Վիրուլենտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վիրուլենտություն (լատիներեն virulen- tus — թունավոր), տվյալ միկրոօրգանիզմի հիվանդածնության (ախտածնության) աստիճանը։ Վիրուլենտությունը կախված է ախտածին գործոնի վարակիչ հատկությունից և վարակվող օրգանիզմի ընկալունակությունից։ Վիրուլենտության մասին դատում են տվյալ մանրէի կամ վիրուսի առաջացրած հիվանդության ծանրության աստիճանով։ Վիրուլենտությունը մանրէների (վիրուսների) տեսակային հատկանիշ չէ և տարբեր շտամներում կարող է տատանվել լայն սահմաններում։ Վիրուլենտություն կարելի է Փոփոխել արհեստականորեն՝ տաքացման, ճառագայթման միջոցով, կամ քիմիական ազդեցությամբ և այդ կիրառվում է կենդանի վակցինաների ստացման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png