Pokémon Yellow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pokémon Yellow
Изображение логотипа
ՄշակողGame Freak
ՀրատարակիչՆինթենդո
ԴիստրիբյուտորVirtual console? և Nintendo eShop
Միջերեսի լեզուճապոներեն, իտալերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և ֆրանսերեն
Բնօրինակ լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգիմորի
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
ՊրոդյոսերՍիգերու Միյամոտո
Սերիայի մասՊոկեմոն
ՎայրԿանտո
Թողարկման թվականսեպտեմբերի 12, 1998
ՊլատֆորմներGame Boy, Game Boy Color?, Super Game Boy? և Nintendo 3DS family?
Ժանրհամակարգչային դերային խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
ESRBբոլորի համար
ԿրիչNintendo Game Boy Game Pak? և թվային ներբեռնում
 Pokémon Yellow Վիքիպահեստում

Pokémon Yellow Version: Special Pikachu Edition (ճապ.՝ ポケットモンスターピカチュウ: Դեղին վերսիա - «Պիկաչուի» հատուկ հրատարակում, Ճապոնիայում` «Գրապանային գիատիչներ։ Պիկաչու»), ճապոնական համակարգչային խաղ Game Boy կրիչի համար նախատեսված, որը մշակել և ստեղծել է Game Freak ստուդիան, իսկ հրատարակել է Nintendo հրատարակչությունը։ Այն Ճապոնիայում ցուցադրել են 1998 թվականի սեպտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում 1999 թվականի հոկտեմբեր 19-ին և Եվրոպայում 2000 թվականի հուլիսի 7-ին։ Խաղերը համարվում է Pokémon Red և Blue-ի հատուկ հրատարակումը, որը խաղի եղանակով շատ նման է անիմեին։ Բացի դրանից ավելցվել են մի քանի մինի-խաղեր, որոնք չկային Red և Blue-ում[1]։

Գեյմպլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pokémon Yellow-ի գեյմպլեյը նման է [Pokémon Red և Blue-ի գեյմպլեյ, բայց փոփոխություններով։ Խաղի մեջ աշխատում է երրորդ դեմքը։ Խաղի ընթացքը կատարվում է երեք մոնիտորների վրա` խաղի աշխարհ, որով շրջում է խաղացողը, մենյու, որտեղ խաղացողը ստեղծում է իր պայուսակը, պոկեմոնների խումբը և կառավարում է խաղի ընթացքը և էկրանը, որտեղ կատարվում են ճակատամարտերը։

Խաղացողը օգտագործում է իր պոկեմոններին, որպեսզի մենամարտի ուրիշ պոկեմոնների դեմ։ Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, կամ նրա մարտահրավեր է նետում մի ուրիշ պոկեմոնների մարզիչ՝ էկրանին հայտնվում է մենամարտի ընթացքը։ ենամարտի ընթացքում խաղացողը կարող է հրամայել իր պոկեմոնին, որպեսզի նա կատարի ինչ որ հնարք։ Նաև մենամարտի ընթացքում խաղացողը կարող է փոխարինել իր պոկեմոնին մի ուրիշ պոկեմոնով կամ փախչել մենամարտի ժամանակ (խաղացողը չի կարող փախչել, երբ նա մենամարտում է մարզիչի հետ)։ Պոկեմոնների մոտ կա առողջության միավորներ, երբ պոկեմոնի մոտ նրանք զրոյանում են, նա չի կարողանում մենամարտել մինչև նրան չբուժեն։ Մենամարտում հաղթելով մի ուրիշ մարզիչի և ստանալով պոկեմոն, ապա դու ստանում ես փորձի միավորներ։ Սնալով շատ փորձի միավորներ, խաղացողը կարող է անցնել ուրիշ մակարդակի։ Խաղացողի մակարդակից է կախված պոկեմոնի ուժը, բացի դրանից, հասնելով փորձի տվյալ աստիճանին՝ պոկեմոնը կարողանում է սովորել տարբեր հնարքներ և կերպարանափոխվել (անգլ.՝ Evolve)[2]:

