Գիշերային ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակումբային տիպիկ միջավայր

Գիշերային ակումբ (անգլ.՝ night club), դիսկոտեկ, կամ պարզապես՝ ակումբ, հասարակական հաստատություն՝ նախատեսված հաճախորդների լիցքաթափման և ժամանցի համար։ Բարերից ու փաբերից տարբերվում է այն հանգամանքով, որ հագեցված է պարահրապարակով և դիջեյի խցիկով, որտեղից էլ վերջինս հզոր ձայնահամակարգի միջոցով տարածում է երաժշտությունը, (հիմնականում՝ էլեկտրո, փոփ, հաուս, ռեգգի, հիփ հոփ, ռոք ժանրերում և դրանց ենթաոճերում)։ Որոշ ակումբներ էլ իրենց հերթին առանձնանում են միայն մեկ երաժշտական ժանրի մեջ։ Բացի ձայնագրված երաժշտություններից ակումբներում կարող են նաև ելույթ ունենալ երաժիշտները՝ իրենց կենդանի կատարումներով։

Ակումբներում կարող են գործել այսպես կոչված ֆեյս կոնտրոլ և դրես կոդ համակարգերը, որոնք սահմանափակում են տարբեր արտաքին տվյալները կամ հագուստային պահանջները չբավարարող անձանց մուտքն ակումբ։

Ակումբներում շատ հաճախ տարբեր առիթներով կազմակերպվում են որոշակի բովանդակություններով երեկույթներ (փարթիներ)։