Քնախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնախտ
Trypanosoma sp. PHIL 613 lores.jpg
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս Տրիպանոսոմոզներ[1]
Պատճառ Trypanosoma brucei
Բուն պատճառ C84541[1]
Հիվանդության ախտանիշ Winterbottom's sign[2], periodic fever[2], գլխացավ[2], joint pain[2], malaise[2] և Սակավարյունություն[2]
Բժշկական մասնագիտություն համաճարակաբանություն
Հիվանդությունների բազա 29277 և 13400
MedlinePlus 001362
eMedicine 228613
MeSHID D014353
Disease Ontology DOID:10112
NCI Thesaurus C84541[1]
African trypanosomiasis Վիքիպահեստում

Քնախտ, աֆրիկական տրիպանոսոմոզ, մարդու հիվանդություն, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։

Հանդիպող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր և այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2017-09-29 — 2017-09-29 — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WikiSkripta — 2008. — ISSN 1804-6517
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png