Խաղային ընթացքի կարևոր մաս է կազմում պոկեմոնների բռնելը։ Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, խաղացողը կարող է նրա վրա նետել պոկեբոլ (անգլ.՝ Poké Ball): Պոկեբոլը գրպանային իր է գնդակի տեսքով, որի միջոցով խաղացողը կարող է տեղափոխել տարբեր չափսերի պոկեմոններ։ Եթե գիշատիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեբոլից, ապա այդ պոկեմոնը դառնում է խաղացողինը։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի որակի է պոկեբոլը, կամ ինչպիսի ուժի է տիրապետում այդ գիշատիչ պոկեմոնը[3]։ Խաղի վերջում խաղացողը պետք է վերջացնի Պոկեդեկսը, որը պոկեմոնների մասին էլեկտրոնային տեղեկություն է։ Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն։ Պոկեդեկսում գոյություն ունի 151 տեսակի պոկեմոն[4]։ Պոկեդեկսը լրացնելը խաղի ամենակարևոր մասերից է։

Գեյմպլեյի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Red-ի և Blue-ի, Yellow-ը խաղի օրինակով այն ավելի նման է անիմեին։ Խաղացողին խաղի ամենասկզբից տալիս են նրա առաջին պոկեմոնին` Պիկաչուին (Red և Blue-ում եղել է Չարմանդերը, Սկվիրտլը և Բուլբազավրը)։ Անիմեի նման, Պիկաչուն ետևում է գլխավոր հերոսին։ Պիկաչուի հետ կարելի է խոսել, և իմանալ նրա տրմադրությունը և զգացմունքը գլխավոր հերոսի նկատմամբ։ Խաղի սկզբում Պիկաչուն անտարբեր է գլխավոր հերոսի նկատմամբ, և հետագա գործողություններից Պիկաչուն կսկսի սիրել գլխավոր հերսին, կամ զզվալ։ Եթե Պիկաչուն ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում, նա իրեն ուրախ է սկսում, իսկ եթե նա հաճախ նրան հաճախ հաղթեն մենամարտերում, նա կսկսի իրեն վատ զգալ։ Գեյմպլեյի շատ փոփոխություններ ավելացրեր են Pokémon HeartGold և SoulSilver խաղից, և Pokémon Gold և Silver րեմեյկից։ Ավելացվել է մինի-խաղ, որտեղ խաղացողը խաղում է Պիկաչուով սյորֆինգի վրա և այդ խաղի ժամանակ խաղացողը պետք ավելի շատ անցնի մեկնարկի տեղից։ Որպեսզի խաղացողը կարողանա խաղալ այդ խաղը, նա պետք սովորի Պիկաչուի «սյորֆինգ» (անգլ.՝ Surf) հնարքը։ Դա կարող է խաղացողը անել Pokémon Stadium խաղի շնորհիվ[1]։ Խաղի մեջ խաղացողը կարող է Պոկեդեկսի մեջ գտնվող ինֆորմացիան պատճենել թղթի վրա Game Boy Printer իրի օգնությամբ։

