Տոյոտոմի Հիդեյոսի
| Տոյոտոմի Հիդեյոսի ճապ.՝ 豊臣秀吉 | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 17, 1537 |
| Ծննդավայր | Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա |
| Մահացել է | սեպտեմբերի 18, 1598[1][2][3] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Fushimi, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա |
| Գերեզման | Ճապոնիա |
| Քաղաքացիություն | Ճապոնիա |
| Մայրենի լեզու | ճապոներեն |
| Կրոն | սինտոիզմ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական հրամանատար, ashigaru և daimyo |
| Ամուսին | Nene?, Yodo-dono?, Kyōgoku Tatsuko?, Kai-hime?, Kōnomae?, Minami Dono?, Minami no Tsubone?, Maa-hime?, Himeji Dono?, Hirosawa no Tsubone?, Getsukei'in?, En'yū-in?, Sanjō-dono? և Sannomarudono? |
| Ծնողներ | հայր՝ Kinoshita Yaemon?, մայր՝ Ōmandokoro? |
| Զբաղեցրած պաշտոններ | kampaku?, Daijō-daijin?, daimyo?, Dainagon? և Naidaijin? |
| Երեխաներ | Toyotomi Hideyori?, Toyotomi Tsurumatsu? և Hashiba Hidekatsu? |
| Ստորագրություն | |
Տոյոտոմի Հիդեյոսի (մարտի 17, 1537, Նակամուրա կու, Նագոյա, Ճապոնիա - սեպտեմբերի 18, 1598[1][2][3], Fushimi, Ֆուշիմի, Կիոտո, Ճապոնիա), ճապոնական իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Օդա Նոբունագայի կողմից սկսած Ճապոնիայի վերամիացումը։ Տոյոտոմին Օդա Նոբունագայի տեղակալներից մեկն էր և նրա վախճանից հետո գլխավորեց ճապոնական ազգային վերամիացման գործը, պայքարելով կենտրոնախույս ֆեոդալների դեմ և հանձն առնելով կայսեր Գերագույն մինիստրի պաշտոնը (1585 թվականի հուլիս)։ Տոյոտոմի Հիդեյոսիին հաջողվեց հաղթահարել արևելյան խոշոր կղզիներում իշխող ավատատերերին և միավորել Սիկոկու և Կյուսյու կղզիները կայսերական գերիշխանության տակ գտնվող արևվմտյան նահանգների հետ։ Նա մեծ դեր կատարեց երկրում ներքին խաղաղություն և համերաշխություն հաստատելու և պահպանելու գործում, ապառազմականացրեց կենտրոնախույս իշխանների հենակետերը, զարկ տվեց ճանապարհների կառուցմանը և բնական ռեսուրսների շահագործմանը։
Տոյոտոմիի արտաքին քաղաքականությունը բոլորովին խաղաղասեր չէր. նա նախատեսում էր Ճապոնիայի գերիշխանությունն ամբողջ Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ Կորեայում և Չինաստանում, և ռազմական միջոցների դիմեց՝ այդ նպատակներն իրականացնելու ուղղությամբ։ Բայց 1597 թվականին Կորեայի դեմ նախաձեռնված պատերազմում ճապոնական զորքերը պարտվեցին և մեկ տարի անց՝ Տոյոտոմիի մահից հետո, իշխանության եկավ Տոկուգավա Իեյասուն, որը սկիզբ դրեց Տոկուգավաների դինաստիային, և որի շնորհիվ Ճապոնիան վայելեց երեք դար տևող խաղաղության ժամանակաշրջան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kuwata T. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Elisonas J. Toyotomi Hideyoshi // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085944
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. X, Page 77
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոյոտոմի Հիդեյոսի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 55)։ |