Ֆուկուոկա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ֆուկուոկա
Դրոշ
Flag of Fukuoka City.svg

Fukuoka montage.jpg
Կոորդինատներ: 33°35′25″ հս․ լ. 130°24′7″ ավ. ե. / 33.59028° հս․. լ. 130.40194° ավ. ե. / 33.59028; 130.40194
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանում Higashi-ku, Hakata-ku, Chūō-ku, Minami-ku, Nishi-ku, Jōnan-ku և Sawara-ku
Մակերես 340 030 000 քառակուսի մետր
ԲԾՄ 685 մետր
Բնակչություն 1 567 189 մարդ (հոկտեմբերի 1, 2017)[1]
Ժամային գոտի UTC+9
Փոստային ինդեքսներ 40130-7
Պաշտոնական կայք city.fukuoka.lg.jp
##Ֆուկուոկա (քաղաք) (Ճապոնիա)
Red pog.png

Ֆուկուոկա (ճապ.՝ 福岡市), քաղաք և խոշոր նավահանգիստ Ճապոնիայի հարավ-արևմուտքում (ձևավորվել է կառավարության որոշմամբ)։ Ֆուկուոկա պրեֆեկտորայի վարչական կենտրոնն է։ Կարևոր արդյունաբերական կենտրոն է։ Բնակչությունը՝ 1 567 189 մարդ (հոկտեմբերի 1, 2017)[1]։ Քաղաքի միջով հոսում է Նակագավա գետը՝ բաժանելով այն 2 մասի՝ Հակատա (առևտրական) և Ֆուկուոկա (վարչական և գործարարական): Ունի մետրոպոլիտեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուկուոկան ունի ելք դեպի Ճապոնական ծով և գտնվում է Կորեայի և Չինաստանի հարևանությամբ, ըստ այդմ, վաղուց ի վեր ճապոնական-չինական-կորեական կապերի կարևոր կենտրոն է։ Յայոյ ժամանակաշրջանում ժամանակակից քաղաքի տարածքը խիստ բնակեցված է եղել։ Հավանաբար Ֆուկուոկան ճապոնական առաջին նախապետություններից մեկն է, որի ղեկավարը 57 թվականին ստացել է «ոսկե կնիք» և «վանա» տիտղոս։

VI դարից Ֆուկուոկայի տարածքում գտնվում է Նա (ճապ.՝ 那ノ津, 儺ノ津, なのつ) նավահանգստային քաղաքը։ VIII-XI դարերում այն ծառայել է որպես ճապոնական դեսպանության գործուղման վայր, և առաջին նավահանգիստն է եղել, որը Ճապոնիայում ընդունել է օտարերկրյա դեսպանների և առևտրականների։ Դրա շնորհիվ քաղաքն արագ դարձել է արևելաասիական առևտրի կենտրոններից մեկը։ XI դարի սկզբից քաղաքն անվանել են «Հակատա»։

XIII դարում Հակատան Ճապոնիայի խոշոր բնակավայրերից մեկն էր։ Բացի ճապոնացիներից, այստեղ ապրում էին կորեացիներ և չինացիներ, որոնք ունեին սեփական թաղամասեր և եկեղեցիներ։ 1274 և 1281 թվականների մոնղոլական արշավանքների պատճառով Ճապոնիան դադարեցրել է դիվանագիտական և առևտրական հարաբերությունները մայրցամաքի հետ, ինչը բացասական ազդեցություն է թողել քաղաքի զարգացման վրա: Սակայն XV-XVI դարերում ակտիվ ճապոնա-մինսկական առևտրի շնորհիվ Հակատան վերադարձրել է իր նախկին փառքը։ Քաղաքը՝ Սակայի և Բոնուցուի հետ մեկտեղ, համարվում էր Ճապոնիայում ամենամեծ խոշոր առևտրի կենտրոններից։ 1587 թվականին Հակատան այրվել է Սիմադզու ցեղերի նահանջող զորքերի կողմից Ճապոնիայի և Տոյոտոմի Հիդեյոսիի պատերազմի ժամանակ։ Նույն թվականին վերջինս վերականգնեց Նակա գետի արևելյան ափին գտնվող քաղաքը։

