Չմիացած երկրների շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չմիացած երկրների շարժում, շարժում, որտեղ պետությունները վարում են ռազմաքաղաքական խմբավորումներին չմասնակցելու արտաքին քաղաքականություն։ Չմիացման շարժման հիմքը դրվել է Բանդունգի կոնֆերանսում (1955)՝ ի հակակշիռ նեոգաղութատիրության, մասնավորապես երիտասարդ պետություններին ռազմաքաղաքական խմբավորումների (ՍԵԱՏՕ, ՍԵՆՏՕ) մեջ ներգրավելու քաղաքականության։ Չմիացած երկրները վարում են խաղաղության պահպանման, զինաթափման, ազգային-ազատագրական պայքարի պաշտպանության, իմպերիալիզմի, գաղութատիրության, ապարտեիդի և ռասայական խտրականության դեմ պայքարելու քաղաքականություն։ Աստիճանաբար ընդլայնվում է Չմիացած երկրների շրջանակը (Հավանայի 6-րդ կոնֆերանսին մասնակցել է 94 պետություն)։ Չմիացած երկրների շարժումը կազմակերպորեն ձևավորվել է Բելգրադի կոնֆերանսում (1961), որտեղ ստեղծվել է մշտական գործող բյուրո։ Չմիացած երկրների պայքարի ազդեցությամբ լուծարվել են ՍԵԱՏՕ և ՍԵՆՏՕ ռազմական խմբավորումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png