Քնի խանգարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնի խանգարումներ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն, քնի բժշկություն և հոգեբուժություն
ՀՄԴ-10F51 և G47
 Sleep disorders Վիքիպահեստում

Քնի խանգարումներ կամ սոմնիոպաթիա, դասվում է բժշկական խանգարումների շարքին և դրսևորվում է անձի անհատական քնի ռեժիմի խանգարումով։ Քնի խանգարման որոշ տեսակներ լրջորեն ազդում են նորմալ ֆիզիկական, հոգեկան սոցիալական և էմոցիոնալ գործառույթների վրա։ Պոլիսոմնոգրաֆիան և ակտիգրաֆիան քնի խանգարումների ախտորոշիչ թեստեր են։ Քնի խանգարումները դասակարգվում են դիսսոմնիաների, պարասոմնիաների, քնի խանգարումներ ցիրկադային ռիթմի խախտմամբ, որն ընդգրկում է քնի տևողության փոփոխությունը, և այլ խանգարումներ կապված բժշկական և հոգեբանական տարբեր ախտաբանությունների հետ։ Քնի առավել հաճախ հանդիպող խանգարումներից է անքնությունը(ինսոմնիա)[1], երբ մարդը չի կարողանում քնել կամ հաճախակի է արթնանում առանց այլ օբյեկտիվ պատճառների առկայության[2]։ Այլ խանգարումներից են քնի ապնոէն, նարկոլեպսիան և հիպերսոմնիան (չափազանց արտահայտված քնկոտություն ոչ ակտիվ ժամերին), աֆրիկյան քնախտ (քնի խանգարում Trypanosoma cruzi մակաբույծի պատճառով), լուսնոտություն, գիշերային սարսափ։ Քնի խանգարումների պատճառները տարբեր են, սկսած բրուկսիզմից և գիշերային մղձավանջներից։ Երկրորդային քնի խանգարումների բուժումը (ի տարբերություն հոգեբուժական հիվանդությունների կամ հոգեմետ դեղերի չարաշահմամբ պայմանավորված ախտաբանական վիճակները, որոնք առաջնային են) հիմնվում է հիմնական խնդրի լուծման վրա[3]։ Քնի առաջնային խանգարումները լայնորեն տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Բայց երեխաների շրջանում հանդիպող խանգարումները ավելի քիչ են պարզաբանված, քանի որ շատ դեպքերում չեն իդենտիֆիկացվում[4]։ Քնի խանգարումների սկիզբը հաճախ կապված է լինում մի շարք գործոնների հետ՝ դեղորայքի ընդունում, ցիրկադային ռիթմի տարիքային փոփոխություններ, շրջապատող միջավայրի փոփոխություն, ապրելակերիպի փոփոխություն, վաղ հայտնաբերված ֆիզիոլոգիական խնդիրներ կամ սթրես[5]։ Մեծահասակների շրջանում տարածված է քնի ընթացքում շնչառական ֆունկցիայի խանգարումը, վերջույթների շարժումները, անհանգիստ ոտքերի համախտանիշը, աչքերի արագ շարժման փուլի (REM փուլ), անքնությունը և ցիրկադային ռիթմի խանգարումը[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի քնի խանգարման բազմաթիվ տեսակներ

