Game Freak

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Game Freak
Տեսակտեսախաղեր մշակող և ձեռնարկություն
Հիմնադրված էապրիլի 26, 1989[1]
ՀիմնադիրՍատոսի Տաձիրի, Մասուդա Ձյունիտի և Կեն Սուգիմորի
ՎայրՍետագայա, Տոկիո, Ճապոնիա
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՏնօրենՍատոսի Տաձիրի
Գլխավոր անձինքՍատոսի Տաձիրի, Մասուդա Ձյունիտի և Կեն Սուգիմորի
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
ԱրտադրանքԽաղեր Nintendo-ի համար
Կայքgamefreak.co.jp(ճապոներեն)

Game Freak, Inc. (ճապ.՝ 株式会社ゲームフリーク կաբուսիկի գայսյա գե:մու ֆուրի:կու)՝ ճապոնական ընկերություն, որը ստեղծում է համակարգչային խաղեր, որը ստեղծվել է 1989 թվականի ապրիլի 26-ին Սատոսի Տաձիրիի, Կեն Սուգիմորիի և Մասուդա Ձյունիտիի կողմից։ Այն հայտնի է նրանով, որ մշակում է Pokémon սերիայի խաղերը, և մի քանի այն նախաձեռնություններ։

Սկզբում այդ կազմակերպչությունը ուրիշ կազմակերպչություններից կախում չուներ, սակայն 1996 թվականին երբ հրատարակվեցին Pokémon Red և Green խաղերը՝ Game Freak-ը դարձավ Nintendo-ի երկրորդական հրատարակիչ, որը հրատարակում էր խաղեր միայն այ կազմակերպչության կրիչների համար, բայց այն շարունակում էր մնալ առանձին կազմակերպչություն։ 2011 թվականի ապրիլի տվյալներով, երբ Սատոսի Տաիձիրին նշանակվեց կազմակերպչության դիրեկտոր, կազմակերպչության հանձնախումբը կազմված էր 71 մարդկանցից։ Նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Carrot Tower շենքի 22-երրորդ հարկում, որը գտնվում է Սետագայայում, Տոկիո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ժամանակ, երբ Game Freak-ը դեռ կազմակերպչություն չէր համարվում, նա իր գործունեությունը սկսել է 1980-ական թվականներին որպես համակարգչային խաղերի մասին ամսագիր։ Տաձիրին գլխավորում էր այդ ամսագիրը և նրա համար գրում էր տարբեր հոդվածներ, իսկ Սուգիմորին նկարում էր իլյուստրացիաներ։ Սկզբում նրա ծավալը կազմում էր 28 էջ և արժեր 300 իեն։ Սկզբնական ժամանակ ժուրնալի յուրաքանչյուր հոդվածգրվում էր Տաձիրիի կողմից և ավելացվում էր տպիչ ավտոմեքենայի կողմից[2][3]։

Կազմակերպչության առաջին խաղերից է եղել Quinty խաղը պլատֆորմենրների ժանրով և հանելուկներով, որը նախատեսված էր Famicom խաղային կրիչի համար։ ԱՄՆ-ում հրատարակվել է 1989 թվականին Mendel Palace անվան տակ։ Այդ նույն թվականին կազմակերպչությունը օֆիցյալ գրանցվեց և սկսեց մի քանի նախաձեռնությունների մշակումը խաղայի ինդուստրիայի երկու գլխավոր կազմակերպչությունների համար՝ Nintendo և Sega: Այդպես հայտնվեցին Yoshi, Mario & Wario խաղերը, որոնք հրատարակվեցին Nintendo-ի լիցենզիայով, և Pulseman, Smart Ball խաղեր։

Pokémon[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին առաջացավ Game Boy խաղային կրիչը։ Այդ կրիչի առաջնահատկությունն այն էր, որ կարելի էր հատուկ լարի միջոցով իրար միացնել երկու կրիչներ և խաղալ տարբեր խաղացողների հետ։ Լարի միջոցով կրիչները փոխանակվում էին ինֆորմացիայով։ Ըստ ավանդության, տեսնելով, թե ոնց է միջատը ելնում լարի վրա, Տաձիրին մտածեց այնպիսի խաղերի մասին, որտեղ հնարավոր կլիներ մեծացնել գիշատիչների և փոխանակվել նրանցով ընկերների հետ, որպեսզի հավաքել գիշատիչների ամբողջ կոլեկցիան[4]։ 1990 թվականից մինչև 1996 թվականին Տաձիրին աշխատում էր Capsule Monsters խաղի շուրջ։ Այդ խաղի մեջ կար ընդամենը 25 գիշատիչ, և այն ոչ մի տեղ չէր հրատարակվում, բայց հետագայում այդ խաղի վրա ուշադրություն դարձրեց Nintendo կազմակերպչությունը։ Սակայն CapuMon մարկան արդեն գրանցվել էր, և որի պատճառով խաղը վերանվանեցին Pocket Monsters, կամ Pokémon:

Սատոսին շատ երկար է աշխատել այդ խաղի շուրջ, որովհետև նա ուզում էր, որպեսզի այդ խաղը հիանալի լինի։ Այդ ժամանակ Game Boy-ը կորցրեց իր հայտնիությունը, և ոչ ոք չէր հենվում Pocket Monsters-ի վրա։ Տաձիրին անգամ ստիպված էր չվճարել իր աշխատողներին[5]։ Բացյ այդ ժամանակ նրա հանկարծակի սկսում է օգնել Սիգերու Միյամատոն, որը նրան օգնեց հրատարակել պոկեմոնի առաջին երկու խաղերը՝ Pocket Monsters Red և Pocket Monsters Green:

