Կեն Սուգիմորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեն Սուգիմորի
ճապ.՝ 杉森建
Ծնվել էհունվարի 27, 1966(1966-01-27) (58 տարեկան)
ԾննդավայրՖուկուոկա, Ճապոնիա
ՄասնագիտությունՄանգակա, նկարիչ, դիզայներ
ԼեզուՃապոներեն
ԱզգությունՃապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԹեմաներՄանգա, անիմե սերիալիներ
Ուշագրավ աշխատանքներՊոկեմոն
Կայքtwitter.com/Super_32X

Կեն Սուգիմորի (ճապ.՝ 杉森建, անգլ.՝ Ken Sugimori, հունվարի 27, 1966(1966-01-27), Ֆուկուոկա, Ճապոնիա), ճապոնական խաղերի դիզայներ, նկարիչ և մանգակա։ Աշխարհին հայտնի է դարձել Պոկեմոն խաղի կերպարներիի դիզայների շնորհիվ[1]։ Սուգիմորին նաև զբաղվել է Game Freak-ի ուրիշ խաղերով[2]։ Բացի դրանից, Սուգիմորին ստեղծում է Պոկեմոն անիմե սերիալի կերպարների դիզայնը, ստեղծում է Պոկեմոնի մասին թղթային խաղեր և աշխատում է Nintendo կազմակերպչությունում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին մինչև 1986 թվականը Սուգիմորին պատկերազարդել է Game Freak-ի ամսագրերը, որոնց ստեղծել էր Սատոսի Տաձիրին։ Սուգիմորին նաև ստեղծել է դոձինսի ամսագրի համար տարբեր հոդվածներ և որոշել է հետագայում զբաղվել այդ ամսագրի հոդվածներով[3]։ Շուտով նրանք Տաձիրիի հետ դարձան լավ ընկերներ։ Տաձիրիի հետ նրանք որոշեցին Namco-ի համար ստեղծել Quinty խաղը[4]։ Երբ Տաձիրին սկսեց աշխատել Pocket Monsters Red и Green խաղի շուրջ, Սուգիմորին ստեղծում էր այդ խաղի բոլոր 151 պոկեմոնների դիզայնը, ինչպես նաև խաղի մարդկանց դիզայնը։ Red-ը և Green-ը շատ արագ սկսեց տարածվել Ճապոնիայով մեկ, իսկ Սուգիմորին շարունակեց ստեղծել դիզայներ անիմեի համար։

Ստեղծելով պոկեմոնների դիզայնը, Սուգիմորին մի քանի դիզայներների գլխավորն էր։ Նաև Սուգիմորին վերջնական տեսք էր տալիս սկսնակ դիզայներների աշխատանքներին։ Որպեսզի ոգևորվեր, նա իր խմբի հետ գնում է կենդանաբանական այգի[5]։ Նաև Սուգիմորին պատկերազարդում էր մանգաները, ավելացնելով դրանք, որ տարածվում էին Pokémon Mystery Dungeon: Explorers of Time և Explorers of Darkness խաղի օրինակների շնորհիվ[6]։ Սուգիմորին դիզայնը ստեղծելիս, սկզբնական տեսք է տալիս նկարին, իսկ հետո կալկայի ձևով մ իքանի անգամ փոխադրում է ուրիշ թերթեր, որպեսզի նկարին վերջանական տեսք նվիրի[7]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պոկեմոն» խաղերի ցանկ - կերպարների դիզայներ, նկարիչների ղեկավար
  • Mendel Palace (Quinty) - կերպարների դիզայներ
  • Smart Ball — կերպարների դիզայներ
  • Drill Dozer — կերպարների դիզայներ, նկարիչների ղեկավար
  • Pulseman — կերպարների և գրաֆիկայի դիզայներ

Թոթային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Կեն Սուգիմորին հայտարարեց, որ նա Sega կազմակերպչության մեծ երկրպագու է[8]։ Նա լուրջ զբաղվում է Sega-ի կցուրդներով, որոցնից են Sega Master System, Sega Mega Drive, Sega Mega-CD և Sega 32X:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gifford, Kevin (7 апреля 2008 года). «'Game Mag Weaseling': Just Checking In». GameSetWatch. Think Services. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 27 января 2010 года-ին.
  2. Thomas, Lucas (23 июля 2009 года). «Pulseman Review». IGN. News Corporation. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 27 января 2010 года-ին.
  3. Kohler, Chris (2004). Power-up: How Japanese Video Games Gave the World an Extra Life. BradyGames. էջ 238. ISBN 0744004241.
  4. Barnholt, Ray (30 июля 2008 года). «25 Sorta Significant Famicom Games: #19». 1UP.com. UGO Networks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 27 января 2010 года-ին.
  5. Iwata, Satoru (2010). «DSで2作目の完全新作をつくること». Iwata Asks (Japanese). Kyoto, Japan: Nintendo. էջ 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 23 сентября 2010 года-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Staff (13 марта 2008 года). «Pokemon Pre-Order Offer». IGN. News Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 27 января 2010 года-ին.
  7. «Game Freak on Pokemon!». Computer and Video Games. Future Publishing. 30 мая 2003 года. Վերցված է 25 сентября 2010 года-ին.
  8. «SEGA interviews Ken Sugimori on Pulseman release on the Wii's Virtual Console (Japanese)» (jp). SEGA. 2007 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]