  • Բրուկսիզմ՝ քնի ժամանակ ատամների ոչ կամային սեղմում և կրճտացում
  • Կատաթրենիա կամ գիշերային հևոց, որն առաջանում է արտաշնչման ժամանակ
  • Քնի դանդաղ փուլի խանգարում(DSPD) քնելու և արթնանալու անհնարինություն համապատասխան ժամերին, ցիրկադային ռիթմերի խանգարմամբ, բայց դանդաղ քնի պահպանմամբ։ Այլ ախտաբանություններից են քնի փուլերի հարաճող խանգարումը, ոչ 24 ժամյա քուն-արթնեցում խանգարումը կույրերի կամ նորմալ տեսողություն ունեցողների մոտ և քնից արթնանալու ոչ պարբերական ռիթմը։ Այս ախտահարումները ավելի հազվադեպ են հանդիպում քան DSPD-ն։ Բացի վերը նշվածներից հանդիպում են նաև քնի իրավիճակային խանգարումները, օրինակ աշխատանքային գրաֆիկի հետ կապված[6]։
  • Մահացու ելքով ընտանեկան անքնությունը շատ հազվադեպ հանդիպող, մահացու պրիոնային հիվանդություն է, որն առաջացնում է քնի լրիվ բացակայություն։
  • Հիպոպնոէի համախտանիշ, հազիվ նշմարելի շնչառություն կամ շնչառական շարժումների հաճախականության դանդաղեցում քնի ժամանակ
  • Իդիոպաթիկ հիպերսոմնիա, երկարատև քնի առաջնային նյարդաբանակ պատճառ, որն ունի մի շարք ընդհանրություններ նարկոլեպսիայի հետ[7]։
  • Անքնություն (առաջնային անքնություն) քուն մտնելու կամ քնած մնալու քրոնիկ խանգարում, երբ որևէ այլ օբյեկտիվ պատճառ չի հայտնաբերվում։ Անքնութոյւնը կարող է լինել նաև կոմորբիդ կամ կարող է լինել երկրորդային։
  • Քլեյն-Լևինի համախտանիշ, հազվադեպ հանդիպող խանգարում է, որը բնութագրվում է կայուն էպիզոդիկ հիպերսոմնիաներով և ճանաչողական գործառույթի կամ տրամադրության խանգարումներով[8]։
  • Նարկոլեպսիա, բնութագրվում է արտահայտված ցերեկային քնկոտությամբ (անգլ.՝ ESD) և, այսպես կոչված, քնի նոպաներով, համեմատաբար հանկարծակի առաջացող անհաղթահարելի քնելու ցանկությամբ, որը խանգարում է մասնագիտական և սոցիալական պարտականությունների կատարմանը։ Նարկոլեպսիայով տառապողների 70%-ը ունի նաև կատապլեքսիա՝ շարժիչ մկանների հանկարծակի թուլություն, որը կարող է հանգեցնել վայր ընկնելուն գիտակցության լրիվ պահպանմամբ[9]։
  • Գիշերային սարսափ, բնութագրվում է քնած ժամանակ մղձավանջներ տեսնելով։ Այսպիսի խանգարում ունեցողնմերը հանկարծակի արթնանում են քնից և շարունակում են իրենց պահել տեսած սարսափին համապատասխան* Night terror, Pavor nocturnus, sleep terror disorder, an abrupt awakening from sleep with behavior consistent with terror[10]։
  • Գիշերամիզություն(նիկտուրիա), միզարձակման հաճախացում գիշերային ժամերին։ Այն գիշերային անմիզապահությունից (էնուրեզից) տարբերվում է նրանով, որ վերջինիս դեպքում մարդը չի արթնանում[11]։
  • Պարասոմնիաներ, քնի խանգարման տեսակ են, որոնք բնութագրվում են քնած ժամանակ ոչ համապատասխան վարքով, մասնավորապես՝լուսնոտությամբ, գիշերային սարսափներով և կատաթրենիայով։
  • Քնած վիճակում վերջույթների պարբերական շարժումներ(անգլ.՝ PLMS), ձեռքերի և/կամ ոտքերի հանկարծակի առաջացող, ոչ կամային շարժումներ քնած ժամանակ։ Քնի այլ խանգարումների բացակայության դեպքում PLMS-ն հանգեցնում է քնի որակի նվազմանը հանգեցնելով վերջույթների պարբերական շարժումների խանգարման(անգլ.՝ PLMD):
  • Վերջույթների այլ շարժումներ քնած վիճակում, այդ թվում հիպնոտիկ տեղաշարժեր և գիշերային միոկլոնուս։
  • Աչքերի արագ շարժում քնած ժամանակ(անգլ.՝ RBD), բնորոշ է քնի արագ փուլի շրջանում դաժան կամ դրամատիկ երազներով, երբեմն վնասելով ինքն իրեն կամ անկողնում իր կողքին պառկած մարդուն (արագ քնի խանգարում կամ RSD):
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ(անգլ.՝ RLS), ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկություն։
  • Հերթափոխային աշխատանքով պայմանավորված քնի խանգարում(անգլ.՝ SWSD) քնի իրավիճակային խանգարում է՝ կապված ցիրկադային ռիթմերի խախտման հետ։ Այն նախկինում մտնում էր ցիրկադային ռիթմերի իրավիճակային խանգարումների խմբի մեջ, բայց DSM-5-ում այն առանձնացվել է(հավելյալ տեղեկությունների համար նայեք հոգեկան խանգարումների ախտորոշիչ-վիճակագրական ձեռնարկները)։
  • Քնի ապնոէ, օբստրուկտիվ ապնոէ, քնած ժամանակ շնչառական ուղիների օբստրուկցիա, որը հանգեցնում է ոչ խորը քնի և ուղեկցվում է խռռացնելով։ Ապնոէի մյուս տեսակները հանդիպում են ավելի հազվադեպ[12]։ Քնի օբստրուկտիվ ապնոէն բժշկական խանգարում է քնած ժամանակ վերին շնչառական ուղիների կոլապսի հետևանքով (կոկորդի հետին հատված)։ Վերին շնչառական ուղիների լրիվ կոլապսման էպիզոդները, որոնք շարունակվում են 10 վայրկյան և ավելի կոչվում են ապնոէ[13]։
  • Քնի պարալիզ, բնութագրվում է մարմնի ժամանակավոր պարալիզով մինչև քնի անցնելը կամ քնից արթնանալուց։ Քնի պարալիզը կարող է ուղեկցվել տեսողական, լսողական և տակտիլ հալյուցինացիաներով։ Եթե ընթացքը ծանր չէ, աօա այն չի համարվում հիվանդություն և հաճախ դիտարկվում է որպես նարկոլեպսիայի մաս։
  • Լուսնոտություն կամ սոմնամբուլիզմ, ակտիվ գործողությունների կատարում (օրինակ քայլք) առանց գիտակցական ակտիվության
  • Սոմնիֆոբիա, քնի խանգարման պատճառներից է քնելու վախը։ Այս խանգարման նշաններից են անհանգստությունը և պանիկ գրոհները քնելու փորձեր կատարելուց առաջ և ընթացքում։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիսսոմնիաներ, քնի խանգարումների մեծ խումբ է, որին բնորոշ է կա՛մ հիպերսոսմնիայով, կա՛մ անքնությամբ։ Ունի երեք հիմնական ենթադաս։ Դրանք են՝ ներքին (այսինքն օրգանիզմում առաջացած), արտաքին (շրջապատող միջավայրի գործոններով կամ տարբեր ախտաբանություններով պայմանավորված) և ցիրկադային ռիթմի խանգարումներ։
  • Անքնություն (ինսոմնիա), այն կարող է լինել առաջնային կամ զուգակցվել այլ հիվանդությունների հետ կամ լինել երկրորդային, այսինքն այլ հիվանդության հետևանք (օրինակ տրամադրության կամ նյարդային խանգարումների)[14] կամ առողջական վիճակի այլ խանգարույմների հետևանք(ասթմա, դիաբետ, սրտի հիվանդություններ, նյարդաբանական խանգհարումներ)[15]
  • Առաջնային հիպերսոմնիա, հիպերսոմնիան լինում է կենտրոնական կամ ուղեղային ծագման
    • Նարկոլեպսիա, քրոնիկ նյարդաբանական խանգարում է կապված ուղեղի անկարողության հետ կառավարելու քունը և արթնությունը[16]
    • Իդիոպաթիկ հիպերսոմնիա, քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը շատ նման է նարկոլեպսիային, որի ընթացքում նկատվում է հոգնածություն և քնկոտություն օրվա ընթացքում։ Իդիոպաթիկ հիպերսոմնիա ունեցող անձինք առօրյա գործունեության ապահովման համար անհրաժեշտ քունը չեն կարողանում ապահովել։ Դա անդրադառնում է նրանց աշխատանքային գործունեության վրա, և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում[17]։
    • Հետադարձ հիպերսոմնիա, որն ընդգրկում է Քլայն-Լևինի համախտանիշը
    • Հետտրավմատիկ հիպերսոմնիա
    • Դաշտանային ցիկլի հետ կապված հիպերսոմնիա
  • Շնչառական խանգարումներ քնած ժամանակ, այդ թվում (ոչ ամբողջական ցանկ)՝
    • քնի ապնոէի տեսակները
    • խռռացնելը
    • վերին շնչառական ուղիների ռեզիստենտության համախտանիշը
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • Վերջույթների շարժումների պարբերական խանգարումներ
  • Քնի ցիրկադային ռիթմի խանգարումներ
    • Քնի փուլերի հետաձգում
    • Քնի փուլերի ընդլայնված խանգարում
    • 24 ժամվա հետ չկապված քուն-արթնության խանգարում
  • Պարասոմնիաներ, քնի խանգարումների խումբ է, որն ընդգրկում է ոչ նորմալ և անբնական շարժույմները, վարքը, էմոցիաները, ընկալումը և երազները
  • Բժշկական կամ հոգեկան հիվանդություններ, որոնք կարող են առաջացնում են քնի խանգարում․

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային մոտեցումները ցույց են տվել, որ մանկական տրավմաները (օրինակ ընտանեկան խնդիրները կամ սեռական տրավմաները) զգալիորեն բարձրացնում են քնի խանգարումների զարգացման հավանականությունը հասուն տարիքում, այդ թվում քնի ապնոէի, նարկոլեպսիայի և անքնության[18]։ Դրանից զատ, ապացուցողական հիմքեր կան ենթադրելու, որ արագ քնի իդիոպաթիկ վարքային խանգարումները(iRBD) կարող են ունենալ ժառանգական բնույթ։ 632 հոգանոց խմբում, որտեղ կեսը ունեին iRBD, մյուս կեսը՝ ոչ, կատարված հետազոտություններ։ Այդ հետազոտությունների արդյունքներով այն անձինք, ովքեր ունեին iRBD հաճախ նշում էին, որ իրենց առաջին կարգի հարազատները ևս ունեին քնի խանգարում[19]։ Իհարկե, այս փաստը ապացուցելու համար դեռևս շատ հետազոտություններ պետք է կատարվեն։ Քնի խանգարումների զարգացման ռիսկի խմբի մեջ են մտնում գանգուղեղային տրավմա ունեցող անձինք։ Քանի որ այս կապի բացահայտումը ևս շատ կարևոր է եղել մասնագետների համար, անցկացվել են մի շարք հետազոտություններ։ Արդյունքները փաստում են, որ գանգուղեղային տրվմա ունեցող մարդիկ ունեն նարկոլեպսիայի, քնի օբստրուկտիվ ապնոէի, ցերեկային քնկոտության և անքնության զարգացման բարձր ռիսկ[20]։ Շատ հետազոտությունների արդյունքներ ներկայացված են աղյուսակում․