Ստեղծագործության հիմնական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն Red և Blue-ի փոփոխված օրինակն է[5]։ Խաղի սկզբում խաղացողին ընտրություն չեն թողնում, որպեսզի նա պոկեմոն ընտրի։ Նրան խաղի սկզբից տալիս են Պիկաչուին, իսկ նրա հակառակորդին Իվին։ Սյուժեի ընթացքում, խաղացողի կարող է հանդիպել տարբեր կերպարների։ Այդ կերպարներից են սպա Ջենին, Ջեսին, Ջեյմսը և Մյաուտը։ Այն Պիկաչուն, որին տալիս են խաղի սկզբից` խաղացողը չի կարող բաց թողնել նրան կամ կերպարանափոխել։ Էշ Կետչումի նման, ով անիմեի գլխավոր հերոսն է, խաղացողը Red և Blue-ից կարող է ստանալ երեք սկզբնական պոկեմոններին։ Խաղացողը խաղի ընթացքում պետք է հավաքի բոլոր 151 պոկեմոններին և իրենց օգնությամբ հաղթել ստադիոնի բոլոր գլխավորներին (անգլ.՝ Gym Leaders), իսկ հետո Էլիտային Քառյակին (անգլ.՝ Elite Four): Ամբողջ խաղի ժամանակ գլխավոր հերոսին հետապնդում է R Խումբը (անգլ.՝ Team Rocket), որը շատ հայտնի ավազակային խումբ է։ Այդ խումբը գողանում է պոկեմոններին, որպեսզի դառնա ավելի ուժեղ[6]։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի մշակումը սկսել է Pokémon Blue-ի մշակումը ավարտելուց հետո։ Ստեղծողները ուզում էին այդ խաղը մշակել մինչև դուրս կգար «Պոկեմոն։ Մյաուտը ընդդեմ Մյաուի» լիամետրաժ ֆիլմը։ Nintendo-ի նախագահ` Սատորու Իվատան ենթադրում էր, որ Yellow-ի վաճառքները շատ չեն լինի, որովհետև մոտակա ժամանակում հրատարակվելու էր Pokémon Gold և Silver խաղը[7]։ Pokémon YellowՃապոնիայում 1998 թվականի սեպտեմբերի 12-ին, Ավստրալիայում 1999 թվականի սեպտեմբերի 3-ին, ԱՄՆ-ում 1999 թվականի հոկտեմբերի 19-ին և Եվրոպայում 2000 թվականի հուլիսի 7-ին[8]։ Այդ խաղին օգնության հասավ Game Boy Color հրատարակչությունը Պիկաչուի նկարով[9]։ Որպեսզի խաղը ավելի հայտնի դառնա Volkswagen-ի և Nintendo-ի միջև պայմանագիր կնքվեց դեղին Volkswagen New Beetle-ի շուրջ, որը անվանագրված էր պիկաչուի տակ[10]։ Nintendo World ReportPokémon Yellow-ին անվանել է 1999 թվականի ամենալավ խաղերից մեկը[11]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Pokémon Yellow -ը եղել է շատ հաջող և լավ վաճառվում էր։ Nintendo2000 թվականի սկզբին մտածում էր, որ խաղի օրինակների շահությը կլինի 75 միլիոն Ամերիկյան դոլար[12]։ Բոլորը մտածում էին, որ Game Boy Color և Pokémon Yellow-ի խաղալիքների վաճառքը ամենաշատը կլինի ձմեռային սեզոնում[13]։ Nintendo-ի աշխատող` Ջորջ Հարիսոնը, մտածել էր, որ խաղի վաճառված օրինակների թիվը կհասնի երեք միլիոնի, և ասում էր, որ այն վաճառքի թվաքանակով կանցնի Donkey Kong 64 խաղին[14]։ Ամերիկայում վաճառվել է խաղի մոտ 150000 օրինակ[15]։ Pokémon Yellow-ի հրատարակման առաջին շաբաթում այն զբաղեցնում էր երկրորդ տեղը համակարգչային խաղերի վաճառքի ցուցակում, սիկ երկրորդ շաբաթում զբաղեցնում էր առաջին տեղը[16]։ Դեկտեմբերում խաղը վաճառքի թվով անցավ Donkey Kong 64 և Gran Turismo 2 խաղերին[17][18]։ Հրատարակման առաջին շաբաթում նրա վաճառքի օրինակները հասան 600.000 հազարի, իսկ երկրորդ շաբաթում այն մեծացավ մեկ միլիոնով, և այդպես Pokémon Yellow-ը դարձավ ամբթղջ ժամանակվա ամենաարագ վաճառվող համակարգչային խաղը[19]։ Համարյա նույն այդ ժամանակ հրատարակվեց «Մյաուտը ընդդեմ Մյուի» լիամետրաժ ֆիլմը, որը պետք բարձրացներ Pokémon Yellow-ի վաճառքը[20][21][22]։

