումային ապահովման ընդհանուր սխալ»։ Նրանք վերցրել են հարցազրույցներ տարբեր հայտնի մադկանցից, որոնցից են Don King և 50 Cent: Համահաղորդավարներից մեկը` «Ջեֆֆ Զանգ» (անգլ. "Jeff Bell"), դա իրականում զանգակ է որը հնչում է երբ որ ինչ որ մեկը օգտագործում է մարքետինգային ժարգոն։ Զանգակը մի ժամանակ մոռացվել էր դրանից հետո երբ Ջեֆֆ Բելլը (անգլ. Jeff Bell) լքեց Microsoft-ը, բայց հիմա ներկայացնել են արդեն նրա եղբորը «Բոբ զանգը» (անգլ. "Bob Bell") որը հնչում է երբ որ ինչ որ մեկը քվեարկում է նրա օգտին։ Նա փորձել է վաստակել բավարար քանակությամբ ձայներ որպեսզի ընդունվի Սենատ, բայց հիմա նա ունի միայն PTA անդամաքցություն։ Վերջերս նրան թույատրվել է օգտագործել ոչ նորմատիվ բառապաշար։

Game Scoop-ը ներկայացվել 2006 թվականին և դա ամենա հին պոդկաստն է որը ստեղծել է IGN-ը, որը արվում է IGN-ի կողմից և թողարկվող ամեն որբաթ Դեյմոն Հեթվիլդի հետ որպես հաղորդավար, որին ամեն դրվագի մեջ ընկերակցություն է կազմում IGN-ից մի խումբ լրագրողներ տարբեր լրատվական խմբերից։ Game Scoop-ը դա քննարկում է խաղերի նորությունների մասին սույն շաբաթվա ընթացքում, այնուամենայիվ 2006 թվականից սկսած Game Scoop-ը դարձել է ավելի ժամանցային իր մեջ ընդգրկելով հարցազրույցներ, խենթ զանգեր, ընդհանուր հումոր և հումորստական բաժին անվանված «Հարվածող ճտքակոշիկներ» (անգլ. "Knocking Boots") Գրեգ Միլլերի հետ (անգլ. Greg Miller) որպես հաղորդավար։ Game Scoop-ը լույս է տեսել 2006 թվականի հունիսի 20-ին, փոխարինելով խաղային նորությունների օրգինալ պոդակաստը որի անունն էր «Gaming News Round-up»:

Առաջին պոդկաստը որը ստեղծել է IGN-ը, IGN Xbox 360 Podcast-ն է, որը թողարկվել է 2005 թվականի նոյեմբերի 17-ի հինգշաբթի օրը, որը հետո դարձել է Three Red Lights Podcast:

Girlfight-ն ընդամենը IGN-ի կանանց-խմբագիրների խումբ է։ 2010 ապրիլի 28-ի վիճակով Girlfight-ի երրորդ դրվագից Girlfight-ը դարձել է IGN-ի պաշտոնական պոդկաստ։ Girlfight-ի երրորդ դրվագից սկսած այս պոդկաստը դարձել համար մեկը iTunes-ում։ Պոդկաստը վարում է Նիկոլ Տանները (անգլ. Nicole Tanner), և նրան միանում է Դանա Յոնգվաարդը (անգլ. Dana Jongewaard), Քրիստինա Շթայմերը (անգլ. Kristine Steimer), Ջեսսիկա Չոբոտը և Մեգան Սելլիվանը (անգլ. Meghan Sullivan):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Doe, Johnny (2009 թ․ օգոստոսի 21). «ign.com - Site Information from Alexa». Alexa. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  2. News Corp. Acquires IGN for $650 Million Արխիվացված 2005-11-04 Wayback Machine
  3. Geddes, Ryan. «IGN: Origins: The History of IGN». Retro.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Забавные факты о международных IGN». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  5. «IGN Ratings and Reviews Policy». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 25-ին.
  6. Schneider, Peer. «IGN: The Legend of Zelda: Ocarina of Time Review». Ign64.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Cleveland, Adam. «IGN: The Legend of Zelda: Link's Awakening DX Review». Gameboy.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  8. Carle, Chris. «IGN: The Legend of Zelda: Oracle of Ages Review». Gameboy.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Carle. «IGN: The Legend of Zelda: Oracle of Seasons Review». Gameboy.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  10. Grand Theft Auto IV Review
  11. Robinson, Martin. «IGN: Grand Theft Auto IV Review». Uk.xbox360.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.
  12. «Iron Man». Սերիա 20080507. 2008-05-07. G4 (TV channel). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. {{cite episode}}: Missing or empty |series= (օգնություն); Unknown parameter |city= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |credit= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)