Տվյալների աղբյուր Քնի փոփոխություն Խումբ ԳՈՒՎ Խումբ ԳՈՒՎ
Քնի տիպը NՄասնակիցներ NՄասնակիցներ P P Z փորձ
Առողջների խումբ
Քնի խանգարումներ Ընդհանուր 66 85 .32 .56 3.02 .003
Քնի խնդիրներ Քնի անցման խթանում 77 77 .05 .41 5.33 <.001
Բարձր ցերեկային քնկոտություն 85 99 .10 .24 2.65 .008
Հիվանդների խումբ
Քնի խանգարումներ Ընդհանուր 2187 1706 .41 .50 5.59 <.001
Քնի խանգարումներ Անքնություն 1007 581 .10 .29 9.94 <.001
Հիպերսոմնիա 7954 212 .10 .28 8.38 <.001
Քնի օբստրուկտիվ ապնոէ 1741 283 .02 .25 15.51 <.001
Վերջույթների պարբերական շարժումներ քնած ժամանակ 18,980 212 .04 .08 2.95 .003
Նարկոլեպսիա 18,980 152 .00b .04 17.11 <.001
Քնի խնդիրներ Խռռացնել 2629 65 .42 .60 3.56 <.001
Անքնություն 6340 1001 .31 .50 11.8 <.001
Քնի պահպանում 24,600 309 .27 .50 8.96 <.001
Քնի արդյունավետություն 1007 119 .27 .49 4.93 <.001
Քնելու անցման խթանում 24,600 368 .27 .36 3.80 <.001
Մղձավանջներ 2187 133 .08 .27 7.43 <.001
Բարձր ցերեկային քնկոտություն 16,583 651 .09 .27 15.27 <.001
Առավոտյան վաղ արթնացում 24,600 364 .18 .38 9.76 <.001
Լուսնոտություն 4972 99 .02 .09 4.85 <.001

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և քնի խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հաճախ են ասոցացվում քնի խանգարումների հետ, հատկապես, երբ ուղեկցվում են ալֆա-սինուկլեինի կուտակմամբ, ցրված համակարգային ատրոֆիա, Պարկինսոնի հիվանդություն, Լևիի մարմնիկներով դեմենցիա[21][22][23][24][25][26][27]։ Օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում առաջանում են քնի տարբեր խանգարումներ, սովորաբար անքնություն (70%-ի շրջանում), հիպերսոմնիա (50%-ից ավելիի շրջանում), արագ քնի վարքային խանգարումներով(40%-ի շրջանում և կապված է շարժիչ ֆունկցիայի խանգարման հետ)[21][22][23][24][25][26][27]։ Բացի դրանից RBD-ն տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման նախատրամադրող գործոն է[22][24]։ Քնի խանգարումներ դիտվում են նաև Ալցհեյմերի հիվանդության ժամանակ[22][24][26]։ Այս հիվանդությամբ տառապողների 45%-ն ունենում են քնի խանգարումներ։ Եթե հիմնվենք խնամակալների խոսքերի վրա այդ թիվը հասնում է մինչև 70%։ Ինչպես Պարկինսոնի հիվանդության, այնպեսլ էլ Ալցհեյմերի դեպքում հաճախ են հայտնաբերվում անքնությունը և հիպերսոմնիան, որի պատճառը բետա-ամիլոիդի կուտակումն է ցիրկադային ռիթմի և մելատոնինի փոփոխությամբ[22][24][28]։ Բացի դրանից Ալցհեյմերի հիվանդության ժամանակ փոխվում է քնի փուլերի հերթագայության փոփոխությամբ[22][24][26]։ Չնայած տարիքի հետ փոխվում է քնի ենթակառուցվածքը, բայց այս դեպքում խնդիրը խորանում է[28]։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում քնի խանգարումը կապված է երազային ցնորքների(հալուցինացիա)բարձր տագնապայնությամբ, անընդհատ արթնացումներով։ Այս փոփոխությունները հավանաբար կապված են արևի մայր մտնելու հետ՝ կենսքաբանական ժամացույցի տիպիկ փոփոխություն[24][28]։ Նեյրոդեգֆեներատիվ փոփխությունները հիմնականում կապված են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններրի հետ, որոնք խախտում են քունը և արթնությունը, ցիրկադային ռիթմը, շարժողական կամ ոչ շարժողական գործառույթները[22][24]։ Մյուս կողմից քնի խանգարումները ազդում են ճանաչողական գործառույթի, բուժառուի հոգեվիճակի և կյանքի որակի վրա[24][27][28]։ Դրանից զատ այսպիսի վարքագծային փոփոխությունները ազդում են նաև այս բուժառուների հարազատների և խնամակալների վրա[24][27][28]։ Կատարված սահմանափակ հետազոտությունները այս հարցի վերաբերյալ և կյանքի տևողության երկարացումը պահանջում են քնի խանգարումների և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջև կապի առավել մանրամասն հետազոտություն[22][28]։

Քնի խանգարումներ և Ալցհեյմերի հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴԵմենցիայի 70% դեպքերի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է[29]։ Չնայած այս մեծ թվին, մեր պատկերացումները հիվանդության հիմնական մեխանիզմների վերաբերյալ դեռևս սահմանասփակ են[29]։ Վերջին հետազոտությունները բացահայտել են, որ կա կապ քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության միջև[29][30]։

Քունը փուխվում է ծերացմանը զուգահեռ[30]։ Ժամանակի հետ նվազում է քնի տևողությունը և աչքերի դանդաղ շարժման փուլի տևողությունը, հատկապես SWS-ի դեպքում(պահպանվում է 10%-ից քիչ դեպքերում)։ Մեծահասակները նաև ավելի հակված են քնի ապնոէին և անքնությանը[30]։

Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ճանաչողական ֆունկցիայի և հիշողության խանգարումներից բացի նկատվում են նաև քնի զգալի խանգարումներ և քնի կառուցվածքային փոփոխություններ[29][30]։ Վերջինը կարող է դրսևորվել քնի հատվածավորման, քնի տևողության կարճացման, անքնության, ցերեկային քնկոտության, քնի որոշակի փուլերի տևողության կրճատման և քնի տարբեր ստադիաների նմանությամբ[29]։ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների 60%-ը ունի քնի այսպիսի խանգարում[29]։ Գործոններից մեկը, որը կարող է բացատրել քնի կառուցվածքային նմանատիպ փոփոխությունը ցիրկադային ռիթմի փոփոխությունն է, որը կարգավորում է քունը[29]։ Ցիրկադային ռիթմի խանգարումը բերում է քնի խանգարման[29]։ Որոշ հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն դանդաղած ցիրկադային ռիթմ այն դեպքում, երբ ծերացման բնականոն ընթացքի դեպքում առկա է ընդլայնված ցիրկադային ռիթմ[29][31]։

