Գաղութացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհի գաղութացումը 1492-2008 թվականներին

Գաղութացում (անգլ.՝ Colonialism), զարգացած երկրների խմբերի` աշխարհի մնացած մասին տիրապետելու համակարգ 16-20-րդ դարերում[1]:

Գաղութացման քաղաքականությունը նվաճման և ռազմական, տնտեսական մեթոդներով այլ ժողովուրդների, երկրների ու տարածքների (սովորաբար տնտեսապես ավելի ցածր զարգացում ունեցող) մասնակի շահագործման քաղաքականությունն է[2]:

Գաղութների ձեռքբերման նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն, առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական ու մարդկային ռեսուրսների շահագործում, մի շարք դեպքերում` յուրօրինակ, հազվագյուտ ռեսուրսների (այդ թվում` տարանցում) ուղղակի հասանելիություն, դրանց հանդեպ մենաշնորհների ձգտում:
  • Առևտրական ճանապարհների, շուկայի օպտիմալացում, ոչ ցանկալի միջնորդ այլ երկրների չեզոքացում:
  • Առևտրի` ավելի բարձր անվտանգության ձգտում, նրա առավել օպերատիվ, ուժային տիրապետում:
  • Առևտրի իրավական պաշտվանվածություն իրավական դաշտի հարմարեցման ճանապարհով, կայսրական իրավական չափանիշների ձևավորում:

Սոցիալական ոլորտ, սոցիալական հավասարակշռության օպտիմալացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համապատասխան նպատակների ձևավորում քրեական կողմնորոշում ունեցող սոցիալական շերտերի ջանքերով, նրանց բեռի թեթևացում մետրոպոլիայի հասարակության համար:
  • Գաղութների կառավարում, գաղութային վարչակարգի ձևավորում, որը կառավարողների համար լավ դպրոց է, իսկ ուժի կիրառումը տեղական հակամարտությունների լուծման համար լավ եղանակ է կայսրական զինված ուժերը զգոն պահելու համար: Կայսրության կարիքների համար ձևավորվում է արհեստավարժ, ճկուն, փորձառու քաղաքացիական ու ռազմական բյուրոկրատական դպրոց` ապահովելով պաշտոնյաների նոր սերունդ, քաղաքական, ռազմական ու մշակութային էլիտա:
  • Մետրոպոլիայի համեմատությամբ առավել էժան, երբեմն նույնիսկ անվճար (ստրկություն) աշխատուժի ձևավորում, այդ թվում` ըստ անհրաժեշտության արտահանման համար:
  • Քաղաքական ու ռամական նոր տեխոլոգիաների փորձարկում, սեփական արտադրության վնասակար թափոնների արտահանում, վտանգ պարունակող ռազմական, գիտական, արդյունաբերական, բնական փորձարկումներ, որոնց արդյունքը վտանգի տակ կարող էր դնել մետրոպոլիայի բնակիչների բարեկեցությունը, առողջությունն ու կյանքը: Մի շարք դեպքերում նման գործունեությունը հարմար առիթ է փորձարկումները հասարակությունից գաղտնի պահելը:

Արտաքին քաղաքականություն, քաղաքակիրթ զավթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհառազմավարական հետաքրքրություններ, աշխարհի կարևոր հատվածներում հենակետերի ձևավորում սեփական ռազմական ուժերի շարժունակությունն ապահովելու համար:
  • Զորքերի, օդուժի, առևտրական կետերի, գաղութատիրական այլ կայսրությունների բնակչության տեղափոխման վերահսկում, վերջիններիս կողմից համապատասխան տարածքների ներթափանցման կանխում, նրանց դերի նվազեցում:
  • Կայսրական հեղինակության գիտակցում, աշխարհաքաղաքական մեծ կշռի ձեռքբերում միջազգային պայմանագրեր կնքելու, աշխարհում սեփական դերակատարման մեծացման նպատակով:
  • Քաղաքակիրթ մշակութային, լեզվական էքսպանսիա, մետրոպոլիայիայում, գաղութներում ու աշխարհի այլ հատվածներում սեփական հեղինակության, գործող իշխանությունների լեգիտիմության ամրապնդում: Կայսրական քաղաքակիրթ ստանդարտների վերածում համընդհանուր ստանդարտների:

