Ներգաղթ
Արտաքին տեսք


Ներգաղթ, իմիգրացում (լատին․՝ immigrare — բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակության համար այլ երկրների քաղաքացիների մուտքը տվյալ երկիր։ Ներգաղթի պատճառները տարբեր են՝ տնտեսական (աշխատուժի ներմուծում), ռազմական (օտար հողերի զավթում), քաղաքական (փախուստ քաղաքական, ռասայական, կրոնական և այլ հետապնդումներից)։ Ներգաղթ արտագաղթի հետ մեկտեղ նպաստել է բազմաթիվ երկրների բնակչության ձևավորմանը։ Ներգաղթի ժողովրդագրական ցուցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուցվածքով (գերակշռում են երիտասարդ և միջին տարիքի անձինք, այդ թվում՝ տղամարդիկ)։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ներգաղթ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 242)։ ![]() |