Այս հոգեկան գանգատներից զատ առկա են նաև երկու հիմնական նյարդաբանական գանգատներ[29][30]։ Առաջինը բետա-ամիլոիդի կուտակումն է և ագրեգացված վահանիկների ձևավորումը[29][30], երկրորդը՝ տաու սպիտակուցի կուտակումն է[29][30]։

Ապացուցվել է, որ քուն-արթնություն ցիկլը ազդում է բետա-ամիլոիդային ծանրաբեռնվածության վրա, որը Ալցհեյմերի հիվանդության կենտրոնական բաղադրիչ է[29][30]։ Արթնության ժամանակ բետա-ամիլոիդի արտադրությունը ավելի արագ է և կայուն, քան քնած ժամանակ[29][30][32]։ Դա բացատրվում է երկու հանգամանքով․ առաջին՝ մետաբոլիկ ակտիվությունը արթնության ժամանակ ավելի բարձր է քան քնած ժամանակ, ինչը, բնականաբար, պայմանավորում է բետա-ամիլոիդի արագ սինթեզը[29][30]։ Երկրորդ՝ օքսիդատիվ սթրեսը ևս գերակշում է, որն էլի հանգեցնում է բետա-ամիլոիդի սինթեզի շատացմանը[29][30]։

Մյուս կողմից էլ քնի ժամանակ բետա-ամիլոիդի որոշ կառուցվածքային մասեր քայքայվում են, և այն ստանում է ատամնավոր կառույցի տեսք[29][30][32]։ Գլիմֆատիկ համակարգը կատարում է այս գործառույթը գլիֆատիկ քլիրենսի միջոցով[29][30][32]։ Այսպիսով արթուն վիճակում բետա ամիլոիդային ծանրաբեռնվածությունը մեծ է, քանի որ մետաբոլիկ ակտիվությունը և օքսիդատիվ սթրեսը գերակշռում են և տեղի չի ունենում քայքայում գլիֆատիկ քլիրենսի միջոցով։ Քնած ժամանակ ծանրաբեռնվածությունը նվազում է, քանի որ ցածր է մետաբոլիկ ակտիվոիւթյունը և օքսիադատիվ սթրեսը։ Այս ամենին գումարած աշխատում է գլիֆատիկ քլիրենսը[29][30]։

Գլիֆատիկ քլիրենսը տեղի է ունենում աչքերի դանդաղ շարժումների փուլում[29][30][32]։ Քնի այս փուլի տևողությունը տարիքի հետ նվազում է[30], ինչը հանգեցնում է գլիֆատիկ քլիրենսի նվազման և բետա-ամիլոիդային ծանրաբեռնվածության մեծացման։ Դա էլ իր հերթին հանգեցնում է բետա-ամիլոիդային վահանիկների առաջացմանը[29][30][32]։ Հետևաբար քնի խանգարումները Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների մոտ վատացնում են հիվանդության ընթացքը։

Աչքերի դանդաղ շարժումների փուլի տևողության և որակի նվազումը, ինչպես նաև քնի խանգարումը կհանգեցնեն բետա-ամիլոիդային վահանիկների քանակի շատացմանը[29][30]։ Սկզբում այդ գործընթացը տեղի է ունենում հիպոկամպում, որի գլխուղեղի կառուցվածքային մաս է, որը պատասխանատու է երկարատև հիշողության համար[29][30]։ Տեղի է ունենում հիպոկամպի բջիջների քայքայում, ինչն էլ հանգեցնում է ճանաչողական գործառույթի և հիշողության խանգարմանը[29]։

Չնայած պատճառահետևանքային կապերը բացահայտված չեն, Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվումը կորելացվում է քնի արտահայտված խանգարումների հետ[29]։ Նույն ձևով քնի խանգարումները վատացնում են հիվանդության ընթացքը՝ ստեղծելով դրական հետադարձ կապ[29]։ Այդ ամենի արդյունքում քնի խանգարումները չեն համարվում զուտ Ալցհեյմերի հիվանդության սիմպտոմ։ Կապը քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության միջև երկկողմանի է[30]։

Մյուս կողմից էլ հաստատված է, որ երկարատև հիշողության ձևավորումը տեղի է ունենում աչքերի դանդաղ շարժման փուլի ժամանակ[29][33]։ Դա նշանակում է, որ այս փուլի տևողության կրճատումը ևս հանգեցնում է երկարատև հիպոկապ-կապված հիշողության ձևավորման խանգարման[29][33]։ Դա նվազեցնում է աշխատունակությունը, որը Ալցհեյմերի հիվանդության կենտրոնական նշաններից է[29]։

Վերջին հետազոտությունները կապված են քնի խանգարումների, նեյրոգենեզի և Ալցհեյմերի հիվանդության հետ[29]։ Ենթահատիկավոր և ենթափորոքային գոտիներում շարունակում է նեյրոնների վերանորոգումը մեծահասակների մոտ[29][34]։ Հետո այդ բջիջները ընդգրկվում են նոր նյարդային սինապսների մեջ ենթահատիկավոր գոտում, որը գտնվում է հիպոկամպում[29][34]։ Այդ բջիջները և նոր նյարդային կապերը օգնում են կրթմանը և հիշելուն՝ ունենալով կարևոր դեր հիպոկամպային հիշողության ձևավորման մեջ[29]։ Բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ կան նեյրոգենեզը ընդհատող մի շարք գործոններ[29], այդ թվում սթրես և տևական անբավավար քուն(մի օրց ավել տևող)[29]։ Այդպիսով, Ալցհեյմերի հիվանդության դեպքում հանդիպող քնի խանգարումները կարող են ճնշել նեյրոգենեզը և ընկճել հիպոկամպի գործառույթը[29]։ Դա էլ հանգեցնում է հիշողության վատացմանը և արագ պրոգրեսիվմանը, իսկ Ալցհեյմերի հիվանդության պրոգրեսիվումը խորացնում է քնի խանգարումը[29]։

Քնի կառուցվածքային փոփոխությունները դիտվում են Ալցհեյմերի հիվանդության նախակլոնիկ փուլում[29]։ Այդ փոփոխությունները կարող են կիրառվել Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկ ունեցող անձանց հայտնաբերման համար[29]։ Բայց սա դեռ միայն վարկած է։

Չնայած քնի խանգարումների և Ալցհեյմերի հիվանդության մեխանիզմը և պատճառահետևանքային կապը պարզված չէ, վերը նկարագրված արդյունքները արդեն տալիս են շատ պատկերացումներ և հնարավորություն կենտրոնանալու ռիսկի խմբերի և համապատասխան բուժական մեթոդների ներդրման վրա, որպեսզի դանդաղեցվի ճանաչողական խանգարումների պրոգրեսիվումը Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։

