Կամֆորայի ծառ
Արտաքին տեսք
| Կամֆորայի ծառ | |
Կամֆորայի ծառ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Դափնածաղկավորներ (Laurales) |
| Ընտանիք | Դափնազգիներ (Lauraceae) |
| Ցեղ | Դարչնածառ (Cinnamomum) |
| Տեսակ | Կամֆորայի ծառ (C. camphora) |
| Միջազգային անվանում | |
| Cinnamomum camphora | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Կամֆորայի ծառ (լատիներեն՝ Cinnamómum cámphora), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառ։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը՝ 20—50 մ է, բնի տրամագիծը հասնում է մինչև 5մ։ Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն։ Պտուղները գնդաձև են, մուգ կապույտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետևանքով դրանից ստացվող կամֆորա։
Կամֆորայի ծառի բնափայտը միջատներից չի վնասվում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Չինաստանի հարավում, Հարավային Ճապոնիայում, Հարավային Կորեայի Չեժուդո կղզում։ Մշակվում է նաև Ռուսաստանում՝ Սև ծովի կովկասյան ափերին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 219)։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամֆորայի ծառ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամֆորայի ծառ» հոդվածին։ |
| ||||||||||||||