Jump to content

Երրորդ աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կապիտալիստական երկրներ(Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն և նրանց դաշնակիցներ)
սոցիալիստական երկրներ(Խորհրդային Միություն, Չինաստան և նրանց դաշնակիցներ)
«Երրորդ աշխարհ» — չմիավորված երկրներ
(մոտ 1974թ.)

Երրորդ աշխարհ[1], XX դարի երկրորդ կեսի քաղաքագիտական տերմին, որը ներառում է այն երկրները, որոնք ուղղակիորեն չէին մասնակցում սառը պատերազմին, այլ ուղեկցում էին սպառազինության մրցավազքում։ Ի սկզբանե ընդգրկում էր բոլոր երկրները, որոնք չէին միավորվել ԱՄՆ-ի սատելիտին («առաջին աշխարհ») կամ սոցիալիստական ճամբարին («երկրորդ աշխարհ»)։ Ներկայումս, հիմանականում, կիրառվում է որպես` «զարգացող երկրներ» հասկացության հոմանիշ, անկախ` պատմական իրավիճակից։

Ժամանակակից նշանակությամբ այս տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գիտնական Ալֆրեդ Սովին` L’Observateur ամսագրում, 1952 թվականի օգոստոսի 14-ին[2], որտեղ նա երրորդ աշխարհի երկրները համեմատում էր ավանդական հասարակության երրորդ դասի հետ։ Ի սկզբանե այդ տերմինը վերաբերում էր այն երկրներին, որոնք սառը պատերազմի ժամանակ միավորված չէին ոչ` արևմտյան աշխարհին (ՆԱՏՕ), ոչ էլ` սոցիալիստական ճամբարին (Վարշավայի պայմանագրի կազմակերպություն)։ Երրորդ աշխարհը հանդիսանում է մրցակցության ասպարեզ՝ զարգացած տերությունների համար։ 1974 թվականից «երրորդ աշխարհի» հետ իրենց նույնականացնում էին մաոիստները, դատապարտելով՝ ԽՍՀՄ-ի այսպես կոչված «սոցիալ-իմպերիալիզմը» և «ռեվիզիոնիզմը»։ Չմիացած երկրների շարժումը երրորդ աշխարհը ինքնուրույն և միջազգային-քաղաքական ուժի փոխակերպման փորձ էր։ «Երրորդ աշխարհի» երկրներին նաև անվանում են զարգացող երկրներ։ Այդ զարգացող երկրներն իրենց հերթին բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ըստ տնտեսական զարգացման աստիճանի։ Ամենաթույլ զարգացածը Աֆրիկայի երկրներն են, միջին զարգացածը՝ Ասիայի երկրները, առավել զարգացածը՝ Լատինական Ամերիկայի երկրները։

Առաջին և երրորդ աշխարհների միջև զարգացման դինամիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սոցիալական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի պրոռեկտոր Մ. Ի. Կոդինի տվյալների` «աղքատների և հարուստների միջև եկամուտների բացը մեծանում է։ Գիտության և տեխնոլոգիայի բուռն զարգացումը, զարգացած տնտեսությունը ընդգրկում է փոքր թվով պետություններ, որտեղ ապրում է այսպես կոչված` «ոսկե միլիարդ»-ը»[3]։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի պատմության դոկտոր Վլադիմիր Լամինը` ժողովրդագրության խնդիրներին նվիրված կոնֆերանսում ասել է, որ եթե «ոսկե միլիարդ»-ը չսկսեն իրապես բաժանել մոլորակի հարավի աղքատ երկրների միջև, ապա մոտ ապագայում ռեսուրսների համար կատաղի պատերազմներ կլինեն[4]։ Գոյություն ունեն գլոբալիզացիայի այլ գնահատականներ։ Քլիոդինամիկայի հետևորդները կարծում են, որ վերջին տարիներին առաջին և երկրորդ աշխարհների միջև տնտեսական զարգացման մակարդակը հավասարեցնելու միտում է նկատվել[5][6][7]։ Նրանց կարծիքով, դա գլոբալիզացիայի, ինչպես նաև երրորդ աշխարհի երկրների բնակչության կրթական մակարդակի բարձրացման արդյունք է։ Դրա հետ նեղ կապակցված են` ժողովրդագրական և սոցիալ-մշակութային գործընթացները, որոնց արդյունքում XX դարի 90-ական թվականներին երրորդ աշխարհի շատ երկրներ ունեցել են գրագիտության աճ, ինչը` մի կողմից խթանել է տնտեսական աճին, իսկ մյուս կողմից` նպաստեց ծնելիության մակարդակի կրճատմանը։ Այս բոլոր գործընթացների արդյունքում, վերջին տարիներին, երրորդ աշխարհի խոշոր երկրներում նկատվում է, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ աճի տեմպերը շատ ավելի բարձր են, քան առաջին աշխարհի շատ երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Написание со строчной буквы без кавычек третий мир даётся по словарю: Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь. — М.: Эксмо, 2009. — С. 441. — 512 с.
  2. First, Second and Third Worlds
  3. научный доклад в МГУ проф. Кодина М. И.
  4. Демографические альтернативы будущего Արխիվացված 2009-10-26 Wayback Machine. журнал «Эксперт» (24 сентября 2007). Проверено 13 августа 2010. Архивировано 8 февраля 2012 года.
  5. Коротаев А. В. и др. Законы истории: Математическое моделирование и прогнозирование мирового и регионального развития. Изд. 3, сущ. перераб. и доп. М.: URSS, 2010. Глава 1.
  6. Коротаев А. В., Халтурина Д. А. Современные тенденции мирового развития. М.: Либроком, 2009
  7. Системный мониторинг. Глобальное и региональное развитие. М.: Либроком, 2009. ISBN 978-5-397-00917-1.

Իմպերիալիզմ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 640