Քնի խանգարումներ և հոգեկան հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիզոֆրենիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան հիվանդություններ ունեցողների քնի խանգարումները կարող են ընդգրկել տարբեր կլինիկական նշաններ, ընդգրկելով, բայց չսահմանափակվելով դրանով։ Դրանք են՝ արտահայտված ցերեկային քնկոտություն, քնի անցնելու խնդիրներ, քնի պահպանման խնդիրներ, գիշերային սարսափներ, քնի մեջ խոսել, լուսնոտություն և քնի վատ որակ[35]։ Քնի խանգարումներից անքնությունը, հիպերսոմնիան, քնի դանդաղ փուլի խանգարումները լայնորեն տարածված են ծանր հոգեկան հիվանդությունների դեպքում, ինչպիսին են օրինակ փսիխոտիկ խանգարումները[36]։ Շիզոֆրենիա ունեցող անձանց մոտ քնի խանգարումները խորացնում են ճանաչողական դեֆիցիտը ուսանելու և հիշողության ոլորտներում։ Քնի խանգարումները հաճախ ի հայտ են գհալիս փսիխոզից առաջ։

Չքնելը կարող է առաջացնել ցնորքներ, զառանցանք և դեպրեսիա[37]։ 2019 թվականի հետազոտությունները ուսումնասիրել են վերը նշված երեք խանգարումները շիզոֆրենիայի, բիպոլյար խանգարման ժամանակ։ Հետազոտություններին մասնակցել են 617 շիզոֆրենիկ խանգարում ունեցող, 440 բիպոլյար խանգարում ունեցող և 173 առողջ հսկիչ խումբ։ Քնի խանգարումները հայտնաբերվել են դեպրեսիվ նշանների գնահատման սանդղակով(անգլ.՝ clinician rated scale )[36]։ Արդյունքները ցույց տվեցին, որ քնի խանգարման գոնե մեկ տիպ հաստատվել է 78% շիզոֆրենիկ խանգարում ունեցող, 69% բիպոլյար խանգարում ունեցող և 39% առողջ հսկիչ խմբի մարդկանց մոտ[36]։ Շիզոֆրենիայի դեպքում քնի խանգարումները ավելի հաճախ են հանդիպում բիպոլյար խանգարման և հսկիչ խմբի համեմատությամբ։ Շիզոֆրենիա ունեցողների մոտ հաճախ է հանդիպում հիպերսոմնիան, քնի դանդաղ փուլի խանգարումները երեք անգամ ավելի հաճախ են հանդիպում շիզոֆրենիկների մոտ քան բիպոլյար խանգարում ունեցողների մոտ[36]։ Անքնությունը բոլոր երեք խմբերում հանդիպել է ամենահաճախը[36]։

Բիպոլյար խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիպոլյար խանգարման հիմնական վարքային նշաններից է խախտված քունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բիպոլյար խանգարում ունեցողների 23-78%-ը հայտնում է քնի տևողության երկարացման կամ հիպերսոմնիայի մասին[35]։ Բիպոլյար խանգարման պաթոգենեզը, ներառյալ՝ ինքնասպանության բարձր ռիսկը, հնարավոր է կապված լինի ցիրկադային ռիթմերի խախտման հետ, իսկ քնի խանգարումը պատճառ է դառնում տրամադրության անկայունության[38]։ Բիպոլյար խանգարման դեպքում քնի հետ կապված առավել տարածված խանգարումներ են հիպերսոմնիային լրացնող անքնությունը, գիշերային սարսափները, քնի որակի վատացումը, արտահայտված ցերեկային քնկոտությունը և այլն[38]։ Դրանից բացի կենդանիների մոդելների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քնի անբավարարությունը կարող են առաջացնել բիպոլյար մանիայի էպիզոդներ լաբորատոր մկների մոտ։ Բայց այդ մոդելները դեռ սահմանափակ տեղեկատվություն են տալիս մարդկանց բիպոլյար խանգարման տարբեր նշանների, այդ թվում քնի խանգարումների մեխանիզմի մասին[39]։

Մեծ դեպրեսիվ խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քնի խանգարումները(անքնություն կամ հիպերսոմնիա) պարտադիր ախտորոշիչ ցուցանիշ չեն, բայց համարվում են հաճած հանդիպող նշաններից մեկը մեծ դեպրեսիվ խանգարում ունեցողների մոտ[40]։ Անքնության և հիպերսոմնիայի տարածվածությունը մեծ դեպրեսիվ խանգարում ունեցողների մոտ կազմում է 88% և 27% համապատասխանաբար։ Իսկ անքնություն ունեցողների մոտ երեք անգամ բարձրանում է մեծ դեպրեսիվ խանգարման ռիսկը[41]։ Ընկճված տրամադրությունը և արդյունավետ քունը խիստ կապված են միմյանց հետ[41] ․ քնի խանգարումնմերը կարող են նախորդել դեպրեսիվ խանգարումներին, կամ առկա դեպրեսիան բերում է քնի խանգարման[41]։ Հոգնածությունը և քնի խանգարումը(ոչ պարբերական արտահայտված քնկոտություն) դեպրեսիայի նշաններ են։ Վերջին հետազոտությունների արդյունքներով հոգնածությունը և քնմի խանգարումները մեծ դեպրեսիվ խանգարման շարժիչ ուժերն են և կապում են մեծ դեպրեսիվ խանգարման նշանները գեներալիզացված տագնապային խանգարման հետ[42]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Sign with text: Sömnförsök pågår (Sleep study in progress), room for sleep studies in NÄL hospital, Sweden.

Քնի խանգարման բուժումը բաժանում են չորս դասի՝

  • Վարքային և հոգեթերապևտիկ բուժում
  • Վերականգնում և ուղղորդում
  • Բուժում
  • Այլ սոմատիկ բուժում

Նշված ընդհանուր մոտեցումներից ոչ մեկը բավարար չէ քնի խանգարումների բուժման համար։ Կոնկրետ բուժման մեթոդի ընտրությունը կախված է բուժառուի ախտորոշումից, բժշկական և հոգեբուժական հիվանդության պատմությանը համապատասխան, ինչպես նաև բուժող բժշկի փորձից։ Հաճախ վարքային/հոգեթերապևտիկ և դեղորայքային մոտեցումները կարող են համակցվել առավելագույն արդյունքի հասնելու համար։

Երկրորդային քնի խանգարումների բուժումը, որոնք հոգեբուժական, բժշկական հիվանդությունների կամ հոգեմետ դեղերի չարաշահման հետևանք են, ընդգրկում է հիմնվում է հիմնական հիվանդության բուժման վրա[43]։ Դեղերը և բուժման սոմատիկ մեթոդները ապահովում են վիճակի ավելի արագ թեթևացում օրինակ նարկոլեպսիայի ժամանակ, որոնք նախընտրելի է բուժել դեղատոմսով տրամադրվող դեղերով օրինակ մոդաֆինիլ[17]։ Իսկ քրոնիկ կամ առաջնային անքնության բուժման համար ավելի արդյունավետ է վարքային թերապիան՝ հեռավոր արդյունքներով։ Մանկական տարիքում քնի խանգարումներով, որով տառապում են զարգացման հապաղում կամ հոգեկան խանգարում ունեցող երեխաների 70%-ը, ոչ բավարար են ուսումնասիրված և բավարար չեն բուժվում։ Դեռահասների շրջանում լայնորեն տարածված են քնի փուլերի խանգարումը, եթե նրանց դպրոցական գրաֆիկը չի համապատասխանում քնի ցիրկադային ռիթմին։ Էֆֆեկտիվ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից, քնի ժամերի վերաբերյալ օրագրի պահումից և քնի հետազոտությունից։ Քնի հիգիենայի փոփոխումը կարող է լուծել խնդիրը, բայց հաճախ դեղորայքային բուժման կարիք է առաջանում[44]։ Ապացուցվել է նաև, որ մի քանի քնի խանգարումները ազդում են նաև գլյուկոզայի փոխանակության վրա[44]։

