Ապագաղութայնացում
Ապագաղութայնացում (դեկոլոնիզացիա), անկախության և լիարժեք ինքնիշխանության տրամադրումը տիրապետություններին, մանդատված տարածքներին, գաղութներին, պրոտեկտորատներին[1][2][3]:
1941 թվականին Ատլանտյան խարտիան հայտարարեց գաղութային կայսրությունների վերացման քաղաքականության մասին, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն աջակցության դիմաց պահանջում էր բաց հասանելիություն գաղութային պետությունների շուկաներին:
Գաղութային համակարգի որոշիչ խզումը տեղի է ունեցել 1947 թվականին (Հնդկաստանի անկախություն) և 1960-ականներին (աֆրիկյան տիրապետության մեծ մասի անկախություն)[4]:
Գաղութային կախվածության մեջ գտնվող երկրները կոչվում էին Երրորդ աշխարհի երկրներ: Հետգաղութային ժամանակաշրջանում, զարգացած արևմտյան երկրները պահպանել և պահպանում են իրենց տնտեսական գերիշխանությունը Երրորդ աշխարհի շատ երկրներում, հիմնականում անհավասար առևտրային փոխանակման (նեո-գաղութացման) տեսքով: Երրորդ աշխարհի երկրները հանդես են գալիս որպես էժան հումքի և էժան աշխատուժի աղբյուրներ, ինչը հնարավորություն է տալիս արևմտյան կորպորացիաներին նվազեցնել իրենց ծախսերը: Հետգաղութային ստրկությանը նպաստում է այն, որ զարգացած երկրները վերահսկում են ապրանքային և ֆինանսական շուկաները և ապահովում նրանց համար շահավետ փոխարժեքներ: Արևմտյան ապրանքները հաճախ մտնում են զարգացող շուկաներ մենաշնորհային բարձր գներով հատկապես բարձր տեխնոլոգիական, դեղագործական և ռազմական արտադրանքներում[5][6]:
Երրորդ աշխարհի երկրների թույլ կոռուպացված ռեժիմները հաճախ զարգացած երկրների քաղաքական վերահսկողության ներքո են և չեն կարողանում հասնել արդարացի գների հարաբերակցությանը, ապահովել արտարժութային եկամուտների վերադարձի վերահսկում և բարձրացնել հարկերի հավաքումը սեփական կրթական և գիտական ոլորտի զարգացման համար: Շատ երկրների պարտքը շարունակաբար աճում էր:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pushkala Prasad (2015-02-24)։ Crafting qualitative research : working in the postpositivist traditions։ London։ ISBN 9781317473695։ OCLC 904046323
- ↑ Sabrin Mohammed (2013)։ «Exploring the intellectual foundations of Egyptian national education»
- ↑ Walter. Mignolo (2011)։ The darker side of Western modernity : global futures, decolonial options։ Durham: Duke University Press։ ISBN 9780822350606։ OCLC 700406652
- ↑ David Strang, "Global patterns of decolonisation, 1500–1987." International Studies Quarterly (1991): 429–454. online
- ↑ Robert R. Palmer, The age of the Democratic Revolution: a political history of Europe and America, 1760–1800 (1965)
- ↑ Richard B. Morris, The emerging nations and the American Revolution (1970).