1601 թվականին Հակատայի հողերը հանձնվել են Կուրոդա տոհմին, և այս ընտանիքի ղեկավար Կուրոդա Նագամասան քաղաքի արևմուտքում ամրոց է կառուցել։ Այն կոչվել է «Ֆուկուոկա»[2]։ Քանի որ Հակատան դարձավ Ֆուկուոկայի ամրոցի և Ֆուկուոկայի իշխանության մայրաքաղաքը, այն վերանվանվեց Ֆուկուոկա, չնայած հին «Հակատա» անունը մնաց շրջանառության մեջ մինչև XIX դարը: Ներկայումս Հակատա-կուն (ճապ.՝ 博多区) Ֆուկուոկա քաղաքի կենտրոնական գործարարական շրջանն է։

1871 թվականին հիմնադրվել է Ֆուկուոկա պրեֆեկտորան, իսկ նախկին բնակավայրի տարածքը բաժանվել է երկու մասի` Ֆուկուոկա և Հակատա: 1878 թվականին երկու շրջանները միացվել են մեկ Ֆուկուոկա անվան տակ, որը 1889 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ի դեպ քաղաքի բնակիչների մեծամասնությունը չի ցանկացել հրաժարվել պատմական Հակատա անունից, ուստի քաղաքային կայարանը, նավահանգիստը, ինչպես նաև ավանդական արհեստագործական արտադրանքները, ինչպիսիք են տիկնիկները կամ մետաքսը, պահել են իրենց հակատական անվանումները։ 1903 թվականին Ֆուկուոկայում հիմնվել է բժշկական համալսարան, որը դարձել է ապագա Կյուսյու համալսարանի հիմքը, իսկ 1909-1910 թվականներին թողարկվել են առաջին տրամվայները: Սակայն 1920-ական թվականներին քաղաքի բնակչությունը զիջում է Նագասակին և Կումամոտոյին: 1930-ական թվականներին Ֆուկուոկայի քաղաքական և տնտեսական դերը կտրուկ աճեց։ Այն դարձավ Հյուսիսային Կյուսյու արդյունաբերական շրջանի հիմնական կենտրոններից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքում կենտրոնացել են տարածաշրջանի կենտրոնական կառավարության, ֆինանսական և կոմերցիոն հիմնարկների ներկայացուցիչները, որոնց գործունեությունը ծավալվում էր ընդամենը Կյուսյու կղզու տարածքում։

