Ապրում են Աֆրիկայի արևադարձային և մերձարևադարձային հատվածներում՝ Սահարա և Կալահարի անապատի միջև ընկած տարածքներում[1][2][3] ։ Ցեցեի խայթոցը խիստ վտանգավոր է, ինչպես մարդու այնպես էլ կենդանիների համար, շատ կենդանիների համար նույնիսկ մահացու է։ Քնախտ հիվանդության հարուցիչի տարածողն է[4]։
Մարմնի երկարությունն է 9-14մմ։ Կուրծքը շիկամոխրագույն է չորս լայնակի մուգ դարչնագույն շերտերով, մեջքը դեղին է, փորը՝ մոխրագույն։
ևրոպայում տարածված տնային ճանճերից ցեցեն ունի տարբերակող չորս հատկանիշ՝
* Ցեցեն ունի արտահայտիչ երկարավուն և դեպի առաջ ուղղված կնճիթ։
* Հանգիստ վիճակում թևերը լրիվ ծալված վիճակում են՝ մեկը մյուսի վրա։
* Թևի կենտրոնական մասում հստակ երևում է կացնի տեսքով պատկեր։
↑Rogers D.J., Hay S.I., Packer M.J. (1996)։ «Predicting the distribution of tsetse flies in West Africa using temporal Fourier-processed meteorological satellite data»։ Annals of Tropical Medicine and Parasitology90 (3): 225–241։ PMID8758138։ doi:10.1080/00034983.1996.11813049
↑Farrar Jeremy, Hotez Peter, Junghanss Thomas, Kang Gagandeep, Lalloo David, White Nicholas J. (2013)։ Manson's Tropical Diseases (23rd ed.)։ Philadelphia: Saunders [Imprint]։ էջ 607։ ISBN978-0702051012