Cape Cod Times-ի Գվեն Ֆրիսը խաղին անվանել է 1999 թվականի սեզոնի ամենաջերմ իրերից մեկը, համեմատելով այն անցած տարվա հայտնի խաղալիքների հետ, որոնցից էր Ֆյորբին և Tickle Me Elmo[23]։ USA Today-ի Տոմաս Կոնտենտը նույնպես այն համեմատել էր ուրիշ խաղալիքների հետ, ասելով, որ նա «կարող էր ոտնահարել» նարնց։ Նաև նա ավելցրել էր, որ YellowRed-ի և Blue-ի հետ պատճառ են, որ Game Boy-ի վաճառքները 1998 թվականի 3,5 միլիոնից 1999 թվականին հասել է 8 միլիոնի[24][25]։ Yellow-ի հարցումը բերեց նրան, որ Target-ը հարկադրված էր ներողություն խնդրել գնորդներից[26]. Представители FuncoLand отчитались о дыре по продажам Game Boy Color и Pokémon Yellow, вызванной их дефицитом[27]: Yellow-ը Մեծ Բրիտանիայում նույնպես մնաց Pokémon սերիայի ամենահաջող խաղը[28]։ Միայն Wii FitWii-ի համար կարող էր համեմատվել Yellow-ի հետ[29]։ Idaho Statesman ամսագիրը Yellow-ին անվանել է «Game Boy Color-ի ամենալավ խաղը»[30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Snag a Surfing Pikachu — GBA News at IGN»։ Gameboy.ign.com։ 7 марта 2000 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  2. Bartholow Peter (28 января 2000 года)։ «GameSpot review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-18-ին։ Վերցված է 26 июня 2008 года 
  3. Game Freak (1998-09-30)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 21 
  4. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 7 
  5. «Pokemon Strategy Guide: Walkthrough»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 27 июня 2008 года 
  6. Cook Brad։ «Pokémon: Yellow Version -- Special Pikachu Edition»։ Allgame։ All Media Group։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2009-06-09 
  7. «Iwata Asks — Pokémon HeartGold Version & SoulSilver Version»։ Nintendo։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  8. «Pikachu Down Under — GBA News at IGN»։ Gameboy.ign.com։ 31 августа 1999 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  9. «Special Edition Pokemon GBC Revealed — GBA News at IGN»։ Gameboy.ign.com։ 14 июля 1999 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  10. «Nintendo Feature: History Of Pokémon Part 2»։ Official Nintendo Magazine։ 2009-05-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2010-10-12 
  11. «Press Release — Brawl Sells 1.4 Million in First Week»։ Nintendo World Report։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  12. Schoolman Judith (22 ноября 1999 года)։ «Furby, Pokemon Rule Yule Big Sellers, But Toys Could Be Touth To Find»։ New York: Nydailynews.com։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է 12 октября 2010 года 
  13. «NewsLibrary Search Results — ydr.com» 
  14. The Free Lance-Star — Google News Archive Search
  15. IGN Staff (29 августа 2000 года)։ «Huge Pokémon Numbers»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 8 августа 2009 года 
  16. «Pokémon Yellow: Special Pikachu Edition»։ ign.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 8 февраля 2007 года 
  17. Jack Schofield (13 января 2000 года)։ «Games watch | Technology»։ London: The Guardian։ Վերցված է 12 октября 2010 года 
  18. Wolverton Troy։ «Cupboards becoming bare for toy e-tailers — CNET News»։ News.cnet.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2010-10-12 
  19. Guinness Book of Records 2001 — Entertainment Section — p. 121
  20. «Bradenton Herald: Search Results» 
  21. Pack Todd (1999-11-07)։ «Archives — OrlandoSentinel.com»։ Pqasb.pqarchiver.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-04-ին։ Վերցված է 2010-10-12 
  22. «Game Boy Color frenzy Hot Christmas gift selling out all over town»։ New York: Nydailynews.com։ 1999-12-22։ Վերցված է 2010-10-12 (չաշխատող հղում)
  23. «capecodeonline.com — Cape Cod Times — Search» 
  24. Content Thomas (1999-11-10)։ «Pokmon poised to stomp Elmo, Furby Kids choose to collect 'em all, and marketers are raking in billions»։ Pqasb.pqarchiver.com։ Վերցված է 2010-10-12 (չաշխատող հղում)
  25. «1999's top-selling video games»։ Pqasb.pqarchiver.com։ 2000-01-21։ Վերցված է 2010-10-12 (չաշխատող հղում)
  26. The Daily Courier — Google News Archive Search
  27. Billboard — Google Books։ Books.google.com։ 2000-01-29։ Վերցված է 2010-10-12 
  28. «News — Pokemania Transforms UK Chart In Nintendo’s Favor»։ Gamasutra։ 2007-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2010-10-12 
  29. James Billington։ «UK games chart: Wii Fit lunges back as best seller | iGIZMO — Turned on to technology»։ iGIZMO։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է 2010-10-12 
  30. «Newspaper Archive»։ Nl.newsbank.com։ 1999-11-26։ Վերցված է 2010-10-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]