Գործունեություն, որը կապված չէ Pokémon սերիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի պոկեմոնների մասին խաղի առաջին հրատարակումից հետո, Game Freak-ը մշակել է երկու խաղ, որոնք կապված չէին այդ սերիայի հետ։ Click Medic խաղը, որը հրատարակվել է միայն Ճապոնիայում PlayStation-ի համար, որը նմանություն ունի պոկեմոնների մասին խաղի հետ, բայց գիշատիչների փոխարեն խաղացողի մոտ է գտնվում վակցերի և անտիդոտների հավաքածքու վիրուսների և հիվանդությունների դեմ պայքարելու համար։

Երկրորդ Drill Dozer խաղը հրատարակվել է Game Boy Advance-ում Pokémon Emerald-ի և Pokémon Diamond և Pearl խաղերի մեջտեղում, որտեղ խաղի գլխավոր հերոսը երիտասարդ աղջնակ է, որը մաքրում է աշխարհը հակառակորդներից հսկայական հորատիչ մեքենայի օգնությամբ։

Գլխավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սատոսի Տաձիրի (ճապ.՝ 田尻 智) — կազմակերպիչ, գլխավոր դիրեկտոր, դիրեկտորների խորհրդի նախագահ։
  • Կեն Սուգիմորի (ճապ.՝ 杉森 建) — դիրեկտորների խորհրդի անդամ, նկարչության դիրեկտոր։
  • Մասուդա Ձյունիտի (ճապ.՝ 増田順一) — դիրեկտորների խորհրդի անդամ, խաղերի մշակման կազմակերպիչ։
  • Տակենորի Օտա (ճապ.՝ 太田健程):
  • Սիգեկի Մորիմոտո (ճապ.՝ 森本茂樹) — գեյմդիզայներ, ծրագրավորող, պոկեմոնների և գովազդի դիզայներ։

Խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Game Freak-ի կազմակերպիչները բացակայում են պոկեմոնների մասին ամեն խաղում, իսկ նրանց գլխավոր գրասենյակը գտնվում Ցելադոն երկնաքերում, որը գտնվում է Կանտո տարածքում։ Խաղերում, որտեղ Կանտո տարածք արգելված է այցելել, նրանք բացակայում են որպես արձակուրդում գտնվողներ։ Օրինակ, կազմակերպիչներն ապրում են Հոեն տարածքի Լիլիկով հոթելում, կամ Hotel Crand Lake-ում, որը գտնվում է Դոբլեստ գետի ափին Սինոյում։ Նրանց այցելելու գլխավոր պատճառն այն է, որ պետք է այնտեղից ստանալ դիպլոմ պոկեդեկսը ամբողջությամբ լրացնելու համար։ Պոկեդեկսը կրճատ տեղեկություն է տալիս յուրաքանչյուր պոկեմոնի մասին։ Pokémon HeartGold և SoulSilver խաղերում հանգստացողներից մեկը, ով խաղային երաժշտության կազմակերպիչն էր, տալիս է խաղացողին GB Sounds դրանից հետո, երբ խաղացողը կստանա Կանտո տարածքի բոլոր ութ շքանշանները։ Game Freak-ը նաև ունի սեփական շենքը Կաստելիա սիթիում Pokémon Black և White խաղերի մեջ, որտեղ խաղացողը կարող է տեսնել Սիգեկի Միրիմոտոյին և նույնիսկ նրան մարտահրավեր նետել, սակայն խաղացողը դա կարող է անել, միայն Պլազմա խմբին հաղթահարելուց հետո։

Մշակված խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Game Boy[խմբագրել | խմբագրել կոդը]

Game Boy Color[խմբագրել | խմբագրել կոդը]

Game Boy Advance[խմբագրել | խմբագրել կոդը]

Nintendo DS[խմբագրել | խմբագրել կոդը]

Nintendo 3DS[խմբագրել | խմբագրել կոդը]

Famicom/Nintendo Entertainment System[խմբագրել | խմբագրել կոդը]

Super Famicom/Super Nintendo Entertainment System[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BUSHI Seiryūden: Futari no Yūsha (1997, T&E Soft)
  • Mario & Wario (1993, Nintendo)
  • Smart Ball / Jerry Boy (1991, Sony)
  • Smart Ball 2 / Jerry Boy 2 (1994, Sony)
  • Nontan no Issho: Kuru Kuru Puzzle (1994, Victor Interactive)

PC Engine[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bazaar de Gosāru no Game de Gosāru (1996, NEC)

Sega Mega Drive[խմբագրել | խմբագրել կոդը]

PlayStation[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Click Medic (1999, Sony)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.gamefreak.co.jp/company/about/
  2. Previous post Next post։ «Pokémon Creators’ Fanzine Fetches High Price | GameLife»։ Wired.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 16 ноября 2010 года 
  3. Gifford Kevin (7 апреля 2008 года)։ «COLUMN: 'Game Mag Weaseling': Just Checking In»։ GameSetWatch։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 16 ноября 2010 года 
  4. Nutt Christian (ապրիլի 3, 2009)։ «The Art of Balance: Pokémon's Masuda on Complexity and Simplicity»։ Gamasutra. United Business Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին 
  5. Chua-Eoan Howard; Tim Larimer (նոյեմբերի 14, 1999)։ «Beware of the Pokemania»։ Time (Time Inc.) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]