Հաուս երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Հաուս
House
Ոճային հիմքեր Դիսկո, Սոուլ, Էլեկտրո, Ֆանկ, Դաբ
Մշակութային հիմքեր 1984 թվական, Չիկագո
Հատուկ գործիքներ Սինթեզատոր, Հարվածային մեքենա, Սաքսոֆոն
Ենթաժանրեր
Էյսիդ֊Հաուս, Դիփ֊հաուս, Դրիմ Հաուս, Էլեկտրո֊Հաուս
Հարակից ժանրեր
Փոստ֊դիսկո, Դիսկո, Իտալո֊դիսկո
Տարածաշրջանային բեմեր
Չիկագո, Ֆրանսիա, Իբիցա, Իտալիա, Նյու Ջերսի, Նյու Յորք

Հաուս երաժշտություն (անգլ.` House music), ակումբային երաժշտության տարատեսակ, որը ծնունդ է առել ԱՄՆՉիկագո քաղաքում 1980-ականների սկզբին[1]։ Արդեն 80-ականների կեսերին այս ոճը մեծ ժողովրդայնություն էր վայելում դիսկոտեկներում` աֆրոամերիկացիների և լատինաամերիկացիների շրջանում։ Երաժշտությունը տարածվում է Միացյալ Նահանգների ու Կանադայի այլ խոշոր քաղաքներում, որից հետո մուտք է գործում Եվրոպա:

Այժմ հաուս երաժշտությունն ունի բազմաթիվ ենթաժանրեր, որոնցից առավել հայտնիներն են Էլեկտրո-հաուսը, հաուսը, հոլանդական-հաուսը, պրոգրեսիվ-հաուսը, Ֆֆուտուր-հաուսը, Բիգ Ռում հաուսը, Դիփ-հաուսը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաառաջին հաուս ուճի երգը՝ «On and on»-ը գրվել է Ջեսս Սոնդերսի և Վինս Լոուրենսի կողմից[2]։ Ձայնագրությունը կատարվել է 1984 թվականին Չիկագոյում Roland TB-303 կոչվող բաս֊սինթեզատորի և Roland TR-808 հարվածային մեքենայի օգնությամբ, բացի այդ օգտագործվել է «Player One» խմբի «Space Invaders» (1980) երգից հատված։ Հաուս երաժշտության տարատեսակների հիմքում կանգնած էին Ֆրենկի Նակլզը, Մարշալ Ջեֆերսոնը և այլոք։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինև օրս չի պարզվել երաժշտության անվանման ծագումը։ Կա վարկած, որ «հաուս» (անգլ.՝ տուն) բառի ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում այս ժանրի երգերը գրվել և ձայնագրվել են սեփական առանձնատներում։ Ավելի տարածված տարբերակներից է, որ անվանումը ծագել է Չիկագոյում գտնվող «Warehouse» (անգլ.՝ «պահեստ») ակումբի անվանումից[3]։

Հաուսը ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգտագործվում է «Grand Theft Auto» համակարգչային խաղի մեջ։ «San Andreas» խաղում կա SF-UR ռադիոկայան, որտեղ վկայարկվում է միայն հաուս ոճի երաժշտություն։
  • Rise FM ռադիոն «Grand Theft Auto 3» և «Grand Theft Auto» խաղերի մեջ։ «Liberty City Stories»֊ում նույնպես հիմնականում օգտագործվում է հաուս։
  • Քենան Թոմփսոնի «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live) եղել է «Deep House Dish» էպիզոդների շարք, որի ժամանակ երաժիշտները նվագում էին հաուս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.allmusic.com/subgenre/house-ma0000002651
  2. unesdoc.unesco.org/images/0012/001201/120152e.pdf
  3. Snoman, Rick (2009). The Dance Music Manual: Tools, Toys, and Techniques — Second Edition. Oxford, UK: Elsevier Press. էջ 233