Ալերգիայի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխուղեղում հիստամինը ունի արթնացնող/ակտիվացնող դեր։ Հիստամը ապահովում է ալերգիկ ռեակցիայի ձևավորումը, հանգեցնելով արթնության և խոչընդոտում է քնելուն[45]։ Ալերգիկ ռինիտ ունեցողների մեծամասնության մոտ առկա է քնի խանգարում։ Ըստ Առողջապահության համաշխարհային ինստիտուտի(անգլ.՝ NIH) հետազոտությունների բացահայտվել է, որ ալերգիկ նշանները կտրուկ վատացնում են քունը, իսկ աստիճանը կապված է ալերգիկ նշանների ծանրությունից[46][47]։ Նաև ապացուցվել է, որ հակաալերգիկ բուժումը լավ է անդրադառնում քնի ապնոէի վրա[48]։

Ասեղնաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին կատարված տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ ներկայում եղած հետազոտությունները անբավարար են ասեղնաբուժության արդյունավետության վերաբերյալ, հետևաբար և անքնության բուժման ցուցման համար[49]։ Երկու հետազոտությունների արդյունքների համադրումը ենթադրում են, որ ասեղնաբուժությունը որոշակիորեն լավացնում է անքնությամբ տառապողների քնի որակը[49]:15։ Այն հիմնականում ցուցված է մեծահասակներին։ Իսկ երեխաների դեպքում ասեղնաբուժության կիրառման մասին հարցերը հետազոտության կարիք ունեն։

Հիպնոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիպնոսը կարող է օգտակար լինել քնի որոշակի խանգարումների դեպքում որոշ բուժառուների համար[50]։ «Սուր և քրոնիկ անքնությունը հաճախ է ենթարկվում ռելաքսիացիայի և հիպնոտիկ մեթոդներին պահպանելով քնի հիգիենան[51] Հիպնոթերապիան օգնում է նաև գիշերային սարսափների դեպքում և քնային վախերի դեպքում։ Կան նաև տվյալներ հիպնոթերապիայի դրական ազդեցության մասին պարասոմնիաների բուժման[52][53], մասնավորապես գիշերային անմիզապահության, լուսնոտության բուժման[54]։ Հիպնոթերապիան որպես բուժման մեթոդ ուսումնասիրվել է թե՛ երեխաների[55], թե՛ մեծահասակների[54] բուժման կոնտեքստում։

Երաժշտաթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այս մեթոդի գիտական հաստատման համար հավելյալ հետազոտություններ են անհրաժեշտ, բայց եղած տվյալները ցույց են տալիս, որ երաժշտաթերապիան որոշակիորեն կարգավորում է քնի սուր ու քրոնիկ խանգարումները։ Մասնակիցները (18 տարեկանից բարձր), որոնք ունեին քնի սուր կամ քրոնիկ խանգարում, ենթարկվել էին հսկիչ ռանդոմիզացված հետազոտության, որի ժամանակ նկատվել է նրանց քնի տևողության երկարում երքաժշտաթերապիայի միջոցով։ Որպեսզի գնահատվի քնի որակը, հետազոտողները ուսումնասիրեցին սուբյեկտիվ ցուցանիշները (օրինակ անկետաներ) և օբյեկտիվ նշանները (օրինակ պոլիսոմնոգրաֆիա)։ Այս հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ երաժշտաթերապիան իսկապես կարգավորում է քնի որակը սուր և քրոնիկ խանգարումների ժամանակ։ Չնայած այս արդյունքները վերջնական չեն և դեռ հավելյալ հետազոտությևնների կարիք կա, բայց նրանք կարող են հիմք լինել երաժշտաթերապիան որպես բուժման մեթոդ կիրառելու համար[56]։ Այլ հետազոտությունների արդյունքներով ստացվել է նմանատիպ պատկեր[57]։ Այն մասնակիցները, որոնք լսել են երաժշտություն ավելի լավ են քնել, քան նրանք, որոնք չեն լսել։ Երաժշտությունը օգնում է հասնել ներքին հանգստության, որը օրգանիզմի ներքին կենսաբանական ժամացույցը աշխատեցնում է ի օգուտ քնելուն[58][59]։ Այն օգնում է թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։ Ավելի արդյունավետ է երաժշտությունը լսել անմիջապես քնելուց առաջ, որը արագացնում է քնի անցումը[60]։

