Լագոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լագոս
Lagos
Դրոշ Զինանշան
Lagos Flag.png Lagos Seal.png

Lagos Island.jpg
Լագոսը
Կոորդինատներ: 6°27′0″ հս․ լ. 3°24′0″ ավ. ե. / 6.45000° հս․. լ. 3.40000° ավ. ե. / 6.45000; 3.40000
Երկիր Նիգերիա Նիգերիա
Մակերես 999,58 կմ²
ԲԾՄ 5 մ
Բնակչություն 7 937 932 մարդ (2006)
Խտություն 7941 մարդ/կմ²
Ագլոմերացիա ~10 000 000
Տեղաբնականուն լագոսցի
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայք lagosstate.gov.ng (անգլ.)
Lagos.png
##Լագոս (Նիգերիա)
Red pog.png
Թինուբու հրապարակը Լագոս կղզում
Բնակելի շենքեր Վիկտորիա կղզում
Սև մշակութային ժառանգության փառատոնի շքերթը /2012 թ./

Լագոս[1] (անգլ.՝ Lagos, յորուբա՝ Èkó), նավահանգստային քաղաք Նիգերիայի հարավ-արևմուտքում, երկրի ամենամեծ քաղաքը։ Ունենալով 7 միլիոն բնակչություն, Լագոսը Կահիրե քաղաքից հետո Աֆրիկայի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Լագոսը եղել է Նիգերիայի մայրաքաղաքը մինչև 1991 թ-ի դեկտեմբերի 12-ը, որից հետո մայրաքաղաք դարձավ Աբուջան։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացել է Լագոս կղզուց, որը կազմում է քաղաքի կենտրոնը։ Կղզին Լագոս (պորտ.՝ lagos ― ծովալճակ) է անվանել պորտուգալացի ծովագնաց Լանսելոյտ դա Ֆրեյտասը (նա այստեղ ափ է դուրս եկել 1460 թվականին)՝ նկատի ունենալով այն ծովալճակը, որի խորքում գտնվում է կղզին։

Մինչև 19-րդ դարի կեսերը Լագոսը եղել է ստրկավաճառության կենտրոն։[2]

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագոսը աշխարհի ամենաարագ աճող քաղաքներից[3][4][5][6][7][8][9] և ամենաբազմամարդ քաղաքային ագլոմերացիաներից մեկն է[10][11]: Ֆինանսական խոշորագույն կենտրոն է, որտեղ ստեղծվում է Աֆրիկայում ամենամեծ համախառն ներքին արդյունքը: Նրա նավահանգիստը՝ Ափարան, մայրցամաքի ամենամեծ և ամենաբանուկ նավահանգիստն է[12][13][14]:

Սկզբնապես հիմնադրվելով մի քանի կղզիների վրա՝ որպես նավահանգստային քաղաք՝ Լագոսը հետագայում մեծ թափով ընդարձակվել է, տարածվել նաև մայրցամաքում և ներկայումս կազմված է երկու՝ կղզային և մայրցամաքային մասերից[15]:

Թեև Լագոսը 1991 թվականից ի վեր մայրաքաղաք չէ, այդուհանդերձ՝ հաճախ դարձյալ հիշատակվում է որպես մայրաքաղաքային տարածք՝ "Metropolitan Lagos", պաշտոնապես՝ "Lagos Metropolitan Area"[16][17][18]: Այն մի քաղաքային ագլոմերացիա է[19]՝ կազմված տեղական կառավարման ենթակա 20 գոտիներից և 32 LCDA-ներից՝ ներառյալ Լագոս նահանգի կենտրոն Իքեջան[20]: Այդ ագլոմերացիան զբաղեցնում է նահանգի ընդհանուր տարածքի 37 տոկոսը, մինչդեռ այնտեղ ապրում է նահանգային ողջ բնակչության 85 տոկոսը[21][22]:

Metropolitan Lagos-ի բնակչության քանակության մասին տվյալները հակասական են: 2006 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է մոտավորապես ութ միլիոն բնակիչ, սակայն Լագոս նահանգի կառավարությունը վիճարկել է այդ տվյալը և որոշ ժամանակ անց հրապարակել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալը՝ մոտավորապես 16 միլիոն բնակիչ, այսինքն՝ մարդահամարի արձանագրածից կրկնակի ավելի[23]: 2015 թվականի ոչ պաշտոնական տվյալներով որպես "Greater Metropolitan Lagos"-ի բնակչության թիվ արձանագրվել է՝ շուրջ 21 միլիոն մարդ[21][24][25]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lagos»։ Oxford Dictionary։ Վերցված է 28 November 2015 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. African Cities Driving the NEPAD Initiative։ UN-HABITAT։ 2006։ էջ 202։ ISBN 978-9-211318159 
  4. John Hartley, Jason Potts, Terry Flew, Stuart Cunningham, Michael Keane, John Banks (2012)։ Key Concepts in Creative Industries։ SAGE։ էջ 47։ ISBN 978-1-446-2028-90 
  5. Helmut K Anheier, Yudhishthir Raj Isar (2012)։ Cultures and Globalization: Cities, Cultural Policy and Governance։ SAGE։ էջ 118։ ISBN 978-1-446-2585-07 
  6. Stuart Cunningham (2013)։ Hidden Innovation: Policy, Industry and the Creative Sector (Creative Economy and Innovation Culture Se Series)։ Univ. of Queensland Press։ էջ 163։ ISBN 978-0-702-2509-89 
  7. Lisa Benton-Short, John Rennie Short (2013)։ Cities and Nature։ Routledge Critical Introductions to Urbanism and the City։ էջ 7։ ISBN 978-1-134252749 
  8. Kerstin Pinther, Larissa Förster, Christian Hanussek (2012)։ «Afropolis: City Media Art»։ Jacana Media։ էջ 18։ ISBN 978-1-431-4032-57 
  9. Salif Diop, Jean-Paul Barusseau, Cyr Descamps (2014)։ The Land/Ocean Interactions in the Coastal Zone of West and Central Africa Estuaries of the World։ Springer։ էջ 66։ ISBN 978-3-319-0638-81 
  10. «What Makes Lagos a Model City»։ New York Times։ 7 January 2014։ Վերցված է 16 March 2015 
  11. John Campbell (10 July 2012)։ «This Is Africa's New Biggest City: Lagos, Nigeria, Population 21 Million»։ The Atlantic (Washington DC)։ Վերցված է 23 September 2012 
  12. «Africa's biggest shipping ports»։ Businesstech։ 8 March 2015։ Վերցված է 26 October 2015 
  13. Brian Rajewski (1998)։ Africa, Volume 1 of Cities of the World: a compilation of current information on cultural, geographical, and political conditions in the countries and cities of six continents, based on the Department of State's "post reports"։ Gale Research International, Limited։ ISBN 978-0-810-3769-22 
  14. Loretta Lees, Hyun Bang Shin, Ernesto López Morales (2015)։ Global Gentrifications: Uneven Development and Displacement։ Policy Press։ էջ 315։ ISBN 978-1-447-3134-89 
  15. «CASE STUDY OF LAGOS»։ Արխիվացված օրիգինալից-ից 4 March 2016-ին։ Վերցված է 27 November 2015 
  16. «A Flood-Free Lagos: The Regional Imperative»։ Վերցված է 27 November 2015 
  17. Olukoju, Ayodeji։ «The Travails of Migrant and Wage Labour in the Lagos Metropolitan Area in the Inter-War Years»։ Liverpool University Press։ Վերցված է 27 November 2015 
  18. «Lagos Metropolitan Area: Scope and scale of the shelter problem»։ Վերցված է 27 November 2015 
  19. Caprio, Charles (6 March 2012)։ «Lagos is wonderful and charming conurbation of Nigeria to visit»։ Go Articles։ Վերցված է 27 November 2015 
  20. «Administrative Levels - Lagos State»։ Nigeria Congress։ Արխիվացված օրիգինալից-ից 25 December 2005-ին։ Վերցված է 27 November 2015 
  21. 21,0 21,1 «Lagos State Information»։ National Bureau of Statistics։ Արխիվացված օրիգինալից-ից 9 November 2015-ին։ Վերցված է 25 October 2015 
  22. «Population - Lagos State»։ Lagos State Government։ Արխիվացված օրիգինալից-ից 18 October 2015-ին։ Վերցված է 27 November 2015 
  23. «Population-Lagos State»։ Lagos State Government։ Արխիվացված օրիգինալից-ից 18 October 2015-ին։ Վերցված է 21 February 2016 
  24. «Population»։ Lagos State Government։ 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 18 October 2015-ին։ Վերցված է 3 November 2012 
  25. The Sustainable City VII: Urban Regeneration and Sustainability։ 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]