Գաղութի նախանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքական ոչ ինքնուրույնություն, իրավական հատուկ կարգավիճակ, որը, որպես կանոն, տարբերվում է մետրոպոլիայի գավառների կարգավիճակից:
  • Աշխարհագրական զատվածություն, մեծ մասամբ մետրոպոլիայից հեռացվածություն:
  • Բնական ռեսուրսների տնտեսական շահագործում, մետրոպոլիայի օգտին աշխատանքի շահագործում, որը հաճախ հանգեցնում է տնտեսական զարգացման արգելակման, գաղութի դեգրադացման:
  • Շատ դեպքերում էթնիկ, կրոնական, մշակութային կամ այլ տարբերություն մետրոպոլիայի բնակիչների համեմատությամբ, ինչը առաջիններին հիմք է տալիս իրենց համարելու առանձնացված, ինքնուրույն համայնք:
  • Պատմական գործոն
    • Մետրոպոլիայի կողմից տարածքի գրավում, բռնազավթում:
    • Գաղութի` իրավական կարգավիճակից զրկում:
      • Տեղական իշխանություններին ոչ իրավահավասար, կասկածելի բնույթ ունեցող պայմանագրերի պարտադրում, գաղութի տարածքում մետրոպոլիայի օգտին ինքնիշխանությունը սահմանափակող վասալության, կոնցեսիայի, պրոտեկտորատի պայմանների պարտադրում:
      • Ռազմական ուժով կամ հովանավորչությամբ գաղութի տարածքում խամաճիկային ռեժիմի հաստատում:
      • Տարածքի անեքսիայի եղանակով մետրոպոլիայի կողմից սեփական գաղութային վարչակարգի ձևավորում:
      • Գաղութի ուղիղ կառավարում մետրոպոլիայից:
    • Մետրոպոլիայից զգալի թվով բնակչության ներգաղթ գաղութի տարածք, նրանից տեղական իշխանությունների ձևավորում:
    • Մասնակիորեն (հատկապես մինչև 20-րդ դարի վերջին քառորդը) աբորիգենների քաղաքացիական իրավունքների սահմանափակում մետրոպոլիայի բնակչության համեմատությամբ, աբորիգենների համար օտարոտի մշակույթի, կրոնի, լեզվի, սովորույթների ամրապնդում, գոյատևման միջոցներից զրկում, տարբեր բնույթի զտում, մինչև իսկ ցեղասպանություն:
    • Շատ դեպքերում գաղութի բնակչության մեծամասնության ձգտում դեպի փոփոխությունները, սեփական դրության բարելավումը:
      • Մետրոպոլիայի կողմից նմանատիպ գործողությունների բռնի ճնշում:
      • Երբեմն գաղութի նկատմամբ տարածքային երկարաժամկետ հավակնություններ աշխարհագրորրեն, էթնիկապես, կրոնապես կամ մշակութապես ավելի հարմար երկրի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շրջանի վաղ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութացման նախադրյալները ձևավորվել են 15-րդ դարում` աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում, երբ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման բացահայտել է Հնդկաստան տանող ճանապարհը, իսկ Կոլումբոսը` հասել Ամերիկայի ափերին: Այլ մշակույթ ունեցող ժողովուրդներին հանդիպելով` եվրոպացիները ցուցադրել են իրենց տեխնիկական զարգացվածության առավելությունները (հրազեն, օվկիանոսային առագաստանավեր): Առաջին գաղութները Նոր աշխարհում հիմնել են իսպանացիները: Ամերիկյան հնդկացիների պետությունների թալանումը նպաստել է եվրոպական բանկային համակարգի աճին, ֆինանսական ներդրումների հոսքին` խթանելով արդյունաբերությունը, որն իր հերթին պահանջել է հումքային նոր ռեսուրսներ:

Կապիտալի սկզբնական կուտակման գաղութային քաղաքականությանը բնորոշ են նվաճված տարածքներում առևտրում մենաշնորհների հաստատումը, տեղի բնակչության նկատմամբ շահագործման ֆեոդալական ու ստրկատիրական ձևերի հաստատումը: Այս քաղաքականությունը Եվրոպայի երկրներում հանգեցրել է գաղութների թալանի ու ստրուկների վաճառքի հաշվին մեծ կապիտալի կուտակման, որը հատկապես զգալի է եղել 17-րդ դարի երկրորդ կեսին` խթան հանդիսանալով Անգլիայի` ժամանակի առավել զարգացած երկիր համարվելու:

Ստրկացված երկրներում գաղութային քաղաքականությունը հանգեցրել է արտադրական ուժերի ջախջախման, արգելակել է այդ երկրների տնտեսական, քաղաքական զարգացումը, հանգեցրել է հսկայական տարածքների թալանին ու տեղի ժողովուրդների շահագործմանը: Ռազմական բռնության մեթոդները գլխավոր դեր են խաղացել այդ ժամանակաշրջանում գաղութների շահագործման գործում: Դրա վառ օրինակ է Բրիտանական արևելահնդկական ընկերությունը 1757 թվականին իր կողմից նվաճված Բենգալիայում: Նման քաղաքականության հետևանք է եղել 1769-1773 թվականների սովը, որի զոհն են դարձել տասը միլիոն բենգալացիներ: Իռլանդիայում 16-17-րդ դարերում բրիտանական կառավարությունը բռնազավթել և անգլիացի գաղութարարներին է փոխանցել գրեթե բոլոր հողերը, որոնք պատկանել են բնիկ իռլանդացիներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rodney, W. (1972). How Europe underdeveloped Africa. Black Classic Press.
  2. Veracini Lorenzo (2010)։ Settler Colonialism: A Theoretical Overview։ New York: Palgrave Macmillan։ էջ 5։ ISBN 978-0-230-22097-3