Մելատոնին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնին օգտակար է մարդկանց արագ քնելու համար, օգնում է երկար քնել և լավացնում է կյանքի որակը։ Որպեսզի դա հաստատեն, անցկացվել են մի շարք հետազոտություններ, որոնք համեմատել են մելատոնին օգտագործածների արդյունքները պլացեբոյի հետ։ Դրա արդյունքում հետազոտողները պարզեցին, որ մելատոնինը նվազեցնում է քնի անցնելու ժամանակը և երկարացնում է քնի տևողությունը[61][62], բայց քնի որակի վրա թողել է աննշան ազդեցություն ի համեմատ պլացեբոյի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hirshkowitz M (2004). «Chapter 10, Neuropsychiatric Aspects of Sleep and Sleep Disorders (pp 315-340)» (Google Books preview includes entire chapter 10). In Yudofsky SC, Hales RE (eds.). Essentials of neuropsychiatry and clinical neurosciences (4 ed.). Arlington, Virginia, USA: American Psychiatric Publishing. ISBN 978-1-58562-005-0. «...insomnia is a symptom. It is neither a disease nor a specific condition. (from p. 322)»
  2. «APA "What are sleep disorders?", Retrieved 2019-06-25».
  3. «Sleep Problems and Sleep Disorders». Sleepify. 2019 թ․ հունիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Meltzer LJ, Johnson C, Crosette J, Ramos M, Mindell JA (2010 թ․ հունիս). «Prevalence of diagnosed sleep disorders in pediatric primary care practices». Pediatrics. 125 (6): e1410-8. doi:10.1542/peds.2009-2725. PMC 3089951. PMID 20457689.
  5. 5,0 5,1 Roepke, S. K., & Ancoli-Israel, S. (2010). Sleep disorders in the elderly. The Indian Journal of Medical Research, 131, 302–310.
  6. American Academy of Sleep Medicine (2001). The International Classification of Sleep Disorders, Revised (ICSD-R) (PDF). ISBN 978-0-9657220-1-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Idiopathic hypersomnia | Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program».
  8. Arnulf I, Rico TJ, Mignot E (2012 թ․ հոկտեմբեր). «Diagnosis, disease course, and management of patients with Kleine-Levin syndrome». The Lancet. Neurology. 11 (10): 918–28. doi:10.1016/S1474-4422(12)70187-4. PMID 22995695. S2CID 7636103.
  9. «Narcolepsy Fact Sheet». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  10. Hockenbury DH, Hockenbury SE (2010). Discovering psychology (5th ed.). New York, NY: Worth Publishers. էջ 157. ISBN 978-1-4292-1650-0.
  11. «Nocturia or Frequent Urination at Night». Sleep Foundation. 2018 թ․ նոյեմբերի 21.
  12. Mandell R. «Snoring: A Precursor to Medical Issues» (PDF). Stop Snoring Device. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  13. «Sleep Apnea Diagnosis». SingularSleep. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  14. Levin Noy, Shir. «Insomnia treatment». hiburimnamal.co.il.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. Smith MA, Robinson L, Boose G, Segal R (2011 թ․ սեպտեմբեր). «Sleep Disorders and Sleeping Problems». helpguide.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «NINDS Narcolepsy». National Institute of Neurological Disorders and Stroke. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին.
  17. 17,0 17,1 Voderholzer U, Guilleminault C (2012). «Sleep disorders». Neurobiology of Psychiatric Disorders. Handbook of Clinical Neurology. Vol. 106. էջեր 527–40. doi:10.1016/B978-0-444-52002-9.00031-0. ISBN 978-0-444-52002-9. PMID 22608642.
  18. Kajeepeta S, Gelaye B, Jackson CL, Williams MA (2015 թ․ մարտ). «Adverse childhood experiences are associated with adult sleep disorders: a systematic review». Sleep Medicine. 16 (3): 320–30. doi:10.1016/j.sleep.2014.12.013. PMC 4635027. PMID 25777485.
  19. Schenck CH (2013 թ․ նոյեմբեր). «Family history of REM sleep behavior disorder more common in individuals affected by the disorder than among unaffected individuals». Evidence-Based Mental Health. 16 (4): 114. doi:10.1136/eb-2013-101479. PMID 23970760. S2CID 2218369.
  20. Mathias JL, Alvaro PK (2012 թ․ օգոստոս). «Prevalence of sleep disturbances, disorders, and problems following traumatic brain injury: a meta-analysis». Sleep Medicine. 13 (7): 898–905. doi:10.1016/j.sleep.2012.04.006. PMID 22705246.
  21. 21,0 21,1 Aurora, R., Zak, R., Maganti, R., Auerbach, S., Casey, K., Chowdhuri, S., . . . Morgenthaler, T. (2010). Best practice guide for the treatment of REM sleep behavior disorder (RBD). Journal of Clinical Sleep Medicine : JCSM : Official Publication of the American Academy of Sleep Medicine, 6(1), 85-95.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 Zhong, Naismith, Rogers, & Lewis. (2011). Sleep–wake disturbances in common neurodegenerative diseases: A closer look at selected aspects of the neural circuitry. Journal of the Neurological Sciences, 307(1-2), 9-14.
  23. 23,0 23,1 Bjørnarå, Dietrichs, & Toft. (2013). REM sleep behavior disorder in Parkinson's disease – Is there a gender difference? Parkinsonism and Related Disorders, 19(1), 120-122.
  24. 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 Malkani, R., & Attarian, H. (2015). Sleep in Neurodegenerative Disorders. Current Sleep Medicine Reports, 1(2), 81-90.
  25. 25,0 25,1 Bjørnarå, K., Dietrichs, E., & Toft, M. (2015). Longitudinal assessment of probable rapid eye movement sleep behavior disorder in Parkinson's disease. European Journal of Neurology, 22(8), 1242-1244.
  26. 26,0 26,1 26,2 26,3 https://doi.org/10.1007/s40520-015-0382-8
  27. 27,0 27,1 27,2 27,3 McCarter, S., & Howell, J. (2017). REM Sleep Behavior Disorder and Other Sleep Disturbances in Non-Alzheimer Dementias. Current Sleep Medicine Reports, 3(3), 193-203.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Dick-Muehlke, C. (2015). Psychosocial studies of the individual's changing perspectives in Alzheimer's disease (Premier Reference Source). Hershey, PA: Medical Information Science Reference.
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 29,11 29,12 29,13 29,14 29,15 29,16 29,17 29,18 29,19 29,20 29,21 29,22 29,23 29,24 29,25 29,26 29,27 29,28 29,29 29,30 29,31 29,32 29,33 29,34 29,35 29,36 29,37 29,38 Kent BA, Mistlberger RE (2017 թ․ ապրիլ). «Sleep and hippocampal neurogenesis: Implications for Alzheimer's disease». Frontiers in Neuroendocrinology. 45: 35–52. doi:10.1016/j.yfrne.2017.02.004. PMID 28249715. S2CID 39928206.
  30. 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 30,11 30,12 30,13 30,14 30,15 30,16 30,17 30,18 30,19 Mander BA, Winer JR, Jagust WJ, Walker MP (2016 թ․ օգոստոս). «Sleep: A Novel Mechanistic Pathway, Biomarker, and Treatment Target in the Pathology of Alzheimer's Disease?». Trends in Neurosciences. 39 (8): 552–566. doi:10.1016/j.tins.2016.05.002. PMC 4967375. PMID 27325209.
  31. Tranah GJ, Blackwell T, Stone KL, Ancoli-Israel S, Paudel ML, Ensrud KE, և այլք: (2011 թ․ նոյեմբեր). «Circadian activity rhythms and risk of incident dementia and mild cognitive impairment in older women». Annals of Neurology. 70 (5): 722–32. doi:10.1002/ana.22468. PMC 3244839. PMID 22162057.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 Xie L, Kang H, Xu Q, Chen MJ, Liao Y, Thiyagarajan M, և այլք: (2013 թ․ հոկտեմբեր). «Sleep drives metabolite clearance from the adult brain». Science. 342 (6156): 373–7. Bibcode:2013Sci...342..373X. doi:10.1126/science.1241224. PMC 3880190. PMID 24136970.
