Ափիոնային պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ափիոնային պատերազմներ, 19-րդ դարի կեսերին Չինաստանում բրիտանական առևտրի և չինական ինքնիշխանության վերաբերյալ անգլո-չինական մարտերի հավաքական անվանում։ Այդ մարտերն ընդգրկում են Ափիոնային առաջին (1839–1842) և երկրորդ պատերազմները (1856–1860)։ Կողմերի միջև տեղի ունեցած պատերազմներն ու իրադարձությունները թուլացրեցին Ցին դինաստիան և նվազեցրեցին Չինաստանի տարանջատումը մյուս երկրներից[1][2]։ Չնայած այն հանգամանքին, որ երկու պատերազմները միասին ստացել են միասնական անվանում՝ ափիոնային պատերազմներ, բազմաթիվ պատմաբաններ պնդում են, որ դրանք միանգամայն տարբերվել են միմյանցից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1830-ական թվականները Չինաստանն ուներ բարենպաստ առևտրային հաշվեկշիռ։ Սակայն ափիոնն ամեն ինչ փոխեց։ Աճող մաքսանենգությունը հանգեցրեց Չինաստանի բացասական առևտրային հաշվեկշռի ձևավորմանը։ Մինչ չինացիները փորձում էին արագորեն կասեցնել ափիոնի անօրինական ներկրումն ու վաճառքը, Բրիտանիան ձգտում էր օրինականացնել այն և ուղի հարթել այլ ապրանքների առևտրի համար։

Ափիոնային պատերազմները ներառում են երկու հակամարտություն․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Taylor Wallbank; Bailkey; Jewsbury;Lewis; Hackett (1992). ["http://www.druglibrary.org/schaffer/heroin/opiwar1.htm "A Short History of the Opium Wars" (from: Civilizations Past And Present, Chapter 29: South And East Asia, 1815-1914)"].
  2. Kenneth Pletcher. "Chinese history: Opium Wars". Encyclopedia Britannica.