1972 թվականին ֆուկուոկան ըստ Ճապոնիայի կառավարության որոշումներ, դարձել է սահմանված քաղաք և բաժանվել շրջանների։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուկուոկա (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 21.5
(70.7)
24.3
(75.7)
26.3
(79.3)
30.1
(86.2)
32.3
(90.1)
37.3
(99.1)
38.3
(100.9)
38.1
(100.6)
36.5
(97.7)
33.3
(91.9)
28.2
(82.8)
23.5
(74.3)
38.3
(100.9)
Միջին բարձր °C (°F) 9.9
(49.8)
11.1
(52)
14.4
(57.9)
19.5
(67.1)
23.7
(74.7)
26.9
(80.4)
30.9
(87.6)
32.1
(89.8)
28.3
(82.9)
23.4
(74.1)
17.8
(64)
12.6
(54.7)
20.9
(69.6)
Միջին օրական °C (°F) 6.6
(43.9)
7.4
(45.3)
10.4
(50.7)
15.1
(59.2)
19.4
(66.9)
23.0
(73.4)
27.2
(81)
28.1
(82.6)
24.4
(75.9)
19.2
(66.6)
13.8
(56.8)
8.9
(48)
17.0
(62.6)
Միջին ցածր °C (°F) 3.5
(38.3)
4.1
(39.4)
6.7
(44.1)
11.2
(52.2)
15.6
(60.1)
19.9
(67.8)
24.3
(75.7)
25.0
(77)
21.3
(70.3)
15.4
(59.7)
10.2
(50.4)
5.6
(42.1)
13.6
(56.5)
Ռեկորդային ցածր °C (°F) −6.0
(21.2)
−8.2
(17.2)
−4.7
(23.5)
−1.4
(29.5)
1.4
(34.5)
4.3
(39.7)
13.8
(56.8)
15.4
(59.7)
7.9
(46.2)
0.4
(32.7)
−2.1
(28.2)
−5.4
(22.3)
−8.2
(17.2)
Տեղումներ մմ (դյույմ) 68.0
(2.677)
71.5
(2.815)
112.5
(4.429)
116.6
(4.591)
142.5
(5.61)
254.8
(10.031)
277.9
(10.941)
172.0
(6.772)
178.4
(7.024)
73.7
(2.902)
84.8
(3.339)
59.8
(2.354)
1612,3
(63,476)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 2
(0.8)
1
(0.4)
1
(0.4)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
4
(1.6)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.0 10.1 12.9 11.0 10.7 12.4 11.9 10.4 10.9 7.3 9.7 10.3 128.7
Միջ. ձնառատ օրեր 6.9 4.3 1.9 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 3.8 17.1
% խոնավություն 63 63 65 65 68 74 75 72 73 67 67 64 68
Միջին ամսական արևային ժամ 102.1 121.0 149.8 181.6 194.6 149.4 173.5 202.1 162.8 177.1 136.3 116.7 1867
աղբյուր: [3]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուկուոկայի համայնապատկերը
Ֆուկուոկան բաժանվում է 7 շրջանների․
Wards of Fukuoka City Japan.png Շրջան Բնակչություն
(2013 թվական հունիսի 1)
Տարածք
(կմ²)
Խտություն
(մարդ/կմ²)
Japan WardColour 100x0x0.png Հիգասի-կու (東区) 299 384 66,68 4380
Japan WardColour 60x80x0.png Հակատա-կու (博多区) 221 347 31,47 7030
Japan WardColour 0x40x100.png Տյուո-կու (中央区)
(վարչական կենտրոն)
186 558 15,16 12 310
Japan WardColour 100x80x0.png Մինամի-կու (南区) 252 242 30,98 8140
Japan WardColour 100x40x0.png Դզյոնան-կու (城南区) 129 089 16,02 8060
Japan WardColour 20x80x40.png Սավարա-կու (早良区) 213 828 95,88 2230
Japan WardColour 100x40x100.png Նիսի-կու (西区) 199 906 83,83 2380

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ծառը կամֆորայի ծառն է, ամառային ծաղիկը՝ փոփոխվող հիբիսկուսը, ձմեռային ծաղիկը` բուսական կամելիան, ծովային թռչունը` սովորական ճայը, դաշտային թռչունը` կարմրավուն դրախտապանը (Emberiza cioides):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային համալսարաններ
Պրեֆեկտության համալսարան
Մասնավոր համալսարաններ
  • Դաիտիի համալսարան, դեղագործական գիտությունների քոլեջ (第一薬科大学)
  • Ֆուկուոկայի տեխնիկայի ինստիտուտ (福岡工業大学)
  • Ֆուկուոկայի Դզյո Գակուինի համալսարան (福岡女学院大学)
  • Ֆուկուոկայի համալսարան (福岡大学)
  • Կյուսյու Սանգյոյի համալսարան (九州産業大学)
  • Նակամուրա Գակուենի համալսարան (中村学園大学)
  • Սեյնան Գակուինի համալսարան (西南学院大学)

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կուսիդա դզինդզյա (櫛田神社), սինտոյական տաճար
  • Ֆուկուոկայի աշտարակ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուկուոկայի քույր քաղաք են համարվում․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]