  33. 33,0 33,1 Diekelmann S, Born J (2010 թ․ փետրվար). «The memory function of sleep». Nature Reviews. Neuroscience. 11 (2): 114–26. doi:10.1038/nrn2762. PMID 20046194. S2CID 1851910.
  34. 34,0 34,1 Meerlo P, Mistlberger RE, Jacobs BL, Heller HC, McGinty D (2009 թ․ հունիս). «New neurons in the adult brain: the role of sleep and consequences of sleep loss». Sleep Medicine Reviews. 13 (3): 187–94. doi:10.1016/j.smrv.2008.07.004. PMC 2771197. PMID 18848476.
  35. 35,0 35,1 Hombali A, Seow E, Yuan Q, Chang SH, Satghare P, Kumar S, և այլք: (2019 թ․ սեպտեմբեր). «Prevalence and correlates of sleep disorder symptoms in psychiatric disorders». Psychiatry Research. 279: 116–122. doi:10.1016/j.psychres.2018.07.009. PMID 30072039.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Laskemoen JF, Simonsen C, Büchmann C, Barrett EA, Bjella T, Lagerberg TV, և այլք: (2019 թ․ մայիս). «Sleep disturbances in schizophrenia spectrum and bipolar disorders - a transdiagnostic perspective». Comprehensive Psychiatry. 91: 6–12. doi:10.1016/j.comppsych.2019.02.006. PMID 30856497.
  37. Pocivavsek A, Rowland LM (2018 թ․ հունվար). «Basic Neuroscience Illuminates Causal Relationship Between Sleep and Memory: Translating to Schizophrenia». Schizophrenia Bulletin. 44 (1): 7–14. doi:10.1093/schbul/sbx151. PMC 5768044. PMID 29136236.
  38. 38,0 38,1 Steardo L, de Filippis R, Carbone EA, Segura-Garcia C, Verkhratsky A, De Fazio P (2019 թ․ հուլիսի 18). «Sleep Disturbance in Bipolar Disorder: Neuroglia and Circadian Rhythms». Frontiers in Psychiatry. 10: 501. doi:10.3389/fpsyt.2019.00501. PMC 6656854. PMID 31379620.
  39. Logan RW, McClung CA (2016 թ․ մայիս). «Animal models of bipolar mania: The past, present and future». Neuroscience. 321: 163–188. doi:10.1016/j.neuroscience.2015.08.041. PMC 4766066. PMID 26314632.
  40. Liu X, Buysse DJ, Gentzler AL, Kiss E, Mayer L, Kapornai K, և այլք: (2007 թ․ հունվար). «Insomnia and hypersomnia associated with depressive phenomenology and comorbidity in childhood depression». Sleep. 30 (1): 83–90. doi:10.1093/sleep/30.1.83. PMID 17310868.
  41. 41,0 41,1 41,2 Murphy MJ, Peterson MJ (2015 թ․ մարտ). «Sleep Disturbances in Depression». Sleep Medicine Clinics. 10 (1): 17–23. doi:10.1016/j.jsmc.2014.11.009. PMC 5678925. PMID 26055669.
  42. Coussement, C.; Heeren, A. (2022). «Sleep problems as a transdiagnostic hub bridging impaired attention control, generalized anxiety, and depression». Journal of Affective Disorders. 296: 305–308. doi:10.1016/j.jad.2021.09.092. PMID 34606807. S2CID 238357084.
  43. Ramar K, Olson EJ (2013 թ․ օգոստոս). «Management of common sleep disorders». American Family Physician. 88 (4): 231–8. PMID 23944726.
  44. 44,0 44,1 Ivanenko A, Massey C (2006 թ․ հոկտեմբերի 1). «Assessment and Management of Sleep Disorders in Children». Psychiatric Times. 23 (11).
  45. Thakkar MM (2011 թ․ փետրվար). «Histamine in the regulation of wakefulness». Sleep Medicine Reviews. 15 (1): 65–74. doi:10.1016/j.smrv.2010.06.004. PMC 3016451. PMID 20851648.
  46. Léger, Damien; Annesi-Maesano, Isabella; Carat, Francois; Rugina, Michel; Chanal, Isabelle; Pribil, Céline; El Hasnaoui, Abdelkader; Bousquet, Jean (2006 թ․ սեպտեմբերի 18). «Allergic rhinitis and its consequences on quality of sleep: An unexplored area». Archives of Internal Medicine. 166 (16): 1744–1748. doi:10.1001/archinte.166.16.1744. ISSN 0003-9926. PMID 16983053.
  47. «Allergies and Sleep». sleepfoundation.org. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  48. Staevska MT, Mandajieva MA, Dimitrov VD (2004 թ․ մայիս). «Rhinitis and sleep apnea». Current Allergy and Asthma Reports. 4 (3): 193–9. doi:10.1007/s11882-004-0026-0. PMID 15056401. S2CID 42447055.
  49. 49,0 49,1 Cheuk DK, Yeung WF, Chung KF, Wong V (2012 թ․ սեպտեմբեր). «Acupuncture for insomnia». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD005472. doi:10.1002/14651858.cd005472.pub3. PMID 22972087.
  50. Stradling J, Roberts D, Wilson A, Lovelock F (1998 թ․ մարտ). «Controlled trial of hypnotherapy for weight loss in patients with obstructive sleep apnoea». International Journal of Obesity and Related Metabolic Disorders. 22 (3): 278–81. doi:10.1038/sj.ijo.0800578. PMID 9539198.
  51. Ng BY, Lee TS (2008 թ․ օգոստոս). «Hypnotherapy for sleep disorders» (PDF). Annals of the Academy of Medicine, Singapore. 37 (8): 683–8. PMID 18797562.
  52. Graci GM, Hardie JC (2007 թ․ հուլիս). «Evidenced-based hypnotherapy for the management of sleep disorders». The International Journal of Clinical and Experimental Hypnosis. 55 (3): 288–302. doi:10.1080/00207140701338662. PMID 17558719. S2CID 21598789.
  53. Hauri PJ, Silber MH, Boeve BF (2007 թ․ հունիս). «The treatment of parasomnias with hypnosis: a 5-year follow-up study». Journal of Clinical Sleep Medicine. 3 (4): 369–73. doi:10.5664/jcsm.26858. PMC 1978312. PMID 17694725.
  54. 54,0 54,1 Hurwitz TD, Mahowald MW, Schenck CH, Schluter JL, Bundlie SR (1991 թ․ ապրիլ). «A retrospective outcome study and review of hypnosis as treatment of adults with sleepwalking and sleep terror». The Journal of Nervous and Mental Disease. 179 (4): 228–33. doi:10.1097/00005053-199104000-00009. PMID 2007894. S2CID 10018843.
  55. Owens LJ, France KG, Wiggs L (1999 թ․ դեկտեմբեր). «REVIEW ARTICLE: Behavioral and cognitive-behavioral interventions for sleep disorders in infants and children: A review». Sleep Medicine Reviews. 3 (4): 281–302. doi:10.1053/smrv.1999.0082. PMID 12531150.
  56. Wang CF, Sun YL, Zang HX (2014 թ․ հունվար). «Music therapy improves sleep quality in acute and chronic sleep disorders: a meta-analysis of 10 randomized studies». International Journal of Nursing Studies. 51 (1): 51–62. doi:10.1016/j.ijnurstu.2013.03.008. PMID 23582682.
  57. Jespersen, Kira V.; Pando-Naude, Victor; Koenig, Julian; Jennum, Poul; Vuust, Peter (2022 թ․ օգոստոսի 24). «Listening to music for insomnia in adults». The Cochrane Database of Systematic Reviews. 8 (8): CD010459. doi:10.1002/14651858.CD010459.pub3. ISSN 1469-493X. PMC 9400393. PMID 36000763.
  58. «Can Music Help Me Sleep?». WebMD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  59. Evernote (2018 թ․ հուլիսի 26). «Can Music Make You a Productivity Powerhouse?». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  60. «The Many Health and Sleep Benefits Of Music». Psychology Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  61. Ferracioli-Oda E, Qawasmi A, Bloch MH (2013 թ․ հունիսի 6). «Meta-analysis: melatonin for the treatment of primary sleep disorders». PLOS ONE. 8 (5): e63773. Bibcode:2013PLoSO...863773F. doi:10.1371/journal.pone.0063773. PMC 3656905. PMID 23691095.
  62. «Meta-analysis: melatonin for the treatment of primary sleep disorders». www.crd.york.ac.uk. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնի խանգարումներ» հոդվածին։